Արթուր Վանեցյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար։ 

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը անասնաբուծություն մասնագիտությամբ, 2002թ.՝ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ակադեմիան, 2003թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի ինստիտուտը: 

2000-2003թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ, 2009-2016թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ։

2018-2019թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

2018-2019թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2020 թվականից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Հայրենիք» կուսակցության նախագահը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

ՀՀ վարչապետը հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ որևէ ցուցում չի տվել. Արթուր Վանեցյան |armenpress.am|

ՀՀ վարչապետը հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ որևէ ցուցում չի տվել. Արթուր Վանեցյան |armenpress.am|

armenpress.am։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, որ «սևազգեստ մարդկանց» վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սկանդալային է: Լրագրողների հետ զրույցում Վանեցյանն ընդգծեց, որ վարչապետը որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ: «Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարություն է արել, չեմ կիսում այդ միտքը: Եթե ուշադիր լսեք վարչապետի հայտարարությունը, նա որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ` նրանց դեմ ազդեցություն ունենալու մասով»,- ասաց Վանեցյանը:ԱԱԾ տնօրենը նշեց, որ ՀՀ վարչապետը հստակ ցուցում տվել է, թե ում մասին է խոսքը և ՀՀ ոստիկանությունը ու ԱԱԾ իրենց մասով կատարում են համապատասխան աշխատանքները:«Դրանք այն մարդիկ են, ովքեր քարոզում են ատելություն հասարակությունում, ուժի կիրառում և այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր , որոնցով նախատեսված կլինի քրեական օրենսգրքով պատիժ, այդ անձանց նկատմամբ կկիրառվեն օրենքով մեզ տրված լիազորությունները , որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»,- նշեց Վանեցյանը:
08:45 - 08 հունիսի, 2019
2020-ին մտադիր ենք ստեղծել ԱԱԾ ուսումնական կենտրոն․ Վանեցյան |shantnews.am|

2020-ին մտադիր ենք ստեղծել ԱԱԾ ուսումնական կենտրոն․ Վանեցյան |shantnews.am|

shantnews.am։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատողներն ուսումը ստանում են օտարերկրյա ուսումնական կենտրոններում, և դրա համար տարեկան ծախսվում է 240 միլիոն դրամ։ Իսկ եթե ստեղծվի ՀՀ ԱԱԾ ուսումնական կենտրոն, ապա նախնական հաշվարկներով անհրաժեշտ կլինի 2 միլիարդ դրամ ծախս։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքերով՝ 240 միլիոնի համեմատությամբ 2 միլիարդ դրամը շատ մեծ թիվ չէ, և իր նախաձեռնությամբ մտադիր են 2020 թվականին ստեղծել Հայաստանի ԱԱԾ ուսումնական կենտրոն, որպեսզի սպաները կրթությունը ստանան հենց Հայաստանում։ Վանեցյանի խոսքերով՝ դա թույլ կտա ոչ միայն գումարը Հայաստանում ծախսել, փորձն էլ արդյունավետ փոխանցել, այլև հեռու կպահի Հայաստանից մեկնած սպաների՝ օտար պետություններում հավաքագրման ռիսկերից։Վանեցյանի խոսքերով՝ ուսումնական կենտրոնի ստեղծման ճանապարհային քարտեզն արդեն կա, ու նույնիսկ տեղն են արդեն որոշել, մնում է լուծել ֆինանսական հարցերը։ Նրա խոսքերով` այս ամենը թույլ կտա մի քանի մակարդակում խնդիրներ լուծել․ ԱԱԾ աշխատակիցները բարձրագույն կրթություն կստանան 5 տարով, 2-ամյա վերապատրաստումները կանցնեն այդ կենտրոնում, Սահմանապահների վերապատրաստությունները կանցկացվեն այդ կենտրոնում, Կգործի հատուկ նշանակության ուժերի պատրաստման գերհագեցած կենտրոն, ՊՊԾ թիկնապահ ծառայողները նույնպես ուսում կստանան նույն կենտրոնում։
05:54 - 06 հունիսի, 2019
ԱԱԾ-ն իր պահպանման ծախսերից տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձրել է պետական բյուջե |armenpress.am|

ԱԱԾ-ն իր պահպանման ծախսերից տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձրել է պետական բյուջե |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2018-ին ծախսել է իր պահպանման համար պետությունից հատկացված միջոցների 97.95 տոկոսը` 19 մլրդ 522 մլն 217 հազար դրամ: ԱԱԾ-ն տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձրել է պետական բյուջե: Այս մասին ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:«Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի գործառույթների իրականացման համար 2018-ին պահպանման ծախսերով նախատեսվել է 20 մլրդ 372 մլն 956 հազար դրամ: Փաստացի ծախսը կազմել է 19 մլրդ 522 մլն 217 հազար դրամ: Այսինքն` ծախսվել է շուրջ 97.95 տոկոսը: Նախորդ տարի Հայաստանի ԱԱԾ-ի պահպանման ծախսերից տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձվել է պետական բյուջե»,-ներկայացրեց Վանեցյանը:Ընթացիկ ծախսերը կազմել են շուրջ 18 մլրդ 671 մլն դրամ կամ 98.25 տոկոսը, որից միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է 15 մլրդ 548 մլն 446 հազ դրամ, որը կազմում է ընթացիկ ծախսերի շուրջ 82.89 տոկոսը: Մնացած 3 մլրդ 123 մլն 202 հազար դրամի շրջանակում իրականացվել են շարունակական ծախսերը` ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման համար: Այսինքն՝ փաստացի ծախսը շուրջ 17.11 տոկոս է:Ոչ ֆինանսական ակտիվերի գծով ծախսերը կազմել են շուրջ 805 մլն 506 հազար դրամ կամ նախատեսվածի 92.22 տոկոսը:
11:47 - 05 հունիսի, 2019
Ով կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա շատ խիստ պատասխան. ԱԱԾ տնօրեն |aysor.am|

Ով կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա շատ խիստ պատասխան. ԱԱԾ տնօրեն |aysor.am|

aysor.am։ Եթե կլինի որևէ մեկը, որևէ ուժ, որը կփորձի Հայաստանում զենքի կամ այլ անօրիանական գործողությունների միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ խիստ պատասխան, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին», - ասաց նա։Անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում քրգործ հարուցելու փաստին, Արթուր Վանեցյանն ասաց, որ այդ հարցով պետք է դիմել ԱԱԾ քննչական դեպարտամենտին։«Թույլատրելիի սահմաններում դեպարտամենտը կպատասխանի, որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող անել», - ասաց նա։ Անդրադառնալով իր նախկին տեղակալ Արզուման Հարությունյանի աշխատանքից ազատմանը, Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը շարունակում է պնդել՝ Հարությունյանը ԱԱԾ լավագույն գեներալներից մեկն է։«Նա պրոֆեսիոնալ, ազնիվ գեներալ է և ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ իր անձնական դիմումով է եղել։ Ներկայացվել է երկարաժամկետ ծառայության կապակցությամբ աշխատանքից ազատման դիմում, որը բավարարվել է», - ասաց ԱԱԾ տնօրենը։ Նա նշեց, որ Հարությունյանի փոխարեն կնշանակվի նոր տեղակալ։«Թեկնածուները պետք է լինեն ԱԱԾ-ից, որովհետև օրենքն այլ լուծում չի թույլատրում», - ասաց Վանեցյանը։
11:36 - 05 հունիսի, 2019
ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ. Արթուր Վանեցյան |aysor.am|

ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ. Արթուր Վանեցյան |aysor.am|

aysor.am։ ԱԱԾ տնօերն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտելու համար։ «Քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, ՀՔԾ-ն երեկ տարածել է համապատասխան հաղորդագրորթյուն, որից առավել բան ես ասել չեմ կարող։ Բայց հավաստիացնում եմ՝ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն, միմյանց հետ համագորակցելով, իրականացնում են ամեն ինչ, որ բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ խոսելով Մարտի 1-ի գործով առաջին ձերբակալության մասին։Արթուր Վանեցյանը նշեց՝ կանխատեսումներով չի կարող զբաղվել, կլինեն փաստեր ու բացահայտումներ, որի մասին հանրությունը կտեղեկացվի։Հարցին՝ ԱԱԾ-ից անհետացած նյութերն արդյոք վերաբերու՞մ են Մարտի 1-ին ու դրա վերաբերյալ քրեական գործ հարուցվե՞լ է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քրեական գործ չի հարուցվել, որովհետև դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որևէ կասկած որևէ մեկի մոտ չմնա, որ մենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը կամ այդ փաստաթղթերի անհետացման հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվի»։Արթուր Վանեցյանն նշեց՝ շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում, որն առաջիկայում կավարտվի ու կփոխանցվի քննչական մարմին։ԱԱԾ տնօրենը չհստակեցրեց՝ անհետացած փաստաթղթերը վերաբերու՞մ են Մարտի 1-ի իրադարձություններին, թե՞ ոչ։
11:23 - 05 հունիսի, 2019
ԱԱԾ-ն տեղացի ՏՏ ոլորտի մասնագետների հետ հակագաղտնալսող ծրագիր է մշակել. Վանեցյան |lragir.am|

ԱԱԾ-ն տեղացի ՏՏ ոլորտի մասնագետների հետ հակագաղտնալսող ծրագիր է մշակել. Վանեցյան |lragir.am|

lragir.am։  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատագամավոր Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան անդրադարձավ իր և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության հայտնի գաղտնալսման դեպքին։ «Ինչ վերաբերում է գործի բացահայտմանը, գործը գտնվում է Քննչական կոմիտեում, և եթե հարցեր կլինեն, խնդրում եմ՝ դիմեք Քննչական կոմիտեին»,- ասաց նա։   Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցությունների պաշտպանվածությանը, Վանեցյանն ասաց, որ ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց ապահովում գրեթե անհնար է։ «Մեզ բոլորիս հայտնի են տանսյակ դեպքեր, երբ գաղտնալսվել են շատ-շատ երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ։ Եվ հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին էլ չեմ բարձրաձայնել։ Այդ առումով, իհարկե, չենք կարող խոսել հարյուր տոկոսանոց պաշտպանվածության մասին»,- հավելեց Վանեցյանը։ Նա նշեց, որ նախքան այդ հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը, ԱԱԾ-ն տեղացի ՏՏ ոլորտի մասնագետների հետ սկսել է մշակել մի ծրագիր, որը կարող է զերծ պահել ցանկացած գաղտնալսումներից։ «Այդ ծրագիրն այսօր կա, գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է։ Դա դեռևս թեսթային տարբերակն է, ստուգում է բոլոր տեսակի խոցելիությունը։ Այս պահին բավական պաշտպանված է, և շատ-շատ մասնագետներ արդեն տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը։ Դա լրիվ հայկական պրոդուկտ է, սերվերը ֆիզիկապես գտնվում է Ազգային անվտանգության ծառայության շենքում, գաղտնագրվում է ամբողջությամբ։ Անգամ, եթե մենք ուզենանք գաղտնալսել մեզ, ահննար է։ Աշխատանքային անունը ԱԱԾ է, և հիմա մեր աշխատակիցները իրար որ զանգում են․․․»,- ասաց Վանեցյանը։ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Վանեցյանը գաղտնիք բացեց։Վանեցյանը նշեց, որ դա գաղտնիք չէ։ «Եթե դա իրեն հետագայում արդարացրեց, ես կարծում եմ՝ պետք է որոշվի այն պաշտոնյաների խումբը, որոնք պետք է օգտվեն, և կտրամադրենք, որպեսզի կարողանան խոսել»,- ասաց Վանեցյանը։ Նա հավելեց, որ նախկինում էլ հնարավոր էր ապահովել հեռախոսային խոսակցության անվտանգությունը, պարզապես ինքն արտերկրում էր, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ՀՀ-ում, ռոումինգով են խոսել։«Ռոումինգից օգտվելիս խորհուրդ եմ տալիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի»,- հորդորեց ԱԱԾ տնօրենը։
11:09 - 05 հունիսի, 2019
Արթուր Վանեցյանը 4 տարում ծառայել է ՀՀ զինված ուժերում և ավարտել բուհը

