Արփա-Սեւան ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 117 միլիոն 892 հազար խորանարդ մետր ջուր |armenpress.am|
14:25 - 03 հունիսի, 2020

Արփա-Սեւան ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 117 միլիոն 892 հազար խորանարդ մետր ջուր |armenpress.am|

armenpress.am: Այս տարվա հունվարի իննից մինչեւ հունիսի երկուսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 117 միլիոն 892 հազար խորանարդ մետր ջուր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի հունիսի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 78 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւանա լճից նույն օրվա դրությամբ դեռեւս ոռոգման նպատակներով ջրբացթողումներ չեն իրականացվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել