armtimes.com: Պարետատան նիստից հետո ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը , պարետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ առողջապահության նախարարա Արսեն Թորոսյանը հանդես եկան ճեպազրույցով: Ներկայացրեցին կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում: Նիկոլ Փաշինյանն ասաց, ցավոք երկրում հաստատված է ծանր վիճակ, Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք:
«Մի քանի օր շարունակ քննարկում էինք, թե ինչքանով են պարետատան կանոնոները համապատասխանում իրավիճակին և ինչքանով են ունիվերսալ: Եզրակացությունը հետևյալն է. դրանք համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են, մնում է կաոնների պահպանումը: Խնդիր ունենք կանոնների պահպանման որակի հետ: Հիմնական պահանջը երեքն է.
Վստահ ենք, որ դրանց պահպանման դեպքում մեր համաճարակային իրավիճակը ոչ թե կբարելավի, այլ կձգտի զրոյի»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ չեն զլանա վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, պարետատան կողմից սահմանված կանոներն ու միջոցառումները կիրառելի դարձնելու համար: «Կխստացվեն վարչական լծակները, կիրականացվեն ռեյդեր ՀՀ տարբեր տարածքներում, սկսած իրավանաբանական անձանցից, մինչև տնտեսվարողներ, խստացված հսկողություններ կլինեն ավտոճանապարհներին, խստացված կուսումնասիրվի, կրու՞մ են ուղևորները դիմակ, թե՝ ոչ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Պարետ Տիգրան Ավինյանն ասաց պարետատան նիստում քննարկել են և չեն բացառում կրկին կարանտինային ռեժիմի անցնելու հավանականությունը: Հնարավոր է լինեն որոշակի սահմանափակումներ: Չի լինի տնտեսական սահմանափակում, սակայն:
«Անցել ենք ապակենտրոն պայքարի մոդելին: Այսինքն յուրաքանչյուրն իր ավանդը պետք է դնի դրանում: Կլինեն որոշակի սահմանափակումներ, որոշ բանկավայրերի նման, օրինակ ինչպես արվեց Սևանում, Արենիում: Ամեն ջանք, սակայն ներդնելու ենք, որպեսզի համապետական մասշտաբով կարանտինի չանցնենք»,-ասաց Ավինյանը:
Պարետատան նիստում նաև քննարկվել է թեստավորման քաղաքականության հետ կապված որոշակի փոփոխությունների հավանականությունը: Չի բացառվում, այդ գործում կներգրավվեն մասնավոր թեստավորող լաբորատորիաներ:
comment.count (0)