Գերիներին պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|
13:09 - 09 ապրիլի, 2021

Գերիներին պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Իհարկե ո՛չ, չգիտեինք, որովհետև դուք ինքներդ էլ տեսաք, որ ինքնաթիռի մեջ Մուրադովը պետք է լիներ, և ինքը կար, իսկ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որը խախտվել է: Պատճառները հասանելի չեն: Ենթադրությունների դաշտում եթե ուզում եք ասեմ՝ հերթական անգամ խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՛ւ է երեկ հայ ռազմագերիներին հայրենիք բերող օդանավը դատարկ եղել:

Լրագրողների դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում՝ գերիներին պահում են տարածքների դիմաց, Քոչարյանը պատասխանեց՝ գերիներին, առաջին հերթին, պահում են Հայաստանում լարվածություն առաջացնելու համար, և դա ոչ մի կապ չի կարող ունենալ տարածքների հետ, որովհետև «գերիներով չէ, որ կարող են տարածքային խնդիրներ քննարկել»:

«Գերիները իրողություն են, որը պետք է լուծել: Առաջին պատերազմից հետո մենք տևական ժամանակ էդպիսի խնդիրների մեջ ներգրավված էինք, բայց այն ժամանակ քաղաքական պարտադրանքների լեզվով չէր գնում: Դա պրոցես էր, որը տարիներ էր տևում»,- հավելեց պատգամավորը՝ ընդգծելով, որ գերիների մասին խոսողները «փակուղի են ստեղծում գերիներին օր առաջ Հայաստան բերելու համար»: 

«Լուրերի» թղթակցի հարցին՝ ի՛նչ է անելու հայկական կողմը, եթե ադրբեջանական կողմը հայտարարում է, որ վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, Քոչարյանը պատասխանեց. «Շարունակելու ենք գերիներին վերադարձնելու գործընթացը տարբեր ձևերով»:

«Բազմիցս ասել եմ՝ գերիների հարցով բազմաթիվ տեսանելի և անտեսանելի գործընթացներ կան: Դրանք չերևացող գործընթացներ են: Երբ ասում ենք՝ խոսենք հակառակորդի հետ, հենց պետք է խոսել այնպես, որ զրկված լինի խաղացնելու հնարավորությունից: Երևացող արդյունքը նաև այն է, որ կան արդյունքներ, որը չի բավարարում ոչ միայն մեր քաղաքացիներին, այլև առաջին հերթին գերեվարվածների հարազատներին և ընտանիքի անդամներին: Դուք չնկատեցի՞ք, որ գերիների հարցը անմիջապես տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումից հետո»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ արդյոք դա քա՞յլ էր Ռուսաստանի դեմ՝ Քոչարյանի պատասխանեց. «Դա քայլ էր, որտեղ հստակ երևաց, որ Ռուսաստանն իր մասնակցությունը փորձել է ներդնել խնդրի լուծմանը»:

«Գուցե Ադրբեջանը սպասում է, որ Թուրքիայի իշխանություննե՞րն էլ պետք է ինչ-որ ձևով մասնակից լինեն այս խնդրի լուծմանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել