Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է. Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացվող ծրագրերին

Պետբյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է. Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունվարի 5-ին, այցելել է Արմավիրի մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Հիշեցնենք, որ հենց երեկ աշխատանքից ազատվել է Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է 348 աշակերտ ունեցող Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների նոր դահլիճ: Նշվել է, որ շինարարական աշխատանքներն սկսվել են 2022թ․ ապրիլի վերջին, ավարտվել 2023թ․ տարեվերջին։ Մարզադահլիճի մակերեսը 345 քմ է, իսկ հանդիսությունների դահլիճի մակերեսը 230 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքը գրեթե 375 մլն դրամ է: Վարչապետ Փաշինյանն արձանագրել է մի շարք թերություններ և խնդիրներ՝ ընդգծելով, որ դրանց վերացման ուղղությամբ պետք է ցուցաբերել հետևողական ու խիստ մոտեցում: Այնուհետև Կառավարության ղեկավարն այցելել է 667 աշակերտ ունեցող ղարշապատի Ե. Օտյանի անվան N7 հիմնական դպրոց, որտեղ կառուցվել է մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ: Ընդգծվել է, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022թ․ ապրիլի վերջին, ավարտվել 2023թ․ տարեվերջին։ Ծրագիրը ներառում է մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կառուցում, բարեկարգում։ Մարզադահլիճի մակերեսը 360 քմ է, հանդիսությունների դահլիճի մակերեսը 230 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 290 մլն դրամ է։ Պատասխանատուների ներկայացմամբ, մարզադահլիճը դպրոցի շահագործման ամբողջ ընթացքում չի վերանորոգվել, 2009 թվականից վթարային վիճակում էր, իսկ 2018 թվականից չի շահագործվել: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վաղարշապատ համայնք: Վաղարշապատ համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով կառավարության ֆինանսավորմամբ ձեռք են բերվել ինքնաթափ, աղբատար մեքենաներ և աղբամաններ: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 476 մլն դրամ է: Ընդհանուր առմամբ, համայնքը համալրվել է 7 աղբաթափ մեքենայով (346․500․000 դրամ), 1 ինքնաթափ մեքենայով (36․000․000 դրամ) և 1200 աղբամանով (93․600․000 դրամ): Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է 195 աշակերտ ունեցող Արտիմետի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2022թ․ ապրիլի վերջին։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 198 մլն դրամ է, միջոցները հատկացվել են կառավարության կողմից: Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում լուծում տալ բոլոր թերություններին ու խնդիրներին և ընդգծել, որ ծրագրերի պատշաճ իրականացման վերահսկողությունը պետք է լինի և՛ նախարարությունների, և՛ Քաղաքաշինության կոմիտեի, և՛ մարզպետարանի կողմից: Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արաքս համայնքապետարանի շենքի վերանորոգման և GIZ-ի (Գերմանական միջազգային համագործակցության ընկերության) կողմից 1-ին հարկում Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնման աշխատանքներին։ Պատասխանատուների ներկայացմամբ, համայնքապետարանի շենքն ավարտական փուլում է, իսկ ՔՍԳ-ի աշխատանքներն ավարտված են։ Ծրագրի ընդհանուր արժեքը 55.3 մլն դրամ է: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի կառավարության, Արաքսի համայնքապետարանի և GIZ կողմից: Մարզային այցի շրջանակում կառավարության ղեկավարի վերջին կանգառը եղել է Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ: Շինարարական աշխատանքներն սկսվել էին 2022թ․ ապրիլից։ Մարզադահլիճի մակերեսը 360 քմ է, իսկ հանդիսությունների դահլիճի մակերեսը 220 քմ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 326 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Անդրադառնալով այստեղ ևս առկա թերություններին՝ վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է, նման ծրագրերը չեն կարող համարվել ավարտված։ Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
15:42 - 06 հունվարի, 2024
Փաշինյանը Էդվարդ Հովհաննիսյանին ազատել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

Փաշինյանը Էդվարդ Հովհաննիսյանին ազատել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։  «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։  Էդվարդ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետ էր նշանակվել 2021 թ. նոյեմբերի 26-ին։  Նշենք, որ ՀՀ վարչապետը այսօր եղել է Վաղարշապատում, այցելե է Ե. Օտյանի անվան N7 հիմնական դպրոց։ Նիկոլ Փաշինյանը նկատել է որոշ խախտումներ, նկատողություններ արել։ «Բոլոր պատասխանատուները պետք է լինեն առավելագույնը հետեւողական՝ թերությունները վեր հանելու եւ որակյալ աշխատանք ապահովելու գործում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։  Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ եղել էր Լոռիում՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը այցի ընթացքում շինարարական մի շարք խախտումներ էր նկատել և դրանց վերաբերյալ նկատողություններ արել։ Ինչից հետո աշխատանքից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։    
17:39 - 05 հունվարի, 2024
Հիվանդանոցներ տեղափոխված բոլոր աշակերտները դուրս են գրվել, վերջացավ այս ամենը․ Մուսալեռի դպրոցի տնօրեն
 |tert.am|

Հիվանդանոցներ տեղափոխված բոլոր աշակերտները դուրս են գրվել, վերջացավ այս ամենը․ Մուսալեռի դպրոցի տնօրեն |tert.am|

tert.am: Փարաքար խոշորացված համայնքի Մուսալեռ բնակավայրի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից տարբեր հիվանդանոցներ տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։ «6 երեխայի տեղափոխել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, նրանք երեկ երեկոյան դուրս են գրվել, 2 աշակերտ էլ՝ քույր և եղբայր տեղափոխվել էին «Մուրացան» ԲԿ, նրանք ևս դոււրս են գվրել։ Աշակերտների առողջական վիճակը լավ է գնահատվում։ Փաստ Աստծո, կարծես թե, վերջացավ այս ամենը»,- փոխանցեց տնօրենը։ Հիշեցնենք, որ երեկ Մուսալեռի միջնակարգ դպրոցում արտակարգ դեպք էր գրանցվել․ աշակերտների և ուսուցիչների մոտ անսովոր հազ էր սկսվել։ Ինքնազգացողությունը վատացած երեխաներին տեղափոխել են բժշկական կենտրոններ։ՆԳՆ-ից դեպքի հետ կապված պարզաբանել էին, որ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ թունավորում՛ ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
13:15 - 16 դեկտեմբերի, 2023
10-րդ դասարանցին գազաբալոնի պարունակությունը փչել է դպրոցի միջանցքում․ 8 երեխա է հոսպիտալացվել

 |factor.am|

10-րդ դասարանցին գազաբալոնի պարունակությունը փչել է դպրոցի միջանցքում․ 8 երեխա է հոսպիտալացվել |factor.am|

factor.am: Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 8 երեխա տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ։ Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը Factor.am-ին հայտնեց, որ 10-րդ դասարանի աշակերտներից մեկը իր հետ դպրոց տարած գազային բալոնի պարունակությունը փչել է միջանցքում, որից հետո երեխաների մոտ հազ է առաջացել։ Տնօրենի փոխանցմամբ՝ աշակերտն ասել է, որ ինքնապաշտպանության համար նախատեսված բալոնը գտել է Երևանից, բայց թե ինչու է իր հետը դպրոց տարել, հիմա ոստիկանությունը հիմա փորձում է պարզել։ Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը Factor.am-ին հայտնեց, որ հոսպիտալացված երեխաները ստանում են առաջին բուժօգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ «Հոսպիտալացված երեխաները ունեցել են թուլություն, սրտխառնոց և գլխապտույտ։ Էջմիածնի ԲԿ դիմած 8 երեխաներից 5-ը դուրս է գրվել, 3-ի վիճակը թեև բավարար է, բայց նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- ասաց մամուլի խոսնակը։
15:40 - 15 դեկտեմբերի, 2023
Մուսալեռի դպրոցից 6 երեխա հոսպիտալացվել է. ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ
 |armeniasputnik.am|

Մուսալեռի դպրոցից 6 երեխա հոսպիտալացվել է. ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այսօր տարհանվել են ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։ Նրանցից 6–ը հոսպիտալացվել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։ Թե ինչն է եղել Սվարյանն ասաց` դպրոցում որևէ արտառոց հոտ չի եղել:  «Ամբողջ կորպուսում երեխաները սկսել են հազալ, ուսուցիչները միանգամից տարհանել են նրանց։ Մինչև հիմա ստուգում են , չեն հասկանում ինչն է պատճառը եղել։ Կասկածում էին շմոլ գազ, բայց հերքվեց։ Կաթսայատունը 7 մետր հեռու է։ Քիմիական թունավորումը նույնպես բացառվել է, անգամ քիմիայի դաս չի եղել այդ ժամին»,- ասաց նա։ Այս պահին երեխաներից 5-ը գտնվում են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում, 1-ը` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, նրանց վիճակը լավ է։ «Ծնողների հետ խոսել եմ, ապահովության համար երեխաներին կաթիլային են միացրել, շուտով կգնան տուն»,- նշեց տնօրենը։ Իրավիճակի պատճատը պարզելու համար այս պահին դպրոցում աշխատում են համապատասխան մանագետներ։
14:07 - 15 դեկտեմբերի, 2023
Արմավիրի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 2-ին տեղեկություններ էին ստացել, որ Նալբանդյան գյուղի 51-ամյա մի բնակիչ տանը կանեփից պատրաստված թմրանյութ է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան կից օժանդակ շինություններում զննություն է կատարվել: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հայտնաբերվել են կանեփի չորացված, մանրացված զանգվածներով պլաստիկ տարա և թղթե 2 արկղ: Հայտնաբերվածի ընդհանուր քաշը մոտ 575 գրամ էր: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ պատրաստված իր աճեցրած կանեփից: Նոյեմբերի 2-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նաև Փշատավան գյուղի 24-ամյա մի բնակչի տանը: Տարբեր հատվածներում հայտնաբերվել են մոտ 460 գրամ կանեփանման զանգված և մոխրացված հետքերով գլանակ: Բակում հայտնաբերվել են 2,18 գրամ կանեփանման զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ նախասրահի պահարանում՝ ինքնաձիգի 2 փամփուշտ և փամփուշտի 4 գնդակ: Երիտասարդը հայտնել է, որ փամփուշտները բերել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, իսկ հայտնաբերված զանգվածները թմրանյութ են, կանեփն ինքն է աճեցրել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
14:51 - 07 նոյեմբերի, 2023
Փակ կլինեն փողոցներ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարով պայմանավորված

Փակ կլինեն փողոցներ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարով պայմանավորված

2023 թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 13.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղու հատվածում մեծահասակների և դպրոցականների համար միաժամանակ մեկնարկելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը։ Մեծահասակների մեկնարկը կատարվելու է Փարաքարի համայնքապետարանի դիմացի հատվածից` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հակադարձ ուղղությամբ մինչև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակ (10 կմ)։ Դպրոցականների մեկնարկը կատարվելու է «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» տարածքից մինչև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակ (4 կմ)։ Նույն օրը, ժամը 11․00-ից 16․30-ը, միակողմանի փակ է լինելու Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածը (երկկողմանի երթևեկությունը կազմակերպվելու է ճանապարհահատվածի միայն մեկ ուղղությամբ): Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի երթևեկությունը երկկողմանի դադարեցվելու է միջոցառման մեկնարկից մինչև ավարտը։ Միջոցառման մեկնարկից մինչև ավարտը տրանսպորտային միջոցների համար փակ են լինելու նաև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակի բոլոր մուտքերը։
16:34 - 31 հոկտեմբերի, 2023
Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակը քաղաքացու պաշտպանվածության ավելի մեծ զգացում հաղորդելն է. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակը քաղաքացու պաշտպանվածության ավելի մեծ զգացում հաղորդելն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլ պաշտոնատար անձինք: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հարգելի ներկաներ,Կառավարության, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,Ոստիկանության հարգելի ծառայողներ,Համայնքների հարգելի ղեկավարներ, Այսօր շատ կարևոր և հիշարժան օր է բոլորիս և անձամբ ինձ համար, որովհետև այսօրվա իրադարձությունն այն մասին է, թե ինչպես են գաղափարները, քննարկումները դառնում իրականություն: Այսօր մենք, ըստ էության, ավարտում ենք Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքները, ամփոփում դրանք: Այսօր Պարեկային ծառայություն չունեցող վերջին չորս մարզերը՝ Արմավիրի մարզը, Արարատի մարզը, Վայոց ձորի մարզը և Սյունիքի մարզը կունենան Պարեկային ոստիկանություն, այդպիսով նաև՝ ամբողջ հանրապետությունը: Հինգ տարի է անցել այս թեմայով մեր ունեցած առաջին քննարկումներից, և առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ արդյոք հինգ տարին շատ է, թե քիչ, թե բավարար է՝ նման բարեփոխում իրականացնելու համար: Իհարկե, այս հարցի ճշգրիտ պատասխանը երբեք ոչ ոք չի կարող տալ, բայց մյուս կողմից, եթե աշխատեինք միայն այս թեմայի, այս բարեփոխումների վրա, կամ մեր օրակարգում լիներ միայն Պարեկային ոստիկանության հիմնադրումը, իհարկե հինգ տարին չափից ավելի երկար ժամանակ է: Բայց եկեք չմոռանանք, որ այս ընթացքում ստիպված ենք եղել առերեսվել նաև բազմաթիվ մարտահրավերների՝ քովիդի համավարակ, պատերազմներ, ամենատարբեր խնդիրներ՝ քաղաքական, միջազգային և այլն: Շատ կարևոր է, որ այս ողջ ընթացքում չկորցրեցինք ուղենիշը: Շատ կարևոր է արձանագրել, որ այս փոփոխությունը, այս բարեփոխումը՝ այս նոր ինստիտուտի, նոր կառույցի հիմնադրումն առաջին հերթին տեղի է ունենում այն մարդկանց շնորհիվ, ովքեր հավատացել են, որ դա հնարավոր է իրականացնել: Որովհետև 2018թ., երբ խնդիր էր առաջադրվում, որ պետք է ունենանք նոր ծառայություն, որտեղ բացարձակապես ամեն ինչ պետք է լինի նոր, առաջին հարցը հետևյալն էր, թե ինչպե՞ս ենք դա իրականացնելու ֆինանսապես, բովանդակային, կազմակերպչական առումով»: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել և ամենօրյա աշխատանք են իրականցրել այս պրոցեսի ուղղությամբ: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարին՝ ով այդ պաշտոնում նշանակվել է Ոստիկանության պետ լինելուց հետո, ես ուզում եմ Ներքին գործերի նախարարի տեղակալին, Ոստիկանության պետին շնորհակալություն հայտնել, որովհետև առաջին օրից, ինչքան գործնականանում էր գործընթացը, ես լսել եմ հիմնականում հետևյալը, որ Ոստիկանությունը դիմադրելու է, չի թողնելու: Շատ ուրախ եմ արձանագրել, որ այդ աղմուկի մեջ, առանց ավելորդ տեսարանների և պատկերների, Ներքին գործերի նախարարը, Ներքին գործերի նախարարի տեղակալը, ով այս հարցով զբաղվում էր դեռևս Արդարադատության նախարարի տեղակալ և նույնիսկ վարչության պետ եղած ժամանակ, ահա անխոնջ աշխատանք են տարել, և այսօր այս ամենն իրականություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև միջազգային գործընկերներին՝ Եվրոպական միությանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ովքեր նույնպես հավատացին և աջակցեցին այս գործընթացին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Արդարադատության ներկա և նախարարներին՝ Ռուստամ Բադասյանի, Կարեն Անդրեասյանի, Գրիգոր Մինասյանի դերը` Պարեկային ոստիկանության բարեփխման գործու: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով համակարգել է Պարեկային ոստիկանության աշխատանքները, և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական գործընկերներին, ովքեր անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներ են իրականացրել՝ ընդունելով համապատասխան օրենսդրություն: Կարծում եմ, մեր այս թիմային աշխատանքն ահա այսպիսի՝ շատ կարևոր և հրաշալի արդյունք է տալիս: Եվ պետք է արձանագրել, որ հենց ինքը՝ Պարեկային ոստիկանությունը, շատ դժվարությունների միջով է անցել: Հիշում եմ 2021թ. օգոստոս-սեպտեմբերին, երբ Երևանում Պարեկային ոստիկանության գործունեության առաջին օրերն էին, ըստ էության, խառնաշփոթ իրավիճակ էր, բոլորն ահազանգում էին, որ պարեկները չեն կարողանում երթևեկությունը կարգավորել, բոլոր տեղերում խցանումներ են և այլն: Բայց դա տևեց ընդամենը մի քանի օր, որից օր հետո ամեն ինչ ընկավ իր տեղը և մարդիկ սկսեցին տեսնել, նկատել ծառայության նոր որակ, քաղաքացու հետ հարաբերությունների նոր մակարդակ: Եվ այսօր արդեն կարող ենք ասել, որ նույնիսկ Պարեկային ոստիկանությունն ամբողջությամբ հիմնադրված չլինելով, սա չափազանց կարևոր և իրեն արդարացրած բարեփոխում է: Իհարկե, դժվարություններ եղել են, շարունակելու են լինել, բայց անխուսափելիորեն մենք պետք է շարունակենք բարեփոխումների մեր ճանապարհը, և Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակի մասին չմոռանանք: Այդ առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու պաշտպանվածության ավելի մեծ զգացում հաղորդելն է և քաղաքացու համար պաշտպանվածության իրականություն ստեղծելն է: Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ միջազգային կառույցների գնահատականով՝ Հայաստանն իրավակարգի, քրեածին իրավիճակի առումով աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում, այսինքն՝ լավագույնների մեջ 9-րդ տեղը, և կարող եք պատկերացնել, թե սա ինչ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, այստեղ միայն Ոստիկանությունն ու Պարեկային ոստիկանությունը դեր չունեն, շատ կարևոր է նաև մեր ժողովրդի ընդհանուր վերաբերմունքը, ապրելակերպը, արժեքային համակարգը, որը նույնպես շատ էական ազդեցություն է ունենում: Բայց կարծում եմ, որ Ոստիկանության բարեփոխումները և, ընդհանրապես, դատաիրավական համակարգի այն բարեփոխումները, որ իրականացնում ենք, շատ ուղիղ և էական ազդեցություն են թողնում այս գործընթացի վրա: Եվ ուրախ եմ, որ մենք ահա՝ աշխատելով, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ եկանք, հասանք այս օրը, երբ Հայաստանի Հանրապետությունում ամբողջապես Պարեկային ոստիկանությունն այլևս իրականություն է, և առաջիկայում ընդամենը ևս մի կոմպոնենտ կավելանա՝ դեկտեմբերին նաև Սևանա լճի վրա կգործարկվի ջրային և առափնյա ծառայությունը, որն արդեն հիմնադրված և գոյություն ունեցող Գեղարքունիքի մարզի ծառայության շրջանակներում է, և դրանով մենք կամփոփենք այս փուլը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը աբնդրադառնալով հետագա քայլերին` հավելել է. «Մեր առաջիկա խնդիրը, ռազմավարական նպատակը Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն առնվազն 30 տոկոս դարձնելն է: Ուզում եմ հատուկ ընդգծել և շնորհավորել բոլոր այն կանանց, ովքեր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում: Ցանկանում եմ բոլորիդ ողջունել ու շնորհակալություն հայտնել, որ դուք էլ եք հավատացել: Եթե չհավատայիք, որ այն, ինչ ասում է Կառավարությունը, իրողություն է դառնալու, և Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության իրավակարգը ձեր աջակցության կարիքն ունի, ահա այս օրն այսպիսին չէր լինի: Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս Պարեկային ոստիկանության հիմնադրման եզրափակիչ փուլի առիթով և մեր բոլոր նորընծա ծառայողներին մաղթում հաջողություն, բարի ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության: Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է վարչապետը:
10:37 - 28 հոկտեմբերի, 2023
Տարբեր անձանցից շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնատար անձը

Տարբեր անձանցից շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնատար անձը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Տ. Ղ.-ն, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ռ. Ս.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ Բաղրամյան համայնքին պատկանող 22 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, 2023 թվականի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, պետական վճարումներից բացի պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 16 202 760 ՀՀ դրամին համարժեք շուրջ 42 000 ԱՄՆ դոլար կաշառք: Ռ. Ս.-ն, սակայն, սակարկել է  և խոստացել պաշտոնատար անձին տալ շուրջ 17 000 ԱՄՆ դոլար: «Բացի դրանից՝ Տ. Ղ.-ն մեկ այլ քաղաքացու՝ Ս. Վ.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ Բաղրամյան համայնքին պատկանող 5 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, վերը նշված նույն ժամանակահատվածում Կ. Բ.-ի  օժանդակությամբ Ս. Վ.-ից պահանջել է 2 893 350 ՀՀ դրամին համարժեք՝ 7 500 ԱՄՆ դոլար կաշառք, որից 3 500 ԱՄՆ դոլար գումարը 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ստացել է։ 11.10.2023 թ.  Տ. Ղ.-ն, Կ. Բ.-ն, Ռ. Ս.-ն և Ս. Վ.-ն ձերբակալվել են: Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Տ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Կ. Բ.-ին, Ռ. Ս.-ին և Ս. Վ.-ին էլ մեղադրանքներ են առաջադրվել կաշառք տալու և կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:15 - 12 հոկտեմբերի, 2023
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Փարաքար համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Փարաքար համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

Ս.Վ.-ն, 2001-2019 թվականներին զբաղեցնելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը, Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կազմել և կատարման է հանձնել կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-2018 թվականների ընթացքում վատնել է համայնքին պատկանող 10 մլն 246 հազար 590 դրամը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։  Մասնավորապես՝ Ս.Վ.-ն 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ աշխատանքի է ընդունել իր եղբոր աղջկա ամուսնուն՝ Գ.Հ.-ին՝ որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի վարորդ: Գ.Հ.-ն աշխատանքի չի հաճախել, սակայն Ս.Վ.-ն, Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներառել է կեղծ տեղեկություններ, որի արդյունքում՝ համայնքի բյուջեից Գ.Հ.-ին վճարվել է 5 մլն 105 հազար 664 դրամ աշխատավարձ: Բացի այդ, Ս.Վ.-ն, տեղեկացված լինելով, որ իր ընկեր Ս.Ղ.-ն աշխատում է՝ որպես գազի բաշխման և իրացման բաժնի հսկիչ ու սպասարկում նաև Փարաքար համայնքը, 2014 թվականի ապրիլի 30-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ նրան աշխատանքի է ընդունել որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ: Ս.Ղ.-ն աշխատանքի չի հաճախել, համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, 2014 թվականի մայիսի 30-ից միչև 2017 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մ.Ք.-ի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներառել է կեղծ տեղեկություններ, որի արդյունքում՝ համայնքի բյուջեից Ս.Ղ.-ին վճարվել է 5 մլն 140 հազար 926 դրամ աշխատավարձ: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս.Վ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) (2 դրվագ):
16:57 - 10 հոկտեմբերի, 2023
Բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից խարդախությամբ հափշտակություններ է կատարել. ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է

Բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից խարդախությամբ հափշտակություններ է կատարել. ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է

Ավարտվել է Վաղարշապատ համայնքի 48-ամյա բնակչուհու կողմից խաբեությամբ զգալի չափի գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ նշված անձը, ուրիշի գույքը  հափշտակելու դիտավորությամբ, կեղծելով իրականությունը՝ ներկայացել է որպես Էջմիածին քաղաքում գտնվող 2 բնակարանների սեփականատեր՝ լինելով դրանցից մեկի վարձակալը, և 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում բնակարանները վարձակալելու համար հայտարարության կամ այլ անձանցից տեղեկանալու միջոցով իր հետ կապ հաստատած 5 տարբեր անձանցից, որպես մի քանի ամսվա վարձավճար, ստացել է տարբեր չափերով՝ 160․000-ից մինչև 300․000 ՀՀ դրամ կամ 400-500 ԱՄՆ դոլար գումարներ և խարդախությամբ հափշտակել դրանք։ Մի դեպքում նա իրեն դիմած անձին վարձակալությամբ տրամադրել է այն բնակարանը, որն ավելի ցածր վարձավճարով ինքն էր վարձակալել։ Տվյալ դեպքում խարդախությամբ հափշտակություն կատարվելու հանգամանքը պարզվել էր, երբ իրական սեփականատերը եկել էր իր բնակարան և հայտնաբերել, որ այնտեղ այլ անձինք են բնակվում։ Մեկ այլ դեպքում Վաղարշապատի 48-ամյա բնակչուհին բնակարաններից մեկը վարձակալությամբ տրամադրել է այդ բնակարանը մեկ այլ անձի վարձակալությամբ արդեն իսկ հանձնած լինելու և վերջիններիս կողմից այնտեղ մի քանի օր