Էդմոն Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունների և Կապանի միջադեպի մասին |civilnet.am|
17:48 - 25 մայիսի, 2020

Էդմոն Մարուքյանը՝ Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունների և Կապանի միջադեպի մասին |civilnet.am|

civilnet.am: Թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատականները խոսում են այն մասին, որ ինչ եղել է Ազգային ժողովում, կարող է նորից կրկնվել․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ մայիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի մասին՝ հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ եթե որևէ բան չի դատապարտվում, ապա դրա կրկնվելու հավանականությունը մեծ է: 

Խոսելով իր և Սասուն Միքայելյանի հետագա հարաբերությունների մասին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց. «Խորհրդարանը աշխատելու վայր է, քաղաքական վայր է, և ես որևէ ձևով չեմ պատկերացնում, որ մեր գործունեությունը ինչ-որ շփման հետ է կապված: Մեր գործունեությունը կապված է մեր կողմից օրենսդիր, սահմանադրական լիազորությունները իրականացնելու հետ»:

Ասուլիսի ընթացքում Մարուքյանը անդրադարձավ նաև մայիսի 24-ին Կապանում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ ինքը դատապարտել է Կապանում ոստիկանության բռնությունը։

«Ինչ նկատի ունեմ՝ գոնե վերջին 3 տարիների ընթացքում ոստիկանությունում բռնությունների մասին հրապարակային հաղորդագրություններ չունենք: Մենք սա ստուգել ենք: Վերջին բռնությունները եղել են 2016 թվականին: Հիմա եթե ինչ որ մեկը բերման է ենթարկվել, որի նկարներից առերևույթ երևում է, որ այդ մարդը խոշտանգման է ենթարկվել կամ արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունքի, ինչը արգելված է մեր Սահմանադրությամբ, Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայով, բոլոր փաստաթղթերով, այս մասով պետք է ոչ թե ծառայողական քննություն լիներ, այլ անմիջապես պետք է քրեական գործ հարուցվեր, ինչը դեռ չի արվել: Այս մասով կա հանցագործություն և պետք է քննություն գնա»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել