Որոշվել է ԱԺ մշտական հանձնաժողովի նիստն անցկացնել դռնփակ
17:44 - 25 մայիսի, 2020

Որոշվել է ԱԺ մշտական հանձնաժողովի նիստն անցկացնել դռնփակ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 25-ի նիստի սկզբում հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է նիստն անցկացնել դռնփակ ընթացակարգով:

Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է եղել «ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի եւ գրագողության առկա խնդիրների վերաբերյալ» հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել