Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով․ Գնել Սանոսյան

ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետը հայտնել է, որ մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ «87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»,-հայտնել է Գնել Սանոսյանը։
18:51 - 23 ապրիլի, 2020
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ևս 7 դեպք՝ հասնելով 47-ի |azatutyun.am|

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ևս 7 դեպք՝ հասնելով 47-ի |azatutyun.am|

azatutyun.am: Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է ևս 7-ով՝ հասնելով 47-ի: Այս մասին հայտնեց մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում: Մարզպետը նշեց, որ 47 վարակվածներից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկը բժիշկ է, 9-ը դեպք հաստատվել է պոլիկլինիկայում, որոնցից երկուսը բժիշկ են: «Վարդենիսի պոլիկլինիկան հիմա չի աշխատում, բայց մենք թեժ գծին հաղորդել ենք պոլիկլինիկայի բժիշկների կոնտակտները: Մեր բնակիչները, եթե կարիք ունեն, կարող են զանգել և նրանց համապատասխան ցուցումներ կտան: Հիվանդանոցը գործում է մասնակի: Հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքը ամբողջությամբ գործում է», - ասաց Սանոսյանը: Պարետի որոշմամբ այսօր վաղ առավոտից փակվել է Վարդենիսի ելումուտը, այս ռեժիմը կտևի մինչև ապրիլի 28-ը։ Քաղաք կարող են մուտք գործել միայն վարդենիսցիներն ու որոշ ապրանքատեսակների մատակարարում իրականացնողները։
17:37 - 22 ապրիլի, 2020
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում եւ կիրառվելու են սահմանափակումներ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում եւ կիրառվելու են սահմանափակումներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ՝ այս պահի դրությամբ ունենք 39–ի հաստատված դեպք՝  ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն (https://www.gov.am/files/docs/4021.pdf)Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում եւ կիրառվելու են սահմանափակումներ։ Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմավել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։Սահմանափակումները ուժի մեջ են մտնում ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչեւ, 2020 թվականի ապրիլի 28-ը` 23:59-ը։ Հավելեմ նաեւ, մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17–ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ–ի աշխատակցի մոտ այդ օրվանից չի գործում բուժհաստատությունը։Այսօրվանից սահմանափակվում է նաեւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ–ի աշխատանքները։ Գործում է միայն շտապ օգնության ծառայությունը եւ հրատապ, անհետաձգելի բուժսպասարկում իրականացվում։ Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի դրական արդյուքն է գրանցվել։ Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը մեկուսացված։ Ձեր եւ բոլորի առողջության եւ անվտանգությունից ելնելով կոչ եմ անում՝• մնացե'ք տանը,• սահմանափակե'ք շփումները,• հետևե'ք անձնական հիգիենային,• հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,• հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,• շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,• պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,• խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:Իմ խնդրանք-հորդորն է ձեզ, այս օրերին հատկապես, հետեւել միայն պաշտոնական լրահոսին, լինել մեդիա գրագետ՝ չտրվել ապատեղեկատվություն պարունակող կայքերի հրապարակումներին, զերծ մնալ չփաստարկված հայտարարություններ եւ բամբասանքներ տարածելուց։ Խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։ Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության։ Կոչ եմ անում նաեւ չթիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը և խնդրում դադարեցնել Վարդենիսում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ վերաբերյալ քննարկումները»։
17:15 - 21 ապրիլի, 2020
Կորոնավիրուսով  կասկածվող հիվանդին անհրաժեշտություն էր առաջացել երրորդ անգամ հետազոտել․ թեստը բացասական է

Կորոնավիրուսով  կասկածվող հիվանդին անհրաժեշտություն էր առաջացել երրորդ անգամ հետազոտել․ թեստը բացասական է

Գեղարքունքիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ. Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով  կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։ Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն բացասական է։  Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։  Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես  Նորք Ինֆեկցիոն կլինիկական  հիվանդանոցի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության եւ կյանքի համար եւ  ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ»։
16:56 - 14 ապրիլի, 2020
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները չեն ստանա երկրորդ եռամսյակի պարգեւավճարները |armenpress.am|

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները չեն ստանա երկրորդ եռամսյակի պարգեւավճարները |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանն անդրադարձավ  արտակարգ  դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների ընթացին: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը շեշտել է, որ, երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված,  Գեղարքունիքի մարզպետարանի  աշխատակազմին  երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք  պարգեւավճարներն արդեն վերադարձվել են պետական բյուջե: «Սա մի նախաձեռնություն է, որին Գեղարքունիքի մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է ըմբռնումով մոտենա եւ գիտակցի, որ արտակարգ դրության պայմաններում ինքը եւս օգտակար է եղել իր երկրին՝ սոցիալական խնդիրների մեղմման առումով»,- նշել է մարզպետը:
16:45 - 14 ապրիլի, 2020
Վարդենյանց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում կգործեն հսկիչ անցակետեր

Վարդենյանց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում կգործեն հսկիչ անցակետեր

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տեղեկացրել, որ պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: «Այսօր՝ ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք- Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր: Հսկիչ կետերում, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի և առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները: Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի»,- գրել է Գնել Սանոսյանը:
17:10 - 01 ապրիլի, 2020
Գավառում եւ Մարտունիում բացվել են ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ |armenpress.am|

Գավառում եւ Մարտունիում բացվել են ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում եւ Մարտունի քաղաքում պետական աջակցությամբ բացվել եւ գործում են Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ: Այս մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ հավաստեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ, նորաստեղծ կենտրոնների գործունեության համակարգող Անահիտ Գեւորգյանը: «Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության մարզային նորաբաց կենտրոնների նպատակն է աջակցություն ցուցաբերել ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին, նրանց անվճար հիմունքներով տրամադրել ապաստարաններ, իրավաբանական, հոգեբանական, փաստաբանական ուղղորդումներ:  Աշխատանքները կենտրոններում  իրականացվում են հոգեբանի, իրավաբանի և սոցիալական աշխատողի միջոցով: Կենտրոններ կարող են դիմել բռնության ենթարկված անձինք,  երեխաներ, որտեղ նրանք կստանան անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն եւ ապաստան՝ խնդիրների լուծման ընթացքում: Բոլոր տեսակի ծառայությունները մատուցվում են անվճար: Ծրագրի տեւողությունը մեկ տարի է:  Այս ծրագիրը կարեւորվում է նրանով, որ ավելի ընդգրկուն  կանխարգելիչ  գործունեություն է ծավալում եւ լրացնում այն բացը, որն առկա է ոստիկանության անչափահասների տեսչության գործունեության մեջ: Մենք ակնկալում ենք մարզպետարանի եւ պետական այլ կառույցների աջակցությունը բռնության ենթարկված անձանց մեր կենտրոններ ուղղորդելու հարցում: Ակնկալում ենք  մարզպետարանի աջակցությունը նաև մարզային ենթակայության կրթական հաստատություններում բռնության ենթարկված ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու համար»,- նշեց Անահիտ Գևորգյանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց նման կենտրոնների դերը մարզի տարբեր տարածաշրջաններում, հույս հայտնելով, որ դրանք իրենց գործունեությամբ կմեղմեն ընտանեկան բռնության դեպքերը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին` իրազեկման  եւ հետագա համագործակցության նպատակով առաջիկայում կազմակերպել  եւս մեկ հանդիպում, որին կմասնակցեն ընտանեկան բռնության կանխարգելման գործում շահագրգռվածություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացուցիչները:
15:16 - 11 մարտի, 2020
Գեղարքունիքում նախորդ տարվա անորակ շինարարության դիմաց չի վճարվել երեք կազմակերպության գումարները |armenpress.am|

Գեղարքունիքում նախորդ տարվա անորակ շինարարության դիմաց չի վճարվել երեք կազմակերպության գումարները |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզում նախորդ տարում իրականացված շինարարական անորակ աշխատանքների դիմաց պետությունը չի վճարել երեք կազմակերպության, որոնք չեն կատարել համապատասխան պայմանագրերով սահմանված պարտավորությունները: Այս մասին Գանձակ համայնքում, պատասխանելով բնակիչների հարցերին,  հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Նախորդ տարում մենք Հայաստանի Հանրապետությունում առաջինն էինք սուբվենցիոն ծրագրերի իրականացման քանակով ու ծավալներով: Միեւնույն ժամանակ անորակ շինարարության չորս դեպք է արձանագրվել մեզանում, որը, մյուս կողմից, ամենանվազն է Հայաստանում: Շինարարական բոլոր տեղամասերում մենք ժամանակին հատուկ զգուշացրել ենք բոլոր շինարարներին, որ որեւէ անորակ աշխատանքի դիմաց իրենք չեն վճարվելու: Բացի այդ, կատարել ենք այցելություններ ու դիտարկումներ, տվել համապատասխան ցուցումներ՝ նկատված թերությունները վերացնելու մասին: Այդուհանդերձ, ճանապարհաշինական չորս տեղամասերում՝ Վարդենիկում, Գանձակում, Գեղարքունիքում եւ Ճամբարակի Նադարյան փողոցում  որակը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին, ուստի եւ այդ կազմակերպությունները չեն վճարվել: Գանձակում եւ Գեղարքունիքում  աշխատանքներն իրականացրել է նույն կազմակերպությունը:  Մենք պարզել ենք, որ  ճանապարհաշինության որակը չի ապահովվել հիմնականում երկու պատճառով. առաջին, որ ասֆալտապատման աշխատանքները կատարվել են եղանակային անբավարարության պայմաններում, եւ երկրորդ, որ մրցույթները շահած կազմակերպությունները չեն ունեցել շինարարության որակն ապահովող տեխնիկա: Կարծում եմ, որ սա դաս կլինի մյուսներին, որպեսզի չկրկնեն նույն սխալները եւ ամեն գնով ապահովեն շինարարության որակը: Մենք տարվա ընթացքում քանիցս զգուշացրել ենք Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Ծակքար-Մարտունի հատվածի ճանապարհաշինարարական կազմակերպությանը, արել համապատասխան դիտողություններ, սակայն այդպես էլ նրանց կողմից անհրաժեշտ հետեւություն չարվեց: Արդյունքում՝ այդ կազմակերպությանը չվճարվեց շուրջ 100 միլիոն դրամ: Մենք ոչ մի շինարարի կամ անձի հանդեպ կաշկանդված չենք, մեզ համար չկան արտոնյալներ, քանի որ նրանցից միայն օրենքով մի բան ենք պահանջում՝ որակյալ շինարարություն»,-նշեց Գնել Սանոսյանը:
21:11 - 10 մարտի, 2020
Գեղարքունիքի մարզում 5 նոր դպրոցներ կկառուցվեն |armenpress.am|

Գեղարքունիքի մարզում 5 նոր դպրոցներ կկառուցվեն |armenpress.am|

armenpress.am: Ընթացիկ տարում Գեղարքունիքի մարզում 5 նոր դպրոցներ կկառուցվեն: Հրավիրված ասուլիսում մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ մինչև 100 աշակերտի համար դպրոցներ կկառուցվեն Ջիլ, Շատջրեք և Լեռնահովիտ բնակավայրերում: Ավելի մեծ դպրոցներ կկառուցվեն Գեղհովիտ և Ճամբարակ համայնքներում: «Դպրոցների հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք: Հանրապետության դպրոցների մեծ մասը 1960-80-ական թվականներին են կառուցվել և հիմնականում նախատեսված են 7 բալ հզորության երկրաշարժի համար: Հիմա սեյսմիկ առումով լուրջ խնդիրներ կան: Հաջորդ հարցն այն է, որ երկար տարիներ բազմաթիվ դպրոցներ չեն սպասարկվել, ընթացիկ վերանորոգում չեն անցել, և հիմա այնպիսի է իրավիճակ է, որ որոշ դեպքերում ավելի ձեռնտու է նոր դպրոցներ կառուցելը»,-ասաց Գնել Սանոսյանը: Նրա խոսքով, սեյսմիկ խնդիրներ ունեցող դպրոցներում չեն կարողանում ջեռուցման հարցերը կարգավորել: Շատ տեղերում վառարաններով են ջեռուցումը կազմակերպում: Մարզպետը նշեց, որ դեռ 57 դպրոցում կենտրոնացված ջեռուցման համակարգեր չկան:
16:17 - 20 փետրվարի, 2020
Վերականգնվող էներգետիկայի զարգացման համար հողհատկացումները չեն լինելու գյուղարտադրություն ապահովող հողերի հաշվին. Գեղարքունիքի մարզպետ |armenpress.am|

Վերականգնվող էներգետիկայի զարգացման համար հողհատկացումները չեն լինելու գյուղարտադրություն ապահովող հողերի հաշվին. Գեղարքունիքի մարզպետ |armenpress.am|

armenpress.am։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզում կայացած ներդրումային-տնտեսական համաժողովի ժամանակ կայացած պանելային քննարկման ընթացքում հնչեցված հարցին ի պատասխան, շեշտեց, որ վերականգնվող էներգետիկայի համար կատարվող հողհատկացումները ոչ մի կերպ չեն արվելու գյուղատնտեսական արտադրություն ապահովող հողերի հաշվին:«Մենք ունենք տասնյակ հազարավոր հեկտարների հասնող վարելահողեր, որոնք գյուղմթերքների արտադրության տեսանկյունից հսկայական նշանակություն ունեն, ուստի մենք չենք պատրաստվում ողջ մարզը ծածկել արեւային էներգիայի արտադրության պանելներով կամ հողմային կայաններով: Միեւնույն ժամանակ մեզ մոտ քիչ չեն այն տարածքները, որոնք քարքարոտ են, գյուղատնտեսական նշանակության համար ոչ պիտանի, որոնք էլ կարող են ծառայել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Հայաստանի քաղաքների մեջ ամենաարեւոտ օրերի քանակ ունեցող քաղաքը համարվում է Մարտունին, մեր մարզը եւս ամենաարեւոտ օրերի քանակով առաջին տեղում է, ու մենք պետք է լավագույն օգտագործենք այդ հնարավորությունները, սակայն դա չպետք է անենք գյուղատնտեսական արտադրություն ապահովող հողերի հաշվին»,- ասաց Գնել Սանոսյանը:
10:40 - 13 մայիսի, 2019