Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ենտրոնական բանկի խորհուրդը 2019 թ. ապրիլի 30-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: 2019 թ. մարտին գրանցվել է 0.1% գնաճ՝ որքան և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 1.9%: Նման կայուն վարքագիծ է ցուցաբերել նաև բնականոն գնաճը, որը մարտին կազմել է 0.2%, իսկ 12-ամսյա կտրվածքով՝ պահպանվել նախորդ ամսվա ընթացքում արձանագրված 1.3% մակարդակում: Համաշխարհային տնտեսության աճի արձանագրված դանդաղ տեմպերը համահունչ են ԿԲ կանխատեսումներին, ինչն արտահայտվում է նաև համաշխարհային պահանջարկի թուլացմամբ և հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ցածր գնաճային միջավայրի պահպանմամբ: Միաժամանակ, առաջատար երկրների կենտրոնական բանկերը նախանշում են ապահովել սպասվածից առավել մեղմ դրամավարկային պայմաններ: Ելնելով նշվածից՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:   Խորհուրդն արձանագրում է, որ 2019 թ. հունվար-մարտ ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը սպասվածին համահունչ բարձր է եղել՝ կազմելով 6.5%, որին նպաստող հիմնական գործոնը շարունակում է մնալ մասնավոր սպառման աճը: Միաժամանակ, տարվա անցած 4 ամիսների արդյունքներով հարկաբյուջետային քաղաքականությունը ներքին պահանջարկի վրա ունեցել է սպասվածից ավելի զսպող ազդեցություն՝ ի հաշիվ նախատեսվածից զգալիորեն փոքր պակասուրդի ձևավորման: Սակայն ենթադրվում է, որ տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունը հիմնականում չեզոք ազդեցություն կունենա գնաճի վրա, քանի որ ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին կփոխհատուցվի նախկինում ներքին պահանջարկի վրա դրսևորված զսպողական ազդեցությունը: Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանող մակարդակը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով դրա շուրջ: Կենտրոնական բանկի խորհուրդը նկատում է, որ գնաճի՝ նվազման ուղղությամբ ռիսկերը պահպանվում են՝ կապված հնարավոր ավելի թույլ մասնավոր պահանջարկի և ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ։ Ցանկացած իրավիճակում, Կենտրոնական բանկը հետևողական կլինի առկա ռիսկերի զարգացումների ու դրսևորման դեպքում համապատասխանորեն արձագանքելուն՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության նպատակի ապահովման համար։Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. մայիսի 16-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):
10:55 - 30 ապրիլի, 2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ գարնանային նստաշրջանին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ գարնանային նստաշրջանին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանին: ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ գարնանային նստաշրջանի պլենար նիստին, ինչպես նաև հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի, ինչպես նաև միջազգային մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ գարնանային նստաշրջանի պլենար նիստին, ինչպես նաև հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի, ինչպես նաև միջազգային մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
07:19 - 10 ապրիլի, 2019
«Պայմանավորվածությունների» երկրպագուներին հորդորում ենք լուր ստեղծելուց առաջ  դիմել ՀՀ ԿԲ՝ պաշտոնական տեղատվություն ստանալու․ ԿԲ մամուլի քարտուղարն անդրադարձել է դրամի արժեզրկման մասին հրապարակումներին

«Պայմանավորվածությունների» երկրպագուներին հորդորում ենք լուր ստեղծելուց առաջ դիմել ՀՀ ԿԲ՝ պաշտոնական տեղատվություն ստանալու․ ԿԲ մամուլի քարտուղարն անդրադարձել է դրամի արժեզրկման մասին հրապարակումներին

Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Հարութ Կբեյան-Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դրամի արժեզրկման վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին։«ԶԼՄ-ների հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ավելին՝ ՀՀ ԿԲ բոլոր գործողությունները, փոխարժեքի առքի և վաճառքի մասին տեղեկատվությունը թափանցիկ են և հրապարակվում են ԿԲ պաշտոնական կայքեջում, ինչը հիանալի հնարավորություն է տալիս վերլուծական աշխատանք կատարողներին տեղեկանալ բոլոր շարժերի մասին: Նախկինում էլ եղել են նման բովանդակություն պարունակող, մեկ ԶԼՄ-ի «տեղեկությունների» հիման վրա լույս տեսած լուրեր, որոնք անիմաստ և չհիմնավորված սպասումներ առաջացնելուց բացի այլ «օգտակար» տեղեկատվություն չեն պարունակում և զուրկ են որևէ հիմնավորումից: «Պայմանավորվածությունների» երկրպագուներին հորդորում ենք լուր ստեղծելուց առաջ չզլանալ և դիմել ՀՀ ԿԲ պաշտոնական տեղատվություն ստանալու համար»,- գրել է ԿԲ մամուլի քարտուղարը:Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը գրել էր, թե իրենց տեղեկություններով՝ կառավարության և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը:
08:10 - 03 ապրիլի, 2019
Անպարտաճանաչ պարտատերերի անունները չեն հրապարակվի․ ԿԲ |armtimes.com|

Անպարտաճանաչ պարտատերերի անունները չեն հրապարակվի․ ԿԲ |armtimes.com|

ՀՀ կենտրոնական բանկը «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հետ կապված փոփոխություն է առաջարկում, որը ներկայացվել է e-draft.am կայքում։ Նախագծով առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Այդ կետը վերաբերում է եռամսյակը մեկ ԿԲ կողմից անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները հրապարակելու իրավասությանը: Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն դրամը: ԿԲ-ն այդ դրույթի ուժը կորցրած ճանաչումը պայմանավորում է հետեւյալ հանգամանքներով․ «Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը եւ ապահովել ֆինանսական կայունությունը այլ` ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում։ Հարկ է նշել, որ նման դրույթներ նախատեսված են եղել եւ կիրարկվել են ԱՊՀ մի շարք երկրներում, եւ այն ժամանակ մեր տարածաշրջանում ֆինանսական ենթակառուցվածքների թերի զարգացվածության պարագայում որոշակիորեն արդարացված էին, սակայն նույնիսկ այդ պարագայում հանդիպեցին բուռն հակազդեցության եւ քննարկումների ինչպես ԿԲ ներսում, այնպես էլ համակարգի մասնակիցների շրջանում: Հետագայում, կարճ ժամանակ անց, այն ուղղակի հակասության մեջ մտավ տվյալ ժամանակահատվածում արագ զարգացող օրենսդրության եւ զարգացած տնտեսություններում գործող ինստիտուտների հետ, ինչպիսիք են, օրինակ, առեւտրային գաղտնիքի եւ անձնական տվյալների պաշտպանությունը։   Ավելին՝armtimes.com-ում  
06:42 - 20 մարտի, 2019
Ծանր հանցանքներում մեղադրվողների գույքի՝ առանց վճռի բռնագաձման մեխանիզմներ կստեղծվեն

Ծանր հանցանքներում մեղադրվողների գույքի՝ առանց վճռի բռնագաձման մեխանիզմներ կստեղծվեն

Ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության և առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ձևավորվել: ՀՀ կենտրոկանա բանկի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է առանց վերապահման։ Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը նախատեսված է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» կոնվենցիայով, որը ՀՀ կողմից վավերացվել է կրկին առանց վերապահման։ Բացի այդ, ՖԱԹՖ-ի 4-րդ և 38-րդ հանձնարարականները ևս հստակ սահմանում են երկրների կողմից վերոգրյալ երկու ինստիտուտների ներդրման վերաբերյալ պահանջներ։ Նշված ինստիտուտների ՀՀ-ում ներդրմանն են անդրադարձել մի շարք միջազգային գնահատման հաշվետվություններ։ Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի կողմից 2016 թ. հաստատվել է Վարշավայի կոնվենցիայի համապատասխանության գնահատման հաշվետվությունը, որով նշվել է, որ ՀՀ-ն պետք է ձեռնարկի համարժեք օրենսդրական քայլեր կոնվենցիայով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանցից պահանջելու հիմնավորումներ բռնագանձման ենթակա գույքի օրինական ծագման վերաբերյալ: Տնտեսական գործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2018-ին հաստատվել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային ՀՀ համապատասխանության 4-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով արձանագրվել է, որ ՀՀ-ում չի ներդրվել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը: Հաշվետվությամբ ՀՀ-ին կոչ է արվում ներդնել Կոնվենցիայով նախատեսված նոր գործիքները, այդ թվում՝ վերոնշյալ ինստիտուտը քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով: Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015-ին հաստատվել է ՖԱԹՖ-ի հանձնարարականների ներդրման նպատակով 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը, որով ամրագրվել է, որ «ՀՀ-ն հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման պրակտիկան բարելավելու նպատակով պետք է դիտարկի ծանր հանցագործությունների դեպքում եկամուտների կամ բռնագանձման ենթակա այլ գույքի օրինական ծագումը ապացուցելու պարտավորությունը հանցավորի նկատմամբ տարածելու և առանց մեղադրական դատավճռի առկայության բռնագանձման ինստիտուտների ներդրման հարցերը»: Նշված ինստիտուտները ներդրված են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային և մի շարք այլ երկրներում, այդ թվում Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Լատվիայում, Լիտվայում, Սերբիայում և այլն։ «Հաշվի առնելով վերոնշյալը, մասնավորապես միջազգային կառույցների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված հանձնարարականները, դեռևս 2016-ի ապրիլին Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել ներկայացնել այս ինստիտուտների ներդրման միջազգային փորձը և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունները, ինչը Հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել սահմանված ժամանակացույցի համաձայն՝ 2018 թ. նոյեմբերին», -ասված է ԿԲ հայտարարությունում։ Հայաստանի Հանրապետությունում այս ինստիտուտների ներդրման հետ կապված 2019 թվականի ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու և համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնելու նպատակով։ ՀՀ կենտրոնական բանկ
11:19 - 15 մարտի, 2019
Փաշինյանը ԿԲ-ի հետ նոր վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ քննարկում կանցկացնի

Փաշինյանը ԿԲ-ի հետ նոր վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ քննարկում կանցկացնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստում հայտարարել է, որ մտադիր է քննարկումներ անցկացնել Կենտրոնական բանկի հետ նոր վարկային միջոցների ներգրավման և արտաքին պարտքի սպասարկման հնարավորությունների վերաբերյալ:Նա նշել է, որ իր պատգամավոր եղած ժամանակ վարկային բոլոր համաձայնագրերին դեմ է քվեարկել, քանի որ համոզված է եղել, որ նախկին իշխանությունները կոռումպացված են, ու այդ միջոցները նպատակային չեն ծախսվելու։ «Այս հարցի վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ ունենք Կենտրոնական բանկի հետ ու նախագծերի կազմումից հետո կներկայացնենք հանրությանը», - ասել է նա:Փաշինյանն այս մասին խոսել է եվրոպական կողմի հետ «մեգանախագծերի» իրականացման ֆինանսավորման համատեքստում։ Նրա խոսքերով` եվրոպական կողմը պատրաստ է համաֆինանսավորել այդ ծրագրերի մի մասը, և Հայաստանը պետք է ֆինանսավորման մյուս մասն իր վրա վերցնի։ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը կա՛մ պետք է ավելացնի ֆինանսները, կա՛մ վարկեր վերցնի։   ՀՀ կառավարություն
10:20 - 07 մարտի, 2019