Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Հյուսիսային պողոտայի հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ

Հյուսիսային պողոտայի հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ

Երեւանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակն այսուհետ անվանակոչվելու է Եվրոպայի հրապարակ։ Որոշումն այսօր ընդունվեց Երեւանի ավագանու նիստում: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանն առաջարկություն էին ներկայացրել քաղաքապետարան՝ Երեւանի փոքր կենտրոնում Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու վերաբերյալ: Հաշվի առնելով՝ ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ եւ օրինակելի համագործակցությունը, ինչպես նաեւ մեր երկրի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության դերի եւ կշռի բարձրացման գործում, Հայաստանի կողմից այս առաջարկը կյանքի կոչելը ԵԽ-ին եւ դրա արժեքներին մեր երկրի հավատարմության վերահաստատման կարեւոր վկայություն կհանդիսանա»: Սույն թվականի մարտի 26-28-ը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի այցը Հայաստան, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հրապարակի բացման արարողությունը: Հյուսիսային պողոտայի հրապարակը Եվրոպայի հրապարակ անվանակոչելու որոշումը ավագանին ընդունեց 42 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: armtimes.com
11:23 - 19 մարտի, 2019