Ryanair-ը Գյումրիից` Աթենք, Երևանից Սալոնիկ կթռչի |panarmenian.net|
10:18 - 03 հունվարի, 2020

Ryanair-ը Գյումրիից` Աթենք, Երևանից Սալոնիկ կթռչի |panarmenian.net|

panarmenian.net: Ryanair ավիաընկերության կայքում հայտնվել է Երևանից ու Գյումրիից նոր ուղղություններով թռիչքների ամրագրման հնարավորություն։

Ընկերության պաշտոնական կայքի համաձայն, Երևան-Սալոնիկ ուղղությամբ տոմս կարելի է ամրագրել սկսած մայիսի 11-ից, արժեքը սկսվում է 33 եվրոյից՝ 1 ուղղությամբ։

Գյումրի-Աթենք թռիչքներն իրականացվելու են մայիսի 12-ից, գինը՝ սկսած 20 եվրոյից, 1 ուղղությամբ։ Չվերթները սկսվելու են մայիսի 12-ից։

Հունվարից Ryanair-ը սկսում է թռիչքներ իրականացնել Երևանից Հռոմ ու Միլան, մարտից՝ Գյումրիից Մեմինգեն ուղղություններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել