17:54 «Ժառանգություն» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի: - 17:12 «Ալյանս» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միավորվելու որոշում է կայացրել: - 17:11 ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի: - 14:45 «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակի առաջին տեղում լինելու է Վարուժան Ավետիսյանը, երկրորդ հորիզոնականում՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: - 13:01 Տիգրան Ավինյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: - 10:33 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախատեսում է անցկացնել լայնամասշտաբ դիտորդական առաքելություն՝ բաղկացած հիմնական կազմից (13 անդամ), մոտ երկու տասնյակ երկարաժամկետ դիտորդներից և քեարկության օրվա գործընթացները դիտարկող երկու հարյուրից ավելի կարճաժամկետ դիտորդներից: Ավելի ուշ դիտորդական առաքելությանը կմիանան ԵԱՀԿ Խորհրդարանական վերհաժողովի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները: