Ժոզեպ Բորել

Ադրբեջանի զինուժը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից․ ԵԽ պատգամավորները դիմել են ԵՄ-ին |armtimes.com|

Ադրբեջանի զինուժը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից․ ԵԽ պատգամավորները դիմել են ԵՄ-ին |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ եվրախորհրդարանի երեք տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵԽ գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը։ «Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Զինված ուժերը հարձակման են ենթարկել Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանը։ Որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ մենք դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը և ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը և լրջորեն վտանգում է փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից։ Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար։ Հայաստանի արևելյան և հարավային շրջանների բնակչության անվտանգության, խաղաղ, բնականոն կյանքին և մարդու իրավունքներին ոտնահարելուն ուղղված ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն պետք է անհապաղ դադարեցվի»,- ասված է նամակում։ Նրանք կոչ են արել ԵՄ արտաքին գործերի ծառայությանը օգտագործել բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև ռազմատենչ հռետորաբանությունը։  
22:14 - 19 նոյեմբերի, 2021
ԵՄ-ն առայժմ չի կարող հավաստել այս շաբաթ Բրյուսելում Իրանի հետ հանդիպումը ԳՀՀՊ-ի շուրջը. Բորել |armenpress.am|

ԵՄ-ն առայժմ չի կարող հավաստել այս շաբաթ Բրյուսելում Իրանի հետ հանդիպումը ԳՀՀՊ-ի շուրջը. Բորել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպան առայժմ ի վիճակի չԷ հավաստելու Իրանի պատվիրակության հետ այս շաբաթ Բրուսելում հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման նպատակով: Հոկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպանը ժամանելուց հետո: Նրա հայտարարությունը հեռարձակվել Է առցանց: «Մենք հաստատում չունենք, բայց ես տրամդրված եմ լավատեսորեն»,- ասել Է Բորելը լրագրողներին՝ պատասխանաելով այս շաբաթվա վերջին Բելգիայի մայրաքաղաքում Իրանի պատվիրակության հետ բանակցությունների մասին հարցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:52 - 18 հոկտեմբերի, 2021
Երկրները չպետք է մոռանան մարդկային արժանապատվության մասին. Ժոզեպ Բորելը՝ ռազմական ավարի «պուրակի» մասին |1lurer.am|

Երկրները չպետք է մոռանան մարդկային արժանապատվության մասին. Ժոզեպ Բորելը՝ ռազմական ավարի «պուրակի» մասին |1lurer.am|

1lurer.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Մավրիդես Կոստասի հարցին, թե՝ Եվրամիությունն ի՞նչ դիրքորոշում ունի և ի՞նչ գործողություններ է իրականացնելու Ադրբեջանում ստեղծված այսպես կոչված ռազմական ավարի «պուրակի» դեմ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պատասխանել է, որ Ադրբեջանը «պետք է խուսափի թշնամանք ու ատելություն սերմանելուց»: Այս մասին Թվիթերում գրառում է արել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը: «Եվրամիության կարծիքով՝ մարդկության պատմության ընկալման ընթացքում պետությունները պետք է չմոռանան մարդկային արժանապատվության և բարիդրացիական հարաբերությունների մասին և պետք է ձգտեն հաշտեցման խթանմանը և խուսափեն թշնամանք և ատելություն սերմանելուց»,- նշել է Բորելը:
11:03 - 26 հունիսի, 2021
ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո |armenpress.am|

ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են՝ հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը: «Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից»,- նշել է Բորելը։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը և միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը և հորդորել շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունն այդ ուղղությամբ։ «Մենք կշարունակենք խթանել հակամարտության կայուն և համակողմանի կարգավորումը, այդ թվում՝ հնարավորության դեպքում իրականացնելով կայունացմանը, հետ-պատերազմական վերականգնմանը և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին՝ վերստին ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններում»,- հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
16:08 - 14 հունիսի, 2021