Էդմոն Մարուքյանը նշանակվել է Ռումինիայի ԵԽԽՎ անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող
14:38 - 29 մայիսի, 2020

Էդմոն Մարուքյանը նշանակվել է Ռումինիայի ԵԽԽՎ անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27֊ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։

Ռումիանիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը։

Ստուգեցի ԵԽԽՎ արխիվը։ Պարզվեց՝ վերջին անգամ Հայաստանից այլ երկրի համազեկուցող ենք ունեցել 2007 թվականին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել