ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
|Armenpress.am|

Երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են |Armenpress.am|

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ մանկապարտեզի երեքամյա սանի մահվան պատճառները պարզելու համար։ Ստացվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) լաբորատոր փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց՝ խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախնական տվյալներով՝ 3-ամյա երեխան մանկապարտեզում ճաշից հետո պառկել է քնելու, րոպեներ անց սկսել է խռխռալ, և երբ դաստիարակը մոտեցել է նրան, նկատել է փսխած զանգված, իսկ երեխան նրա կանչին չի արձագանքել: Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որը նույն օրն ընդունվել ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ: Երեքամյա երեխան ճանաչվել է տուժող, իսկ նրա հայրը՝ տուժողի իրավահաջորդ: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են մանկապարտեզի մի խումբ աշխատակիցներ, տուժողի իրավահաջորդը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում մանկապարտեզի ննջասենյակից՝ մահճակալի վրայից, հայտնաբերվել և վերցվել է երեխայի անկողնու սավանը, որի վրա առկա է եղել փսխման զանգվածը: Փորձաքննություն կատարելու նպատակով ԱՑԽՄ-ի (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) վերաբերյալ լվացուկներ են վերցվել դաստիրակի, դաստիրակի օգնականի, խոհարարի հագուստներից և ձեռքերից: Վարույթն իրականացնող մարմինն ստացել է ԱՑԽՄ-ի հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց՝ խախտումներ չեն հայտնաբերվել: Բացի այդ, փորձանմուշներ են վերցվել նաև խմելու ջրից, երեխայի մահճակալից ու ճաշասենյակից, խոհանոցից փորձանմուշներ են վերցվել դեպքի օրը՝ 2019թ. մարտի 4-ին, մանկապարտեզի երեխաներին մատուցած ճաշացանկից, որը նույն օրը հանձնվել է ՀՀ ԿԵ ՍԱՏՄ Երևանի կենտրոնին: Առգրավվել են նաև երեխայի զգեստապահարանում առկա, վերջինիս պատկանող հագուստները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատատոքսիկաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ երեխայի մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Փորձաքննությունների եզրակացություններն ստանալուց հետո, ապացույցների համակցությամբ, կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: armenpress.am
10:18 - 16 մարտի, 2019
Շարքային Կարեն Կարապետյանի սպանության մեջ մեղադրվում է  նույն զորամասի մեկ այլ զինծառայող

Շարքային Կարեն Կարապետյանի սպանության մեջ մեղադրվում է նույն զորամասի մեկ այլ զինծառայող

Մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը: Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:   ՀՀ քննչական կոմիտե
06:59 - 14 մարտի, 2019
Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի պետբյուջեից և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից 2016-2018թթ. Հայաստանի բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսությանը, բնաշիվային աշխատանքներ կատարելու համար, փոխանցվել է շուրջ 27 միլիոն դրամ գումար, որից «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը, նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է որպես աշխատավարձ ելքագրված առանձնապես խոշոր չափի գումար: Միաժամանակ պարզվել է, որ 2016-2017թթ. Հրազդանի անտառտնտեսության անտառպետություններում ստուգումներ չանցկացնելու հարցը կազմակերպելու նպատակով «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի ղեկավար պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են ընդհանուր մոտ 565 հազար դրամ կաշառքի գումարներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:Մարտի 4-ին առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը: ՀՀ Քննչական կոմիտե
07:20 - 05 մարտի, 2019