Լարս

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շիրակի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Գյումրի քաղաքում և Աշոցք գյուղում բուք է: Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային գոտիներում, սպասվում է բուք, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
09:54 - 25 փետրվարի, 2020
Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս արդեն կգործուղվի. ՊԵԿ նախագահ |aysor.am|

Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս արդեն կգործուղվի. ՊԵԿ նախագահ |aysor.am|

aysor.am: Լարսում Հայաստանի ներկայացուցիչը մոտ օրերս հավանաբար արդեն կգործուղվի, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։«Կազմակարպչական հարցեր կան, որոնք պետք է այս ընթացքում իրականացվեն։ Նա նախ պետք է ներկայանա ՌԴ մաքսային մարմիններ։ Ամեն դեպքում, ինչքան մեր ներկայացուցիչը շուտ գնա, այնքան լավ։ Նստավայրը լինելու է Վլադիկավկազում։ Սակայն մեզ հետաքրքրում է, որ նա նստավայր ունենա հենց տեղում՝ չնայած 30 կմ շատ մեծ բան չէ», - ասաց ՊԵԿ նախագահը։ Դավիթ Անանյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Լարսում ՀՀ ներկայացուցիչն աշխատելու է միայնակ, աշխատակազմ չի ունենալու, սակայն դիվանագիտական կարգավիճակ է ունենալու։ «Նա ի պաշտոնե հյուպատոսին և դեսպանին ներկայացնելու է պարբերական հաշվետվություններ, իրավիճակի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու է նաև ՊԵԿ նախագահին։ Քաղաքացիները բոլոր հարցերով կարող են դիմել նրան, եթե գտնում են, որ Լարսում իրենց իրավունքները խախատվում են», - ասաց ՊԵԿ նախագահը։ 
11:15 - 24 փետրվարի, 2020
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 11:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:   Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:   Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:   Լարսի մասին   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:   ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում հերթի պատճառով կան կուտակված բեռնատարներ:   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:22 - 18 փետրվարի, 2020