«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան

Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր զորակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և բոլոր այն հոգևորականներին, ովքեր «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» շարժման առաջին շարքերում են։ «Ազգային տոնացույցում կան օրեր, որոնք սրբագույն խորհուրդ ունեն ինձ համար։ Ու թեև ժամանակն այսօր այլ բովանդակություն է հաղորդել համազգային արժեքներին ու պայքարին, հերոսական ճանապարհներին ու կռած հաղթանակներին, միևնույն է, հիշողությունը տանում է հետ՝ դեպի Հաղթանակների մայիս, Շուշի, դեպի հայրերի բնօրրան Արցախ, որի ամեն թիզ հողն ազատագրվել էր համազգային՝ Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության նվիրումի, պայքարի գնով ու սրբացել էր մեր մարտական ընկերների ու եղբայրների, մեր որդիների ու հայրերի արյամբ։ Վերադառնում ես ներկա։ Բեկումնային օրեր։ Պատմական նշանակություն ունեցող իրադարձություններ։ Եվ հայ ժողովուրդը, որ ինչպես անցյալ դարասկզբին, այնպես էլ այսօր իր գոյության իրավունքը պաշտպանելու հրամայական ունի ու ոտքի է կանգնել՝ վստահելով, համախմբվելով Հայոց եկեղեցու հոգևոր հայրերի շուրջ։ Իմ զորակցությունը հայտնելով Բագրատ սրբազանին և բոլոր այն հոգևորականներին, ովքեր «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» շարժման առաջին շարքերում են, իմ աջակցությունը հայտնելով մեր հայրենակիցներին, ովքեր դուրս են եկել պայքարի՝ հանուն Հայրենիքի պաշտպանության, այն խորին համոզմունքն ունեմ, որ Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել, դառնալ միասնական և արժանապատվորեն դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին՝ մեր պետության, ժողովրդի դեմ գործող ուժերին (ներքին, արտաքին) արժանի հակահարված տալ»,- Facebook-ում գրել է Օհանյանը։
14:05 - 08 մայիսի, 2024
«Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրության, եթե Փաշինյանը այդ ընթացքում չլինի վարչապետի պաշտոնակատար․  |arm.sputniknews.ru|

«Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրության, եթե Փաշինյանը այդ ընթացքում չլինի վարչապետի պաշտոնակատար․ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրության, եթե Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում չլինի վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։   «Նա չպետք է մնա որպես պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսներն ընտրություններում ձայներ ապահովելու համար։ Իրենք ասում են` վարչապետը երկու անգամ հրաժարական է տվել։ Լավ, հրաժարական է տվել, բայց մնացել է պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն` տվե՞լ է հրաժարական, թե՞ ոչ»,– ասաց նա։   Ըստ պատգամավորի` ընտրությունները պետք է լինեն արդար, իսկ արդարության միակ պայմանը վերոհիշյալն է։ Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ապա պատգամավորը նշեց, որ դրա համար պետք է ժողովրդական պոռթկման բավարար զանգված։ Գործընթացն առանց դրա պարզապես չի հաջողվի։
12:42 - 07 մայիսի, 2024
Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
 |1lurer.am|