Արթուր Վանեցյանը 4 տարում ծառայել է ՀՀ զինված ուժերում և ավարտել բուհը

Աստղ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նկատել է, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանի կենսագրության մեջ նշվում է, որ նա․ 1995թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2003թ.՝ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը: Ստացվում է, որ Արթուր Վանեցյանը 1997-1999 թվականներին միաժամանակ և՛ ծառայել է ՀՀ զինված ուժերում, և՛ սովորել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում։ Հաշվի առնելով, որ նման իրավիճակը կարող է հրապարակված կենսագրությունում առկա վրիպակի արդյունք լինել, այն ստուգեցինք և՛ ԱԱԾ կայքում, և՛ կառավարության կայքում։ Երկու տեղում էլ հրապարակված էր նույն բովանդակությունը, իսկ Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանում ընդհանրապես առկա չեն կրթության տարեթվերը։
18:43 - 25 մայիսի, 2019
ԱԱԾ տնօրենը հերքում է քրեական հեղինակությունների հետ կապերը |aysor.am|

ԱԱԾ տնօրենը հերքում է քրեական հեղինակությունների հետ կապերը |aysor.am|

aysor.am: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հայտարարություններին, որով Վանեցյանը մեղադրվում էր մի քանի քրեական հեղինակությունների` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու համար: ԱԱԾ տնօրենն առաջինը խոսեց Թոխմախի Բաբոյի մասին. «Իր հետ ես ծանոթ եմ դեռեւս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ ԶՈՒ-ում, իսկ ինքը՝ ռազմական ոսիկանությւոնում: Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր, ոչ թե մտերմություն եմ արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունի: Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը - հեղ.) հետ ընկերական հարաբերություններ երբևիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչել եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ: Վստրեչի ապերը՝ Արամ Վարդանյանը, ես էլի իրա հետ շփվել եմ մեկ-երկու անգամ՝ գործնական: Այսինքն, ինքը կատարել է իրավախախտում, ես իրան բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը»:
08:46 - 24 մայիսի, 2019
Եթե վեթինգի գործընթացում ԱԱԾ-ն ունենա իր անելիքները, միանշանակ դրանք կիրականացնի. Վանեցյան |news.am|

Եթե վեթինգի գործընթացում ԱԱԾ-ն ունենա իր անելիքները, միանշանակ դրանք կիրականացնի. Վանեցյան |news.am|

news.am։ ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններից: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի բարեփոխումների մասին իր ելույթում հայտարարեց, որ դեռ նախընտրական շրջանում խոսել է դավադիրների եւ հող հանձնելու ծրագրերի մասին, ի՞նչ է արել ԱԱԾ-ն այս ամիսների ընթացքում:Դիտարկմանը, որ Իրանում եւս վարչապետը խոսել էր արտերկրյա գործակալների մասին, Վանեցյանը միայն ասաց. «Այդ հարցով մեկնաբանություն չեմ տալիս»: Հարցին, թե ո՞րն է լինելու ԱԱԾ-ի գործառույթները վեթինգ իրականացնելիս, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Վեթինգի մասով, անեղծ ասած, չգիտեմ, օրենք է լինելու, թե որոշում: Լինելուց հետո, երբ կլինեն հստակ նշված, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինգը եւ ոնց ենք մենք պատկերացնում այդ վեթինգը, եւ եթե ԱԱԾ-ն կունենա այդ գործընթացում իր անելիքները, ԱԱԾ-ն միանշանակ դրանք կիրականացնի»:Դիտարկմանը, որ միայն դատավորնե՞րը պետք է վեթինգի ենթարկվեն, թե նաեւ դատախազներ, ԱԱԾ-ականները, Վարեցյանն արձագանքեց. «Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ ողջ պետական համակարգը որպեսզի հասարակության մոտ չմնան կասկածներ որեւէ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության օրինականության, ունեցվածքի եւ այլնի մասին: Պետք է անել ամեն ինչ, կկոչվի վեթինգ, թե մեկ այլ բան, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե տվյալ պաշտոնատար անձին որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմվածքը, թե ոնց նշանակվեց, կապերը եւ այլն: Այսինքն հասարակությանը պետք է փորձենք իրազեկել»:
08:19 - 24 մայիսի, 2019
Ինչ է կատարվել Բագրատաշենի անցակետում. ԱԱԾ տնօրենը մանրամասներ է պատմել |lragir.am|

