Կստեղծվի Փաստահավաք հանձնաժողով՝ 9 անդամով. կուսումնասիրվեն 1991-ից մինչեւ հեղափոխությունը տեղի ունեցած իրավախախտումները |armtimes.com|
16:58 - 27 մայիսի, 2020

Կստեղծվի Փաստահավաք հանձնաժողով՝ 9 անդամով. կուսումնասիրվեն 1991-ից մինչեւ հեղափոխությունը տեղի ունեցած իրավախախտումները |armtimes.com|

armtimes.com: 2021 թվականի հունվարի 1-ից ստեղծվող անկախ Փաստահավաք հանձնաժողովն ունենալու է 9 անդամ, նրանց նշանակելու է Ազգային ժողովը:

Ընդ որում, հանձնաժողովի անդամներից 3-ին Ազգային ժողովին են առաջարկելու կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ Մարդու իրավունքների պաշտպանը։ Մնացած 6 անդամներին առաջադրելու են Ազգային ժողովի խմբակցությունները. յուրաքանչյուր խմբակցություն՝ 2-ական թեկնածու:

Խմբակցության առաջադրած թեկնածուներից մեկը պետք է լինի այն հասարակական կազմակերպությունների առաջադրած թեկնածուների ցանկից, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությունը, Հանձնաժողովի իրավասության ոլորտներում գործունեությունը։ Խմբակցության առաջադրած թեկնածուներից մեկը պետք է լինի արական, մյուսը՝ իգական սեռի: Հանձնաժողովի անդամներին նշանակում է Ազգային ժողովը՝ հանձնաժողովի գործունեության ժամկետով: Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի գործունեության ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ:

Երեկ արդարադատության նախարարության հրապարակած Փաստահավաք հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ այս հանձնաժողովը լինելու է անկախ մարմին, ֆինանսավորվելու է բյուջեից՝ առանձին տողով:

Հանձնաժողովը գործելու է մինչեւ իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ: Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնելու է նիստերի միջոցով: Նախագծով նախատեսվում է, որ Հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը եւ Հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման եւ հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը:

Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ այս հանձնաժողովի ստեղծումը եւ իրականացվելիք գործառույթները բխում են 2019 թվականի հոկտեմբերին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունից:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել