Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Որոշ հետընթացներ դեռևս առկա են. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասով ադրբեջանական առաջարկների մասին
 |1lurer.am|

Որոշ հետընթացներ դեռևս առկա են. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասով ադրբեջանական առաջարկների մասին |1lurer.am|

1lurer.am: Որոշ հետընթացներ, որոնց մասին ԱԳ նախարարը խոսել է, դեռևս ներկա են, բայց նաև կա հնարավորություն աշխատելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության լրագրողի դիտարկմանը, թե նախորդ անգամ, երբ հայկական կողմը ստացել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ դիտարկումները, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե առաջարկներում հետընթաց է նկատվում՝ համեմատած նախորդի: Այս անգամ ի՞նչ արձանագրումներ կարելի է անել: «Ես ուզում եմ՝ մենք դիտարկենք այս խաղաղության պայմանագրի բանակցությունները գործընթաց՝ ակնկալելով, որ երբեմն կարող է առաջընթաց լինել, երբեմն կարող է հետընթաց լինել, բայց մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, առաջ մղել խաղաղության օրակարգը, և այս առումով խաղաղության պայմանագիրը մեզ համար առաջնահերթություն է: Հուսով ենք, որ շուտով հանդիպումը և՛ արտգործնախարարների, և՛ փոխվարչապետների հնարավորություն կտա ընդհանուր առմամբ առաջ մղելու խաղաղության օրակարգը»,- ասաց նա և հավելեց, որ այլ մանրամասների մասին չի կարող խոսել:
17:36 - 21 փետրվարի, 2024
Զորքերի հայելային հետքաշման հարցը պահում ենք մեր օրակարգում, փորձելու ենք հասնել համաձայնության. ԱԽ քարտուղար
 |1lurer.am|

Զորքերի հայելային հետքաշման հարցը պահում ենք մեր օրակարգում, փորձելու ենք հասնել համաձայնության. ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Զորքերի հայելային հետքաշման հարցը պահում ենք մեր օրակարգում, Ադրբեջանի հետ փորձելու ենք այդ հարցում հասնել համաձայնության, որովհետև դա մի հարց է, որտեղ անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ համաձայնության գան: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Կշարունակենք քննարկել, տեսնենք՝ ինչպիսի լուծումներ ենք գտնում, բայց մենք միանշանակ համոզված ենք, որ զորքերի հայելային հետքաշումը նույնիսկ միջադեպերը թույլ չտալու լավագույն գործիքներից մեկն է, այսինքն՝ որոշակի կիլոմետր հեռավորության վրա եթե դասավորվի ԶՈՒ-ն, և սահմանապահ զորքերը տեղակայվեն ամբողջ սահմանի երկայնքով, բնականաբար, դա կայունության գործոն կլինի: Եվ սա շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց նա և հավելեց, որ սա օրակարգի այն հարցն է, որը դեռ շարունակում են քննարկել ադրբեջանցի գործընկերների հետ:
16:40 - 21 փետրվարի, 2024
Արմեն Գրիգորյանը հաստատում է, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ

Արմեն Գրիգորյանը հաստատում է, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատել է, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ։ Այս մասին նա հայտարարեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։  «Այո, այդ խնդիրը կա, մենք փորձելու ենք հասցեագրել այդ խնդիրը, մենք տեղյակ ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։ Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը նաև ասել էր, որ Ներքին հանդում ԵՄ դիտորդական առաքելությունն  հասանելիություն չունի և միայն Ռուսաստանն այնտեղ հասանելիություն ունի․ Ռուսաստանը ներկա է  այնտեղ վերջին միջադեպւ ժամանակ և չի կարողացել կանխել միջադեպը։ «Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է, միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի, մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը»,- ասել էր Արմեն Գրիգորյանը։  Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր:  
16:31 - 21 փետրվարի, 2024
ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր
 |armenpress.am|

ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունն անցած մեկ տարվա ընթացքում իրականացրել է 1720 պարեկային շրջայց, որը նպաստել է սահմանամերձ շրջաններում խաղաղությանը և անվտանգությանը։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին հայտարարեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն: Նա հիշեցրեց, որ դիտորդական առաքելության առաջին ամիսների գործունեության ընթացքում հիմնադրվել են կենտրոնակայան Եղեգնաձորում և 6 առաջադիր հենակետ՝ սկսած Իջևանից, մինչև Կապան։ «Մինչև այսօր ԵՄ դիտորդական առաքելությունն անց է կացրել 1720 պարեկային շրջայց, որը նպաստել է խաղաղությանը և անվտանգությանը սահմանամերձ շրջաններում։ Ես ուզում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել ԵՄ անդամ երկրներին՝ քաղաքական օժանդակության համար, ինչպես նաև Կանադային՝ փորձագետ գործուղելու համար։ Վերջերս ընդունած որոշումն՝ ամրացնել ԵՄ դիտորդական առաքելությունը և անձնակազմն ավելացնել մինչև 209-ը՝ վերահաստատում է ԵՄ դիտորդական առաքելության հաջողությունը և հաստատակամությունը՝ սատարելու կայունությանը և խաղաղությանը»,- ասաց Ռիտերը։ «Չնայած խրթին օպերատիվ իրավիճակին՝ առաքելությունը կայունացնող կարևոր դեր է խաղում սահմանամերձ շրջաններում՝ նպաստելով լարված իրավիճակի դեէսկալացիային և միջադեպերի քանակի նվազեցմանը»,- ընդգծեց Ռիտերը։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ իր աներեր օժանդակության և կառուցողական ներգրավման համար։ «Կուզեի շեշտել իմ աշխատակազմի պրոֆեսիոնալ մակարդակը։ Թեև նրանք աշխատում են տներից և ընտանիքներից հեռու՝ նրանց նվիրումը մեծ նպաստ է բերել առաքելության հաջողությանը։ Հաշվի առնելով ներկայիս անորոշության համատեքստը՝ մենք շարունակում ենք մեր նվիրումը հայտնել մեր մանդատին՝ որպես անաչառ դերակատար՝ ի սատարումն Եվրամիության՝ այս տարածաշրջանում կարգավորման ջանքերին»,- եզրափակեց Ռիտերը։  
16:30 - 21 փետրվարի, 2024
Ներքին հանդում ԵՄ դիտորդական առաքելությունը հասանելիություն չունի․ Ռուսաստանը ներկա է եղել վերջին միջադեպին և չի կարողացել կանխել միջադեպը․ Արմեն Գրիգորյան