Ինչ է կատարվել Բագրատաշենի անցակետում. ԱԱԾ տնօրենը մանրամասներ է պատմել |lragir.am|

lragir.am։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակին, երբ առևտրականներին արգելել էին Թուրքիայից բերված բեռը մաքսատնից հանել։ Առևտրականները ԱԱԾ-ականներին են մեղադրում մաքսակետում կոռուպցիոն սխեմա ու մաքսանենգություն անելու մեջ։Վանեցյանը լրագրողնեիրին ասաց, որ անցակետում ԱԱԾ-ականների կողմից միջոցառումն անցկացվել է օրենքին համապատասխան։ «Որևէ խախտում ԱԱԾ աշխատակիցների կողմից չի եղել, հակառակը, առևտրականներն են դիմել սադրանքի, փորձել են տպավորություն ստեղծել, որ կինքնավնասվեն։ Ես սա սադրանք եմ որակում, հիմա իրավիճակը ձեզ պատմեմ, դուք հասկացեք ինչ է եղել։ ՀՀ համապատասխան օրենքով յուրաքանչյուր անձի թույլատրվում է իր հետ առանց մաքսազերծման ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ։Մեր քաղաքացիները, ովքեր առևտրական նպատակներով մեկնում են Թուրքիա ու բերում են ապրանքներ, չեն ուզում ուղղակի վճարել համապատասխան մաքսազերծման գումարները։ Այդ դեպքը, որը տեղի է ունեցել, խոսքը վերաբերում է 20 տոննայից ավելի ապրանքների մասին, որոնք բերվել են և չեն ուզել վճարել։ Հակառակը, մեր ունեցած տեղեկություններով, մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կաշառք-գումարի դիմաց այդ ապրանքներն անարգել ՀՀ ներմուծելու համար։ ԱԱԾ կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, անցումը ֆիքսվել է, կասեցվել է»,- ասաց նա։ Ըստ Վանեցյանի՝ մաքսային ծառայության այդ աշխատակիցը, ով կասկածվում է կաշառք ստանալու մեջ, առևտրականներին սովորեցրել է աղմուկ բարձրացնել, փողոցներ փակել։Հարցին, թե ինքը բացառո՞ւմ է, որ Տավուշի մարզային ԱԱԾ վարչության աշխատակիցները նույնպես կարող են ներգրավված լինել կոռուպցիոն սխեմաներում, Վանեցյանը պատասխանեց․ «Ես չեմ բացառում, որ առհասարակ ԱԱԾ աշխատակիցները կարող են ինչ-որ մի պահի ինչ-որ մեկը թուլանա և կոռուպցիոն սխեմաներում ներգրավվի։ Եթե եղել է հայտարարություն ու հաղորդում, միանշանակ պետք է քննություն տարվի նաև ԱԱԾ աշխատակիցների վերաբերյալ։ Եթե կհաստատվեն, ով թույլ տվել է նման իրավախախտում, կպատժվի օրենքի ողջ խստությամբ»,- նշեց Վանեցյանը։Նա նշեց, որ առառևտրականներիկ 20 տոննա բեռից ձևակերպված է եղել միայն 3 տոննան։
08:07 - 24 մայիսի, 2019