ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ռուսաստանում կրճատելու են օտարերկրացիների՝ երկրում գտնվելու առավելագույն ժամկետը |azatutyun.am|

Ռուսաստանում կրճատելու են օտարերկրացիների՝ երկրում գտնվելու առավելագույն ժամկետը |azatutyun.am|

azatutyun.am:  Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու առավելագույն ժամկետը կարող է կրճատվել մինչև տարեկան 90 օր։ Օրենքի լրամշակումները շրջանառության մեջ են դրվել Պետական Դումայում, որտեղ հայտարարել են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին: Օրինագծի հեղինակներն են խորհրդարանի ստորին պալատի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանց թվում են «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Վյատկինը և Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Օրինագծի հեղինակներն առաջարկում են լրամշակել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքը։ Այսօրվա օրենքով, վիզա չպահանջող եղանակով ժամանած արտասահմանցու՝ Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը չի կարող ընդհանուր առմամբ գերազանցել 90 օրը յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։ Օրինագծով առաջարկվում է «յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ օրացուցային տարվա ընթացքում» բառերով:
23:09 - 27 ապրիլի, 2024
Մոսկվան և Կիևը 2022 թ. Ստամբուլի բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման պատճառով. Պեսկով |1lurer.am|

Մոսկվան և Կիևը 2022 թ. Ստամբուլի բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման պատճառով. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ուղղակի ճնշման պատճառով: «Բոլորին քաջ հայտնի է, որ փաստաթուղթը փաստացի նախաստորագրվել էր, և բոլորին քաջ հայտնի է նաև ուկրաինական կողմի այդ բանակցությունների մասնակցի խոսքերից, թե ինչն է դարձել ուկրաինացիների՝ հետագայում դրանք շարունակելու և փաստաթղթի վրա աշխատանքն ավարտին հասցնելը մերժելու պատճառը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ինքն է հայտնել, որ դրա պատճառը Լոնդոնի կողմից ուղղակի ճնշումն էր:
17:43 - 27 ապրիլի, 2024
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը

ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը

ՀՀ Ազգային ժողովը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գրությունը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։ Իսկ թե ինչ է գրության բվանդակությունը, Նելլի Ղուլյանն ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների կապակցությամբ»։ Հիշեցնենք, որ Իսպանյայում Սիմոնյանը Իսպանիայում ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ «համաժողովի առանցքում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
16:15 - 26 ապրիլի, 2024
Աղդամում գործող Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը

Աղդամում գործող Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը

Աղդամում գործող Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը։  Այս առիթով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել է հանդիսավոր արարողություն։ Արարողությանը մասնակցում են Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քարիմ Վալիևը, Ադրբեջանում Թուրքիայի և Ռուսաստանի դեսպանները և այլ անձինք։ Հիշեցնենք, որ Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքի դադարեցման մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի ՊՆ հասարակայնության հետ կապերի և մամուլի խորհրդական Զեքի Աքթուրքը։Նշենք, որ Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը բացվել էր 2021թվականին։ Այստեղից երկու երկրների զինվորականները պետք է հետևեին Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարմանը:
11:35 - 26 ապրիլի, 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
 |armenpress.am|

ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը հորդորում է Բաքվին և Երևանին հոգևոր-մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 25-ին կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ՌԴ-ն ինչ վերաբերմունք ունի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում մշակութային կոթողները պարբերաբար վանդալիզմի ենթարկելու նկատմամբ: «Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները՝ կապված մշակութային ու պատմական հուշարձանների, հոգեւոր արժեքների ոչնչացման հետ, մենք կոչ ենք անում Բաքվին ու Երեւանին թեման դարձնել երկկողմ բանակցությունների առարկա։ Մեր կողմից պատրաստ ենք այդ առումով ունենալ գործուն աջակցություն»,- ասել է Զախարովան:
15:48 - 25 ապրիլի, 2024
Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում․ Զախարովա

Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում․ Զախարովա

Մոսկվան հաստատում է պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանազատման հարցում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի հիման վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմն աջակցում է երկու երկրների պետական սահմանի սահմանազատման բոլոր հարցերի՝ «բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով» կարգավորմանը։  «Մենք ելնում ենք նրանից, որ համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի։ Դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
15:18 - 25 ապրիլի, 2024
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
 |news.am|

ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ |news.am|

news.am: Հայաստանի Ազգային ժողովը ՌԴ–ից որևէ նամակ չի ստացել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյան։ Երեկ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել խորհրդարանականների դիրքորոշումը ապրիլի 22-ին Իսպանիայում ԵՄ խորհրդարանների նախագահների համաժողովում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունների վերաբերյալ։ «Բազմաթիվ հարցումներ ենք ստացել մեր քաղաքացիներից՝ պարզաբանելու՝ արդյոք Ա. Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական դիրքորոշումը։ Այս կապակցությամբ կխնդրեի պարզաբանել, թե նշված միջոցառմանը ում անունից է ելույթ ունեցել Հայաստանի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև տեղեկացնել, թե որքանով են նրա տված գնահատականները համապատասխանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի և մեր ժողովուրդների բարեկամության դարավոր կապերին»,-ասված է Գրիգորի Կարասինի նամակի տեքստում։ Ավելի վաղ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների կապակցությամբ»։ Հիշեցնենք, որ Իսպանյայում Սիմոնյանը Իսպանիայում ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ «համաժողովի առանցքում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
13:59 - 25 ապրիլի, 2024
Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ |tert.am|

Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ |tert.am|

tert.am: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում, Սիմոնյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա», ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։ «Ցանկանում եմ գործընկերոջս՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց տալ՝ ո՞ւմ անունից է նա հնչեցրել նման բնույթի սյուժեներ, իհարկե, ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանին կապում է դարավոր բարեկամությունը: Մենք չենք կարող անտեսել այս կարգի ռուսատյաց ելույթները... Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարան` պարզելու, թե ում անունից է նա խոսել, և արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսո՞ւմ է այս հանդիպման ժամանակ հնչած գնահատականները»,- ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։ Նա հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ-ն խոսնակին կհարցնի, թե «ո՞վ է իրեն իրավունք տվել նման բաներ խոսել Հայաստանի անունից, և նաև գնահատական կտա կատարվածին»։ «Մենք չենք անտեսի այս կարգի ռուսատյաց, հակառուսական ելույթը, ուղղակի ամոթ էր մեր գործընկերոջ համար, նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասել է Մատվիենկոն։
14:20 - 24 ապրիլի, 2024
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև ապրիլի 22-ին տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: «Արդյունքում վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» ՓԲԸ, արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն։ Մատակարարումների վերսկսմանը նպաստել են ինչպես լիազոր մարմինների միջև նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները՝ կաթնամթերք վերամշակող ձեռնարկությունների և նրանց արտադրած արտադրանքի Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխանության վերաբերյալ։ Այս ուղղությամբ բանակցությունները շարունակական են լինելու երկկողմանի պայմանավորվածությունների շրջանակներում։
12:49 - 23 ապրիլի, 2024