ՎԶԵԲ - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) հիմնադրվել է 1991 թվականին, ունի 30 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Բանկի առաքելությունը նախկին կոմունիստ երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն էր։ Բանկի հիմնական գրասենյակը Լոնդոնում է։
 
Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին։ ՎԶԵԲ-ի կապիտալում նրա բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո։ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։ 
ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է. ՎԶԵԲ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է. ՎԶԵԲ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ: Վարչապետը կարևորել է Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի անցկացումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Օդիլ Ռենո Բասոն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը ՎԶԵԲ տարեկան համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար: ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է և փոխգործակցությամբ իրականացվում են արդյունավետ ծրագրեր: Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցեր:
19:42 - 15 մայիսի, 2024
Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այն էլ ավելի կզարգանա ու կընդգրկի այլ նոր ոլորտներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում և վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվում են հետևողական քայլեր: Բերտրան Վալկենաերը նշել է, որ գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները՝ նպաստելով Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր:
15:02 - 15 մայիսի, 2024
ՎԶԵԲ-ի նախագահն առանձնացրեց Հայաստանում գործունեության 5 հենասյուները և խոշոր ընկերություններին կոչ արեց ներդրումներ կատարել երկրում
 |armenpress.am|

ՎԶԵԲ-ի նախագահն առանձնացրեց Հայաստանում գործունեության 5 հենասյուները և խոշոր ընկերություններին կոչ արեց ներդրումներ կատարել երկրում |armenpress.am|

armenpress.am: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն առանձնացրեց Հայաստանում Բանկի գործունեության 5 հենասյուները։ ՎԶԵԲ-ի նախագահն այդ մասին խոսեց Բանկի տարեկան համաժողովի շրջանակներում կայացող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանն ունեցած ելույթի ընթացքում։ Նա նշեց, որ միջոցառումը մեծ հնարավորություն է Հայաստանի ներդրումային ներուժն աշխարհին առաջ մղելու համար։ Եվ գովելի է տեսնել երկրի վերջին ժողովրդավարացման ջանքերն ու իշխանությունների ամուր հանձնառությունն այս ուղղությամբ։ «Մենք իսկապես տեսել ենք ուժեղ առաջընթաց քաղաքականության թափանցիկության, ինչպես նաև խոսքի ազատության հարցում: Եվ Հայաստանում կա կենսունակ գործարար համայնք, և մենք հպարտ ենք, որ աջակցում ենք երկրի մասնավոր հատվածին և տնտեսությանը»,- իր խոսքում նշեց բանկի նախագահը: Նա հիշեցրեց, որ ՎԶԵԲ-ը մինչև հիմա Հայաստանում կատարել է ավելի քան երկու միլիարդ եվրոյի ներդրում․ միայն վերջին հինգ տարիների ընթացքում ներդրվել է մոտ 640 մլն եվրո, որից 80%-ը՝ մասնավոր հատվածում։   «Միայն 2024 թվականի համար մենք կանխատեսում ենք ներդրումների աննախադեպ ծավալ, մինչև 500 միլիոն եվրո, և դա կլինի պատմական մակարդակը այս երկրում մեր ներդրումների համար։ Սա մեր ամուր համագործակցության արտացոլումն է ինչպես երկրի պետական, այնպես էլ մասնավոր հատվածի հետ»,- ասաց նա: Ըստ ՎԶԵԲ-ի նախագահի՝ Հայաստանում Բանկի գործունեության հենասյուներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆինանսական հատվածի ճկունությունը, բիզնես միջավայրը, կանաչ հավակնությունները և տարածաշրջանային հավաքականությունը:   «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մի բնագավառ է, որտեղ Հայաստանն ունի ուժեղ փորձ: Շնորհիվ իր մարդկային կապիտալի, մրցունակ գործառնական ծախսերի և սփյուռքի հզոր ցանցի, Հայաստանը գրավել է բազմազգ ընկերությունների հետաքրքրությունը․ այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Siemens-ը, Nvidia-ն և այլն: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին իր հավակնոտ թվային փոխակերպման գործում՝ ներդրումներով և քաղաքականության խորհրդատվություններով, որոնք նորարարությունների և առաջընթացի հնարավորություն են տալիս»,- ընդգծեց բանկի նախագահը: Օդիլ Ռենո-Բասսոն որպես երկրորդ ոլորտ առանձնացրեց Հայաստանում ֆինանսական հատվածը և նշեց, որ այն շատ դիմացկուն է: «Հայաստանի ֆինանսական հատվածը վերջին մի քանի տարիների ընթացքում ցուցաբերել է կայունության ամուր մակարդակ: Սա բխում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցառումներից, որոնք խոհեմ են, և մենք մի շարք արդյունավետ համագործակցություններ ենք ունեցել Հայաստանի կենտրոնական բանկի հետ՝ կենտրոնանալով ներքին դրամական շուկայի վրա, որպեսզի, օրինակ, զարգացնենք ֆինանսավորումը տեղական արժույթով: Մենք նաև շարունակաբար աշխատում ենք տեղական գործընկեր բանկերի հետ մասնավոր հատվածի ֆինանսական հնարավորությունների ընդլայնման համար։ Առաջիկա օրերին մենք կստորագրենք ութ լրացուցիչ վարկային գիծ»,- տեղեկացրեց Ռենո-Բասսոն։ Հայաստանում որպես ՎԶԵԲ-ի գործունեության երրորդ հենասյուն նա նշեց բիզնես միջավայրը։ «Այստեղ ես ուզում եմ հարգանքն արտահայտել և կարևորել ներդրումային խորհրդի դերը Հայաստանում: Նրա հիմնական առաքելությունն է դյուրացնել երկխոսությունը մասնավոր և պետական հատվածի միջև: Այն իրականացնում է կարևոր բարեփոխումներ։ Սա ներառում է հարկային պարզեցումներ բիզնեսի համար, սուբսիդիաներ բարձր տեխնոլոգիաների առաջխաղացման համար և աշխատանքային դատարանի բարեփոխումներ: Եվ ես հասկանում եմ, որ շարունակական մտքեր կան այն մասին, թե ինչպես ավելի գնալ առաջ»,- ասաց նա: Նա հավելեց, որ կառավարության, դոնոր համայնքի և մասնավոր հատվածի հետ ամուր գործընկերությունը այդ հարթակի շնորհիվ մեծ հաջողություն ունի։ «Չորրորդ հենասյունը Հայաստանի կանաչ օրակարգն է: Երևանն առաջին փորձնական քաղաքներից էր, որը միացավ EBRD-ի Կանաչ քաղաքների շրջանակին: Կանաչ քաղաքների շրջանակը նպատակ ունի խթանել գործընկերությունը քաղաքապետարանների հետ՝ առաջնահերթություն տալով կլիմայական ներդրումներին քաղաքային տարածքների համար: ՎԶԵԲ-ի ներդրումները վերջին հինգ տարիների ընթացքում նպաստել են երկրում տարեկան ավելի քան 210,000 տոննա ածխածնի արտանետումների գնահատված կրճատմանը։ Սա հավասար է ավելի քան 500,000 մեքենա երկրի ճանապարհներից դուրս բերելուն, ուստի սա բավականին նշանակալի ազդեցություն է»,- ընդգծեց նա: Որպես հինգերորդ և վերջին հենասյուն նա առանձնացրեց ուշադրությունը տարածաշրջանային կապի նկատմամբ և նշեց, որ Ուկրաինայի դեմ պատերազմը մեծացնում է Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Եվրոպան կապող տարածաշրջանային կապի աճող պահանջարկը՝ ապահովելու կայունությունը Եվրոպայի և Ասիայի միջև միջազգային առևտրում: «Դա իր հերթին Հարավային Կովկասի տարածաշրջանը և հատկապես Հայաստանը դարձնում է գրավիչ օղակ միջազգային առևտրի և ներդրումների համար: Տրանսպորտի ոլորտում սպասարկման և նոր նախագծերի ներդրումները առանցքային են տարածաշրջանային հաղորդակցությունը խթանելու համար, որն այնքան անհրաժեշտ է: Եվ դա իր հերթին կարագացնի աճը և կդիվերսիֆիկացնի մասնավոր հատվածը: Այսպիսով, ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանին և՛ ենթակառուցվածքները վերականգնելու, և՛ առևտուրը բարելավելու համար:   Մեր նշանակալից նախագծերից էր Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային անցակետի ընդլայնումը, ինչը նշանակալի ազդեցություն ունեցավ տարածաշրջանային կապի վրա»,- ասաց Բանկի նախագահը: Նա հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է մնալ տոկուն բազմաթիվ դժբախտությունների դիմաց՝ հստակեցնելով, որ տնտեսությունը շարունակել է բարձր ցուցանիշներ գրանցել 2023 թվականին։    ՎԶԵԲ-ի նախագահը նաև անդրադարձ կատարեց անցյալ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին և դրանց հետևանքներին՝ նշելով, որ Հայաստանը փախստականների մեծ ճգնաժամ ապրեց: «Այսպիսի կարճ ժամանակահատվածում այս արտակարգ իրավիճակի հետ վարվելու ձևը հիացմունքի էր արժանի: Աջակցություն տրամադրելու համար մենք մշակեցինք Հայաստանի փախստականների արձագանքման ծրագիրը՝ խթանելու մարդկային կապիտալի զարգացումը և ընդլայնելու հնարավորությունները փախստականների և տեղացիների համար: Եվ, ինչպես միշտ, մեր դոնորները կարևոր դեր են խաղում այս ծրագրում: Այնուամենայնիվ, մնում են բազմաթիվ մարտահրավերներ, և դա կպահանջի միջին և երկարաժամկետ զարգացման միջամտություններ: Փախստականները պետք է ինտեգրվեն աշխատաշուկայում, և երկիրը պետք է խթանի մարդկային կապիտալի զարգացումը: Ենթակառուցվածքը նույնպես պետք է գերազանցվի և բարելավվի՝ բավարարելու փախստականների հոսքի պահանջները։  Այս միջոցառման, այս ամենամյա հանդիպման անցկացումը Հայաստանում հարգանքի տուրք է մեր ընդհանուր ձեռքբերումներին»,- եզրափակեց Ռենո-Բասսոն՝ հույս հայտնելով, որ մյուսները ևս Հայաստանում ներդրումներ կատարելու պատրաստակամություն կհայտնեն:
14:47 - 15 մայիսի, 2024
Նախատեսվում է Սյունիքում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն. ՎԶԵԲ-ի հետ վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր են ստորագրվել

Նախատեսվում է Սյունիքում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն. ՎԶԵԲ-ի հետ վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր են ստորագրվել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում, մայիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։  Համաձայնագրերով նախատեսվում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն, որը հանդիսանում է ներկայումս որդեգրված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը։ Կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ունենալ բավարար մաքսային ենթակառուցվածք՝ շենքային և տարածքային պայմանների, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվական ու սարքավորումների հագեցվածության առումով, ինչի արդյունքում կապահովվի մաքսային հսկողության արդյունավետ իրականացում և արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների համար ձեռնտու լոգիստիկ լուծումների ընտրության հնարավորություն։ Էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների կիրառման վրա հիմնված կենտրոնի գործարկմամբ հնարավոր կդառնա նաև «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական և լիարժեք ներդրումը, որը հնարավորություն կստեղծի իրականացնել ապրանքների մաքսային ձևակերպումների, դրա համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի ստացման գրեթե ամբողջական գործընթացը «Մեկ պատուհան» սկզբունքով։ Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա անհրաժեշտ բոլոր գործառնություններն իրականացնել մեկ վայրում, արդյունքում էապես կրճատելով ապրանքների ժամանման պահից մինչև բացթողումը ծախսվող ժամանակահատվածը և արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների գործարքային ծախսերը: Միաժամանակ, հաշվի առնելով նորագույն թվային լուծումների ներդրումը, նվազագույնի կհասցվի նաև մաքսային մարմին-տնտեսվարող սուբյեկտ շփումը, ինչի արդյունքում նվազագույնի կհասցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը:
14:00 - 15 մայիսի, 2024
Ֆինանսների նախարարն ու ՎԶԵԲ փոխնախագահը Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել

Ֆինանսների նախարարն ու ՎԶԵԲ փոխնախագահը Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել

ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում այսօր՝ մայիսի 14-ին, տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը:   Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հայկական կողմից, և ՎԶԵԲ փոխնախագահ Մատեո Պատրոնեն՝ ՎԶԵԲ կողմից:   Ծրագրով նախատեսվում է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հիմնել Մաքսային և լոգիստիկ կենտրոն: Կենտրոնը կբարձրացնի մաքսային գործառնությունների արդյունավետությունը և թափանցիկությունը, կբարելավի ծառայությունների մատուցման որակը և «Մեկ պատուհանի» ներդրման արդյունքում կկրճատի մաքսազերծման ծառայությունների համար պահանջվող ժամանակը։  
20:01 - 14 մայիսի, 2024
ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն. Սիսիան-Քաջարան ճանապարհը կկրճատվի
 |1lurer.am|

ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն. Սիսիան-Քաջարան ճանապարհը կկրճատվի |1lurer.am|

1lurer.am: Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման բանկի միջև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, Սիսիան-Քաջարան վարկային համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Ըստ նախարարի՝ Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածը մասնատվել է 3 հատվածների՝ Հյուսիսային, Բարգուշատի թունել և Հարավային հատված (27 կմ, 8,6 կմ և 24,2 կմ հատված): Այս նախագիծը վերաբերում է հարավային՝ 24,2 կմ հատվածին: Աշխատանքների ավարտի արդյունքում ճանապարհը գրեթե կրկնակի կկրճատվի: «Առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի, կդառնա 60 կմ՝ Քաջարանից մինչև Սիսիան, և միջինում 50 կմ/ժ արագության հատվածը կդարձնի 100 կմ/ժ, որն էլ էական հարմարավետություն, անվտանգություն կստեղծի: Ամբողջությամբ այլ որակի ճանապարհ և ենթակառուցվածք կունենանք՝ տնտեսական, տուրիստական և այլ առումներով»,- ասաց նա: Ֆինանսավորման համար վարկային ընդհանուր միջոցները մոտ 373 մլն եվրո են, որից 236 մլն-ի համար է նախատեսվում կնքել այդ համաձայնագիրը ՎԶԵԲ-ի հետ: «Ճանապարհահատվածը կանցնի Քաջարանի Լեռնաձոր, Գեղի և Նոր Աստղաբերդ բնակավայրերի մոտով, և կմոտենան նոր Բարգուշատի թունելի ելքամասին: Այս հատվածում կան ևս 5 փոքր թունելներ և 11 կամուրջներ»,- ասաց նախարարը: Շինարարության ժամկետը մինչև 2030 թվականն է և հավելյալ ևս 2 տարի՝ թերությունների վերացման համար:
12:05 - 08 մայիսի, 2024
Քննարկվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորության տարաժամկետման հարցը

Քննարկվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորության տարաժամկետման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Որպես հիմնական օրակարգային հարց՝ քննարկվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության հարցը։ Վերջինիս ներդրման արդյունքում նախատեսվում է բազմաթիվ պոտենցիալ ներդրողների համար նվազեցնել ներդրումների սկզբնական փուլում առաջացող ֆինանսական բեռը։ ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Քննարկվել են ենթախորհրդի անդամների կողմից բարձրացված մի շարք այլ հարցեր։ Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ
10:32 - 04 ապրիլի, 2024
Վարչապետը Մյունխենում ՎԶԵԲ նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետը Մյունխենում ՎԶԵԲ նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ տարեկան ժողովն այս տարվա մայիսին Երևանում անցկացելու որոշումը և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Վարչապետի խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստել է նաև ՀՀ տնտեսության կայունությանն ու զարգացմանը: ՎԶԵԲ նախագահը ևս գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են: Տիկին Բասսոն կարևորել է ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
20:52 - 16 փետրվարի, 2024
Երեւանում կկառուցվի Եմ չափանիշներով նոր աղբավայր. հները կարդիականացվեն |news.am|

Երեւանում կկառուցվի Եմ չափանիշներով նոր աղբավայր. հները կարդիականացվեն |news.am|

news.am: Հայաստանի 8 մարզում, ինչպես նաև Երևանում սանիտարական աղբավայրերի կառուցումից առաջ պետությունը կարդիականացնի և կբարեկարգի գործող աղբավայրերը։ Կառավարությունն այս որոշումն ընդունեց այսօրվա նիստում։ Նախագծում նշվում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ նախատեսվում է Երևան քաղաքում կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, փակել Երևանի գործող աղբավայրը։ ՎԶԵԲ-ի աջակցությամբ նախատեսվում է նաև իրականացնել «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը և դրա շրջանակում գոտիավորել ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ։ «Հաշվի առնելով այն, որ նոր սանիտարական աղբավայրերի կառուցման աշխատանքները բավականին ժամանակ կտանեն, ուստի խիստ անհրաժեշտություն է դարձել գործող աղբանոցների բարեկարգման գործընթացները»,- նշվում է նախագծում։ Պետությունն ակնկալում է ապահովել էկոլոգիապես անվտանգ պայմաններ, նվազեցնել կամ չեզոքացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ազդեցությունները։
12:05 - 04 հունվարի, 2024
Արայիկ Հարությունյանը և Օլեքսանդր Պավլյուկը քննարկել են ՀՀ-ՎԶԵԲ համագործակցության և տարածաշրջանի անվտանգության հարցեր

Արայիկ Հարությունյանը և Օլեքսանդր Պավլյուկը քննարկել են ՀՀ-ՎԶԵԲ համագործակցության և տարածաշրջանի անվտանգության հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ավագ քաղաքական խորհրդական Օլեքսանդր Պավլյուկին:   Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային քաղաքական և անվտանգային զարգացումներին:   Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կյանքի կոչվելու դեպքում կապահովի կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, փոխադար­ձության և հավասարության սկզբունքների անխախտելիությունը։  Նշվում է, որ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել է ՎԶԵԲ հնարավոր գործիքակազմերով փախստականների հումանիտար, վաղ վերականգնման ու այլ կարիքների հասցեագրման անհրաժեշտությունը։  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ մտքեր են փոխանակվել նաև 2024թ. ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստական աշխատանքների,  կառավարության ընթացիկ բարեփոխումների շուրջ:
20:30 - 22 նոյեմբերի, 2023
Նոր աղբավայրի կառուցում, մայրաքաղաքի լուսավորության ծրագիր, նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանն ու ՎԶԵԲ-ը կընդլայնեն գործակցության շրջանակները

Նոր աղբավայրի կառուցում, մայրաքաղաքի լուսավորության ծրագիր, նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանն ու ՎԶԵԲ-ը կընդլայնեն գործակցության շրջանակները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի հետ: Բանկի հետ համայնքը տարբեր նախագծեր է իրականացնում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքը բարելավելու նպատակով էլ ՎԶԵԲ-ի ու Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ իրագործում է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը։ Գործակցության կարևոր նախագծերից է նաև ավտոբուսների ձեռքբերման ծրագիրը. արդեն իսկ մատակարարվել է 87 «MAN» մակնիշի ավտոբուս: Կողմերը բարձր են գնահատել բանկի և համայնքի միջև գործակցությունը՝ գոհունակությամբ նշելով  հագեցած օրակարգը:  Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր: ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին իր հերթին ընդգծել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը: 
13:17 - 01 նոյեմբերի, 2023
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը:  Ֆինանսների նախարարության լրատվականի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի կառավարիչ տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Դրակինոսը, ՎԶԵԲ Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Կատարինա Հանսենը, ինչպես նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին: Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար: Նախարարը հատուկ ընդգծել է ՎԶԵԲ-ի կարևոր դերը ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման գործում: Նախարարը նաև առանձնահատուկ կարևորել է առկա ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցերը՝ շեշտելով նաև այդ ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացման անհրաժեշտությունը: ՎԶԵԲ փոխնախագահը նույնպես անդրադարձել է ընթացիկ ծրագրերին՝ համաձայնելով դրանց սահմանված ժամկետներում իրականացման անհրաժեշտության հետ: Կողմերն անդրադարձել են նաև հաջորդ տարի Երևանում անցկացվելիք ՎԶԵԲ տարեկան ժողովին՝ կարևորելով միջոցառման նախապատրաստական աշխատանքների պատշաճ ապահովումը: Նախարար Հովհաննիսյանը ընդգծել է, որ հայկական կողմը կգործադրի բոլոր ջանքերն այդ աննախադեպ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:    Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել մեկտեղել ջանքերը համագործակցության բոլոր ուղղություններով ցանկալի արդյունքների հասնելու համար:
11:04 - 05 սեպտեմբերի, 2023
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահը կժամանի Հայաստան
 |armenpress.am|

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահը կժամանի Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը  մեկշաբաթյա այց կկատարի Հարավային Կովկասի տարածաշրջան: Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը, այցը կմեկնարկի  Հայաստանում,  այնուհետև կշարունակվի Վրաստանում  և կավարտվի Ադրբեջանում։ Առաջին փոխնախագահ Ռիգտերինկը, ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների և յուրաքանչյուր երկրում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև կներկայացնի ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նախկին տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին հաջորդող Ալկիս Վրյենիոս Դրակինոսին։    Հայաստանում առաջին փոխնախագահը վարկային գծի տրամադրման պայմանագիր կստորագրի տեղական գործընկեր բանկի հետ՝ միտված մասնավոր հատվածի զարգացման հետագա խթանմանը։  Վրաստանում  Ռիգտերինկը կազդարարի նոր նախագծի մեկնարկի մասին ՎԶԵԲ-ի հիմնական գործընկեր բանկերից մեկի հետ՝ որպես փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու Բանկի հանձնառության մաս: Ադրբեջանում նա կմասնակցի Մասնագիտական կրթության պետական գործակալության  կողմից կազմակերպված տեխնիկական և մասնագիտական​​կրթության և ուսուցման պետական-մասնավոր համագործակցության ծրագրի մեկնարկին, որն ուղղված է սննդի արտադրության ոլորտում հմտությունների զարգացմանը: Այցին ընդառաջ Յուրգեն Ռիգտերինկը նշել է․ «Այս այցը հնարավորություն է հանդիպելու կառավարության ներկայացուցիչների և գործարար համայնքի անդամներին՝ քննարկելու տարածաշրջանում առկա առաջնահերթությունները, հատկապես հաշվի առնելով Ուկրաինայի  դեմ Ռուսաստանի պատերազմը և ավելացող տնտեսական անորոշությունը։ Կովկասը կարևոր տարածաշրջան է Բանկի համար, և մենք հանձնառու ենք շարունակական աջակցություն առաջարկել ի նպաստ տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացմանը՝  ներդրումների, խորհրդատվական ծառայությունների և քաղաքականության ներգրավման միջոցով»:
09:57 - 04 սեպտեմբերի, 2023
Մհեր Գրիգորյանի և ՎԶԵԲ պատվիրակության հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցությունը

Մհեր Գրիգորյանի և ՎԶԵԲ պատվիրակության հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Մատտեո Պատրոնեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային գործող ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին, որը շուտով ավարտում է իր լիազորությունները՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում իր պատասխանատու պաշտոնում կատարված աշխատանքի համար: Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային էներգետիկ խոշոր ծրագրերում Հայաստանի մասնակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ընթացքին:
18:35 - 07 հուլիսի, 2023