Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Խաղաղության պայմանագրի նախագծի զգալը մասը համաձայնեցված է. Բայրամով
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի նախագծի զգալը մասը համաձայնեցված է. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալը մասը համաձայնեցված է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «չնայած այն հանգամանքին, որ բանակցային գործընթացում նկատվում է դրական դինամիկա, և համաձայնեցված է պայմանագրի նախագծի զգալի մասը, Հայաստանի Սահմանադրության և մի շարք այլ իրավական ակտերում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները դեռ պահպանվում են»։ Հայաստանի իշխանությունը Սահմանադրության փոփոխությունը համարում է իր ներքին հարցը, իսկ այն փոխելու Բաքվի պահանջները որակում անընդունելի: Երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր՝ խաղաղության պայմանագրի նախագծում դրույթ կա, որ կողմերը տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Բացի այդ, նաև համաձայնել են ամրագրել, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Երևանում սա բավարար են համարում, Բաքվում՝ ոչ։
21:28 - 27 օգոստոսի, 2024
Ռուսական հարթակը միշտ ընդունելի է Հայաստանի հետ բանակցությունների համար․ Բայրամով
 |civilnet.am|

Ռուսական հարթակը միշտ ընդունելի է Հայաստանի հետ բանակցությունների համար․ Բայրամով |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ ընդունելի վայր է եղել Հայաստանի հետ բանակցությունների համար։ Ռուսական «Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը հավատարիմ է բանակցային գործընթացին․ «Ռուսական հարթակը մեզ համար միշտ ընդունելի է եղել։ Մենք պատրաստ ենք օգտագործել տվյալ հարթակը, բայց վերջին շրջանում հենց հայկական կողմը դրան համաձայնություն չի տվել»։ Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, բայց Երևանի «անհիմն պահանջները» պետք է վերացվեն «իրավաբանորեն հիմնավորված ձևով»։ «Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այն է, որ մենք նպատակ ունենք նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց բոլոր այն անհիմն պահանջները, դիրքորոշումները, որոնք տասնամյակներ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է, պետք է լիովին վերացվեն: Եվ դա պետք է տեղի ունենա ոչ թե հայտարարությունների և հռչակագրերի մակարդակում, այլ պետք է արտացոլվի իրավաբանորեն հիմնավորված ձևով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։ Ադրբեջանական կողմը խաղաղության պայմանգրի կնքման համար առաջ է քաշում Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, որում ըստ Բաքվի՝ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։
15:31 - 19 օգոստոսի, 2024
Ադրբեջանը դարձյալ բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը
 |hetq.am|

Ադրբեջանը դարձյալ բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը |hetq.am|

hetq.am: Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Բաքվի նկատմամբ տարածքային հավակնությունները»։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովն ընդգծել է, որ այդ կետերի փոփոխությունն անհրաժեշտ է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման համար։ «Հայաստանի Սահմանադրության մեջ մնում են հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։  Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ չլուծված հարցերի թիվը զգալիորեն նվազել է: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հունիսի վերջին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել առաջարկությունների նոր փաթեթը: Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս բարձրաձայնել էր ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մի քանի ամսվա ընթացքում ավարտել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը։ «Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այն Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ է պարունակում։ Եվ քանի դեռ այդ փոփոխությունը տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»,- հայտարարել էր նա։ Ադրբեջանական կողմի հիմնական պահանջը կապված է ՀՀ Սահմանադրության նախաբանի մեջ, որտեղ հղում է արվում ՀՀ անկախության հռչակագրին։ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- ասված է Սահմանադրության սկզբանամասում։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ ՀՀ անկախության հռչակագրում նշվում է Լեռնային Ղարաբաղի հետ ՀՀ վերամիավորման դրույթը, ինչը Բաքուն դիտարկում է որպես Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ, մինչդեռ հայկական իշխանությունները հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ 
22:30 - 08 հուլիսի, 2024
Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
 |azatutyun.am|

Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Հուլիսի 9-10-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Ազատությանը» հայտնեց, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա: Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը, հունիսի վերջին Բաքվում տեղեկացրեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։ «Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ, 30 գործընկեր երկիր», - ասել էր Օ'Բրայենը՝ չհստակեցնելով, արդյոք հնարավոր է, որ հուլիսի 9-11-ը կայանալիք ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենա նաև Միրզոյան- Բայրամով հանդիպում։ Բաքվում դեռ չեն հաստատել՝ արդյոք արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արդեն մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու վաղը այնտեղ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
17:17 - 08 հուլիսի, 2024
Բաքուն հայտարարել է խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանները
 |azatutyun.am|

Բաքուն հայտարարել է խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանները |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և որպեսզի ամբողջությամբ խաղաղություն հաստատվի, այս գործոնը պետք է վերացվի, այսօր, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բայրամովը միևնույն ժամանակ շեշտել է, որ խաղաղության պայմանագրին առնչվող «բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է»։ «Բաքուն առջևում շատ նպատակներ ունի, իսկ առաջնահերթ խնդիրը՝ երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերացումն է», - եզրափակել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Այս տարվա հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր Սահմանադրություն ունենալու մասին՝ պնդելով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության։ Փաշինյանի հունվարի 19-ի հայտարարությունից մոտ տասն օր անց, Բաքուն ասաց, թե խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»: Բաքուն, մասնավորապես, խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանը պաբերաբար հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հեմկտ փոխկապկցելով։
13:33 - 08 հուլիսի, 2024