Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն բացասական հետևանքների. Ալիեւը՝ բրյուսելյան հանդիպման մասին

Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն բացասական հետևանքների. Ալիեւը՝ բրյուսելյան հանդիպման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով այսօր Բրյուսելում կայացած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպմանը, ասել է․ «Վերջին օրերին ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ հեռախոսազրույցների ընթացքում փորձում էին մեզ համոզել, որ այս հանդիպումը Ադրբեջանի դեմ չէ։ Սակայն մենք գիտենք, որ դա դեմ է Ադրբեջանի և Հարավային Կովկասի համագործակցությանը։ Սա նպատակ ունի բաժանարար գծեր ստեղծել և մեկուսացնել մեր երկիրը»,- նշել է Ալիեւը։ Ալիեւը նշել է, թե «Հարավային Կովկասում Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն շատ լուրջ բացասական հետևանքների»։ «Դրա հետ կապված, մենք հանդես ենք եկել հայտարարություններով, որպեսզի զգուշացնենք ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերներին», - ասել է Ալիևը։
16:36 - 05 ապրիլի, 2024
Բլինքենն Ալիևին հիշեցրել է Ադրբեջանի միջազգային պարտավորությունների մասին
 |1lurer.am|

Բլինքենն Ալիևին հիշեցրել է Ադրբեջանի միջազգային պարտավորությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ: Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ՝ էներգետիկայի և կլիմայի առաջնահերթությունները: «Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման որևէ արդարացում չի կարող լինել և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը և կոչ արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»,- նշված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
22:19 - 03 ապրիլի, 2024
Խաղաղությունը կարևոր է նաև սևծովյան տարածաշրջանի և հյուսիսատլանտյան անվտանգության համար․ Ստոլտենբերգ |azatutyun.am|

Խաղաղությունը կարևոր է նաև սևծովյան տարածաշրջանի և հյուսիսատլանտյան անվտանգության համար․ Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: «Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք», - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ընդգծելով, որ մինչ օրս Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ են անցկացրել՝ Ալիևն ասել է, որ արտգործնախարարների վերջին հանդիպումը, ինչպես նաև սահմանների սահմանազատման հարցով փոխվարչապետերի հանդիպումը վկայում են, որ կարգավորման լավ հնարավորություն կա։ Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ շեշտելով․ - «Այժմ ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ»: «Օկուպացիայի ընթացքում, ցավոք, բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին։ Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը 28 տարի ոչ մի արդյունք չտվեց։ Բայց հիմա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման արդյունքում, կարծում եմ և հուսով եմ, որ մենք շատ մոտ ենք բեկումնային փուլին։ Սա շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի Կովկասում։ Սա կնշանակի, որ խաղաղությունը, երկար սպասված խաղաղությունը կգա Կովկաս», - ասել է Ալիևը։ Խաղաղությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի մարդկանց և երկրների համար, բայց այն կարևոր է նաև սևծովյան տարածաշրջանի և հյուսիսատլանտյան անվտանգության համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ շեշտելով՝ խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ոչ միայն այստեղ, այլև անվտանգային ավելի լայն համատեքստում։ «Հայաստանն ու Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո այսօր հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։ Դուք առավել քան երբևէ մոտ եք խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ ես կարող եմ միայն հորդորել Ձեզ օգտվել այս հնարավորությունից՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - ասել է Ստոլտենբերգը՝ նաև նույնաբովանդակ գրառում կատարել X-ի իր էջում։
10:41 - 18 մարտի, 2024
«Ադրբեջանը և Վրաստանը միշտ պաշտպանել են միմյանց ինքնիշխանությունը». Ալիև |tert.am|

«Ադրբեջանը և Վրաստանը միշտ պաշտպանել են միմյանց ինքնիշխանությունը». Ալիև |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը, ինչպես հայտնել ենք, պաշտոնական այցով Բաքվում է, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։ Նրանք խոսել են նաև տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին, հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է վրաց կառավարության ղեկավարը։ Խաղաղությունն ու կայունությունը հատուկ ուշադրության կարիք ունեն, ասել է նա՝ հավելելով, որ Թբիլիսիի վերաբերմունքը միշտ էլ այդպիսին է եղել։ «Մենք միշտ փորձել ենք հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Այս մոտեցմամբ մենք, իհարկե, կշարունակենք մեր գործունեությունը ապագայում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։ Իլհամ Ալիևն, իր հերթին, նշել է՝ Վրաստանը և Ադրբեջանը՝ որպես երկու անկախ պետություններ, միշտ մոտ են միմյանց։ «Մենք միշտ հայտարարություններ ենք արել միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միմյանց սահմանների անձեռնմխելիության օգտին»,- նշել է Ալիևը։ Նա ընդգծել է, որ ոչ մի երկրի ինքնիշխան տարածք չի կարող ուժով փոխվել։ Միջազգային իրավական նորմերը պետք է հիմք հանդիսանան յուրաքանչյուր երկրի համար, և խտրականություն չի կարող լինել։ «Ադրբեջանը՝ որպես երկար տարիներ օկուպացիայից տուժող և իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնած երկիր, լավ գիտի, որ միջազգային իրավական նորմերը որոշ դեպքերում վերականգնվում են ուժի կիրառմամբ»,- ասել է Ալիևը։
16:23 - 16 մարտի, 2024
Բայդենը Ալիևին ուղղված ուղերձում վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը

Բայդենը Ալիևին ուղղված ուղերձում վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին Նովրուզի կապակցությամբ։ Ջո Բայդենը վերահաստատել է գործակցությունը շարունակելու և խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը: Բայդենի խոսքով՝ դա կնպաստի ապագա սերունդների անվտանգությանը: «Սպիտակ տունը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում ժողովրդավարությանը, կայունությանը և առաջընթացին: Նաև կաշխատենք Ադրբեջանի հետ՝ լուծելու անվտանգային մարտահրավերները, խթանելու տարածաշրջանում խաղաղությունը: Տնտեսական գործակցության նոր հնարավորություններ կբացահայտենք»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։
13:16 - 16 մարտի, 2024
2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն. Ալիև
 |tert.am|

2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն. Ալիև |tert.am|

tert.am: «Արցախի հարցով համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն»։ Այս մասին Բաքվի գլոբալ ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հնարավո՞ր էր խուսափել ռազմական լուծումից: Այո՛, և երեկ մենք այս հարցը լայնորեն քննարկել ենք խորհրդի անդամների հետ։ Եվ ես մի փոքր բարձրացրի վարագույրը՝ նրանց որոշ մանրամասներ հայտնելով։ Համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ իրենց կպահեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։ Նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման կարիքը չէր լինի», - ասել է Ալիևը։Նրա պնդմամբ՝ «2019 թվականին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ է ներկայացրել, օրինակ՝ պահանջել է, որ Ադրբեջանը բանակցի անջատողականների (Արցախի Հանրապետության իշխանությունները-խմբ.) հետ»։ Ըստ Ալիևի՝ Հայաստանը չէր պատրաստվում ոչ մի սանտիմետր վերադարձնել տարածքներից: «Ավելին, Հայաստանի վարչապետի հայտնի կարգախոսը, թե «Ղարաբաղը Հայաստան է» (Արցախը Հայաստան է և վե՛րջ-խմբ.), նախ միջազգային իրավունքի բացարձակ խախտում է, երկրորդ՝ չափազանց հավակնոտ մի երկրի համար, որը կարծում էր, որ կարող է հավերժ պահել մեր հողերը», - ասել է Ալիևը:
11:00 - 15 մարտի, 2024
Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը․ Ալիև
 |azatutyun.am|

Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն առավել քան երբևէ մոտ է Երևանի հետ խաղաղության հաստատմանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում՝ «Վերականգնել մասնատված աշխարհը» խորագրով ֆորումի ժամանակ։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները Հայաստանի հետ՝ շեշտելով՝ ժամանակն է վերջ դնելու տարածաշրջանում անկայունությանը։ «Հարավային Կովկասի անկախության պատմության մեջ երբեք խաղաղությունն այնքան մոտ չի եղել, որքան այսօր։ Եվ սա ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքն է»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ֆորումին մասնակցող Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն իր հերթին ընդգծել է․ - «Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունի վերջ դնելու Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը։ Կարևոր զարգացում կլինի Հարավային Կովկասում խաղաղության հասնել մինչև COP29-ը։ Մենք հավատում ենք դրան»: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակում թուրքական Anadolu լրատվական գործակալության տված հարցազրույցում ևս հայտարարել էր՝ «այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք»։ «Կարծում եմ, որ մեր ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, մեր ժողովուրդները ևս արժանի են խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք», - ասել էր արտգործնախարարը:
12:50 - 14 մարտի, 2024
Ադրբեջանի և Ղազախստանի միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել
 |armenpress.am|

Ադրբեջանի և Ղազախստանի միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի և Ադրբեջանի  Բարձրագույն միջպետական խորհրդի մարտի 11-ին կայացած առաջին նիստի շրջանակներում երկու երկրների միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել: Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Գերագույն միջպետական ​​խորհրդի 1-ին նիստի որոշումը  ստորագրել են Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Ադրբեջանի Հանրապետության փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության և Ղազախստանի Հանրապետության «Damu Entrepreneurship Development Fund» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: «Ադրբեջանի Հանրապետության ԶԼՄ-ների զարգացման գործակալության և Ղազախստանի Հանրապետության Նախագահին առընթեր «Հաղորդակցության կենտրոնական ծառայություն» հանրապետական ​​պետական ​​հաստատության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: «Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության և Ղազախական «ԿազմունայԳազ» ազգային ընկերության միջև ստորագրվել է ղազախական նավթի առքուվաճառքի ոլորտում ռազմավարական համագործակցության հուշագիր և Ադրբեջանի տարածքով ղազախական նավթի տարանցման ծավալների աստիճանական աճի մասին համաձայնագիր: «Ադրբեջանական ներդրումային հոլդինգի և ղազախական «Սամրուկ Կազինա» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր: «Ադրբեջանի մշակույթի նախարարության, Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարության միջև ստորագրվել է 2024-2025 թվականների գործողությունների ծրագիր: «Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև ստորագրվել է խաղաղ նպատակներով տիեզերքի ուսումնասիրության և օգտագործման ոլորտում փոխըմբռնման հուշագիր: Ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության գիտության և կրթության նախարարության և Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին 2017 թվականի ապրիլի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն: Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության միջև ստորագրվել է ծովային նավերի անձնակազմի որակավորման դիպլոմների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր:
20:21 - 11 մարտի, 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը պատասխանել է Իլհամ Ալիևին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը պատասխանել է Իլհամ Ալիևին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ պատասխանել է Իլհամ Ալիևին։ Հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի նախագահը «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024թ.» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին բարձրաձայնել է UNESCO-ին ուղղված Ադրբեջանի դիմումի մասին՝ Հայաստան առաքելություն ուղարկելու վերաբերյալ, և դժգոհել, որ դիմումը մնացել է անպատասխան։ Ադրբեջանում սովոր են միջազգային կառույցների համարժեք քայլերը որակել «անհամարժեք»։ Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն է անում այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամեն օր ստացվում են տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր-քրիստոնեական, ազգային մշակութային ժառանգության նմուշների ոչնչացման, խեղման, յուրացման մասին։ Հայկական մշակութային միջավայրի ոչնչացումը վաղուց դադարել է սահմանափակ քննարկման խնդիր լինել։ Այդ մասին արդեն տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են ինչպես միջազգային կազմակերպությունները, այնպես էլ օտարազգի քաղաքական գործիչները, որոնք քանիցս շեշտել են, որ նման քայլերը միայն սրում են տարածաշրջանային անվստահության մթնոլորտը։ Սակայն այս ձևակերպումները չափազանց մեղմ են իրապես գնահատելու համար այն համակարգային հայատյացությունը, որը տասնամյակներ շարունակ տիրում է ադրբեջանական հասարակության հոգևոր-բարոյական համոզմունքներում։ Անցած երեսնամյակում Ադրբեջանը ծրագրավորված և պետականահեն գործելակերպով ոչնչացրել է պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում ողջ հայկական էթնոմշակութային միջավայրը։ Այն բոլոր բանաձևերն ու կոչերը, որոնք ցուցել են ադրբեջանական կառավարությանը չդիմել էթնոֆոբ քայերի, մնացել են օդում։ Եվ այժմ Ադրբեջանն ակնկալում է, որ իրենց առաջ քաշած կեղծ օրակարգերին միջազգային կառույցները պետք է արձագանքեն։ Վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանն այնպիսի բռնապետություն է, որտեղ խոչընդոտվում է այնպիսի մարդասիրական կառույցների գործունեությունը, ինչպիսին Կարմիր խաչն է։ Քաղաքական ցինիզմի գագաթնակետն է այն, որ 10 ամիս շարունակ ավելի քան 100 հազար էթնիկ հայերի ռասիզմի հիմքով և քաղաքական նպատակներով հումանիտար աղետի ենթարկած վարչակարգը ինչ-որ մշակութային ժառանգության մասին է բարձրաձայնում։ Մինչդեռ համաշխարհային արդարությունն ու արդարադատությունը կայանում են նրանում, որ միջազգային իրավապաշտպան բոլոր կոնվենցիաների, բանաձևերի և հռչակագրերի հիմքով անվերապահորեն վերականագնվեն Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև պատմական Գարդմանի, Շիրվանի և նախիջևանի էթնիկ զտման ենթարկված հայության անօտարելի իրավունքները։ Իսկ UNESCO-ի առաքելությունը հսկայական աշխատանք ունի իրականացնելու ինչպես պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում հայկական էթնոցիդի ուսումնասիրության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հերթական էթնոցիդի կանխման ուղղությամբ»։
19:21 - 11 մարտի, 2024
Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Ալիև
 |azatutyun.am|

Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: «Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի պաշտոնակցի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին։ «Ես Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին և հույս հայտնել, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և մեր պատմության այս ծանր ու սև էջի շրջմամբ »,- հայտարարել է Ալիևը։ Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով է Ադրբեջանում։ Երեկ Ղազախստանի նախագահ  Կասիմ Ժոմարտ-Տոկաևը հայտարարել էր, որ Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։  
18:50 - 11 մարտի, 2024
«ՀՀ տարածքում Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում»․ Ալիև
 |azatutyun.am|

«ՀՀ տարածքում Ադրբեջանի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում»․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am:«Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում», - այսօր Բաքվում՝ «Պաշտպանելով բազմազանությունը. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ տեխնիկական առաքելություն ուղարկելու Հայաստան՝ «գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այս երկրում»։ «Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ 2020-ի աշնանից Հայաստանը շարունակաբար ահազանգում է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հսկայական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և յուրացման՝ Ադրբեջանի պետական քաղաքականության մասին։ Տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։ Դեռ 2023-ի նոյեմբերին, երբ Երևանը կոչ արեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Արցախ՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով, Բաքվի արձագանքը չուշացավ՝ օերեր անց Բաքուն հորդորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Հայաստան։ 2023-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովին հայտարարեց՝ Արցախում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է՝ առանցաժքային գործոն համարելով Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ։ Միրզոյանի հայտարարությունից երկու օր անց Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Փարիզում հանդիպումներ է ունենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, կոչ անում առաքելություն ուղարկել Հայաստան՝ «փաստեր հավաքելու համար՝ գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը»։
12:42 - 08 մարտի, 2024
Բաքվի և Մոսկվայի դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի․ Ալիևը՝ Միշուստինին
 |factor.am|

Բաքվի և Մոսկվայի դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի․ Ալիևը՝ Միշուստինին |factor.am|

factor.am: Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Մենք պահպանել ենք այն բոլոր լավ բաները, որոնք տասնամյակներ շարունակ միավորել են մեր ժողովուրդներին, և անկախ այն հասարակական-քաղաքական կազմավորումից, որում մենք գործակցել ենք, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը միշտ եղել են միջպետական ​​հարաբերությունների հիմքը։ Եվ այսօր, երբ միջպետական ​​հարաբերությունները թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ որակապես նոր մակարդակի են հասել, բնականաբար, դրան աջակցում է նաև մեր երկրների հասարակությունը»,- ասել է Ալիևը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ «Մեր դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Դա նույնպես կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,- ասել է Ալիևը: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ համագործակցության ամրապնդման շրջանակում բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվում են, ապրանքաշրջանառությունն աճել է 17 տոկոսով՝ մոտենալով 4,5 մլրդ դոլարի։ Իր հերթին, Միշուստինը շնորհավորել է Ալիևին փետրվարի 7-ի նախագահական արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։  Նա նշել է, որ այցի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դեղագործության, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարական նախագծերի խոստումնալից ոլորտները: Հավելենք, որ Միշուստինը նախօրերին բանակցություններ էր անցկացրել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Երկու երկրների միջև նաև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։
17:59 - 06 մարտի, 2024