Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմն ու վերադառնալ բանակցային գործընթացին․ ՀԱՊԿ հայտարարությունը
19:50 - 28 սեպտեմբերի, 2020

Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմն ու վերադառնալ բանակցային գործընթացին․ ՀԱՊԿ հայտարարությունը

ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև։

«ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը արտահայտում է իր խիստ անհանգստությունն ու մտահոգությունը ս․թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապացությամբ, որի ընթացքում երկու կողմերն էլ ունեցել են զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Խախտված է հրադադարի ռեժիմը, կիրառվում է ծանր զինատեխնիկա՝ ներառյալ հրետանի, տանկեր ու ավիացիա, ինչպես նաև՝ հարվածային ԱԹՍ-ներ։ 

Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ․ հրադադարի մասին համաձայնագրի իրականացմանն ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժի չկիրառման երկկողմանի պարտավորություններին։ Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմն ու վերադառնալ բանակցային գործընթացին, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։  

Հավաքական անվտանգության խոհուրդը, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին ընդհարումների ժամանակ հասնել կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով ու զերծ մնալ սադրանքներից, որպեսզի թույլ չտրվի լարվածության ուժեղացում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել