COVID-19. վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 525 հազարից |armenpress.am|
17:37 - 25 մայիսի, 2020

COVID-19. վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 525 հազարից |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 525 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 347 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 315 հազար 909 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 686 հազար 807 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 99 հազար 311 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ  տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 365 հազար 213-ի, մահերինը՝ 22 հազար 746-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 353 հազար 427 մարդ: Վերջին մեկ օրում վարակի 8 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 633-ը: 

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 282 հազար 852 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 752:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 259 հազար 559 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 793: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 229 հազար 858, մահերինը՝ 32 հազար 785: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 182 հազար 584    է, մահացածներինը՝ 28 հազար 367:

Գերմանիայում 182 հազար 584 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 371 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 156 հազար 827-ի, մահացածներինը՝ 4 հազար 340-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 140 հազար 138-ի: Վարակի հետևանքով մահացել է 4 հազար 041 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Իրանը 137 հազար 724 ընդհանուր դեպքով: Վերջին մեկ օրում 2 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 7 հազար 451:    

Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 119 հազար 959 ընդհանուր դեպքով, Կանադան՝ 84 հազար 699 դեպքով: Կանադան վարակվածների թվով շրջանցեց վարակի ծագման երկիր Չինաստանին: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 82 հազար 985 է: Օրեր առաջ Չինաստանում վրակի նոր դեպք չէր գրանցվել, իսկ այսօրվա տվյալների համաձայն, վարակի 11 նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 731-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 45 հազար 465, մահերինը՝ 26: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 29 հազար 485 է, մահացածներինը՝ 245:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 21 հազար 967-ի, մահացածներինը՝ 165-ի: Եգիպտոսում 17 հազար 265 հաստատված դեպք կա, մահացել է 764 մարդ: Իրաքում գրանցվել է 4 հազար 469 վարակվածության, 160 մահվան դեպք: Լիբանանում կա 1119 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 106-ի: Մահացել է 4 մարդ: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել