Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
21:28 - 02 հունիսի, 2020

Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ իրականացնելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում մայիսի 2-ին առավոտյան ուժեղացված ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։

«Նույն օրը ուժեղացված ստուգայցեր կատարվեցին նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Ոստիկանության ծառայողները, համագործակցելով իրավասու տեսչական մարմինների աշխատակիցների հետ, շրջեցին վարչական շրջանի բակերով ու փողոցներով՝ հետևելով, որ քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները։ Ստուգայցեր կատարվեցին նաև ինքնամեկուսացման ու հոգեհանգստի արարողությունների վայրեր։ Արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ոստիկանության ստուգայցերը լինելու են տարբեր վայրերում և անսպասելի. բոլոր օրինախախտները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության։

Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել