ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

ԱՆ. Գարդասիլի մասին ստելը լուրջ վտանգներով է հղի

ԱՆ. Գարդասիլի մասին ստելը լուրջ վտանգներով է հղի

ՀՀ առողջապահության նախարարությունը պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում խիստ դատապարտել է երկրի համաճարակային իրավիճակի ապակայունացման դեմ ուղղված յուրաքանչյուր փորձ: «Հարգելի ծնողներ, քաղաքացիներ, բժշկական հանրության ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ չեն գրանցվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ՝ պոլիոմիելիտ, դիֆթերիա, փայտացում, կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր և այլն: Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել, իսկ Հայաստանում դեպքեր չկան՝ շնորհիվ մեր երկրում պատվաստումների հաջող գործընթացի: Աշխարհում դիտվում է նաև դիֆթերիայի հետվերադարձ բռնկումների տեսքով՝ ուղեկցվելով մահվան դեպքերով», - մասնավորապես նշված է հայտարարությունում: Նշվում է, որ շրջանառվող ապատեղեկատվությունը և ասեկոսեները կարող են նպաստել բնակչության շրջանում վախի և անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու խորացմանը, որը հղի է լուրջ հետևանքներով և կարող է վտանգել տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ձեռք բերված երկրի կայուն համաճարակային իրավիճակը` դրանով իսկ սպառնալով յուրաքանչյուր երեխայի և անձի առողջությանը: «Հիմք ընդունելով վերոհիշյալը՝ առողջապահության նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում այս իրավիճակի վերաբերյալ և կոչ է անում`դադարեցնել պատվաստումների վերաբերյալ, այդ թվում` մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ, անհարկի շահարկումները և սկսել կառուցողական գործընթաց` հիմնված ապացուցողական բժշկության տվյալների վրա: Հիշեք՝ հանրային առողջության համար պատասխանատու ենք բոլորս»,- ասված է հաղորդագրության մեջ:
08:28 - 28 մարտի, 2019
Հայաստանն ու Ղազախստանը առողջապահության ոլորտում համագործակցություն կսկսեն

Հայաստանն ու Ղազախստանը առողջապահության ոլորտում համագործակցություն կսկսեն

Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանություն ստացավ մի նախագիծ, որի հիման վրա Հայաստանն ու Ղազախստանը առողջապահության ոլորտում համագործակցություն կհաստատեն։ Դրա համար կկնքվի համաձայնագիր, որը կնախապատրաստի հայկական կողմը։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղազախստանը նույնպես ԵԱՏՄ անդամ է և նախատեսվում է ավելի սերտ փոխգործակցություն, ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է այդ պետության հետ առողջապահության ոլորտում  միջգերատեսչական համաձայնագրի կնքումը։ Համաձայնագրի նախնական տարբերակն արդեն հրապարակվել է, և ըստ դրա ոլորտի համագործակցությունը ներառելու է մասնավորապես այս ուղղությունները․ շարունակական բժշկական կրթություն, դեղերի որակի վերահսկում առողջապահական ծառայությունների բարելավում հիգիենիկ-հակահամաճարակային հսկողություն:
11:48 - 07 մարտի, 2019