Արգենտինա

Արարատ Միրզոյանը Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհրդում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին

Արարատ Միրզոյանը Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհրդում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին

Մարտի 26-ին Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհուրդ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, կայացել է նախարար Միրզոյանի հանդիպումը խորհրդի նախագահ Ֆրանցիսկո դե Սանտիբանյեսի և ղեկավար կազմի հետ, որից հետո Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։ Հաջորդիվ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ անցկացվել է հանգամանալից քննարկում խորհրդի անդամների և հյուրերի հետ։ Իր ներածական խոսքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Արգենտինա միջպետական հարաբերությունների դինամիկային, քաղաքական երկխոսության օրակարգին, իր այցի շրջանակներում և նախորդ բարձրաստիճան շփումների ժամանակ քննարկված՝ համագործակցության զարգացման ներուժ ունեցող հիմնական ուղղություններին։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ունեցած հանդիպումների ժամանակ իր երախտիքն է հայտնել դեռ նախորդ դարասկզբին Հայոց ցեղասպանությունից հետո Արգենտինայում հայերին ապաստան տալու, ապա ձևավորված հայ համայնքի դերի արժևորման համար, ինչի արդյունքում հայկական ներկայությունն այսօր յուրովի նպաստ է բերում Արգենտինայի հասարակական-քաղաքական կյանքին։ Քննարկման ու հարցուպատասխանի ձևաչափով նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև ավելի լայն՝ ՀՀ արտաքին քաղաքական, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով նախարար Միրզոյանը շեշտել է, որ դրանք հիմնված են ՀՀ պետականության, ինքնիշխանության շարունակական ամրապնդման, ՀՀ համար կայուն զարգացման միջավայրի ապահովման նպատակների վրա։ Ներկայացվել են ինչպես հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման, այնպես էլ լայն աշխարհագրությամբ այլ երկրների ու կառույցների հետ փոխգործակցության առանձնահատկություններն ու հեռանկարները։ Անդրադառնալով Հարավային Կովկասում 2020 թվականից ի վեր ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Արարատ Միրզոյանը շեշտել է տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման հանձնառության և 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման հետագա գործընթացն իրականացնելու անհրաժեշտությունը։ Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին և ընձեռնվող տնտեսական հնարավորություններին։ ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։
16:15 - 27 մարտի, 2024
Միրզոյանը Բուենոս Այրեսի կառավարության ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ում Ակադեմիական քաղաքի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը

Միրզոյանը Բուենոս Այրեսի կառավարության ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ում Ակադեմիական քաղաքի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուենոս Այրես քաղաքի կառավարության ղեկավար Խորխե Մակրիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև քաղաքի կրթության նախարար Մերսեդես Միգելը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առկայությունը։ Նշելով, որ 2000 թվականից ի վեր Երևանն ու Բուենոս Այրեսը հռչակվել են քույր քաղաքներ՝ Նախարար Միրզոյանը հավելել է, որ հայ-արգենտինական խորացող հարաբերությունների ֆոնին երկու քաղաքների համագործակցության նոր հեռանկարներ ևս բացվում են: Ոլորտային համագործակցության համատեքստում հանդիպմանը զրուցակիցները մեծ ուշադրություն են հատկացրել կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, նորարար լուծումների կիրառման հարցում փոխադարձ աջակցության հարցերին։ Երկուստեք կարևորվել են Արգենտինայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանում ակադեմիական քաղաքի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը։
22:10 - 26 մարտի, 2024
Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ․ Արարատ Միրզոյան

Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ․ Արարատ Միրզոյան

 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արգենտինա մեկնարկել է Բուենոս Այրեսում գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանի մոտ, ծաղկեպսակի զետեղման արարողությամբ: Արարատ Միրզոյանին դիմավորել և ուղեկցել է Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Գրանադաներոլների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը: Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարարի այցին նվիրված միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանում, որտեղ նախարարին ողջունել են խորհրդարանի առաջին և երկրորդ փոխնախագահներ Մատիաս Լոպեսը և Մատիաս Լամենսը: Իրենց խոսքում փոխնախագահներն ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա: Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, ԱԳՆ և քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, ինչպես նաև Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ: Միջոցառման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս, ինչպես նաև կայացել է «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հարգարժա՛ն պարոն փոխնախագահ,խորհրդարանականներ,դեսպաններ,հայրենակիցներ,հարգելի՛ ներկաներ,Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանին՝ «Բուենոս Այրեսի պատվավոր հյուր» տիտղոս շնորհելու համար։ Ինձ համար հուզիչ է և մեծ պատիվ, և ուզում եմ իմ խորին երախտիքը հայտնել։ Ուզում եմ խոստովանել, որ Ձեր քաղաքն իր ջերմությամբ մինչ այս էլ գերել էր ինձ։ Բայց հիմա արդեն նաև որոշակի պարտականություն է սիրով վերաբերվել Բուենոս Այրեսին, բայց հաճելի պարտականություն։ Եվ ուզում եմ ձեզ վստահեցնել՝ ձեր քաղաքը մշտապես իր տեղը գտել է իմ սրտում։ Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ Եվ այս հարաբերությունները հիմնված են եղել երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա։ Իմ երկրի համար Արգենտինան կարևորագույն գործընկեր է Հարավային Ամերիկայում: Ուզում եմ մի շատ հատկանշանական փաստ հիշատակել. ՀՀ առաջին դեսպանությունը Հարավային Ամերիկայում բացվել է հենց Բուենոս Այրեսում: Անշուշտ, մեր հարաբերությունները 30 տարվա պատմություն չէ, որ ունեն։ Հայաստանում բոլորը քաջ հիշում են, որ Արգենտինան իր դռները բացեց հայ ժողովրդի, հայ զավակների համար, ովքեր փախչել էին Օսմանյան կայսրությունից և փրկություն էին փնտրում տարբեր վայրերում։ Արգենտինան ապաստան տվեց այդ մարդկանց և ապա տուն դարձավ նրանց համար։ Եվ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ի պատասխան այդ մարդիկ դարձան Արգենտինայի հասարակության, ժողովրդի կարևոր մասերից մեկը և հնարավորություն ստացան զարգանալ և նաև իրենց ներդրումով և իրենց հավատարմությամբ կարողացան որոշակիորեն փոխհատուցել այդ մեկնված ձեռքը: Սա, իհարկե, միակ դրվագը չէ, երբ Հայաստանը և հայ ժողովուրդը զգացին Արգենտինայի սատարումը։ Ցավոք, մեր երկիրը վերջին մի քանի՝ 3-4, տարվա ընթացքում և մինչ այսօր էլ դաժան փորձությունների միջով է անցնում։ Եվ կրկին մենք բախվում ենք նրան, որ ուժի գործադրման հետևանքով հայության մի հատված՝ 100.000-ից ավելի մարդ, ստիպված եղավ իրենց պատմական հայրենիքից դուրս գալ և ապաստան գտնել ՀՀ տարածքում։ Եվ այս ընթացքում մենք կրկին աջակցության շատ բարձր ձայներ լսեցինք Արգենտինայից, այդ թվում՝ Բուենոս Այրեսի խորհրդարանից: Ես ուզում եմ ձեզ հավատացնել, որ ձայնը, որ Դուք բարձրացրել եք ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, շատ ուժգին կերպով լսելի է եղել Հայաստանում: Մենք կարևորում ենք ձեր դիրքորոշումը։ Մենք երախտապարտ ենք ձեր դիրքորոշման համար։ Եվ մենք ուրախ կլինենք պատմության մի օր լինել նաև Արգենտինայի կողքին, ցանկալի է, իհարկե, ուրախ և նվաճումների պահերին։ Մենք գիտենք, որ ընկերներ ունենք այստեղ, և խնդրում եմ հավատացած եղեք, որ դուք հավատարիմ ընկեր ունեք Հարավային Կովկասում։ Նաև շատ հատկանշանական է, որ այսօր մենք միասին նշում ենք «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը։ Եվ սա ևս մի միջոց է արժևորելու և մեր երախտիքի խոսքը հայտնելու Բուենոս Այրեսին։ Շնորհակալ եմ բոլորիցդ այս օրը ձեր ներկայությամբ հիշարժան դարձնելու համար և շնորհակալ եմ ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած նման ջերմ ընդունելության համար։ Շնորհակալ եմ»:  
10:48 - 26 մարտի, 2024

Ձայնը, որ Դուք բարձրացրել եք ի պաշտպանություն ՀՀ-ի, շատ ուժգին լսելի է եղել Հայաստանում. Արարատ Միրզոյանը` Բուենոս Այրեսի խորհրդարանում

Ձայնը, որ Դուք բարձրացրել եք ի պաշտպանություն ՀՀ-ի, շատ ուժգին լսելի է եղել Հայաստանում. Արարատ Միրզոյանը` Բուենոս Այրեսի խորհրդարանում

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արգենտինա մեկնարկել է Բուենոս Այրեսում գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանի մոտ, ծաղկեպսակի զետեղման արարողությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Արարատ Միրզոյանին դիմավորել և ուղեկցել է Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսը: Գրանադաներոլների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը: Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարարի այցին նվիրված միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանում, որտեղ նախարարին ողջունել են խորհրդարանի առաջին և երկրորդ փոխնախագահներ Մատիաս Լոպեսը և Մատիաս Լամենսը: Իրենց խոսքում փոխնախագահներն ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա: Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, ԱԳՆ և քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, ինչպես նաև Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ: Միջոցառման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս, ինչպես նաև կայացել է «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հարգարժա՛ն պարոն փոխնախագահ, խորհրդարանականներ, դեսպաններ, հայրենակիցներ, հարգելի՛ ներկաներ, Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանին՝ «Բուենոս Այրեսի պատվավոր հյուր» տիտղոս շնորհելու համար։ Ինձ համար հուզիչ է և մեծ պատիվ, և ուզում եմ իմ խորին երախտիքը հայտնել։ Ուզում եմ խոստովանել, որ Ձեր քաղաքն իր ջերմությամբ մինչ այս էլ գերել էր ինձ։ Բայց հիմա արդեն նաև որոշակի պարտականություն է սիրով վերաբերվել Բուենոս Այրեսին, բայց հաճելի պարտականություն։ Եվ ուզում եմ ձեզ վստահեցնել՝ ձեր քաղաքը մշտապես իր տեղը գտել է իմ սրտում։ Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ Եվ այս հարաբերությունները հիմնված են եղել երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա։ Իմ երկրի համար Արգենտինան կարևորագույն գործընկեր է Հարավային Ամերիկայում: Ուզում եմ մի շատ հատկանշանական փաստ հիշատակել. ՀՀ առաջին դեսպանությունը Հարավային Ամերիկայում բացվել է հենց Բուենոս Այրեսում: Անշուշտ, մեր հարաբերությունները 30 տարվա պատմություն չէ, որ ունեն։ Հայաստանում բոլորը քաջ հիշում են, որ Արգենտինան իր դռները բացեց հայ ժողովրդի, հայ զավակների համար, ովքեր փախչել էին Օսմանյան կայսրությունից և փրկություն էին փնտրում տարբեր վայրերում։ Արգենտինան ապաստան տվեց այդ մարդկանց և ապա տուն դարձավ նրանց համար։ Եվ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ի պատասխան այդ մարդիկ դարձան Արգենտինայի հասարակության, ժողովրդի կարևոր մասերից մեկը և հնարավորություն ստացան զարգանալ և նաև իրենց ներդրումով և իրենց հավատարմությամբ կարողացան որոշակիորեն փոխհատուցել այդ մեկնված ձեռքը: Սա, իհարկե, միակ դրվագը չէ, երբ Հայաստանը և հայ ժողովուրդը զգացին Արգենտինայի սատարումը։ Ցավոք, մեր երկիրը վերջին մի քանի՝ 3-4, տարվա ընթացքում և մինչ այսօր էլ դաժան փորձությունների միջով է անցնում։ Եվ կրկին մենք բախվում ենք նրան, որ ուժի գործադրման հետևանքով հայության մի հատված՝ 100.000-ից ավելի մարդ, ստիպված եղավ իրենց պատմական հայրենիքից դուրս գալ և ապաստան գտնել ՀՀ տարածքում։ Եվ այս ընթացքում մենք կրկին աջակցության շատ բարձր ձայներ լսեցինք Արգենտինայից, այդ թվում՝ Բուենոս Այրեսի խորհրդարանից: Ես ուզում եմ ձեզ հավատացնել, որ ձայնը, որ Դուք բարձրացրել եք ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, շատ ուժգին կերպով լսելի է եղել Հայաստանում: Մենք կարևորում ենք ձեր դիրքորոշումը։ Մենք երախտապարտ ենք ձեր դիրքորոշման համար։ Եվ մենք ուրախ կլինենք պատմության մի օր լինել նաև Արգենտինայի կողքին, ցանկալի է, իհարկե, ուրախ և նվաճումների պահերին։ Մենք գիտենք, որ ընկերներ ունենք այստեղ, և խնդրում եմ հավատացած եղեք, որ դուք հավատարիմ ընկեր ունեք Հարավային Կովկասում։ Նաև շատ հատկանշանական է, որ այսօր մենք միասին նշում ենք «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը։ Եվ սա ևս մի միջոց է արժևորելու և մեր երախտիքի խոսքը հայտնելու Բուենոս Այրեսին։ Շնորհակալ եմ բոլորիցդ այս օրը ձեր ներկայությամբ հիշարժան դարձնելու համար և շնորհակալ եմ ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած նման ջերմ ընդունելության համար։ Շնորհակալ եմ»:
22:18 - 25 մարտի, 2024
Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ

Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ:  Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արգետինայի նախագահի կողմից նախաձեռնած և իրականացվող տնտեսական բարեփոխումներին: Կարևորվել են հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ջանքերը: ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ ունեցած կարճ զրույցում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի սկզբունքային մոտեցումների վերաբերյալ: ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ իրենց լուծումը կստանան, ինչը կերաշխավորի կայունություն և զարգացում ամբողջ ռեգիոնի համար: Երկուստեք շեշտվել է մեր տարածաշրջանում վերջնական խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման հրամայականը: Հանրապետության նախագահն ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցում անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա իրադրությանն ու անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հեռանկարներին ու հնարավորություններին: Զրուցակիցներն ընդգծել են նաև ժողովրդավարական արժեքների պաշտպանության և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդմանն ուղղված սկզբունքային դիրքորոշումների կարևորությունը: 
10:44 - 19 հունվարի, 2024
Լուիս Օկամպոյին ՀՀ նախագահի անունից երախտագիտության մեդալ է շնորհվել

Լուիս Օկամպոյին ՀՀ նախագահի անունից երախտագիտության մեդալ է շնորհվել

Ս.թ. հունվարի 5-ին Արգենտինայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել արգենտինացի հայտնի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից՝ երախտագիտության մեդալի շնորհման արարողությունը: Այս մասին հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից։ «Ներկայացնելով Մորենո Օկամպոյի գործունեությունը՝ դեսպան Հովհաննես Վիրբյանը ընդգծեց, որ վերջինս մեծ ավանդ ունի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանութան գործում, հավելեց, որ Մորենո Օկամոպոն իր զեկույցով օգնեց հանրայնացնել արցախահայության հանդեպ իրականացվող հանցագործությունը և ճշգրիտ իրավական գնահատական տալ տեղի ունեցող իրադարձություններին: Նշվեց, որ մեդալը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակչի, այլ նաև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և ողջ հայության երախտագիտության հանրագումարն է: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի տեսուղերձը, որտեղ ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց և բարձր գնահատեց Լուիս Մորենո Օկամպոյի կատարած աշխատանքը, որպես հեղինակավոր իրավաբան և մարդասեր՝ արցախահայության կյանքի, սեփականության և վերադաձի իրավունքները պաշտպանելու և ցեղասպանությանը կանխարգելմանը նպաստելու ուղղությամբ:   Այնուհետև դեսպանը Հանրապետության նախագահի անունից Երախտագիտության մեդալը փոխանցեց Լուիս Մորենո Օկամպոյին, ով նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, ապա նշեց, որ իր համար պատիվ է ցեղասպանության կանխարգելմանն գործին նպաստ բերելը: Հավելեց, որ հայերի համար դժվար էր հաշտվել այն մտքի հետ, որ կրկին հայ ազգը ցեղասպանության զոհ է: Ընդգծեց, որ այդ վտանգը դեռ առկա է: Այդ համատեքստում կարևորեց հայկական սփյուռքի ներուժը և համախմբված ու շարունակական գործունեությունը՝ հատուկ նշելով արգենտինահայ համայնքի օրինակը: Միջոցառմանը ներկա էին տարբեր պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի և լրատվական միջոցների ներկայացուցիչներ», - հայտնում են դեսպանությունից:
20:05 - 06 հունվարի, 2024
Արգենտինայի նախագահը մերժել է BRICS-ին միանալու հրավերը |1lurer.am|

Արգենտինայի նախագահը մերժել է BRICS-ին միանալու հրավերը |1lurer.am|

1lurer.am: Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը մերժել է BRICS-ի անդամ դառնալու հրավերը, հաղորդում է Infobae պորտալը։ «Խավիեր Միլեյը մի քանի օր առաջ պաշտոնական նամակներ է ուղարկել Սի Ծինփինին և Վլադիմիր Պուտինին, որտեղ նա հայտարարել է Արգենտինայի՝ BRICS-ի բազմակողմ ֆորումից դուրս գալու մասին»,- ասվում է հրատարակության մեջ։ Որոշման մասին պետության ղեկավարը տեղեկացրել է նաև Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվային, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հարավային Աֆրիկայի առաջնորդ Սիրիլ Ռամաֆոսային։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատմամբ, Արգենտինան դադար է վերցնում BRICS-ին միանալու հարցում։ Միլեյը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականության մեջ մտադիր է կենտրոնանալ Վաշինգտոնի հետ կապերի, այլ ոչ թե BRICS-ի երկրների վրա։ Նրա խոսքով՝ Բուենոս Այրեսը պետք է հրաժարվի պեսոյից և միանա այն երկրներին, որոնք օգտագործում են ԱՄՆ դոլարը որպես իրենց պաշտոնական արժույթ: Միլեյը մտադիր է նաև լուծարել Կենտրոնական բանկը և մի քանի նախարարություն, կրճատել պետական ​​ապարատը։ BRICS-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան: Օգոստոսին Յոհաննեսբուրգում կայացած վերջին գագաթնաժողովում 2024 թվականի հունվարի 1-ից BRICS-ին միանալու պաշտոնապես հրավեր են ստացել ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան:
18:54 - 29 դեկտեմբերի, 2023
ՀՀ նախագահ Խաչատուրյանը Բուենոս Այրեսում այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»

ՀՀ նախագահ Խաչատուրյանը Բուենոս Այրեսում այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»

Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հայ-արգենտինական դպրոց»: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, կրթահամալիրը կառուցվել է 1954 թվականին Սիրանուշ և Պողոս Արզումանյանների հիմնադրամի նախաձեռնությամբ և փոխանցվել է Արգենտինայի կառավարությանը՝ որպես շնորհակալություն և երախտագիտություն հայերին ցուցաբերված օգնության և աջակցության համար: Կրթահամալիրում ուսանում են արգենտինացի երեխաներ: «Հանրապետության նախագահին դիմավորել են դպրոցի տնօրեն Սոլեդադ Սթրոնգը և Բուենոս Այրեսի մշակույթի նախարարության ներկայացուցիչը: Ի պատիվ Հայաստանի նախագահի դպրոց այցելության՝ համալիրի ուսուցչական և աշակերտական կազմերը նախապատրաստել են հայ-արգենտինական մշակութային ծրագիր՝ որը ներկայացնում էր երկու երկրների ազգային պարը, երգ-երաժշտությունը և ավանդույթները: Արգենտինացի դպրոցականները ներկայացրել են հայկական ժողովրդական մի շարք ստեղծագործություններ, որոնց թվում նաև Կոմիտասի մշակումներից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ տպավորիչ ծրագրի ավարտին Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է, որ «Հայ-արգենտինական դպրոցը» վառ ապացույցն է հայ և արգենտինացի ժողովուրդների ամուր բարեկամության: «Արգենտինան հայերիս համար յուրահատուկ տեղ ունի՝ իր էությամբ ու էմոցիաներով, հայերի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով, իսկ Հայաստանի անկախացումից հետո մեր համագործակցությունը նոր խթան ստացավ: Ես վստահ եմ, որ առաջիկայում էլ հայ-արգենտինական այս համագործակցությունը շարունակվելու է և հույս ունեմ, որ Երևանի մեր Հայ-արգենտինյան դպրոցն էլ մի այսպիսի գեղեցիկ անակնկալ միջոցառում կնվիրի մեր արգենտինացի բարեկամներին, ովքեր կայցելեն Հայաստան»,- ասել է նախագահը: Նշվում է, որ հանդիպման ավարտին ՀՀ նախագահը գրառում է կատարել դպրոցի պատվո հյուրերի մատյանում:
20:27 - 13 դեկտեմբերի, 2023
Արգենտինայի նորընտիր նախագահի առաջին հրամանը. երկրում 20 նախարարությունից 11–ը կրճատել |armeniasputnik.am|

Արգենտինայի նորընտիր նախագահի առաջին հրամանը. երկրում 20 նախարարությունից 11–ը կրճատել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արգենտինայի նորընտիր նախագահն իր առաջին հրամանագրով զգալիորեն կրճատել է երկրում նախարարությունների թիվը` դրանք 20-ից դարձնելով 9։ Այս մասին հաղորդում են արգենտինական ԶԼՄ–ները։ Խավիեր Միլեյը թողել է միայն ներքին գործերի, արտաքին գործերի, աիջազգային առևտրի, աաշտպանության, էկոնոմիկայի, ենթակառուցվածքների, արդարադատության, անվտանգության, ինչպես նաև առողջապահության և մարդկային կապիտալի նախարարությունները։ Արգենտինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Միլեյը ևս մի քանի հետաքրքրքրաշարժ հրամանագրեր է ստորագրել, մասնավորապես` Խավիեր Միլեյը խնդրել է նախագահական գավազանի վրա պատկերել իր 5 կլոն շներին Կառավարության նախարարները առաջին անգամ երդվել են գաղտնի, առանց մամուլի և հեռարձակման Երկրի արդարադատության նորանշանակ նախարարը մեկ ամիս բանտում է անցկացրել ապացույցները թաքցնելու համար Անվտանգության նախարարությունը կգլխավորի քաղաքական գործիչը, որը չի կարողացել անցնել ընտրությունների երկրորդ փուլ։ Արտաքին գործերի նոր նախարար է դարձել տնտեսագետը, որը դիվանագիտական փորձ չունի Մարդկային կապիտալի (կրթություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն) նախարարությունը կղեկավարի լրագրող, որը չունի կառավարչի փորձ Միլեյը քրոջը նշանակել է իր քարտուղարության ղեկավար։ Հիշեցնենք` Խավիեր Միլեյն Արգենտինայի նախագահ ընտրվեց նոյեմբերին։    
10:43 - 11 դեկտեմբերի, 2023
ՀՀ նախագահ Խաչատուրյանը հանդիպել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ նախագահ Խաչատուրյանը հանդիպել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին

Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի շուրջ ընթացող ներպետական գործընթացների և զարգացումների, երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ։ Ըստ աղբյուրի՝ նախագահ Խաչատուրյանը հանգամանորեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից արվող քայլերին ու մշակվող ծրագրերին։ Նշվում է, որ հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։ 
15:09 - 10 դեկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ

Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ

Աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյի հետ։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։  Դեկտեմբերի 10-ին կայանալիք երդմանակալության հանդիսավոր արարողությունից առաջ, Խավիեր Միլեյի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումն առաջինն է Արգենտինայի ընտրված նախագահի հանդիպումների շարքում։ Ողջունելով նախագահ Խաչատուրյանին Խավիեր Միլեյը շնորհակալություն է հայտնել իր երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։ «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ, ես եղել եմ Հայաստանում և ծանոթ եմ Հայաստանին, վստահ եմ, որ մենք ավելի կխորացնենք ու սերտացնենք մեր հարաբերությունները»,-նշել է Արգենտինայի ընտրված նախագահը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Խավիեր Միլեյին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի կապակցությամբ, վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք հայ-արգենտինական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել Արգենտինայի բարձրագույն ղեկավարությանն այն աջակցության համար, որը վերջին տարիներին ցուցաբերվում է Հայաստանին, մենք միշտ զգում ենք Արգենտինայի ներկայությունը մեր երկրում»,- ասել է նախագահը։ Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը Խավիեր Միլեյին իր և ՀՀ վարչապետի անունից հրավիրել է Հայաստան, ինչին ի պատասխան Արգենտինայի ընտրված նախագահը նշել է, որ սիրով կայցելի Երևան հնարավորության դեպքում և այդ կերպ առավել նպաստելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու ներդրումային ծրագրերի խթանումը։ Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են պետական կառավարման համակարգում շարունակական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին ընգծվել է Հայաստանի և Արգենտինայի միջև արդյունավետ համագործակցության խթանման կարևորությունը։ 
10:36 - 10 դեկտեմբերի, 2023
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն

Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն

Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն: Այս մասին հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից: Հայտարարությունում խորհդարանը դատապարտում է և մեծ մտահոգություն հայտնում հայ ժովովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստղծված անմարդկային պայմանների առնչությամբ,որ պայմանավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող գործողություններով, Լաչինի միջացքի շրջափակմամբ և Լեռնային Ղարաբաղի տարածքում պատերազմական գործողությունների վերսկսմամբ և կոչ է անում երաշխավորել քաղաքացիական անձանց անվտանգությունը և միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ հարգանքը:
21:49 - 07 դեկտեմբերի, 2023