ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Եթե լինեն ընտրակաշառք բաժանող արկածախնդիրներ, կստանան համարժեք պատասխան․ Օսիպյան

Եթե լինեն ընտրակաշառք բաժանող արկածախնդիրներ, կստանան համարժեք պատասխան․ Օսիպյան

Ոստիկանության Կոտայքի բաժնում մայիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը:Խորհրդակցության գլխավոր թեման՝ Կոտայքի մարզում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են եղել:Վալերիյ Օսիպյանը հանձնարարականներ է տվել ինչպես քարոզարշավին, այնպես էլ ընտրությունների օրը իրականացնել ուժեղացված ծառայություն, բացառել հակաօրինական ցանկացած դրսևորում: Ինչ վերաբերում է ընտրակաշառք հասկացությանը, ոստիկանության պետը նշել է, որ անցած տարի ոստիկանությունը մի շարք համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին արդեն ապացուցել է, որ մերօրյա Հայաստանում այդ արատավոր երևույթը բացառված է: Խիստ հանձնարարական է տրվել՝ եթե լինեն նման արկածախնդիրներ, որոնք ընտրակաշառք բաժանելու անգամ փորձ կանեն՝ ոստիկանության կողմից կստանան համարժեք պատասխան: Օրինական ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված մի շարք հարցեր քննարկելուց հետո, խորհրդակցությանը խոսվել է նաև հանցագործությունների բացահայտումների, ամենամսյա պարգևավճարների և ոստիկանության ծառայության մասին հարցեր: Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը շրջել է բաժնի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, տվել կոնկրետ հանձնարարականներ:
12:19 - 27 մայիսի, 2019
Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է |hetq.am|

Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է |hetq.am|

hetq.am։ Իր դեմ նախապատրաստվող սպանության փորձի գործով անցնող անձանց առևանգման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արթուր Ասատրյանը:Ազգային անվտանգության ծառայությունը գործի քննության ընթացքում տեսանյութ է հրապարակել, որում երևում են Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործով երեք անձինք՝ Արտակ Այվազյանը, Վազգեն Ղաղախեցյանը և Արկադի Քոչինյանը:Տեսանյութում չերևացող «Պիպո» անունով անձը հարցադրում է կատարում իր սպանության նախապատրաստության հանգամանքների վերաբերյալ: Ըստ ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ տեսանյութը հայտնաբերվել է վերը նշված երեք անձանցից մեկի բջջային հեռախոսից:Առևանգված անձինք՝ Արտակ Այվազյանը, Արկադի Քոչինյանը, Վազգեն Ղազախեցյանն ու ևս մեկ անձ՝ Զոհրաբ Զումաշյանը մեղադրվում են ոչ միայն Արթուր Ասատրյանին, այլև քրեական աշխարհում Օշականցի Գևորիկ անունով հայտնի Գևորգ Մելիքյանի և Զապ անունով հայտնի Անդրանիկ Սողոսյանի դեմ սպանություն նախապատրստելու մեջ: Նրանց վերաբերյալ գործն արդեն առաջին ատյանի դատարանում է, և այս գործի շրջանակներում Արթուր Ասատրյանը տուժողի կարգավիճակ ունի:Ինչ վերաբերում է Արթուր Ասատրյանի առանձնատնից հայտնաբերված ռազմամթերքի դրվագին, ապա փորձաքննություն է նշանակել և պարզվել է, որ առանձնատնից հայտնաբերվածը հրազեն է հանդիսանում ու պիտանի է օգտագործման համար:
11:44 - 23 մայիսի, 2019
ՊՎԾ պաշտոնակատարի պարզաբանումը կրում է պոպուլիստական բնույթ. Վալերիյ Օսիպյան |aysor.am|

ՊՎԾ պաշտոնակատարի պարզաբանումը կրում է պոպուլիստական բնույթ. Վալերիյ Օսիպյան |aysor.am|

aysor.am։ Ոստիկանությունում չարաշահումների մասին ՊՎԾ պաշտոնակատարի հայտարարությունը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը պոպուլիստական է որակում: «Պարզաբանումը, որ ՊՎԾ պաշտոնակատարը ներկայացրել է, կարծում եմ՝ կրում է պոպուլիստական բնույթ: Ես կոռեկտ չեմ համարում այս փուլում, դեռևս չավարտած քննությունը, փորձում են ենթադրյալ մեղադրանքներով ներկայացնել անձանց», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով ՊՎԾ հայտարարությանը:ՊՎԾ պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ ուսումնասիրելով պետհամարանիշների ձեռքբերման գործընթացը՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ 2008-ից սկսած խախտվել է գնումների մասին օրենքը: Քյարամյանը նաև նշել էր, որ արձանագրված խախտումները եղել են թե՛ նախկինում, թե՛ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարման օրոք:Օսիպյանը պնդեց՝ ոստիկանությունը գործում է թափանցիկ:
10:02 - 23 մայիսի, 2019
Վերին Գետաշենի նախկին համայնքապետը յուրացրել է խմելու ջրի՝ մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ  մետաղյա խողովակները

Վերին Գետաշենի նախկին համայնքապետը յուրացրել է խմելու ջրի՝ մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակները

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը` կազմակերպել է նույն համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող տարածքներից մեկի 25 կմ երկարությամբ և շուրջ 50 միլիոն դրամ արժողությամբ խմելու ջրի խողովակաշարի ապամոնտաժումը և յուրացրել ստացված մետաղյա խողովակները: Նա հիշյալ խողովակների մի մասն իրացրել է եղբորը պատկանող ընկերությանը, որն էլ հետագայում դրանք օգտագործել է Վերին Գետաշեն համայնքի լուսավորության ցանցի կառուցման համար: Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ:
17:11 - 22 մայիսի, 2019
Գեղարքունիքի մարզում մոտ 50 միլիոն դրամի յուրացման դեպք է արձանագրվել. Տեսանյութ

Գեղարքունիքի մարզում մոտ 50 միլիոն դրամի յուրացման դեպք է արձանագրվել. Տեսանյութ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական դիրքը` կազմակերպել է նույն համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող տարածքներից մեկի 25 կմ երկարությամբ և շուրջ 50 միլիոն դրամ արժողությամբ խմելու ջրի խողովակաշարի ապամոնտաժումը և յուրացրել ստացված մետաղյա խողովակները: Նա հիշյալ խողովակների մի մասն իրացրել է եղբորը պատկանող ընկերությանը, որն էլ հետագայում դրանք օգտագործել է Վերին Գետաշեն համայնքի լուսավորության ցանցի կառուցման համար: Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ:Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
13:23 - 22 մայիսի, 2019
Ոստիկանությունն արձագանքել է կառույցի հասցեին հնչող քննադատություններին

Ոստիկանությունն արձագանքել է կառույցի հասցեին հնչող քննադատություններին

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արձագանքել է կառույցի հասցեին որոծ լրատվամիջոցներում և սոցցանցերում հնչող հայտարարություններին: «Նկատի ունենալով, որ որոշ լրատվամիջոցներում ու սոցցանցերում վերջին շրջանում և հատկապես այսօր՝ առերևույթ քննադատական, իրականում՝ անփաստարկ քննադատական հայտարարություններ են տարածվում ոստիկանության հասցեին, հարկ ենք համարում անդրադառնալ հետևողականորեն «հրատապ» դարձվող այդ կարգի մի քանի թիրախավորումների:«Քննադատողները», մասնավորապես, պարբերաբար հիշատակում են ոստիկանության Կենտրոնական բաժնում «տրանսգենդերների» հետ կապված միջադեպին իբր ընթացք չտալը, հրաշալի իմանալով, թե իրականում ինչ գործողություններ են կատարվել իրավապահ մարմինների կողմից: Ստիպված ենք արդեն որերորդ անգամ հայտնել, որ նշված միջադեպով ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երկու անձի մեղադրանք էր առաջադրվել, որոնք ձերբակալվել էին: Նրանցից մեկը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ մյուսը կալանավորված է, և գործը դատաքննության փուլում է:Շահարկվում է նաև Հրանտ Մարգարյանի հետ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը:Հայտնում ենք, որ արդեն իսկ 7 անձ ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն է տվել: Հետաքննությունը շարունակվում է:Ի դեպ, այդ միջադեպով հաղորդում ներկայացրած անձը հրապարակավ իր գոհունակությունն է հայտնել ոստիկանության գործողությունների կապակցությամբ։«Թիրախներից» մեկն էլ, այսպես ասած, Վարդգես Գասպարիի «գործն» է։Հայտնում ենք, որ 2019 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շրջակայքում հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողներին Վարդգես Գասպարիի կողմից հրապարակայնորեն վիրավորելու փաստական տվյալը ստուգելու նպատակով իրականացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 հոդվածի հատկանիշներով: Գործի քննությանը մասնակցելու և դիրքորոշում հայտնելու իր իրավունքի մասին ենթադրյալ իրավախախտ անձը պատշաճ ծանուցվել է՝ ծանուցումը առձեռն հանձնելու եղանակով: Ինչ վերաբերում է զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում տեղ գտած ահազանգերին արձագանքելուն, ապա դա ոչ միայն օրենքի պահանջն է, այլև ոստիկանության աշխատանքի սկզբունքը: Եվ կարծում ենք, որ ոստիկանության կողմից յուրաքանչյուր ահազանգի արձագանքելը պետք է դրական գնահատվի հասարակության կողմից, ոչ թե հակառակը: Ոստիկանությունը գործել, գործում և գործելու է այդ սկզբունքով: Իսկ բոլոր նրանց, ովքեր ոստիկանության աշխատանքի գնահատումը պայմանավորում են սեփական շահերով կամ նախասիրություններով, հորդորում ենք լինել օբյեկտիվ և ինչ-ինչ խնդիրների լուծման նպատակով չշահարկել ոստիկանության՝ բացառապես օրենքի և իր լիազորությունների շրջանակում իրականացվող գործողությունները»:
12:59 - 21 մայիսի, 2019
Միջադեպ «Խուլ ու համրերի» միավորում հասարակական կազմակերպության դիմաց. կան ոստիկանություն տարված անձինք |hetq.am|

Միջադեպ «Խուլ ու համրերի» միավորում հասարակական կազմակերպության դիմաց. կան ոստիկանություն տարված անձինք |hetq.am|

hetq.am։ Հայաստանի «Խուլ ու համրերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի դիմաց հերթական միջադեպն է տեղի ունեցել: Հասարակական կազմակերպության որոշ անդամներ և վերջիններիս հարազատները բողոքի ակցիայի միջոցով պահանջել են միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը, իրավիճակը թեժացել է, և ոստիկանություն անձինք ենք տարվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ասաց, որ ոստիկանություն բերվածներ կան, դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում:«Խուլ ու համրերի» միավորում հասարակական կազմակերպության դիմաց պարբերաբար նմանատիպ միջադեպեր են գրանցվում: Տարիներ շարունակ միավորման անդամների մի մասն ու վերջիններիս հարազատները պահանջում են միավորման նախագահի հրաժարականը:
08:01 - 21 մայիսի, 2019
Ոստիկանության նոր բացահայտումը․ պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս

Ոստիկանության նոր բացահայտումը․ պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին ճանապարհային շինարարությամբ զբաղվող ընկերությունը Կապանի Սյունիք բնակավայրին հարակից Ողջի գետի ափից, ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ, արդյունահանել է ավազակոպճային խառնուրդ։ Պարզվել է նաև, որ 2009-ից 2019 թվականների ընթացքում ընկերության հարակից տարածքում ապօրինաբար օգտագործվել են ջրային պաշարներ։Արդյունքում՝ իրավասու պաշտոնատար անձանց՝ պարտականությունները անբարեխիղճ և թերի կատարելու հետևանքով, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս։
12:55 - 20 մայիսի, 2019
ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը քննարկել է 6 ծառայողների նկատմամբ քննության նյութերը |armtimes.com|

ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովը քննարկել է 6 ծառայողների նկատմամբ քննության նյութերը |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի մայիսի 16-ին տեղի ունեցած հերթական նիստը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը, մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով կարգապահական հանձնաժողովի կազմին՝ Արման Սարգսյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը լինելու է արդյունավետ, հավատարիմ մնալով հանձնաժողովի՝ իրավաչափ քննություն եւ վերահսկողություն իրականացնելու սկզբունքին։ Նիստի օրակարգում ոստիկանության 6 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի եւ եզրակացությունների քննարկումն է եղել։ Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին հիշյալ ծառայողներից 3-ի նկատմամբ կիրառելու ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը, երկուսին հայտարարել խիստ նկատողություն, իսկ մեկ ծառայողի վերաբերյալ նշանակվել է նոր քննություն՝ նոր փաստական հանգամանքներ ձեռք բերելու համար։
06:57 - 18 մայիսի, 2019
Կոռուպցիոն բնույթի հանցագործության նոր բացահայտում․ ապօրինություններ՝ Գեղանիստի համայնքապետի կողմից

Կոռուպցիոն բնույթի հանցագործության նոր բացահայտում․ ապօրինություններ՝ Գեղանիստի համայնքապետի կողմից

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները համատեղ նախապատրաստել են նյութեր, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստի համայքապետարանի ղեկավարը, անձնական կամ խմբային շահերից ելնելով, 2015-2018 թվականներին համայնքի բյուջեից 860 հազար դրամ մաս-մաս փոխանցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հաշվեհամարին՝ իբրև սոցիալապես անապահով քաղաքացու ուսման վարձի մասնակի վճար: Մինչդեռ պարզվել է, որ քաղաքացին Գեղանիստ համայնքի բնակիչ չէ, ավելին, 2012 թվականից 56 հազար դրամ աշխատավարձով աշխատել է Արարատի մարզի Ձորակի համայնքապետարանում՝ որպես երկրորդ կարգի մասնագետ: Գեղանիստ համայնքի շահերին պատճառվել է էական վնաս: Հարուցվել է քրեական գործ:
14:44 - 17 մայիսի, 2019
2017-ի ԱԺ ընտրություններին Նոր Նորքի նախկին թաղապետի եղբորն ընտրելու համար կաշառք է բաժանվել

2017-ի ԱԺ ընտրություններին Նոր Նորքի նախկին թաղապետի եղբորն ընտրելու համար կաշառք է բաժանվել

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարը և ֆինանսական բաժնի նախկին պետը 2017 թվականի հունվարից մարտ ամիսներին ընտրակաշառք են բաժանել 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի պատգամավորության թեկնածու եղբոր օգտին:ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, նրանք մի խումբ անձանց տրամադրել են նաև պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ քաղաքացիներից պահանջելով մասնակցել ընտրություններին:Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք մի խումբ անձանց տվել են 10,000 դրամ ընտրակաշառք և տրամադրել պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ վարչական շրջանի ղեկավարի եղբոր օգտին քվեարկելու համար։Մայիսի 16-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ, թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելու համար ընտրողին միջնորդի միջոցով կաշառք տալու կամ որևէ այլ առավելություն տրամադրելու դեպքի առթիվ։Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:15 - 17 մայիսի, 2019
Ոստիկանները ապօրինություններ են բացահայտել Վանաձորի բժշկական քոլեջում․ յուրացվել է 11․880․000 դրամ

Ոստիկանները ապօրինություններ են բացահայտել Վանաձորի բժշկական քոլեջում․ յուրացվել է 11․880․000 դրամ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը մի շարք չարաշահումներ է կատարել:Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ըստ նախնական տվյալների, նույն քոլեջում ձևակերպել է դստերը և մի շարք այլ անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել և տնօրենը վատնման եղանակով հափշտակել է ընդհանուր 11.880.000 դրամ:Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:Կատարվում է քննություն:  
12:18 - 16 մայիսի, 2019