Ո՛չ, մենք չենք պատրաստվում ձախողել․ Սուրեն Պապիկյանը՝ Արկադի Խաչատրյանին |armtimes.com|
17:47 - 27 մայիսի, 2020

Ո՛չ, մենք չենք պատրաստվում ձախողել․ Սուրեն Պապիկյանը՝ Արկադի Խաչատրյանին |armtimes.com|

armtimes.com: Բազմիցս խոսել ենք այն մասին, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական անկումը մեղմելու նպատակով մեզ անհրաժեշտ են իրական հատվածում ուղղակի ներդրումներ, ինչպես նաեւ կապիտալ ծախսեր։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում ակնկալել ուղղակի ներդրումներ չափազանց դժվար է, ստացվում է, որ մեր հիմնական հույսը մնում են կապիտալ ծախսերը։

Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նա ասաց, որ այս տարվա համար նախատեսված են զգալի միջոցներ կապիտալ ծախսերի համար, սակայն անցած տարիներին թերակատարման փորձը, այս պահին կապիտալ ծախսերի իրականացման հապաղումը, գնման գործընթացների հետաձգումը հուսադրող չեն։ «Ակնհայտ է, որ մեր կապիտալ ծախսերի կատարման կարողությունների հետ կապված լուրջ խնդիր ունենք, շինարարական կազմակերպությունների կարողությունների հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, հետեւաբար ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել այս տարի կապիտալ ծախսերի իրակնացումն ամբողջ ծավալով, եւ արդյոք այս պահին կապիտալ ծախսերն այս տարի չիրականացնելը կդիտարկե՞ք կառավարության ամենամեծ բացթողումներից մեկը»,- հարցրեց Խաչատրյանը։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ այդ ամբիոնից մեկ անգամ չէ, որ անդրադարձել է կապիտալ շինարարությանն ուղված աշխատանքներին։ Նա վստահեցրեց, որ իրենց կողմից իրականացվող կապիտալ շինարարության մի զգալի հատված հիմնականում բաժին է ընկնում ճանապարհաշինությանը, եւ այս փուլում 90%-ով ավարտված են բոլոր մրցույթները, բոլոր ուղղություններով կան հաղթողներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել