Հեռախոսների տեղորոշման ծրագրով 93 հոգու մոտ վիրուս է հաստատվել, հավելվածով՝ 13 |panarmenian.net|
16:51 - 25 մայիսի, 2020

Հեռախոսների տեղորոշման ծրագրով 93 հոգու մոտ վիրուս է հաստատվել, հավելվածով՝ 13 |panarmenian.net|

panarmenian.net: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ներդրված թվային ավտոմատացված համակարգի (հեռախոսազանգերով տեղորոշման-խմբ․) միջոցով հաստատվել է 788 կոնտակտ, նրանցից 93-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինայնի գրասենյակից հայտնեցին, որ 788 կոնտակտավորներին հրահանգվել է ինքնամեկուսանալ։

«Covid-19 Armenia հավելվածի օնլայն թեստը լրացրած քաղաքացիների հետ հետադարձ կապի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի առավել խորն ուսումնասիրության արդյունքում կորոնավիրուսի թեստավորում է առաջակվել 57 անձի, որի արդյունքում 13 հոգու մոտ բացահայտվել է կորոնավիրուս»,- նշել են փոխվարչապետի գրասենյակից։

Covid-19 Armenia հավելվածը ներբեռնվել է մոտ 101,000 անգամ։

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 7113-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 87 է, առողջացել է 3145 պացիենտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել