Մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը
13:04 - 03 օգոստոսի, 2020

Մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Օգոստոսի 3-ին մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որի մեկնարկը պաշտոնապես կտրվի ժամը 19:00-ին՝ հեռավար միջոցառման ժամանակ։ Միջոցառմանը ացման խոսքով հանդես կգան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը:

Առցանց հադիպմանը որպես հրավիրյալ խոսնակներ կմասնակցեն նաև «Adesto տեխնոլոգիաներ» ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր֊Հակոբյանը, NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը և այլք։

Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի կարևորությունը՝ Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը և Սփյուռքի ներուժը: Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ:

Բացման ընթացքում անդրադարձ է կատարվելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի համագործակցությանը, ծրագրի նշանակությանը և ընթացքին, ծրագրի մասնակից՝ ոլորտում հայտնի, կայացած մենթորներին և խոսնակներին, ծրագրի վերջնական արդյունքին:

ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը ներկայացնելու է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը, որից հետո խոսքը տրվելու է ծագումով հայ՝ տեխնոլոգիական ոլորտի հաջողակ խոսնակներին:

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրում է երկու՝ ինկուբացիոն և աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձևավորման և ներդրումների ներգրավման ուղղություններով:

Ինկուբացիոն բաղադրիչն իրականացվելու է Դրեյփերի համալսարանի կողմից, որին մինչև տարեվերջ մասնակցելու հնարավորություն կստանան առնվազն 15 հայ հաջողակ ձեռներեցներ:

Աքսելերացիոն բաղադրիչը ներառում է Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետների, ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչերի, ընկերությունների հիմնադիրների և տնօրեների հետ հանդիպումներ, որոնք ամբողջ ծրագրի ընթացքում գործնական խորհուրդներ կտրամադրեն մասնակիցներին: Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա մուտք գործելու միջազգային շուկաներ կամ աշխատել   ընդլայնման ուղղությամբ:

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում է հիմնադրվելու նաև «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ֊ը», որը տեղակայվելու է Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում և դառնալու է կրթական, հետազոտական և զարգացման մասշտաբային ծրագրերի իրականցման հարթակ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել