Արթուր Վանեցյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար։ 

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը անասնաբուծություն մասնագիտությամբ, 2002թ.՝ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ակադեմիան, 2003թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի ինստիտուտը: 

2000-2003թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ, 2009-2016թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ։

2018-2019թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

2018-2019թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2020 թվականից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Հայրենիք» կուսակցության նախագահը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

Արթուր Վանեցյանը մանդատը վայր է դնում

Արթուր Վանեցյանը մանդատը վայր է դնում

 «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը տարածել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որում նշվում է, որ Վանեցյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Հայտարարությունը՝ ստորև․    «Սիրելի՛ հայրենակիցներ,   Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։   «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։   Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի։   Հարգելի՛ հայրենակիցներ,   2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու և արդյունքում պատգամավորական մանդատ վերցնելու շարժառիթները շատ հստակ էին։ Ես մշտապես հայտարարել եմ, որ մենք ամեն ջանք գործադրելու ենք՝ մեր երկրին համերաշխություն բերելու, անվտանգ Հայաստան և Արցախ ունենալու և մեր քաղաքացիների կյանքի որակն էապես բարձրացնելու համար։   Անշուշտ, այդ ամենին, ինչպես նաև իմ՝ պատգամավորական գործունեության այս տասնմեկ ամիսների գործունեությանը անդրադառնալու ժամանակ դեռ կունենանք։ Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս ինձ համար կիրառելի չէ։   Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ՝ այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»։
13:25 - 21 հունիսի, 2022
Վանեցյանն առնվազն ինձ պայքարից դուրս գալու մասին որևէ բան չի ասել. Սաղաթելյան |armenpress.am|

Վանեցյանն առնվազն ինձ պայքարից դուրս գալու մասին որևէ բան չի ասել. Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է հարցին, թե ինչու «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ֆրանսիայի հրապարակում վրանները հանելուց դեռ մի քանի օր առաջվանից չկար այնտեղ՝ «Դիմադրություն» շարժման առաջին շարքերում: Սաղաթելյանը հրավիրված ասուլիսում նախ հիշեցրեց, որ Վանեցյանը ապրիլից դեռ հայտարարել է փողոցային պայքարի իր նպատակների մասին: «Հայտարարելուց առաջ, իր պայքարի ընթացքում և մինչև երեկ եղել ենք շատ ակտիվ կապի մեջ, մշտապես քննարկել ենք այն որոշումները, որ հայտարարվել են այդ հրապարակում: Արթուր Վանեցյանը եղել է այս շարժման կարևոր մասնակիցներից մեկը՝ իր կուսակցությունով: Եվ այս պայքարը միասին բերել, հասցրել ենք այստեղ: Իր հետագա որոշումների մասին պետք է հայտնի Արթուր Վանեցյանը: Առնվազն ինձ պայքարից դուրս գալու, հետ կանգնելու, այլ գործունեության մասին որևէ բան դեռ չի ասել»,- ասաց Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ Վանեցյանի հետ բազմաթիվ հարցերի մասին բազմաթիվ անգամ խոսել են, քննարկել, և ինքը մեծապես կարևորում ու արժևորում է այն ճանապարհը, որ միասին անցել են: «Իսկ թե սրանից հետո ինչ կլինի, պետք է ասի Արթուր Վանեցյանը, առնվազն ինձ այլ բան չի ասել»,- նշեց նա:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
15:01 - 16 հունիսի, 2022
Ընդդիմությունը մտադիր է գնալ խորհրդարան, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով
 |civilnet.am|

Ընդդիմությունը մտադիր է գնալ խորհրդարան, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով |civilnet.am|

civilnet.am: Մայիսի 25-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցությունները հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ են հրավիրելու։ ՍիվիլՆեթը Ազգային ժողովից պարզեց, թե ինչ օրակարգով է ընդդիմությունը պատրաստվում գնալ խորհրդարան։ Ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Ազգային ժողովի ղեկավարությանը՝ առաջարկելով ընդունել հայտարարություն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։ Ըստ հայտարարության՝ «Հայաստանի համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»։ Փաստորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները խորհրդարան են վերադառնում այլ օրակարգով: Ավելի վաղ, ընդդիմադիրներից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր հայտարարել, թե ինքը գործ չունի այն խորհրդարանում, որտեղ խոսվում է «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին», ինչպես նաև նշել էր, որ «եթե չհաջողեն, Փաշինյանը մնա վարչապետ, այլևս խորհրդարան չի վերադառնա», իսկ Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ խորհրդարան վերադառնալու են «բացառապես իրենց օրակարգով»։ «Այսօր այդ օրակարգը փողոցում է, մենք փողոցում ենք։ Եթե այդ օրակարգը լինի խորհրդարանում՝ կլինենք խորհրդարանում։ Մենք մի մանդատ ունենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը»,- հայտարարել էր Սաղաթելյանը։   Առավել մանրամասն՝ civilnet.am-ում
19:06 - 25 մայիսի, 2022
Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը  տեղեկացնում է, որ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ավելի վաղ Բաբայանը  տեղեկացրել էր, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում։  Նա գրել էր, որ Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկության ավարտից հետո, թեեւ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն վերջինիս բերման են ենթարկել։ Բաբայանը նշել էր, որ գործողությունն առնչվում է այն տեսանյութին, որը որոշ ժամանակ առաջ տարածվել էր լրատվական կայքերում։ Խոսքն այն տեսանյութի մասին է, որտեղ երեւում էր՝ Վանեցյանի օգնականը գումար է տալիս ինչ-որ տիկնանց, որոնցից մեկը, ինչպես լսվում էր տեսանյութում, Արամ Գրիգորյանին հարց էր տալիս «տաքսու գումարի» մասին։
17:30 - 21 մայիսի, 2022
Իրավապահները խուզարկություն են իրականացնում  Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում․ Արսեն Բաբայան

Իրավապահները խուզարկություն են իրականացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել է, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում․ «Այս պահին նիկոլյան իշխանության կամակատարները խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, էլ ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամ նահանջենք»,- գրել է նա՝ քիչ անց տեղեկացնելով, որ Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկության ավարտից հետո, թեեւ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն վերջինիս բերման են ենթարկել։ Բաբայանը նշել է, որ գործողությունն առնչվում է այն տեսանյութին, որը որոշ ժամանակ առաջ տարածվել էր լրատվական կայքերում։ Խոսքն այն տեսանյութի մասին է, որտեղ երեւում էր՝ Վանեցյանի օգնականը գումար է տալիս ինչ-որ տիկնանց, որոնցից մեկը, ինչպես լսվում էր տեսանյութում, Արամ Գրիգորյանին հարց էր տալիս «տաքսու գումարի» մասին։ Այդ տեսանյութի մասին կարող եք կարդալ այստեղ։
14:23 - 21 մայիսի, 2022
Անուններ չեմ հնչեցնելու, բայց այստեղ մարդիկ կան, որոնք անընդունելի են ինձ համար․Արթուր Վանեցյան |tert.am|

Անուններ չեմ հնչեցնելու, բայց այստեղ մարդիկ կան, որոնք անընդունելի են ինձ համար․Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը «Armlur» լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Ֆրասիայի հրապարակում մարդկանց է տեսնում, որոնք իր համար անընդունելի են: «Այս հրապարակում կան մարդիկ, որոնք ինձ համար անընդունելի են, ես իրենց՝ այստեղ գտնվելը համարում եմ հարված շարժմանը, անուններ չեմ հնչեցնելու։ Բայց չենք կարող ասել՝ գիտեք, դուք գնացեք այստեղից։ Եթե սա լիներ «Պատիվ ունեմ» խմբակցության, «Հայաստան» խմբակցության միջոցառումը, կասեինք՝ գնացեք այստեղից, բայց սա համազգային շարժում է։ Այստեղ կան մարդիկ, որոնք խոսում են ընդդիմադիր դիրքերից և նույնականացվում են մեզ հետ, բայց մենք համաձայն չենք իրենց հետ։ Մենք որոշ չափով պատասխանատու ենք միայն հարթակից ելույթ ունեցող մարդկանց համար»,- ասաց Վանեցյանը։
16:42 - 12 մայիսի, 2022
Հայ ժողովուրդը ոտքի կանգնելու է, պարտության անիվը կանգնեցվելու է, և նոր հաղթանակներ անպայման լինելու են․ Արթուր Վանեցյան

Հայ ժողովուրդը ոտքի կանգնելու է, պարտության անիվը կանգնեցվելու է, և նոր հաղթանակներ անպայման լինելու են․ Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ուղերձը Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ․   «Շնորհավոր եռատոն. Մայիսի 9-ը մեր պատմության ամենափառավոր էջերից մեկն է։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը ազգային հպարտության, անհնարինը հնարավոր դարձնելու, մեր միակամությամբ դժվարագույնը հաղթահարելու խորհուրդն ունի իր մեջ։ Մայիսի 9-ը միասնականության, նվիրումի, անձնազոհության, հավատի, պայքարի ու հաղթանակի օր է։  Շնորհավո՛ր տոնդ, հայ ժողովուրդ։ Շնորհավոր ու շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նվիրվեցին հանուն մեր ազգային երազանքների իրականացման։ Մեր խոնարհումը Հայրենական մեծ պատերազմում, արցախյան առաջին պատերազմում ու Շուշիի համար մղվող մարտերում, 2016-ի ապրիլյանի օրերին, վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և բոլոր այս տարիներին՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի առաջ։  Այսօր մեր ժողովուրդը դժվարին օրեր է ապրում։ 2020-ի պատերազմն ու պարտությունը շատ բան փոխեց մեր կյանքում։ Այսօր մեր չքնաղ Շուշին գերության մեջ է, այսօր Արցախի տարածքների մի մասն օկուպացված է թշնամու կողմից, առկախված է Արցախի կարգավիճակի հարցը, վտանգված են Հայաստանի սահմանները։ Եվ այս իրավիճակում մեզ իբրև թե խաղաղություն են առաջարկում՝ թշնամու բոլոր պայմանները բավարարելու, թշնամու առաջ ծնկած մնալու գնով։  Այսօր հենց այն խորհրդանշական օրն է, երբ ազգովի պիտի բարձրաձայնենք՝ մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու, ոտքի՛ է կանգնելու, ոչ թե մուրալու, այլ պարտադրելու՛ է խաղաղություն՝ արժանապատիվ խաղաղություն։  Շնորհավոր եռատոն, սիրելի՛ հայրենակիցներ։ Հայ ժողովուրդը ոտքի կանգնելու է, պարտության անիվը կանգնեցվելու է և նոր հաղթանակներ, անպայման, լինելու են»։
10:29 - 09 մայիսի, 2022
Սա իշխանության համար պայքար չէ, իսկապես հայրենիք ենք կորցնում, չպետք է հուսահատվենք և հոգնենք․ Արթուր Վանեցյան
 |tert.am|

Սա իշխանության համար պայքար չէ, իսկապես հայրենիք ենք կորցնում, չպետք է հուսահատվենք և հոգնենք․ Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Ընդդիմությունն առաջիկայում կայցելի Հանրապետության տարբեր քաղաքաներ, այսօր պլանավորված էր լինել Վանաձորում։ Կարծում եմ՝ Վանաձորում էլ են մարդիկ արթնացել և այն ալիքը, որ սկսվեց մայրաքաղացից, տարածվել է ողջ Հայաստանում: Այս մասին Վանաձորում լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։«Վաղը գնալու ենք Գյումրի, լինելու ենք այլ քաղաքներում ևս, խոսելու ենք քաղաքացիների հետ, որպեսզի այն շունչը, որ կա մայրաքաղաքում ,փոխանցենք նաև մարզերի մեր հայրենակիցներին։ Կարծում ենք, որ հանրային երկխոսությունը կայացած փաստ է, ուղղակի դեպքերը մի քիչ կտրուկ զարգացան։ Պատճառն այն է, որ իշխանությունները երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի, դրա համար սկսեցինք ավելի արագ գործել»,- ասաց Վանեցյանը։ ԱԱԾ նախկին տնօրենը հանդես եկավ նաև կարճ ելույթով, իր խոսքում կարևորելով ընդդիմության նպատակը․«Սա իշխանության համար պայքար չէ, մենք հասկանում ենք, որ իսկապես հայրենիք ենք կորցնում և դուրս ենք եկել պայքարելու հանուն ժողովրդի և երկրի։ Հայաստանը ոտքի է կանգնել, Արցախը ոտքի է կանգնել, հայ ժողովուդը ոտքի է կանգնել և բոլորս կարճ ժամանակ հետո հասնելու ենք մեր նպատակին»։  
14:18 - 07 մայիսի, 2022
Ցուցարարները ԱԳՆ շենքի դիմաց էին․ ոստիկանները միայն Իշխան Սաղաթելյանին թույլ տվեցին մտնել ներս ու այնտեղ տեղադրել Արցախի դրոշը

Ցուցարարները ԱԳՆ շենքի դիմաց էին․ ոստիկանները միայն Իշխան Սաղաթելյանին թույլ տվեցին մտնել ներս ու այնտեղ տեղադրել Արցախի դրոշը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները Ազգային ժողովի շենքի դիմացից հասան ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Հասնելով այնտեղ՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ 20 հոգով մտնում են շենք՝ այնտեղ տեղադրելու Արցախի դրոշը։ Սակայն ԱԳՆ բակ մտան ավելի մեծ թվով քաղաքացիներ։  Այդ ժամանակ էլ հրմշտոց սկսվեց նրանց ու ոստիկանների միջև։ Որոշ ժամանակ անց ցուցարարներից մեկը բակում բարձրացրեց Արցախի դրոշը, բայց Իշխան Սաղաթելյանի կոչով նորից հանեց այն։ Վերջինս ցուցարարներին ասաց, որ խախտել են պայմանավորվածությունը, որ միայն 20 հոգով պետք է մտնեին շենք, ու հորդորեց նրանց դուրս գալ բակից։ Այնուհետև բակ մտած ցուցարարները դուրս եկան և հավաքվեցին հարակից Վազգեն Սարգսյան փողոցում։ «Ինֆոքոմ»-ի լրագրողի հարցին, թե որտեղ և ինչպես են պատրաստվում տեղադրել դրոշը, Սաղաթելյանն ասաց՝ վերևում են ուզում դնել, և իրենց դրա համար համաձայնություն պետք չէ։ Սաղաթելյանը նշեց, որ ցանկանում են դրոշը տեղադրել շենքի մոտ, որ ծածանվի ԱԳՆ բակում։ Նա հայտնեց, թե կարող են ուժով անել դա, սակայն այս պահին չենք ցանկանում այդ քայլին գնալ։ Ոստիկանները միայն պատգամավոր Իշխան Սաղաթելյանին թույլ տվեցին մտնել ԱԳՆ շենք՝ Արցախի դրոշը տեղադրելու։ Նա մոտ մեկ րոպե անց դուրս եկավ։  «Մեր առաջ որևէ փակ դուռ չկա։ Մենք կարող էինք զոռով մտնել, բայց մտանք, տեղադրեցինք, որոցվհետև սա ձեր կամքն էր։ Էս շենքը, էստեղ նստած յուրաքանչյուր դիվանագետ պետք է պայքարի Արցախի ինքնորոշման իրավունքի համար»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ շենքում նստած նախարարից (ԱԳ նախարար Արարատ Միրզոյան) սկսած՝ բոլորը պետք է իմանան, որ իրենց ժամանակը արդեն սպառված է։
19:49 - 04 մայիսի, 2022
Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է

Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է

Կառավարող ուժի քարոզչամեքենայի մաս կազմող FreeNews.am լրատվականը, որն ունի վերգետնյա հեռարձակման իրավունք, այսօր հրապարակել է «Վանեցյանը հանրահավաքին՝ Քոչարյանի միլիոնների մասին» վերտառությամբ մի տեսանյութ, որում երեւում են ընդդիմադիրների վերջին հանրահավաքներից տարբեր կադրեր, ֆոնին էլ հնչում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը։  Տեսանյութում, մասնավորապես, ցուցադրվում է ընդդիմադիրների հանրահավաքներից մեկին «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, ապա Արթուր Վանեցյանի մասնակցության դրվագը, իսկ կադրում զուգահեռաբար վերջինիս հայտարարությունն է լսվում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին․ «Ունենք ցուցմունք, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս եւ ասում՝ մենք ոչ մի բան չունենք, փաստերով, փաստերով կխոսենք եւ կհրապարակեմ՝ ով ինչ ունի եւ ոնց ա ձեռք բերել, ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում, եւ մնացած այլ-այլ ունեցվածքները։ Մի խոսքով՝ ունենք՝ սխեման ոնց ա գալիս եւ հասնում, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում սեփականատեր, եւ ունենք էդ գումարը ոնց փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին, խոսքը գնում ա հարյուրմիլիոնավոր դոլարների մասին, մի մասը՝ դրսի բանկերում, մի մասը՝ ստեղի բանկերում»։  Վանեցյանը, սակայն, այս հայտարարությունը չի արել ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ, ինչպես փորձ է արել ներկայացնել լրատվականը։ Այն, իրականում, գրեթե չորս տարվա վաղեմություն ունի․ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ Վանեցյանը դեռ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր, Քոչարյանի ունեցվածքին վերաբերող այդ տեղեկությունները հրապարակեց իր ու այդ ժամանակ Հատուկ քննչական ծառայության, այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցի հրապարակումից (որի ժամանակ վերջիններս «Մարտի 1»-ի գործն էին քննարկում) հետո հրավիրված ասուլիսի ընթացքում։ FreeNews-ը Վանեցյանի այդ հայտարարությունից վերցրել է ձայնն ու փորձել սինխրոնացնել հանրահավքներից մեկի ժամանակ ելույթ ունեցող Վանեցյանի շուրթերի շարժումներին, սակայ տեսանյութը փոքր-ինչ ուշադիր նայելիս ակնհայտ է դառնում, որ նրա արտաբերած բառերն ու հնչող ձայնը համապատասխան չեն։ Կադրը, որտեղ Վանեցյանն, իբր, Քոչարյանի ունեցվածքի մասին է խոսել, մայիսի 2-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթից է, որտեղ Վանեցյանը լրիվ այլ բանի մասին է խոսում, իսկ ավելի կոնկրետ՝ օրվա կառավարող ուժին կոչ է անում հեռանալ՝ պնդելով, որ վերջինս ձախողել է բոլոր ուղղություններով։ Իսկ մյուս կադրը, որտեղ Քոչարյանն է երեւում՝ հայացքը ուղղված Ֆրանսիայի հրապարակում տեղադրված բեմահարթակին, դարձյալ նույն օրվա հանրահավաքից է, սակայն այդ դրվագի ժամանակ ելույթ էր ունենում ոչ թե Վանեցյանը, այլ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, եւ Քոչարյանի հայացքը ուղղված էր նրան։  Այսպիսով, FreeNews լրատվական կայքը, որի գլխավոր խմբագիրը եւ տնօրենը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է, հրապարակել է տեսանյութ, որտեղ հնչող հայտարարությունը, թեեւ իրականությանը համապատասխանում է, սակայն այն ժամանակագրական կեղծիք է պարունակում․ Արթուր Վանեցյանն ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել։ Այդ հայտարարությունն արվել է, երբ Վանեցյանը ԱԱԾ տնօրենն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ։ Հայարփի Բաղդասարյան
16:04 - 04 մայիսի, 2022
Լրագրողների նկատմամբ ատելության խոսքը և բռնության դեպքերը հրահանգվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. «Հայրենիք»

Լրագրողների նկատմամբ ատելության խոսքը և բռնության դեպքերը հրահանգվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. «Հայրենիք»

Մայիսի 2-ին Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում մեկնարկած քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունները Հայաստանում արդեն բռնի միջոցներով իշխանությունն իր ձեռքերում պահող վարչախմբի կողմից արժանացել են աննախադեպ բիրտ և անհամաչափ ուժի կիրառության, որը դրա հոգեվարքի անհերքելի ապացույցներից է։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերում «նշաձող իջեցնելու» պատրաստ այս վարչախումբը բարձրացրել է սեփական քաղաքացիների դեմ բռնաճնշումների նշաձողն՝ ապօրինի միջոցներով բերման ենթարկելով խաղաղ եղանակներով իրենց արդարացի բողոքն արտահայտող հարյուրավոր քաղաքացիների՝ այդ թվում «Հայրենիք» կուսակցության տասնյակ անդամների։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի խաղաղ ակցիաները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսքը և բռնության դեպքերը, որոնք հրահանգվել և իրականացվել են պետական բարձր պաշտոններ զբաղեցնող առանձին անձանց կողմից։ Այս կապակցությամբ «Հայրենիք» կուսակցությունը, խստորեն դատապարտելով և անթույլատրելի համարելով Հայաստանում դեռևս իշխանություն հանդիսացող վարչախմբի անօրինական գործողությունները, հայտարարում է՝ 1․ իշխանությունների և դրանց սպասարկու ուժային կառույցների գործողությունները, որոնք փաստագրվել են նաև մի շարք լրատվամիջոցների կողմից, պետք է արժանանան պատկան մարմինների անհապաղ ու հստակ իրավական գնահատականի և դրանից բխող իրավական գործընթացների, 2․ միջազգային հանրության ներկայացուցիչների և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում իշխանությունների կողմից քաղաքացիների անքակտելի իրավունքների տարրական նորմերի բազմաթիվ խախտումների վրա՝ ակնկալելով միանշանակ գնահատական և արձագանք,  3․ հորդորում և պահանջում ենք ուժային կառույցներից զերծ մնալ վարչախմբի ապօրինի հրահանգները կատարելուց և գործել բացառապես օրենքի ու օրինականության շրջանակներում՝ ապահովելու բողոքի խաղաղ գործողություններ իրականացնելու մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքը, 4․ համաժողովրդական և արդեն իսկ ազգային-ազատագրական բնույթ ստացած մեր պայքարն անկասելի է ու աննահանջ, և մենք անպայման հաջողելու ենք»։  
16:15 - 02 մայիսի, 2022
«Մեզ ասում են՝ հնարավոր է սադրանքներ լինեն, ժողովո՛ւրդ, հայը հայի դեմ զենք կկիրառի՞»․ Արթուր Վանեցյան |tert.am|

«Մեզ ասում են՝ հնարավոր է սադրանքներ լինեն, ժողովո՛ւրդ, հայը հայի դեմ զենք կկիրառի՞»․ Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Հայ ազգը զարթնել է, Լաոն զարթնել է, մենք բոլորս դարձել ենք մի բռունցք, այդ բռունքցի դեմ ոչ ոք չի կարող կանգնել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության մեծ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Հորդորում եմ այս իշխանություններին՝ գնացե՛ք հանուն հայ ժողովրդի, Արցախի ու Հայաստանի  փրկության։ Մեզ ասում են՝ հնարավոր է սադրանքներ լինեն, ժողովո՛ւրդ, հայը հայի դեմ զենք կկիրառի՞։ Այս պայքարը ավարտվելու է շատ շուտ։ Ինձ շատ են հարցում, թե ինչու հենց այդ օրը ես իջա Ազատության հրապարակ։ Այն ժամանակ, երբ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը ասաց, որ Արցախի կարգավիճակի շեմը պետք է իջեցնենք, հասկացա, որ այլևս իրավունք չունենք նստել տանը»,- ասաց Արթուր Վանեցյանը»  
18:21 - 01 մայիսի, 2022