Մաշտոցի պուրակն ավելին է, քան սովորական այգի․ցանկացած միջամտություն առաջացնելու է հանրության արդարացի վրդովմունքը․ Գրիգոր Երիցյան
15:37 - 03 օգոստոսի, 2020

Մաշտոցի պուրակն ավելին է, քան սովորական այգի․ցանկացած միջամտություն առաջացնելու է հանրության արդարացի վրդովմունքը․ Գրիգոր Երիցյան

Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը»  խմբակցության անդամ Գրիգոր Երցյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մաշտոցի պուրակն ավելին է քան մեր բետոնապատ քաղաքի սրտում գտնվող սովորական այգի։ Մաշտոցի պուրակը քաղաքացիական պայքարի, խուժան իշխանությունների ամենաթողության ու բիզնեսի անձեռնմխելիության դեմ մեր հանրության հաղթանակի խորհրդանիշն է։

Պուրակում ցանկացած միջամտություն և առհասարակ խորհրդանիշների նկատմամբ որևէ ոտնձգություն առաջացնելու է հանրության արդարացի վրդովմունքը։ Այս տարածքում ցանկացած նախագիծ և միջամտություն պետք է համաձայնեցվի տարածքի սեփականատիրոջ՝ Երևանի հանրության հետ, որն իր եռամսյա պայքարով նվաճել է պուրակի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու իր իրավունքը։

Առողջ ծառի կտրման թույլտվություն տված համայնքային ծառայողը պետք է պատասխանատվություն կրի, իսկ տնտեսվարողը պետք է տուգանվի Երևանի ավագանու կողմից սահմանված Երևանում շինարարության իրականացման լրացուցիչ պայմանների կարգը անտեսելու, ինչպես նաև շինարարական աշխատանքները և շինհրապարակը սահմանված ձևին ու պայմաններին անհամապատասխան կազմակերպելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել