Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Մակրոնը խոստացել է ավելի «մարդկային» ներքին քաղաքականություն վարել |tert.am|

Մակրոնը խոստացել է ավելի «մարդկային» ներքին քաղաքականություն վարել |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է իր վարած քաղաքական ոճն ավելի «մարդկային» դարձնել՝ միևնույն ժամանակ պնդելով, որ կշարունակի ճնշում գործադրել ֆրանսիական տնտեսության ազատակացմանն ուղղված իր ծրագիրն առաջ տանելու հարցում: Ինչպես նշում է The Guardian-ը, Մակրոնն այս մասին ասել է վերջին երկու տարում առաջին անգամ տված մամուլիսի ասուլիսի ժամանակ: Երկրի ղեկավարը նաև խոստացել է 5 մլրդ եվրոյին համարժեք կրճատումներ անել ցածր և միջին եկամուտ ունեցողների եկամտահարկում, բարձրացնել անապահով խավի կենսաթոշակը, ինչպես նաև ասել է, որ իր նախագահության ընթացքում այլևս որևէ դպրոց կամ հիվանդանոց չի փակվի: Մակրոնը խոստովանել է, որ ինքն իր կառավարման ոճում պետք է ավելի շատ «մարդկայնություն» ցուցաբերի, սակայն դա չի նշանակում, որ զիջելու է «դեղին անթև բաճկոնների» ճնշմանն ու փոփոխություններ է անելու տնտեսության ազատականցման ծրագրում:
08:09 - 26 ապրիլի, 2019
Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում. Անն Իդալգոն ազդարարել է մի քանի ծրագիր |armenpress.am|

Փարիզի քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում. Անն Իդալգոն ազդարարել է մի քանի ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է Nouvelles d`Armenie-ն, այդ տարի միջոցառումն ունեցել է խորհրդանշական բնույթ, քանի որ երկրում առաջին անգամ ապրիլի 24-ը պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակութային հայտնի գործիչներ: Իր խոսքում Փարիզի քաղաքապետն ազդարարել է Հայկական կենտրոնի ստեղծման մասին: «Երկար ժամանակ մենք խոսում ենք կենտրոնի մասին, ինչը թույլ կտա այդ յուրահատուկ մշակույթին, Փարիզի հայ համայնքին դրսևորել իրեն և ամրապնդել հայ-ֆրանսիական բարեկամությունը: Կենտրոնը գտնվելու է Փարիզի 15-րդ շրջանում: Այժմ մենք կաշխատենք այդ ծրագրի մշակման և կենտրոնի կառուցման ուղղությամբ: Կարծում ենք, որ դա կլինի վայր, որը թույլ կտա Հայաստանին շարունակել փայլել իր քաղաքում, որովհետև այս քաղաքը ձեր քաղաքն է»,- ասել է Փարիզի քաղաքապետը: Նա հարգանքի տուրք է մատուցել ֆրանսահայությանը, որը կիսում է Ֆրանսիայի Հանրապետության արժեքները, որոնք համընդհանուր են: «Դուք բոլոր ոլորտներում չափազանց ստեղծագործ եք: Եվ դուք մեզ ուղղորդել եք լինել ավելի բաց՝ տարբեր ազգերի ընդունելու, տարբերությունները ճանաչելու համար», - ավելացրել է Փարիզի քաղաքապետը՝ հիշեցնելով Թումո կենտրոնի բացումը Փարիզում և ընթացիկ այլ ծրագրերի մասին: «Այս տարի մենք կունենանք կարևոր միջոցառումներ: Մայիսի 21-ին մենք կնշենք Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը: Մենք նրան հարգանքի տուրք կմատուցենք՝ Monsieur Le Princ փողոցում գտնվող նրա տան վրա տեղադրելով հուշատախտակ», հայտարարել է Անն Իդալգոն՝ ավելացնելով, որ Փարիզում տեղադրվելու է նաև Ազնավուրի կիսանդրին:
18:04 - 24 ապրիլի, 2019
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը կմասնակցի Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը |hetq.am|

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը կմասնակցի Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը |hetq.am|

hetq.am: Այս տարի Ֆրանսիան պաշտոնապես ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 11-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հաստատելու հրամանը: Մայրաքաղաք Փարիզում եւ մյուս քաղաքներում, համաձայն նախագահի հրամանի, հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել: Առաջին անգամ երկրի վարչապետը կմասնակցի Օսմանյան Թուրքիայում կոտորածի զոհ դարձած 1.5 մլն հայերի հիշատակի հարգման արարողությանը: Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը իր ներկայությամբ կպատվի Փարիզի 8-րդ թաղամասում, Կանադայի հրապարակի մոտ գտնվող Կոմիտասի արձանի առաջ տեղի ունենալիք հավաքը: ««Այս ազգային օրը» Էմանուել Մակրոնի նախընտրական խոստումն էր»,- գրում է ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականը:Հիշատակի միջոցառումները Ֆրանսիայի տարբեր քաղաքներում մեկնարկել են երեկվանից:
07:56 - 24 ապրիլի, 2019
Նոտր Դամի հրդեհման հնարավոր պատճառը հայտնի է |panarmenian.net|

Նոտր Դամի հրդեհման հնարավոր պատճառը հայտնի է |panarmenian.net|

panarmenian.net։ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է: Քրեական գործը հարուցվել է ոչ միտումնավոր վնաս հասցնելու հիմքով, ասել է Հեյցը: Հետաքննությամբ 50 մասնագետ է զբաղվում: Քննությունը պարզել է, որ առաջին անգամ հակահրդեհային համակարգի ազդանշանը գործել է տեղի ժամանակով 18:20-ին: Ստուգման արդյունքում բռնկման աղբյուրը հայտնաբերվել չի հաջողվել: «18:43-ին ազդանշանը երկրորդ անգամ է գործել և արդեն կրակը հայտնաբերվել է փեղկի մակարդակում»,-ասել է Հեյցը: Դրանից հետո բոլորը տարհանվել են եկեղեցուց, գրում է «Վեդոմոստին»: Ըստ Հեյցի, վերանորոգման աշխատանքներին մասնակցող մասնագետներն արդեն հարցաքննվել են: Այդ աշխատանքին ընդհանուր առմամբ մասնակցում է 5 ընկերության աշխատակից: Շատերը դեռևս պետք է հարցաքննվեն: Բռնկման պատճառների մասին եզրակացություն հնարավոր կլինի անել միայն փորձագետների զննություննից հետո, այժմ շենքում գտնվելը դեռևս վտանգավոր է»,-հավելել է Հեյցը:
07:13 - 17 ապրիլի, 2019
Ֆրանսիայի նախագահը խոստացավ վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը |armenpress.am|

Ֆրանսիայի նախագահը խոստացավ վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը |armenpress.am|

armenpress.am:  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել Է Ֆրանսիայի ժողովրդին, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի: Այդ մասին, ինչպես ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է իրադարձությունների վայրից Ֆրանսիայի նախագահը լրագրողներին հայտարարել Է տաճարի հրապարակում:  «Ես հանդիսավոր կերպով ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը: Ապրիլի 16-ից միջոցների հանգանակություն կսկսվի ինչպես Ֆրանսիայում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս»,- ասել Մակրոնը: «Այդ տաճարը Ֆրանսիայի պատմության մասն Է: Մենք հպարտանում ենք նրանով, մենք կարողացանք այն կանգնեցնել ավելի քան 800 տարի առաջ, մենք այն բարելավել ու լրակառուցել ենք դարեր ի վեր»,- հիշեցրել Է նա: «Ես հանդիսավոր խոստում եմ տալիս, որ այդ նախագիծը կիրականացվի առաջիկա տարիներին: մենք դրա համար գործի կդնենք լավագույն տաղանդներին, նրանք շատ են լինելու, նրանք արժանի ավանդ կներդնեն վերականգնման գործում»,- հավելել Է Մակրոնը:  
05:54 - 16 ապրիլի, 2019
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է, բայց ներսի կոնստրուկցիաները դեռ փլվում են ու ծխում |armtimes.com|

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է, բայց ներսի կոնստրուկցիաները դեռ փլվում են ու ծխում |armtimes.com|

armtimes.com: Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, սակայն դեռ շարունակվում են փլուզվել ու ծխալ ներսի կոնստրուկցիաները: Այս մասին հայտնել է Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսը, հաղորդում է РИА Новости-ն: «Հրդեհը մարվել է, մենք շարունակում ենք վերահսկել կրակի մնացած օջախները, սառեցնում ենք կոնստրուկցիաները, այդ թվում` փլուզվողները: Այնպես որ կրակն այլևս չի տարածվի»,- նշել է նա: Տաճարի հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժել է մեկ փրկարար: Այլ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:  Փարիզի հրշեջ-փրկարարական ջոկատների պատասխանատուն պարզաբանել է նաեւ, թե ինչու չեն կիրառվում ջրցան թռչող մեքենաներ, որոնք կարող էին կրակը մարել վերեւից: Նա ասել է, որ այդ դեպքում կրակը կարող էր տարածվել հորիզոնական, բացի այդ, տաճարի ամբողջական փլուզումն անխուսափելի կլիներ:  Աստվածամոր տաճարի մամուլի խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ ներսում հրո ճարակ են դարձել գրեթե բոլոր փայտե կոնստուկցիաները, շուրջ 8-դարյա պատմություն ունեցող թանկարժեք նմուշներ, ամեն ինչ այրվել է, տաճարն ահռելի վնաս է կրել:Փարիզի Աստվածամոր տաճարից շատ մասունքներ եւ անգին գանձեր է հաջողվել փրկել։ Դրանց թվում են Փշե թագը, որը, ինչպես համարվում է, կրել է Հիսուսը, ինչպես նաեւ Սեն Լուիի վուշե տունիկան։ Դրանք տեղափոխվել են անվտանգ վայր, հայտնում է France 24-ը։ Հրշեջներին հաջողվել է կրակից հեռու պահել տաճարի հետնամասը, որտեղ գտնվում են ամենաթանկ արժեքները: Բոլոր տարհանված իրերը տեղափոխվել են հատուկ թաքստոց:Փարիզի արքեպիսկոպոս Միշել Ապետիտը հոգեւորականներին կոչ է արել հնչեցնել բոլոր զանգերը եւ աղոթել Աստվածամոր տաճարի համար: Աղոթում են նաեւ տաճարի մոտակայքում հավաքված հազարավոր ֆրանսիացիներն ու զբոսաշրջիկները:  
05:45 - 16 ապրիլի, 2019