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը |1lurer.am|

1lurer.am: Ակնհայտ է, որ ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ: Խաղաղապահներին բերեք, հետո գաք, ասեք, որ նախկին իշխանություններն այնպիսի վիճակ ստեղծեցին, որ մենակով մեր անվտանգությունը չենք կարողանալու ապահովենք: Ստեղծեք մի իրավիճակ, որտեղ կկարողանաք ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնել: Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը: «Իշխանափոխություն իրականացնելու համար որոշ մարդիկ պատրաստ են հոգիները վաճառել, և որոշ մարդիկ էլ արդեն վաճառել են, և ոչ միայն հոգիները, այլև ինչ հնարավոր է վաճառել: Զարմանում եմ, որ մտածում եք, որ ՀՀ ժողովուրդը սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերից հետո չի հասկացել և չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում, թե որ ուժերն են ուղղորդում, ինչի համար են ուղղորդում: Նպատակը ՀՀ չունենալն է կամ ունենալ մի միավոր որևիցե կազմի մեջ, ասենք՝ Ռուսաստան-Բելառուս կազմի մեջ, որը կունենա հպատակ իշխանություն, որը 30 տարի եղել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահը նաև հայտարարեց, որ չեն թողնելու՝ Հայաստանն իր անկախությունը կորցնի. «Հայաստանն ունի, ունենալու է իր հստակ սահմանները: Հայաստանը լինելու է հավերժ, Հայաստանի ժողովուրդն ընտրություն է կատարելու»: Անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցող գործընթացին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե «կտոր-կտոր» փորձում են ՀՀ-ն աշխարհի քարտեզի վրա ամրապնդել՝ որպես անկախ պետություն: «Ասում է՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո՛, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապակցված, որովհետև երբ ասում ես՝ սա է, եղբա՛յր, քոնը, ավելիի հույսեր չունենաս, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը: Ասում ես՝ սա քոնն է, սա իմն է»,- ասաց նա ու, խոսքն ուղղելով ընդդիմությանը, հավելեց՝ չեք խաբելու ժողովրդին և մեզ: Անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջին՝ Ալեն Սիմոնյանը ասաց. «Հարց չկա, դրե՛ք մանդատները: Տեսնեմ՝ կարողանո՞ւմ եք դնել մանդատները: Դուք ձեր պարտավորություններն ընտրողների առաջ կատարե՞լ եք: Ատելության խոսքի՞ց եք խոսում, ձեր խոսքին հետևեք»:
14:10 - 06 մայիսի, 2024
Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը
 |tert.am|

Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը |tert.am|

tert.am: Կիրանցում գիշերը նույն վիճակին է եղել, ճանապարհը փակ է եղել, էլի ոչ ոքի թույլ չեն տվել մտնել գյուղ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Մինչև լուսադեմ դեռ չէին թողնում մտնենք գյուղ, քիչ հետո փորձելու ենք գնալ, հանդիպել գյուղացիներին, հետագա մեր գործողությունների մասին արդեն տեղում կասենք»,- ասաց նա։ Խոսելով ոստիկանական ուժերի քանակի մասին՝ նա ասաց, որ անթիվ-անհամար ոստիկաններ են բերել տարբեր տեղերից։ «Անգամ Գորիսից, Բաղրամյանի տարածաշրջանից, Գյումրիից, Արմավիրի մարզից, որտեղից ասես ոստիկան են բերել, ամբողջ ոստիկանական համակարգն այսօր Կիրանցում է, և ոչ միայն ոստիկանական, այլ նաև ռազմական ոստիկանությունից, այլ ստորաբաժանումներից կան։ Այսինքն՝ մի փոքր գյուղի համար ամբողջ հանրապետությունն իր ողջ ուժային համակարգը բերել է։ Տարբեր գործունեությամբ են զբաղվում՝ ահաբեկում են, վախեցնում, բռնություններ գործադրում։ Երեկ տեսաք՝ անչափահաս երեխաներին ծեծելով, ջարդելով ոստիկանական բաժանմունք տարան։ Որտեղից որ տարել են, մարդկանց սեփականությունն է հանդիսանում, թղթով իրենց է պատկանում»,- ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ երեկվանից Կիրանցում արդեն սկսել են ականազերծման աշխատանքները։ «Ականները գյուղի շրջակա դաշտերում են, դրանք են ականազերծում»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ երեկ ամբողջ օրը Կիրանցում լարված իրավիճակ է եղել։ Վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել բողոքի ակցիայի 30 մասնակցի, ավելի ուշ՝ բաց թողել։  ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, իսկ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար։ Օրվա ընթացքում ոստիկանության ծառայողները փակել են դեպի գյուղ մուտքերը՝ ներս թողնելով միայն գյուղի բնակիչներին, իսկ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների և Բագրատ Սրբազանի մուտքն արգելվել էր։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:31 - 03 մայիսի, 2024
Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան
 |news.am|

Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան |news.am|

news.am: Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որին օրվա ընթացքում հաջողվել է այլ՝ անտառային ճանապարհով գնալ Կիրանց։ Ոստիկանները, հիշեցնենք, վաղ առավոտից փակել են գյուղ տանող հիմնական ճանապարհներն ու բնակիչներից զատ որևէ մեկին թույլ չեն տալիս մուտք գործել համայնք՝ այդ թվում այս օրերին սահմանազատման և տարածքային զիջումների դեմ բնակիչների պայքարն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ «Կա մեծ հիասթափություն իշխանությունների նկատմամբ։ Մարդկանց ծեծի ենթարկելով ականազերծում են անում, որ ադրբեջանցիներին գյուղում տեղավորեն, դրա համար են մարդիկ վրդովված՝ գյուղը երկու մասի է բաժանվում։ Ամեն ծառի տակ մի ոստիկան կա հիմա գյուղում»,- նշել է պատգամավորը։ Դանիելյանը հայտնել է, որ պայքարը շարունակվելու է։ «Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում։ Մեր առաջին նպատակին հասել ենք՝ սա արդեն դարձել է համահայկական խնդիր։ Մինչեւ վերջ գնալու ենք՝ նահանջի տեղ չունենք․ հետևում մեր հայրենիքը, սրբավայրերն են»,- ասել է Դանիելյանը։
23:13 - 02 մայիսի, 2024
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական |news.am|

Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական |news.am|

news.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ-ում լրագրողի հետ ունեցած միջադեպի գործով կալանավորվելուց առաջ հանդես է եկել տեսաուղերձով եւ պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել միջադեպի ժամանակ։ «Իշխանական լրատվամիջոցները միջադեպը վերնագրել են «Լեւոն Քոչարյանի ախրանիկի եւ լրագրողի միջեւ», ես դրան շատ անդրադարձ չեմ կատարի։ Ամենայն հարգանքով այդ աշխատանքի նկատմամբ, բայց ես ոչ թիկնապահ եմ, ոչ էլ առավել եւս «ախրանիկ»։ Այո, նման միջադեպ տեղի է ունեցել իմ եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ»,- նշեց նա։ Արթուր Սուքոյանի խոսքով՝ լրագրողը վերջին ժամանակաշրջանում աչքի է ընկել եկեղեցուն վարկաբեկելու իր «առաքելությամբ», որն իր համար անընդունելի է եղել․ «Ես իրեն այդ ամենը փորձում էի բացատրել։ Ես նրան տեսա ԱԺ բակում, եւ սկսեցի ասել, որ երբ թիրախավորում են եկեղեցին եւ արշավ են սկսում եկեղեցու դեմ, դա ինձ համար որպես հայ ու քրիստոնյա անընդունելի է, եւ որպես հայ ես իմ պարտքն եմ համարում եկեղեցու մեջքին լինել։ Նրան ասացի՝ այն մարդը, որը պիղծ բաներ է վերագրում եկեղեցուն եւ հոգեւորականներին, դա բարոյազուրկ պրոցես է, ինչին ի պատասխան նույն մեղադրանքը իմ նկատմամբ հնչեց, ինչին ի պատասխան ես նրան մեկ անգամ հարվածել եմ ու նա ընկել է գետնին։ Ես նրան գետնին ընկած վիճակում չեմ հարվածել, չեմ մոտեցել, նա ոտքի կանգնեց, սկսեց ինչ-որ բաներ բղավել, բայց սադրանքներին չեմ տրվել, նա վեր կացավ ու ասում էր՝ ես քեզ չեմ կպել, ես քեզ ի՞նչ եմ ասել, ասացի՝ դու իմ եկեղեցուն ես կպել, ավել էլ ո՞նց կպնես։ Ես կողմ չէի հարվածելուն, բայց երբ մարդիկ անցնում են կարմիր գծերը, դա ինձ համար այսօր շատ ցավոտ է, չափազանց ցավալի է, որ այսօր թիրախավորված է Հայ առաքելական եկեղեցին»։ Հիշեցնենք՝ ըստ ՔԿ հաղորդագրության՝ Civik.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին ԱԺ-ի բակում մոտեցել է պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնականը, ով վիրավորելով լրագրողին՝ պարզաբանում է պահանջել՝ Դ․Լևոնյանի կողմից, որպես լրագրող, օրեր առաջ տեսանյութ հրապարակելու կապակցությամբ: Նշվում է, որ խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում օգնականը հայհոյել է լրագրողին և, իրեն ոչ ցանկալի տեսանյութեր տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է։ Հավելենք, որ լրագրողը Civic.am-ում օրեր առաջ հրապարակել էր «Բագրատ «սրբազանի» ու ԿԳԲ-ի կապը. ով է նա ու ինչի՞ է ցանկանում հասնել» վերնագրով տեսանյութ։
14:46 - 02 մայիսի, 2024
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել դիվանագիտական կառույցներին
 |arm.sputniknews.ru|

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել դիվանագիտական կառույցներին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀՀ–ում ներկայացված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին հրավիրել են փակ հանդիպման։ Խորհրդարանում հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորը մանրամասնեց, որ այն կառույցներին են հրավիրել, որոնք մեր երկրում բարեփոխումների ծրագրեր են իրականացնում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և այլնի ուղղությամբ։ «Ուզում ենք անկաշկանդ զրույց լինի, հստակ պատասխաններ ստանանք՝ արդյոք նրանց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է Հայաստանում` իր բոլոր դրսևորումներով` քաղբանտարկյալներից սկսած մինչև սովորական քաղաքացիներին ուղղակի բռնության ենթարկելու գործիքակազմ կիրառելով»,- նշեց Մինասյանը։ Ըստ նրա` հանդիպման անհրաժեշտություն կա, քանի որ միջազգային հանդիպումների ժամանակ տպավորություն է, թե այս կազմակերպություններն ուղղակի չեն տիրապետում ՀՀ–ում տիրող իրավիճակին կամ առնվազն կեղծ լուրերի տակ են։
13:55 - 02 մայիսի, 2024
ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը
 |1lurer.am|

ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հայտարարության» նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ներկայացրել էր բացասական եզրակացություն: Նախագիծն օրակարգում ընդգրկվելու համար ելույթներ ունեցան նախագծի հեղինակը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, և հարակից զեկուցողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ գործընթացն «առանց իրավական հիմնավորման» սկսվել է Շուռնուխից, և որ նույնը հիմա կատարվում է Տավուշի մարզում: «Այսօր Կառավարությունը մի բան էլ առաջ է գնացել: Սահմանազատումից բացի, սահմանազատումից անդին՝ իրականացվում է նաև սահմանագծում, սահմաններն ինչ-որ մի կերպ, անհասականալի բազայի վրա, իրավապայմանագրային բազայի վրա, գծվում են, փաստացի սյուներ են տեղադրվել: Ո՞վ է այդ իրավունքը տվել,- ասաց նա և եզրափակեց ելույթը.- Մենք հստակ նշում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային կոնտուրների որոշումը որևէ կերպ չի կարող ազդել Արցախի Հանրապետության և Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի վրա»: Հարակից զեկուցող Մարիա Կարապետյանը հայտարարեց, որ գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի վերարտադրության գործընթացն է, և որ այդ սահմանի վրա կարելի է սյուն տեղադրել: «ՀՀ-ի տարածքից ոչ մի միլիմետր ո՛չ զիջվում է, ոչ փոխանակվում»,- հայտարարեց Մարիա Կարապետյանը և պարզաբանեց, թե հանձնաժողովը մերժել է նախագիծը: «ՀՀ-ն 29.743 քառակուսի կիլոմետր է, և Դաշնակցության անկեղծ ցանկությունը՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, ցավոք, օգտագործվում է Կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի կամ առհասարակ Հայաստանի պետականության վերացման,- ասաց նա և հավելեց.- Հայտարարության նախագիծն առաջարկում է, որ Հայաստանը՝ որպես Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթաց, հիմք առաջարկի 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ շփման գիծն այն հիմնավորմամբ, որ այդ ժամանակ է Ադրբեջանը վավերացրել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրությունը: Ըստ էության, սա առաջարկ է հրաժարվել ՀՀ պետական սահմանից և վերադառնալ ռազմական գործողությունների տրամաբանությանը: Սա բացարձակապես անընդունելի է և պարունակում է ՀՀ-ի համար իրավական, քաղաքական, դիվանագիտական և ռազմական ռիսկեր»: Քվեարկությունից առաջ ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Ընդմիջումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ ընդդիմության նախագծում որևէ նոր բան չի առաջարկվում, և որ այն պարունակում է ռիսկեր ու վտանգներ ՀՀ-ի պետականության համար, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Որոշումը չընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 27 պատգամավոր, դեմ՝ 51, ձեռնպահ՝ 0:
11:06 - 30 ապրիլի, 2024
Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ

Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ

Տեղեկացնում եմ, որ այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Ինչպես հավանաբար տեղյակ եք, ուրբաթ օրն՝ ապրիլի 27-ին, Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածից մի խումբ ոստիկաններ, առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով և սադրելով լարված իրավիճակը, իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից և ոստիկանական մեքենայով՝ չորս ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանական բաժանմունք։ Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։ Վստահ եմ, որ հատկապես Ռ. Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ: Ի դեպ, Դավթյանը քաղաքացիական հագուստով էր և չէր ներկայացել։ Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու և բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրեցին, որ ես բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են։ Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր։ Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում, իրեն իրավունք է տալիս խախտել երկրի Սահմանադրությունը։ Հույս ունեմ, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։ Այլապես, այսօրվա իշխանություններին էլ ավելի բարդ կլինի հերքել, որ ոստիկանական ապօրինությունները կատարվում են իրենց անմիջական հրամանով»,- գրել է նա։
17:41 - 29 ապրիլի, 2024
ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները․ հայտարարություն

ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները․ հայտարարություն

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոչով դիմել են Եվրոպայի խորհրդին. «Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով: Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները: Թեև Հայաստանի օրենսդրությունը կալանքը դիտում է որպես խափանման ծայրահեղ միջոց և նախապատվություն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։ Շինծու մեղադրանքներով տևական ժամանակ անազատության մեջ էին ընդդիմադիր պատգամավորներ, պատգամավորության ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ և հանրային տասնյակ գործիչներ:Հարյուրավոր անձինք ապօրինաբար ձերբակալվել, միայն ոստիկանների ցուցմունքներով տևական ժամանակ անազատության մեջ են պահվել իրենց ընդդիմադիր գործունեության համար:Տասնյակ քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրված կամ հետապնդման են ենթարկվում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհված զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանությանը: Կիրառելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները հստակ է, որ ինչպես վերը նշված բազմաթիվ դեպքերում, այնպես էլ ներկայումս անազատության մեջ գտնվող շատ անձինք քաղաքական բանտարկյալներ են: Մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել մի երկրում, որտեղ այլակարծության դեմ պայքարի միջոց է կիրառվում կալանքը, ինչպես նաև նախաքննությամբ և դատական քննությամբ դրսևորած ռեպրեսիվ վերաբերմունքը, որն առանձին դեպքերում ընդհուպ հասցրել են «մեղադրյալ» հանրային գործիչների մահվան: Հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ նման վերաբերմունքը հետապնդում է մեկ նպատակ՝ ստեղծել խոսքի ազատության խոչընդոտման միջավայր և մթնոլորտ։ Ելնելով վերոգրյալից՝ հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին` խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները»:
20:39 - 16 ապրիլի, 2024
Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան
 |panorama.am|

Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Հանդիպումը, որը տեղի ունեցավ Բրյուսելում, կարծում եմ, որ այն խայտառակ հանդիպում ու ձախողում էր»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խարատրյանը։Նրա խոսքով կառավարության ղեկավարը և 4 բարձրաստիճան պաշտոնյա Եվրոպայում չեն հանդիպում և քննարկում ԱՄՆ-ից տարեկան 15 մլն դոլարի և Եվրոպայից 70 մլն դոլարի աջակցությունը, այն դեպքում, երբ  երկու տարի առաջ առաջարկվել էր 2.6 մլրդ եվրո աջակցություն։Հիշեցնելով, որ իշխանությունները հայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է Եվրոպային լինել այնքան մոտ, ինչքան վերջինս կկամենա՝ ընդդիմադիր պատգամավորը ասաց, որ Եվրոպան առաջարկել է նախկինում գործող ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը։ Պատգամավորն անդրադարձավ նաև խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին և ասաց. «Արցախի հարցը, Փաշինյանի խոսքերով, եթե ուղղակի պովոդոկ էր, որպեսզի Հայաստանին անկախությունից զրկեն, ապա Փաշինյանն էլ ամեն ինչ արեց, որպեսզի այդ պովոդոկից զրկվի, այսինքն՝ իր քաղաքականությունը, իր խոսքերով, հենց ուղղված էր Արցախը զոհելու, որպեսզի փրկի Հայաստանը, բայց տեսնում ենք, թե Արցախը զոհելուց հետո մենք էլ ավելի վատ վիճակում ենք հայտնվել»։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ անդրադարձավ սահմանազատման խնդրին և այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների՝ որպես լիազոր մարմին, աշխատանքին։ «Լիազոր մարմինը որոշում չունի Տավուշի գյուղերից տարածքներ հանձնելու մասին, այսինքն՝ այս որոշումը կայացվել է ոչ թե լիազոր մարմնի կողմից, որի հիմքում կան սկզբունքներ, քարտեզներ, այլ կայացել է այլ օղակում»,- հայտնեց Գրիգորյանը և, նշելով, որ  նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ հատվածի վերաբերյալ դրույթ է եղել, որը հետագայում հանվել է, իսկ Ոսկեպարում հայտնվել է ռուսական բազա, հավելեց. «Այսինքը՝ կարող ենք պնդել, որ նոյեմբերի 9-ին եղել են տեքստից այդ դրույթն հանելու համաձայնություններ և պայմանավորվածություն, բայց՝ հետագայում այն իրականացնելու համար»։ Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև «Ֆրիդմ Հաուս»-ի վերջին զեկուցին՝ նկատելով, որ դրանով Հայաստանը ճանաչվել է մասսամբ ազատ, ինչը հետընթաց է, ակնարկ ավտորիտար տարեր պաունակելու, իրավապահ համակարգի, դատական համակարգի խնդիրների մասին։
16:00 - 15 ապրիլի, 2024
Ընդդիմությունն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման փոխարեն համապարփակ գործընթաց սկսել |armenpress.am|

Ընդդիմությունն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման փոխարեն համապարփակ գործընթաց սկսել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման գործընթաց սկսելուն, փոխարենն առաջարկում է համապարփակ գործընթացի սկիզբ դնել՝ ունենալով հիմքեր, հստակեցված քարտեզներ:   Խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին խորհրդարանական ճեպազրույցում: Աննա Գրիգորյանն իշխանությանը մեղադրեց միակողմանի զիջման գնալու մտադրության մեջ: «Պետք է լինի ընդհանուր գործընթաց, ոչ թե պարզապես միակողմանի զիջում՝ ինչ-որ ակնկալիքներով»,-նշեց նա: Նա իշխանությանը մեղադրեց զիջումների մեջ՝ նշելով, որ չկա որևէ հիմք, չկա պայմանավորվածություն քարտեզների մասով:   «Մեր առաջարկը հետևյալն է՝ պետք է համապարփակ գործընթաց լինի: Պետք է հիմքերը, քարտեզները հստակեցվեն, նոր խոսենք բանակցությունների, քննարկումների մասին: Առանց հստակեցումների տարածքների զիջումը Հայաստանի համար բերելու է նոր անվտանգային ռիսկերի: Մեր առաջարկը համապարփակ գործընթացի սկիզբ դնելն է՝ սկզբունքների և քարտեզների մասով հստակեցումներով»,–ասաց Գրիգորյանը: Արթուր Խաչատրյանն էլ հավելեց. «Ինչո՞ւ է դա տեղի ունենում հատվածական, այլ ոչ թե համապարփակ: Այսինքն՝ ամբողջ սահմանի երկայնքով պետք է լինի սահմանազատում, հետո նոր սահմանագծում, հետո՝ զինված ուժերի վերատեղակայում նոր սահմանների երկայնքով: Այս մարդիկ գնում են հատվածական եղանակով»,-ասաց նա՝ իշխանությանը մեղադրելով զիջումների մեջ: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտնել էր, որ Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետսահմանազատման գործընթացը սկսել ՀայաստանիՏավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանիհատվածից։
13:14 - 15 ապրիլի, 2024
Եթե իմանանք, որ իշխանությունը «ռադ կլինի», մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան
 |news.am|

