ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Ռուսաստանը խոստանում է օգնել Հայաստանին ԵԱՏՄ-ում նախագահության ժամանակաշրջանում
 |hetq.am|

Ռուսաստանը խոստանում է օգնել Հայաստանին ԵԱՏՄ-ում նախագահության ժամանակաշրջանում |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը կիսում է ԵԱՏՄ-ում նախագահության մեկ տարվա ընթացքում Հայաստանի հայտարարած առաջնահերթությունները։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ՝ Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Հունվարից Միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Հաջողություն եմ մաղթում հայ գործընկերներին։ Մենք ուշադրությամբ ուսումնասիրել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթությունները։ Դրանք մեծապես համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար»,- ասել է Միշուստինը։ Նա նշել է, որ ուրախ է ողջունել 2024 թվականին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջին նիստի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ղազախ գործընկերներին կազմակերպման համար։ Առանձին Միշուստինը արդյունավետ աշխատանք է մաղթել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներին, որի կազմը փոփոխվել է: «Կոլեգիայի հարգելի նախագահ Բակիտժան Սագինտաև, կոլեգիայի հարգելի անդամներ, ձեզանից շատերին մենք քաջ ծանոթ ենք։ Վստահ եմ, որ ձեր փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կնպաստեն «հնգյակի» երկրների համագործակցության ամրապնդմանը, կօգնեն արդյունավետորեն լուծել մեր առջև դրված խնդիրները՝ ի շահ քաղաքացիների», - եզրափակել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
20:05 - 02 փետրվարի, 2024
Մեր քաղաքացիները պետք է զգան ԵԱՏՄ-ում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Մեր քաղաքացիները պետք է զգան ԵԱՏՄ-ում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Տեղեկատվության ժամանակին և անխափան փոխանակումը թույլ կտա լուծել ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի ժամանակ ծագած խնդիրների զգալի մասը և առնվազն կրճատել ներքին շուկայում վարչական խոչընդոտների, բացառությունների և սահմանափակումների մեծ մասը։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՏՄ-ի միասնական թվային տարածքի զարգացման ինստիտուցիոնալ միջավայրն արդեն գոյություն ունի, սակայն, մեր կարծիքով, անդամ երկրների միջև տեղեկատվության փոխանակման ընդհանուր գործընթացների պատշաճ գործունեության ապահովումը, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգից թվային հարթակի փոխգործակցության ավելի ժամանակակից և արդյունավետ մոդելի փուլային անցումը կպահանջի առանձին քննարկում և մանրամասն մշակում։ Կարծում ենք, որ տեղեկատվության ժամանակին և անխափան փոխանակումը թույլ կտա մեզ լուծել ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի ժամանակ ծագած խնդիրների զգալի մասը և առնվազն կրճատել ներքին շուկայում վարչական խոչընդոտների, բացառությունների և սահմանափակումների մեծ մասը»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը հավելել է՝ ակնհայտ է և միևնույն ժամանակ օրինաչափ, որ էլեկտրոնային առևտուրը շատ ավելի արագ է զարգանում, քան վերը նշված ոլորտի օրենսդրական կարգավորումը։ Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհային քարտեզն արդյունաբերության զարգացման հավասարակշռված ծրագիր է, որը կոչված է լուծելու իրավական նորմերի կանոնակարգված համակարգի բացակայության խնդիրը։ «Էլեկտրոնային առևտրի կարգավորման իրավական մեխանիզմների պոտենցիալ հիմնական շահառուն մեր երկրների բիզնեսն է։ Բիզնեսի համար օգուտներն ու առավելությունները վերծանելու հետ մեկտեղ մեր պետությունների քաղաքացիները պետք է զգան նաև ԵԱՏՄ-ում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։
16:16 - 02 փետրվարի, 2024
Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը՝ Փաշինյանի նախագահությամբ
 |armenpress.am|

Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը՝ Փաշինյանի նախագահությամբ |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանում մեկնարկել է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը, որը նախագահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։ Հանդիպմանը մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։ Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ավելի վաղ ստիպված էր եղել վերադառնալ Բիշքեկ՝ ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով։ Փոխարենը հանդիպմանը ներկա է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Հանդիպմանը մասնակցում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ Հանդիպումն անցկացվելու է նեղ և ընդլայնված կազմերով (ԵԱՏՄ դիտորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ)։ Դրա արդյունքում նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթեր։ Հանդիպման օրակարգում ներառված են ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ներկա վիճակի և հեռանկարների քննարկումը, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործողությունների ծրագիրը և ԵԱՏՄ երկրների երկաթուղիների միջև ինտեգրացիոն փոխգործակցությունը։ Նիստից առաջ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները այցելել են Digital Almaty-2024 համաժողովի թվային ցուցահանդես, որտեղ ներկայացված են ավելի քան 300 միջազգային ՏՏ ընկերությունների թվային նախագծեր։ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և մեկ տարի նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
14:03 - 02 փետրվարի, 2024
Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին |hy.armradio.am|

Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին |hy.armradio.am|

hy.armradio.am: Ռուսաստանը ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհուրդը, դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ, Մոսկվայում մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը և, իհարկե, ռուսական կողմն ակնկալում է կազմակերպությունում նախագահող երկրի ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությունը»,- ասել է դեսպանը։ Նրա խոսքով, միջպետական ​​հարաբերությունների պրակտիկայում սովորական երևույթ է բարձր մակարդակով փոխայցելությունները, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում։ «Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ, այստեղ՝ Երևանում, տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում էին մեր երկրների փոխվարչապետերը։ Դրան մասնակցեցին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Սա շատ կարևոր, շրջադարձային իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, կարևոր որոշումները, կյանքի կկոչվեն և բնականաբար կպահանջեն շփումներ և այցելություններ»,- նշել է Կոպիրկինը։ Նա հավելել է, որ մի շարք հրավերներ կան ռուսական կողմից հայ գործընկերներին՝ մասնակցելու 2024 թվականին նախատեսված նշանակալից միջոցառումներին։ «Ես հիմա ամեն ինչ չթվարկեմ, մենք աշխատում ենք այդ հարցի վրա, իհարկե, նման փոխանակումներ, այդ թվում՝ բարձր մակարդակով այցելություններ, օրակարգում են»,- ասել է դեսպանը։
09:41 - 19 հունվարի, 2024
ԵԱՏՄ ընդհանուր կաթսա Հայաստանը փոխանցել է 187 մլրդ դրամ, իսկ այնտեղից հետ է ստացել 61 տոկոսով ավելի քիչ՝ 73 մլրդ. ՊԵԿ |news.am|

ԵԱՏՄ ընդհանուր կաթսա Հայաստանը փոխանցել է 187 մլրդ դրամ, իսկ այնտեղից հետ է ստացել 61 տոկոսով ավելի քիչ՝ 73 մլրդ. ՊԵԿ |news.am|

news.am: ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից ստացվող մուտքերի մասով 2023 թվականին 32 տոկոսով գերազանցել է 2022-ի ցուցանիշը: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը: «Ինչպես գիտեք, Հայաստանից գանձվող մաքսատուրքերը փոխանցվում են ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, եւ այնտեղից Հայաստանի համամասնությանը համապատասխան, որը 1,22 տոկոս է, փոխանցվում է պետական բյուջե: Այս առումով ցուցնաիշները հետեւյալն են. 2023-ի ընթացքում ՀՀ կողմից գանձվել եւ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե փոխանցվել է շուրջ 187,5 մլրդ դրամ, իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ից ստացել է շուրջ 73 մլրդ դրամ, այսինքն 114 մլրդ դրամով (շուրջ 61 տոկոսով-խմբ.) պակաս»,-ասաց նա: Թամազյանի խոսքով, այս ոլորտում աճը գրանցվել է տրանսպորտային միջոցների, կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի, ծխախոտային արտադրատեսակների, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաեւ վառելիքաքսուքային նյութերի՝ բենզինի, վառելիքի  ներմուծման գծով:
10:57 - 12 հունվարի, 2024
Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգում անցկացվող «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրային կապուղիներին վերաբերող մի շարք հարցեր։ Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ։
10:31 - 12 հունվարի, 2024
Հայաստանում կփակեն որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրիները
 |armeniasputnik.am|

Հայաստանում կփակեն որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրիները |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանում կսկսեն փակել որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրի խանութները (անմաքս առևտրի խանութները, որոնք ՀՀ-ում հիմնադրվել են 2003 թվականին և կրում էին «Duty free Armenia» անվանումը)։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այդ չափանիշները պետք է մշակի պետությունը, և այն ընկերությունները, որոնք կհամապատասխանեն դրանց, կներառվեն դյութի ֆրի առևտրի սուբյեկտների ռեգիստրում։ Նման ռեգիստրներ, ԵԱՏՄ կանոնների համաձայն, պետք է ստեղծեն միության բոլոր երկրները։ Բադասյանը նշեց, որ գործող խանութների համար նախատեսված կլինի անցումային շրջան, որի ընթացքում նրանք իրենց աշխատանքը պետք է համապատասխանեցնեն ստանդարտներին, այլապես որոշակի պահից նրանք այլևս չեն կարողանա աշխատել։ Բացի այդ, առաջարկվում է մաքսային հսկողության գոտիներում (օդանավակայաններ և ցամաքային անցակետեր) տարածքային արտոնություններ սահմանել նման խանութների համար և առևտրային գործունեության իրականացումը կազմակերպել կառավարության սահմանած մրցույթի հիման վրա։ Համապատասխան որոշումը կառավարությունը մտադիր է ընդունել առաջիկայում՝ օրինագծի ընդունումից հետո (որը ԱԺ հանձնաժողովից շուտով կգնա լիագումար քննարկման)։
17:04 - 10 հունվարի, 2024
ԵԱՏՄ երկրներից փորձ է արվել ներկրել առանց հայտարարագրման կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրված 5 տոննայից ավելի ապրանք

ԵԱՏՄ երկրներից փորձ է արվել ներկրել առանց հայտարարագրման կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրված 5 տոննայից ավելի ապրանք

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցները, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հսկողական աշխատանքների իրականացման շրջանակում, ուսումնասիրել են մի շարք ընկերությունների կողմից ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների  ներկրման գործընթացը Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված, «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների և այլ փաստաթղթերի, կամ տեղեկությունների համապատասխանության ստուգման նպատակով, զննման են ենթարկվել ընկերության կողմից երկու դեպքով տարբեր «տարանցման հայտարարագրերով», բեռնատարներով ներմուծված ապրանքները։  Պարզվել է, որ 2 բեռնատարներում էլ առկա են չհայտարարագրված բազմաթիվ ապրանքներ՝ մետաղալարեր, շարժիչի յուղեր, ավտոպահեստամասեր, համակարգչի համար նախատեսված հիշողության սարքեր, տեսագրող սարքեր, հեռուստացույցի ընդունիչներ, որոնք ներառված չեն եղել ուղեկցվող փաստաթղթերում։ Պարզվել է նաև, որ հաշիվ ապրանքագրերում նշված մի շարք ապրանքների արժեքները հայտարարագրվել են շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով։  ՌԴ-ից ապրանքներ ներկրող մեկ այլ ընկերության կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ներկրված ապրանքների զննման և փաստաթղթերի ստուգման արդյունքում բացահայտվել է, որ բեռնատարում առկա են չհայտարարագրված ապրանքներ՝ նոր հագուստ, հեռախոսի աքսեսուարներ, էլեկտրական ծխախոտների սարքավորումներ և այլն։ Հաշիվ ապրանքագրերում էլ նշված մի շարք ապրանքների արժեքները հայտարարագրված են եղել  շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով։  Մեկ այլ դեպքով, ՌԴ-ից ՀՀ ներմուծված տարանցման հայտարարագրով բեռնատար ավտոմեքենայի բեռնախցիկի ապրանքների զննության ժամանակ պարզվել է, որ առկա են ընկերության կողմից չհայտարարագրված ապրանքներ՝ ջեռուցման կաթսա, ավտոպահեստամասեր, տեսախցիկներ, խողովակներ, էլեկտրական ծխախոտների տաքացնող սարքավորումներ։ Բոլոր չորս դեպքերով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ։ Կատարված ստուգողական միջոցառումները, ի դեպ, իրականացվել են ներքին անվտանգության, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների համատեղ մասնակցությամբ։  Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր քաշը կազմել է 3402 կգ, իսկ ոչ իրենց անվամբ հայտարարագրված ապրանքներինը` 1806 կգ: Կատարվել է ընկերությունների կողմից ներմուծված ապրանքների արժեքների ճշգրտում, որի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկերը մի քանի անգամ ավելացել են։ ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը հորդորում է տնտեսվարողներին զերծ մնալ առանց հայտարարագրման կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրված ապրանքների տեղափոխումից ՀՀ պետական սահմանով:
16:23 - 27 դեկտեմբերի, 2023
Ռուսաստանը տեսնում է արտաքին ուժերի փորձերը՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Զախարովա
 |news.am|

Ռուսաստանը տեսնում է արտաքին ուժերի փորձերը՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Զախարովա |news.am|

news.am: Մենք տեսնում ենք արտաքին ուժերի փորձեր՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակ անտարբեր հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Նրանք օգտագործում են հայ ժողովրդի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար։ Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Սա իսկապես չափազանց կարևոր է մեզ համար: Մի շարք պատճառներով՝ սա մեր ընդհանուր պատմությունն է, ժողովուրդների ու մշակույթների փոխներթափանցումը, տարածաշրջանային պլանի կայունությունը, սրանք ընդհանուր մարտահրավերներ են և ընդհանուր խնդիրներ, որոնք ավելի հեշտ է լուծել միասին։ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում։ Մեր կողմից մենք հավատարիմ ենք համագործակցության առանցքային ոլորտներում նախատեսված բոլոր ծրագրերի հետագա իրականացմանը: Կարծես թե լավ հեռանկարներ ունենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու նախադրյալ կա. Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների նվազեցմամբ և այս տարածաշրջանի հարուստ ներուժի բացահայտմամբ, ինչին կարող է նպաստել նաև «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը։ Իմ անունից Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն Նոր տարում և, հնարավորության դեպքում, ավելի քիչ խնդիրներ, քան նրանք, որոնց բախվել են անցնող տարում»,- նշել է նա։
14:09 - 27 դեկտեմբերի, 2023
ԵԱՏՄ-ն մտադիր է Հնդկաստանի հետ բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ. Հնդկաստանի ԱԳՆ
 |1lurer.am|

ԵԱՏՄ-ն մտադիր է Հնդկաստանի հետ բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ. Հնդկաստանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Ռուսաստան և այցի ընթացքում, մասնավորապես, բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ «Հնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսեն հաջորդ տարվա հունվարին»,- հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարը: Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն առևտրային համաձայնագրի նախագիծը պատրաստել են 2020 թվականի մարտին, սակայն դրա քննարկումը հետաձգվել էր COVID-19 համավարակի պատճառով։ 2022 թվականի հունվարին երկու կողմն էլ ներկայացրել էին առևտրային համաձայնագրի պայմանների վերջնական ձևակերպումները, սակայն համաձայնագրի հետագա բանակցություններն ու աշխատանքը բարդացել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված հակամարտության պատճառով:
13:18 - 27 դեկտեմբերի, 2023
ԵԱՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը կարող է հասնել 160 մլրդ դոլարի. Տոկաև
 |armeniasputnik.am|

ԵԱՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը կարող է հասնել 160 մլրդ դոլարի. Տոկաև |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը մոտ ապագայում կարող է հասնել 160 միլիարդ դոլարի։ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը։   «ԵԱՏՄ-ի ինտեգրված տեղեկատվական համակարգի ամբողջական ձևաչափի գործարկումը զգալիորեն կնվազեցնի բիզնես ծախսերն անդամ երկրների միջև ապրանքներ տեղափոխելիս: Էլեկտրոնային առևտրի ոլորտում արդյունավետ փոխգործակցության մեծ ներուժ կա: Անցյալ տարի այս շուկայի ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ում հասել է 80 միլիարդ դոլարի, մոտ ապագայում այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել»,- ասել է Տոկաևը։   Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն պետք է ավելի արդյունավետ աշխատի մաքսային ընթացակարգերի կատարելագործման և առցանց առևտրի իրավահավասար էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ:
22:21 - 25 դեկտեմբերի, 2023