Ներքին հանդում ԵՄ դիտորդական առաքելությունը հասանելիություն չունի․ Ռուսաստանը ներկա է եղել վերջին միջադեպին և չի կարողացել կանխել միջադեպը․ Արմեն Գրիգորյան

Ներքին հանդում վերջին միջադեպը, որ եղել է, ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չունի և միայն Ռուսաստանն այնտեղ հասանելիություն ունի․ Ռուսաստանը ներկա է այնտեղ և չի կարողացել կանխել միջադեպը։ Այս մասին ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Զախարովայի պնդմանը, թե ի տարբերություն ԵՄ դիտորդների, ՀԱՊԿ-ը կարող է տարածաշրջանում կայունություն ապահովել։ «Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է, միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի, մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը»,- ասել է Արմեն Գրիգորյանը։  Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր:
16:14 - 21 փետրվարի, 2024
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորած պատվիրակությանը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորած պատվիրակությանը

Հունվարի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը՝ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորությամբ: ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԱՄԷ տնտեսական հարաբերությունների ինտեսնիվ զարգացումը, որի շրջանակներում 2023թ.-ի առևտրաշրջանառությունը հասել է 2,8 մլրդ դոլարի` արձանագրելով 185 տոկոս աճ՝ 2022թ.-ի համեմատ: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակներում համագործակցության հնարավորությունները: Ա.Ռ Ալ-Նուայիմին աջակցություն է հայտնել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը:  
17:34 - 16 հունվարի, 2024
Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոս քաղաքում մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպումը։ Նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դիվանագիտական ​​խորհրդական Ֆերնանդո Գիմարաեսի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգերի հարցեր, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ցուցաբերվող օգնության օրակարգը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի անկախությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Գրիգորյանը առանձին հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ: Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է վերջին զարգացումները:
19:50 - 14 հունվարի, 2024
Արմեն Գրիգորյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերը

Արմեն Գրիգորյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերը

Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Յորղոս Գերապետրիտիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները բարձր են գնահատել պատմամշակութային ընդհանրությունների վրա հիմնված հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան: Անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի, այդ թվում՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին, ինչի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը կարևորել է Հունաստանի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծել, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծում ստանա միջազգային իրավունքի սկզբունքները խստագույնս պահպանելու միջոցով: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։
17:45 - 10 հունվարի, 2024
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Արմեն Գրիգորյան
 |shantnews.am|

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Արմեն Գրիգորյան |shantnews.am|

shantnews.am: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն ունեն հունվարի վերջին երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին  Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։ Հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա»,- նշել է Արմեն Գրիգորյանը։ Նա հայտնել է նաև, որ Հայաստանը հունվարի 4-ին պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։ «Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք երկու շաբաթվա ընթացքում պատասխանել ենք նրանց առաջարկներին։ Այժմ ակնկալում ենք Ադրբեջանի պատասխանը»,- հայտնել է Գրիգորյանը։
12:07 - 09 հունվարի, 2024
Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանները, և սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար․ Արմեն Գրիգորյան |tert.am|

Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանները, և սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար․ Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից, որովհետև 2022 թվականի սեպտեմբերին կամ դրանից առաջ, երբ Հայաստանի Հանրապետության վրա լայնածավալ հարձակումներ էին տեղի ունեցել, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին` ակնկալելով օգնություն, որպեսզի պաշտպանվի մեր սուվերեն տարածքը պաշտպանվի։ Մենք որևէ ադեկվատ արձագանք ՀԱՊԿ-ից չենք ստացել և ժամանակի ընթացքում հասկացել ենք, որ այս առումով չենք կարող որևէ ակնկալիք ունենալ»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ երբ ՀԱՊԿ-ը հայտարարություն կանի, գնահատական կտա և կպաշտպանի ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունն ու Հայաստանի սահմանները, ապա հայկական կողմը կհասկանա՝ ինչ է անելու: Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը հայտարարում է՝ իր դիտորները պատրաստ են գալ Հայաստան, ինչպես նաև ռազմատեխնիկական աջակցություն է առաջարկում ՀՀ-ին, ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ից ռազմատեխնիկական որևէ օգնություն ՀՀ-ին չի առաջարկվել, իսկ երբ ՀԱՊԿ դիտորնդերին հարցրել են, թե գալիս են ո՞ր սահմանը պաշտպանելու, որևէ հստակ պատասխան չի տրվել: «ՀԱՊԿ-ը երբևէ չի ճանաչել ՀՀ սահմանները, ՀԱՊԿ-ը չի ճանաչում իր պատախանատվության գոտին։ Սա շատ կարևոր հանգամանք է։ ՀԱՊԿ-ը չի ճանաչում իր պատասխանատվության գոտին մեր տարածաշրջանում, և սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար», - հավելեց նա։
09:32 - 09 հունվարի, 2024