Եթե իմանանք, որ իշխանությունը «ռադ կլինի», մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան |news.am|

news.am: Ալեն Սիմոնյանն իր ելույթն ամբողջությամբ տեղավորեց Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու անհագ ցանկության մեջ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: «Ինչ ապաքաղաքական, ապազգային, հակապետական հայտարարություններ լսեցինք նրա հայտարարություններից, նրա ելույթներում է կարմիր գծով գնում դա: Ուժեղ Հայաստանն է եղել և կա ընդդիմության օրակարգը, ուժեղ Հայաստանին խոչընդոտողները նիկոլականներն են, նիկոլիզմն ու ադրբեջանաթուրքական և նրանց վերահսկողության տակ գործող արտաքին գործակալական ցանցը, սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք: Սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք։ Այն ինչ Ալեն Սիմոնյանն առաջարկում էր, որպես լուծում, այդ լուծումը բխում է իրենց երազանքից՝ չունենալ այստեղ ընդդիմություն կամ ունենալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսին հիմա եթերներով կեղծ եվրոպիզմ քարոզող և Հայաստանը հերթական անգամ կառափնարան տանող ընդդիմադիրներն են, դա իրենց երազած ընդդիմությունն է, որ իրենք ուզում են ունենալ»,- նշեց պատգամավորը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր անում ընդդիմադիրներին վայր դնել մանդատները: Ըստ նրա՝ Կառավարությունը տապալել է ոչ միայն նախընտարական խոստումներն ու իրենց, իսկ կոտրած ձեռքով գրված ու հաստատված, ծրագրային դրույթները, այլ նաև ամեն պահ մի նոր փորձություն են բերում մեր պետականության գլխին: «Եթե այս վիճակից իշխանության պատկերացրած ելքը ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և, կոպիտ ասած, իրենք ռադ կլինեն այս բառի քաղաքական իմաստով, եւ ամբողջությամբ կմաքրվի դաշտը, մենք կգնանք այդ քայլին: Մեր օրակարգի կյանքի կոչումը կախված է մի բանից՝ հասարակական աջակցությունն ինչ ծավալի կլինի, մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, որևէ բան չի խանգարում: Բայց եթե չկա այն հասարակական ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որին պետք է նախորդի Կառավարության նկատմամբ անվստահության հայտնումն ու հասարակության այն ընդվզումը, որը թույլ չտա այս իշխանությունը վերարտադրվել, այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք: Եթե պետք եղավ անվստահության հանրաքվեի գաղափարն ենք առաջ տանելու: Եթե հանրային աջակցությունը չկա կամ մարդիկ թերահավատորեն են մոտենում այդ գործընթացին, ապա արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես ազգակործան ու ազգադավ իշխանությունը: Փաշինյանի համար կարմիր գիծն իր աթոռն ու շրջապատի բարեկեցությունն են»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը: 
14:01 - 12 ապրիլի, 2024