ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրամիությունը, Չինաստանը, Ավստրալիան և մի շարք այլ երկրներ դադարեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները |hetq.am|

Եվրամիությունը, Չինաստանը, Ավստրալիան և մի շարք այլ երկրներ դադարեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները |hetq.am|

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) դադարեցրել է Boeing 737 Max օդանավերի թռիչքները Եվրամիության օդային տարածքում՝ որոշումը հիմնավորելով ուղևորների անվտանգությամբ: Boeing 737 Max-ի թռիչքները դադարեցրել էին նաև Սինգապուրը, Չինաստանը, Ինդոնեզիան և Եթովպիան: Այսօր՝ ավելի ուշ, Ռուսաստանում Boeing 737 Max շահագործող միակ ավիաընկերությունը՝ S7-ը, նույնպես դադարեցրել է թռիչքները: Այդ մոդելի ինքնաթիռների թռիչքների դադարեցումը կապված է Ethiopian Airlines ավիաընկերության օդանավի կործանման հետ: Մարտի 10-ին տեղի ունեցած ավիաաղետը 157 մարդու մահվան պատճառ էր դարձել: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն դեռևս չի դադարեցրել Boeing 737 Max-ի թռիչքները, սակայն Boeing-ից պահանջել է թարմացնել ծրագրային անվտանգությունը: Ընկերությունը խոստացել է անել դա մոտակա ժամանակներում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օդանավերը դառնում են չափազանց դժվար կառավարելի, և հիմա նմանատիպ օդանավերը ոչ թե օդաչուների կարիք ունեն, այլ ծրագրավորման ոլորտի մասնագետների: Մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ողբերգական պատահարից երկու օր անց՝ մարտի 12-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի օդանավակայանից Թել Ավիվ մեկնող Boeing 737 Max 8-ը օդ է բարձրացրել, սակայն շրջադարձ է կատարել և վերադարձել Ստոկհոլմի օդանավակայան: Շրջադարձի պատճառը դեռևս հայտնի չէ: Ինքնաթիռը պատկանում էր Norwegian ավիաընկերությանը: Ավստրալիայում թռիչքների դադարեցումը առնչվել է միայն Fiji Airlines ավիաընկերությանը, որն իր ավիապարկում ունեցել է Boeing 737 Max 8 մոդելի ինքնաթիռներ: Ավստրալիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչը շեշտել է, որ դա ժամանակավոր որոշում է՝ մինչև Boeing 737 Max 8-ի շահագործման ռիսկերի գնահատումը: Ավստրալիայի օրինակին հետևել են նաև Մալայզիան, այնուհետև Մեծ Բրիտանիան, որտեղ Boeing 737 Max 8 մոդելի ութ օդանավ ունեն Norwegian և Tui Airways ավիաընկերությունները: Թուրքիան նույնպես հայտարարել է Boeing 737 Max 8 և Boeing 737 Max 9 մոդելների օդանավերի թռիչքների դադարեցման մասին՝ մինչև չապացուցվի, որ դրանցով թռչելը անվտանգ է: Առանձին ավիաընկերություններ նույնպես դադարեցրել են Boeing 737 Max 8-ով թռիչքները, այդ թվում՝ իսլանդական, արգենտինական, բրազիլական և մեքսիկական ընկերություններ: Մարտի 10-ին տեղի ունեցած աղետը միակը չէր Boeing 737 Max 8-երի մեջ վերջին ժամանակներում: 2018թ. հոկտեմբերին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից մեկնած օդանավը վայր էր ընկել Ճավայի ծովում՝ դառնալով 189 մարդու մահվան պատճառ: hetq.am
05:40 - 13 մարտի, 2019
Յունկերը եւ Մեյը համաձայնության եկան իռլանդական սահմանի վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող միջոցի շուրջը |armenpress.am|

Յունկերը եւ Մեյը համաձայնության եկան իռլանդական սահմանի վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող միջոցի շուրջը |armenpress.am|

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը համաձայնեցրել են փոփոխությունները Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրում: Այդ մասին,  հաղորդել Է Reuters-ը: Փոփոխությունները վերաբերում են Իռլանդիա կղզու սահմանի հարցին: Դրա շուրջ տարաձայնությունները կապված Էին այն բանի հետ, որ Եվրամիության իշխանություններն առաջարկում Էին տարածաշրջանը պահպանել Եվրամիության ընդհանուր շուկայի եւ մաքսային գոտու կազմում, սակայն Լոնդոնը չԷր համաձայնում: Նոր փաստաթղթերը կհավաստեն Եվրամիության հրաժարումը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ ազատ սահմանի ապահովման պաշտպանիչ մեխանիզմի օգտագործումից, ինչպես նաեւ կհաստատեն մինչեւ 2020 թվականը խնդրի լուծման այլընտրական տարբերակ գտնելու կողմերի ձգտումը: Երաշխիքները ձեւակերպված են վեց կետից բաղկացած հռչակագրի տեսքով, որի տեքստը պետք Է կցվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու 585-Էջանոց համաձայնագրին, որը համաձայնեցվել Է դեռ անցյալ տավա վերջին, բայց տակավին հավանություն չի ստացել Մեծ Բրիտանիայի կողմից: armenpress.am  
07:47 - 12 մարտի, 2019
ԵՄ-ն ուզում է ընդլայնել հարկային ապաստարանների «սեւ ցուցակը» |news.am|

ԵՄ-ն ուզում է ընդլայնել հարկային ապաստարանների «սեւ ցուցակը» |news.am|

ԵՄ ֆինանսների նախարարները մտադիր են Բերմուդյան կղզիների բրիտանական տարածքը եւ Արբուա հոլանդա-կարիբյան կղզին ներառել հարկային ապաստարանների «սեւ ցուցակում»։ Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ցուցակում ընդգրկվելու վտանգի տակ են, սակայն Իտալիան եւ Էստոնիան դրան դեմ են հանդես գալիս՝ հայտնում է Reuters-ը։ Սպասվում է, որ 2017թ․ դեկտեմբերին ցուցակի ընդունումից ի վեր դրա խոշորագույն վերանայումը երեք անգամ կավելացնի նշված իրավասությունների թիվը։ ԵՄ-ն «սեւ ցուցակը» ստեղծել է հարկերից խուսափելու լայն տարածում ստացած սխեմաների բացահայտումից հետո։ Այդ սխեմաները կիրառում են կոռուպցիոներները եւ մեծահարուստները՝ հարկեր չվճարելու համաար։ Ցուցակում ընդգրկվելը հարված է հասցնում վարկանիշին եւ բերում է ԵՄ-ի հետ ֆինանսական գործողությունների խստացմանը, թեեւ եվրոպական պետութնյունները դեռեւս չեն համաձայնեցրել պատժամիջոցները։ news.am  
06:30 - 12 մարտի, 2019
Հայկական կողմը կարևորեց Նիդերլանդների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուտափույթ վավերացումը

Հայկական կողմը կարևորեց Նիդերլանդների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուտափույթ վավերացումը

Մարտի 8-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հոլանդականը՝ Նիդերլանդների ԱԳ քաղաքական հարցերով գլխավոր փոխտնօրեն Պետր Յան Կլայվեգ դե Զվանը (Pieter Jan Kleiweg de Zwaan): Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-հոլանդական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ:Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին՝ հայկական կողմը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից կազմված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և կարևորեց Նիդերլանդների կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը: Խորհրդակցությունների արդյունքում անդրադարձ արվեց ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ինչպես նաև՝ այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցությանը:Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին: Հայ-հոլանդական քաղաքական խորհրդակցություններին քննարկվեցին նաև միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության հնարավորությունները: ՀՀ Արտաքին գործերի նախարարություն 
12:58 - 08 մարտի, 2019
Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացը կարող է տևել առնվազն 4 տարի. Թևան Պողոսյան |armenpress.am|

Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացը կարող է տևել առնվազն 4 տարի. Թևան Պողոսյան |armenpress.am|

«Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացը կարող է տևել առնվազն 4 տարի, և այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մեծ «տնային աշխատանք» ունի անելու»: Մարտի 7-ին տեղի ունեցած քննարկման ընթացքում այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: «Առաջին փուլը քաղաքական որոշման փուլն է, երբ Եվրոպական խորհուրդը հանձնարարում է Եվրոպական հանձնաժողովին` սկսել տեխնիկական բանակցությունները: Տեղի կունենա՞, արդյոք, այդ քաղաքական որոշումը մինչև ընտրությունները, թե կմնա հաջորդ խորհրդին, պետք է հասկանալ, որ այստեղ չպետք է ձեռքներս ծալած նստենք: Բարեփոխումներ պետք է անենք, տեխնիկական փաթեթն ուսումնասիրենք, շատ ծրագրեր իրականացնենք: Դրանից հետո, եթե քաղաքական որոշումը լինի, բանակցություններ սկսվեն, դրանք կարող են 1-2 ամիս տևել, բայց հետո տեխնիկական պայմանների իրագործումը տևելու է առնվազն չորս տարի: Այս ողջ գործընթացների ավարտին գալու է նորից քաղաքական որոշման փուլը»,- ասաց Պողոսյանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած վերջին այցին՝ Պողոսյանը նշեց, որ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրագործման համար Հայաստանի իշխանությունները պետք է հետևեն ԵՄ-ում տեղի ունեցող իրադարձություններին: armenpress.am
11:31 - 07 մարտի, 2019
ԵՄ-ի  հետ քննարկել ենք տրանսպորտային ենթակառուցվածքների, ջրամբարաշինության, դպրոցաշինության նախագծեր․ Նիկոլ Փաշինյան

ԵՄ-ի հետ քննարկել ենք տրանսպորտային ենթակառուցվածքների, ջրամբարաշինության, դպրոցաշինության նախագծեր․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյան Եվրամիության հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակադրումն է, որ ՀՀ-ում ավտոճանապարհները պետք է բերվեն եվրոպական ստանդարտների, ինչպես նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վերաբերյալ կարևոր որոշումներ պետք է կայացնենք: Հաջորդ մեծ նախագիծը, դա Հայաստանում ջրամբարաշինության ծրագիր իրականացնելու և ջրերի կառավարման նոր համակարգի ներդրման պլանն է: Այս համատեքստում, չափազանց կարևոր է Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով առնվազն մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ ստեղծելը: Հաջորդ խնդիրը դպրոցաշինություն իրականացնելն է, հատկապես սեյսմիկ պաշտպանության առումով: Իհարկե, այդ ծրագիրը իրականացնում ենք, բայց կարիք ունենք լրջորեն ընդլայնել դրա շրջանակները, որպեսզի այդ դպրոցները համապատասխանեն սեյսմիկ բոլոր պահանջներին և կրթության բովանդակային ժամանակակից բոլոր չափանիշներին: Ունենք անելիքներ նաև արդարադատության ոլորտում։  
07:52 - 07 մարտի, 2019
Վարչապետը բարեփոխումները և Եվրոպական միության հետ հասմագործակցությունը դրել է իր օրակարգի կենտրոնում և մենք ողջունում ենք դա․Ժան-Կլոդ Յունկեր

Վարչապետը բարեփոխումները և Եվրոպական միության հետ հասմագործակցությունը դրել է իր օրակարգի կենտրոնում և մենք ողջունում ենք դա․Ժան-Կլոդ Յունկեր

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նշել է,- «Վարչապետը բարեփոխումները և Եվրոպական միության հետ հասմագործակցությունը դրել է իր օրակարգի կենտրոնում և մենք ողջունում ենք դա: Ինչքան ավելի շատ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխվի, այնքան ավելի շատ մենք կաջակցենք ՀՀ-ին՝ և՛ ֆինանսապես, և՛ քաղաքականապես;  Մենք Հայաստանին 2017-2020 թվականների համար նախատեսել ենք 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփումնեևրի համար: Բայց ինչպես պարոն վարչապետը բազմաթիվ անգամ նշել է՝ շատ աշխատանք կա անելու՝ հատկապես հակակոռուպցիոն ուղղությամբ և դատական բարեփոխումների ոլորտում: Մենք գիտենք, որ վարչապետն այդ նպատակներին լուրջ է վերաբերվում և նպատակադրված է այդ ուղղությամբ աշխատել: Մենք խոսել ենք նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մասին: Այսօր ինչպես արդեն մի քանի անգամ նշել ենք՝ տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են և հիմա ժամանակն է բոլոր անդամ պետությունների հետ համագործակցել այս հարցի շուրջ, որպեսզի մենք միասին կարողանանք ազատ առաջ շարժվել:  Ես ինքս, ինչպես նաև հանձնակատար Հանը, անձամբ պատրաստ ենք աջակցել այս պրոցեսին որքան կարողանանք, և վարչապետի հետ զրուցելիս մենք նշել ենք, որ ավելի ուժեղ երկխոսություն կծավալենք այն անդամ պետությունների հետ, որոնք հետևողական են այս հարցում: Բայց մենք՝ որպես Եվրոպական հանձնաժողով, կողմ ենք վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն, ինչքան հնարավոր է շուտ: Սա կարևոր է և՛ Հայաստանի համար, և՛ Եվրամիության: Սա մի հարց է, որին մենք շատ նվիրված ենք, մենք ուզում ենք, որ ավելի շատ հայեր ճամփորդեն Եվրամիություն և հակառակը. ավելի շատ, քան առաջ:  Մենք չենք ուզում, որ մարդիկ մեզ ընկալեն միայն ինստիտուտների միջոցով, մենք ուզում ենք, որ մարդիկ ճամփորդեն ազատ, հայերը ազատ գան Եվրոպա՝ առանց վիզայի, որպեսզի մեզ ավելի մոտիկից և լավ ճանաչեն: Նաև վեց ծրագրեր ենք նախատեսել հարևանների հետ կապերը խթանելու համար: Շարունակությունը շատ կարևոր է, մարդիկ պետք է շփվեն միմյանց հետ, ոչ միայն պետություններն ու կառավարությունները: Եվ մենք փորձում ենք ամեն ինչ անել այս հարցում: Ես ավելի շատ ժամանակ անցկացրեցի վարչապետի հետ, քան նախատեսված էր, ես ցավոք մի քանի րոպեից պետք է մեկնեմ, բայց մեծ ուշադրությամբ կլսեմ իմ բարեկամ Նիկոլին և հանձնակատարին: Պետք է ասեմ, որ Հայաստանը և Եվրամիությունը միասին են առաջ քայլում: Ես խոսքս ուղղում եմ հիմնականում ասուլիսի հայ մասնակիցներին՝ մենք դաշնակիցներ ենք և մենք պատրաստ ենք Հայաստանին օգնել այնքան, ինչքան կցանկանա, որ մենք օգնենք:   ՀՀ կառավարություն
07:05 - 06 մարտի, 2019
Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն այն կարծիքին է, որ Հայաստանին աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ։ Այս մասին Հանը հայտարարեց մարտի 5-ին Բրյուսելում՝ աշխատանքային այցով այնտեղ գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում: Լրագրողի այն հարցին, թե Հայաստանում հեղափոխության երկրորդ փուլն է սկսվել՝ տնտեսական հեղափոխությունը, և հանձնակատարը համագործակցության ի՞նչ եզրեր է տեսնում Հայաստանի հետ՝ հաշվի առնելով նաև «ավելին ավելիի դիմաց» նրա որդեգրած սկզբունքը, Յոհաննես Հանը պատասխանեց. «Մենք հիմա միասին՝ մեր թիմով, դիտարկում ենք, թե որոնք են ամենահրատապ ծրագրերը, բայց պետք է լինեն տարբեր ծրագրեր, մենք չենք կարող ընդամենը մի բան անել և անտեսել մյուսները, պետք է միասին զուգահեռ տանենք»։ Վկայակոչելով Նիկոլ Փաշինյանին՝ հանձնակատարը մանրամասնեց, որ Հայաստանը մեկ շաբաթ առաջ ներկայացրել է ճանապարհային քարտեզ՝ 13 կոնկրետ ծրագրերի մասին, և կողմերը եկել են համաձայնության, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական զարգացմանը, այսինքն՝ բիզնես հատվածին աջակցությանը: Ըստ Հանի՝ այդ նպատակին է ծառայում արդեն ստեղծված արդյունքներից մեկը, որի շրջանակում եվրոպական ֆինանսական միջոցներով հայկական բանկերը կարող են վարկեր տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և միկրոընկերություններին՝ տեղական արժույթով, որպեսզի փոխարժեքի ռիսկերը վերացվեն: Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարը գտնում է, որ բացի տնտեսականից, Հայաստանին անհրաժեշտ է տրամադրել ենթակառուցվածքների զարգացմանը միտված աջակցություն: «Այդ պատճառով է, որ փոխկապակցությունը շատ կարևոր է մեր օրակարգի մեջ, ինչը պահանջում է ներդրումներ ճանապարհների, երկաթգծի զարգացման համար: Եվ դա նաև պահանջում է գործող էլեկտրական ցանցեր, էլեկտրաէներգիայի փոխանցում, արտահանում»,- պարզաբանեց Յոհաննես Հանը՝ հավելելով, որ Էներգետիկ արդյունավետությունը ևս մի հարց է, որը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում ոչ այնքան արդյունաբերության ոլորտում, որքան փոքր և միջին ձեռնարկությունների համար:   ՀՀ կառավարություն
06:43 - 06 մարտի, 2019
ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը վերահաստատել է` ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը, տնտեսական առաջընթացի ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի վստահելի գործընկերն է, և մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն էլ ավելի սերտացրին արժեքային ընդհանրություններ ունեցող Հայաստանի և Եվրամիության կապերը:  Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը պատրաստ է շարունակել և էլ ավելի զարգացնել արդյունավետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, վիզաների ազատականացման գործընթացին, ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին ԵՄ աջակցությանը և երկկողմ գործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Ֆեդերիկա Մոգերինին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը` այդ նպատակով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների շրջանակում: ՀՀ կառավարություն
06:05 - 06 մարտի, 2019