Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․05․20 (թարմացվող)
22:55 - 29 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․05․20 (թարմացվող)

20:30- 24 ժամով կասեցվել է «Տիտան» սուպերմարկետների ցանցի 2 մասնաճյուղի աշխատանքը։

Սուպերմարկետներում արձանագրվել են ջերմաչափման եւ դրա գրանցամայանների վարման թերություններ, տարեցների սպասարկման կոնկրետ ժամերի եւ վիրուսի վերաբերյալ տեղեկատվական պաստառների/թերթիկների բացակայություն, հերթերի կառավարման խնդիրներ եւ կուտակումներ։


20:10- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝  համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր մահերի կապակցությամբ:


19:30- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, որն ապրիլի 2-ին ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդերի սպասարկման ուղղությամբ, ունի մոտ 500 մահճակալ, որից 80-ը վերակենդանացման բաժանմունքում է: Վերակենդանացման բաժանմունքում զբաղված են մահճակալների 95 տոկոսը, իսկ մնացած մասում՝ 80: Մինչ այսօր ԲԿ-ն ընդունել է կորոնավիրուսով վարակված մոտ 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր եւ ծայրահեղ ծանր: [ԲԿ տնօրեն] |news.am|


19:15- Կորոնավիրուսից մահացած 80-անց կնոջ հուղարկավորության ժամանակ արտակարգ իրավիճակի կանոնները չպահպանելու հետեւանքով նրա երկու դուստրերը վարակվել են, եւ նրանք նույնպես մահացել են։ [Նիկոլ Փաշինյան] |armtimes.com|


19:10- Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում շարունակում է վատթարանալ, Հայաստանը 1 մլն բնակչությանը բաժին ընկնող դեպքերով արդեն անցել է Իրանի և Ֆրանսիայի ցուցնաիշներն ու հասել ՌԴ-ին, նման տեմպով շուտով կհասնենք Իտալիայի ցուցանիշին։ Կոչ եմ անում կրել դիմակներ․ դրանք կարող են կյանքեր փրկել։ Այս հարցում ամբողջ աշխարհում շփոթություն է եղել, այս պարագայում բոլորը սովորում են համավարակի դեմ արդյունավետ պայքարի միջոցները։ [Նիկոլ Փաշինյան] |panarmenian.net|


12:20 - «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի 20 խնամյալների թեստի պատասխանը բացասական է։ [ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյան] |news.am|

 

11:46 -Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով. 29.05.2020 դրությամբ`

⛔️24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն,

✅ իրականացվել է 17572 ստուգում։
 [ՀՀ Կառավարություն]

 

11:02 - Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է: [ԱՆ]

 

11:00 - Թարմացվել է 29.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 8676 (+460)
Առողջացածներ - 3297 (+10)
Փաստացի բուժվողներ - 5214
Ընդհանուր թեստեր - 56042
Մահվան ելքեր - 120 (+7)
Մահվան ելքեր այլ պատճառով –45 (+1) [ԱՆ]

 

10:26 - 🚐Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում դիտարկվել է 62 տրանսպորտային միջոց, կազմվել է 12 արձանագրություն:
[Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

9:35 - Առաջիկա ոչ աշխատանքային 3 օրերին (մայիսի 29,30,31) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10:00 - 15:00: Թիվ 1 ,8,17 պոլիկլինիկաներում և Գրիգոր Նարեկացի ԲԿ-ում իրականացվելու է ռենտգեն հետազոտություն։
➡️Խնդիրների դեպքում պետք է դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, իսկ անհրաժեշտության դեպքում դուք կուղեգրվեք ռենտգեն հետազոտության։
[Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն]

 

9:08 - 🚌 Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիները երեկ ուշ երեկոյան ժամանել են Հայաստան։ Որեւէ քաղաքացու մոտ ջերմություն և կլինիկական ախտանշաններ չեն գրանցվել։

Ավելի վաղ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացրել էր, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան դեռևս փակ է։
 [ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին]

 

9:04 -❗️👩🏻‍⚕️Հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։

Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։

Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել 091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102)։ [Արսեն Թորոսյան]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել