ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Հավելյալ 2.05 մլն դոլար կտրամադրվի ավագ դպրոցների խնդիրների լուծմանը

Հավելյալ 2.05 մլն դոլար կտրամադրվի ավագ դպրոցների խնդիրների լուծմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թվականին ավագ դպրոցների ֆինանսավորումն ավելացել է մոտ 1 մլրդ դրամով կամ $2.05 մլն-ով: Միջոցները հատկացվել են կրթության ոլորտի այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների վերաբաշխման և տնտեսման հաշվին: Ըստ նախարարի, որոշումը կնպաստի ավագ դպրոցներում կուտակված մի շարք խնդիրների լուծմանը: Միաժամանակ Հարությունյանն ընդգծել է, որ ավագ դպրոցների հաստիքացուցակների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: «Սահմանվելու է հետևողական և խիստ վերահսկողություն, որպեսզի ավելորդ, չհիմնավորված հաստիքներով դպրոցների բյուջեները չծանրաբեռնվեն», - ասել է նախարարը:  ԿԳՆ
08:11 - 12 մարտի, 2019
Ճարտարապետության և շինարարության համալսարանում նոր առարկա կդասավանդվի |armenpress.am|

Ճարտարապետության և շինարարության համալսարանում նոր առարկա կդասավանդվի |armenpress.am|

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  և «ԿՆԱՈւՖ Արմենիա» ընկերությունը համագործակցության հուշագիր են կնքել։ հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈւՖ Արմենիա»-ի տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: «Վերջին ամիսներին մենք շատ աշխատանքներ ենք տարել, որպեսզի բիզնեսին բերենք կրթության ոլորտ, համագործակցենք ու մեր կրթական ծրագրերն ու ծառայություններն առաջարկենք նրանց: Անցյալ տարի արդեն իսկ մի շարք պայմանագրեր ենք ստորագրել»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը: «Հուշագրի համաձայն՝ նախարարությունը պարտավորվում է կատարելագործել նախնական (արհեստագործական) և միջին-մասնագիտական կրթության շինարարական ոլորտի մասնագիտությունների առկա պետական կրթական չափորոշիչները, ուսումնական ու մոդուլային ծրագրեը և այլն»,- ասաց Արայիկ Հարությունյանը:  Գագիկ Ջրբաշյանն ընգծեց, որ  մասնագիտությունը, որ պատրաստվում են ներդնել, կոչվելու է «Կարկասային երեսապատման կոնստրուկցիաների մոնտաժորդ»:«Հույս ունեմ, որ այս տարի այդ ուղղվածությամբ Հայաստանում կկարողանանք մասնագետներ պատրաստել: Պատրաստվում ենք աջակցել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը»,- նշեց Ջրբաշյանը և հավելեց, որ ցուցաբերելու են մեթոդական և տեխնիկական օժանդակություն «ԿՆԱՈւՖ» ընկերության Ռեսուրսային կենտրոնների ստեղծմանը և ՄԿՈւ հաստատություններում շինարարական ոլորտի նոր մասնագիտությունների ներդրմանը: armenpress.am
12:45 - 11 մարտի, 2019