բնակեցված լինելու պայմաններում։ Մյուս դեպքերում 48-ամյա բնակչուհին, ձեռք բերելով իր համաքաղաքացիների վստահությունը, նրանց իբրև թե բնակարան վարձակալությամբ տալու նպատակով, խարդախությամբ ստացել է  որպես վարձավճար պահանջված գումարները, և նրա հետ այլևս հնարավոր չի եղել կապ հաստատել։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա կնոջը մեղադրանք է ներկայացվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ): Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է բացակայելու արգելքը: Վերջիս ընդունել է մեղքը, քննությամբ ապահովվել է վնասի ամբողջական փոխհատուցում: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Հաշվի առնելով Արցախից Հայաստանի Հանրապետություն մեր հայրենակիցների մեծ հոսքը, ներկայում նրանց օթևանով ապահովելուն ուղղված համընդհանուր ջանքերը և այդ համատեքստում նրանց առաջարկվող վարձակալությամբ բնակարանների մասին հայտարարությունների առատությունը, ինչը մեծացնում է վերոնշյալ բնույթի հանցագործությունների կատարման ռիսկը, ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է ձեռնպահ մնալ բնակարանների վարձակալության հետ կապված հանցավոր նման սխեմաներից, ինչը ոչ միայն հակաբարոյական է, այլ նաև քրեորեն պատժելի։ Բացահայտված նմանատիպ ցանկացած դրսևորման հանդեպ քրեաիրավական արձագանքը լինելու է շատ խիստ և անզիջում։ Վարձակալությամբ բնակարաններ փնտրող անձանց հորդորում ենք լինել զգոն, այցելել վարձակալության համար առաջարկվող բնակարան, ծանոթանալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքին առնչվող փաստաթղթերին, պարզել վարձակալության առաջարկ անող անձի կամ անձանց իրական առնչությունը բնակարանի հետ, ծանոթանալ այդ անձի կողմից գույքի հետ կապված գործարքներ կատարելու իրավական հիմքերին, համապատասխան դեպքերում՝ լիազորագրերի առկայությանը և պահանջվող վարձավճարը վճարել բացառապես այն բանից հետո, երբ լիովին  համոզված եք խարդախության զոհ չդառնալու, իրականացվող գործարքի օրինականության մեջ։    Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:09 - 29 սեպտեմբերի, 2023
Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս է կիրառվում։ Շրջանառվում են տեղեկություններ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխաններ ենք ստացել։17:25 - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանի եւ Վահան Զարոյանի աշխատանքնային հեռախոսահամարներին զանգերը պատասխան չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեր զրույցում ասաց, որ մարզպետն արձակուրդում է, տեղում չէ։ Միաժամանակ նա նշեց, որ մարզպետը քիչ առաջ է դուրս եկել․ «Այս պահին կառավարությունում է, թե մարզում՝ չեմ կարող ասել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ այդ պահին մարզպետի տեղակալներն էլ տեղում չեն, բայց արձակուրդում էլ չեն, գործուղման մեջ են, նրա խոսքով՝ աշխատանքային այցով մարզում։ 17:31 - Արմավիրի մարզպետի օգնականը պատասխանեց, որ մարզպետը տեղում չէ, նա այսօրվանից երկու շաբաթով գնացել է արձակուրդ։ 17։36 - Կոտայքի մարզպետարանից հաղորդեցին, որ մարզպետը տեղում չէ եւ չգիտեն՝ այսօր կվերադառնա աշխատավայր, թե ոչ։ 17:38 - Լոռու մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց մարզպետարանի աշխատակիցը՝ ասելով, որ մարզպետը տեղում չէ, եւ ինքը չգիտի՝ վերջինս որտեղ է եւ երբ կվերադառնա։ Նա նշեց, թե «հավանաբար գործուղման է», բայց չգիտի՝ որտեղ։ Աշխատակիցը խնդրեց մինչեւ աշխատանքային ժամի ավարտը եւս մեկ անգամ փորձել, գուցե մարզպետը վերադարձած լինի, սակայն 17:52 մարզպետը դարձյալ տեղում չէր։ 17:40 - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Հարցին՝ պարոն Ղուկասյանի հետ կարո՞ղ ենք խոսել, նա պատասխանեց՝ մարզպետը խորհրդակցության է, թե երբ է ավարտելու՝ հայտնի չէ։ Նա տրամադրեց օգնականի համարը։ Ղուկասյանի օգնականը՝ Մարգարիտան, սակայն, մեր զրույցում ասաց, որ մարզպետն այսօր Երեւանում է եւ մարզ կվերադառնա վաղը։ Հարցին՝ մարզպետը գործուղմա՞ն է, օգնականն ասաց՝ ոչ, ճշտող հարցին՝ գուցե անձնակա՞ն հարցերով է Երեւանում, օգնականը դրական պատասխանեց։ 17:45 - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց գործավարը։ Նա նշեց, որ Մուրադյանը հանդիպման է, դուրս է եկել ու տեղում չէ։ Նա շեշտեց, որ աշխատանքային ժամը տասը րոպեից ավարտվում է, ուստի այսօր նրա հետ խոսել չի լինի։ Աշխատակիցը տրամադրեց մարզպետի օգնական Անժելայի համարը՝ նշելով, որ այս պահին օգնականն էլ չի կարող պատասխանել։ Հարցին՝ կարո՞ղ ենք խոսել մարզպետի տեղակալների հետ, աշխատակիցը պատասխանեց, որ տեղակալներից Աննա Մարտիկյանը երկրում չէ, մյուս տեղակալն էլ՝ Ալբերտ Այվազյանը, «նրանց հետ է»։ Ճշտող հարցին՝ մարզպետի հե՞տ, աշխատակիցը դրական պատասխանեց։ Հարցին՝ մարզո՞ւմ է հանդիպման, աշխատակիցը նշեց, որ այսքանից ավելին պատասխանել չի կարող՝ կասկած հայտնելով նաեւ, որ գուցե զանգահարողն այն անձը չէ, որ ներկայանում եմ (զանգի սկզբում լրագրողը հնչեցրել է իր իրական անունը, նշել լրատվամիջոցի անունը՝ infocom.am)։ Մարզպետի օգնականը՝ Անժելան, 17:50-ին պատասխանեց զանգին։ Նա ասաց, որ մարզպետի հետ չէ, հարցը կարող ենք իրեն հղել։ Արդյոք մարզպետը մարզո՞ւմ է, Անժելան պատասխանեց, որ տեղյակ չէ եւ չի կարող մարզպետի անձնական հեռախոսահամարը տրամադրել։ Քանի որ մեր զրուցակցի կողքից մարդկանց աղմուկի ձայներ էին, օգնականից հետաքրքրվեցինք՝ աշխատավայրո՞ւմ է, նա պատասխանեց, որ դրսում է։ Ճշտող հարցին՝ դրսում՝ Երեւանո՞ւմ, օգնականը պատասխանեց, որ ոչ եւ հիմա կբարձրանա աշխատասենյակ։ 17:48 - Տավուշի մարզպետարանի աշխատակիցը հաղորդեց, որ մարզպետը տեղում չէ, ինքն էլ չի կարող ասել՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ, որովհետև աշխատանքային այցով մարզի տարածքում է, «քիչ առաջ է գնացել»։ 17:31, 17:55 - Արարատի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։ 17:36, 17:57 - Արագածոտնի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից
19:13 - 15 սեպտեմբերի, 2023
Ավարտվել է Տարոնիկի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Ավարտվել է Տարոնիկի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Տարոնիկ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննական կոմիտեից։  Քննությամբ հիմնավորվել է, որ 2014-2019թթ. ընթացքում ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի (Մեծամոր խոշորացված համայնքի Տարոնիկ բնակավայր) ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Ա․Խ․-ն շահադիտական նպատակով, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ, գրառումներ մտցնելով, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման և վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով 17.606.172 ՀՀ դրամ գումար։ Մասնավորապես, ըստ վարույթով ձեռք բերված տվյալների՝ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ համայնքի բնակիչներն իրենց պատկանող հողատարածքներում ինքնակամ կառուցել են շինություններ, որևէ միջոց չի ձեռնարկել դրանք կանխարգելելու ուղղությամբ, շինարարություն իրականացնող անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չի կիրառել։ Բացի այդ, տվյալներ են ստացվել, որ Ա․Խ․-ն համայնքի բնակիչներից մեկին որպես պահակ ձևակերպել է Տարոնիկի համայնքապետարանում: Վերջինիս՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում, համայնքի ղեկավարը, հաշվապահի օժանդակությամբ, բանկային քարտին փոխանցել և կանխիկացնելով յուրացրել է խոշոր չափերի՝ 1.099.348 ՀՀ դրամ գումար։ 2016թ․ ապրիլի որոշմամբ Տարոնիկ գյուղի՝ ապրիլյան պատերազմում զոհված բնակչի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով հատկացրել է 300.000 ՀՀ դրամ գումար, սակայն արարողությունները կազմակերպվել են զոհվածի հարազատների կողմից, իսկ համայնքապետարանի բյուջեից դուրս գրված 300.000 ՀՀ դրամ գումարը, համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է։ Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով խախտումներ ի հայտ են եկել նաև համայնքի բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու գործընթացում: Մասնավորապես, պարզվել է, որ համայնքի ղեկավարը, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ավագանու որոշման և համապատասխան անձանց գրավոր դիմումների բացակայության պայմաններում, իր մերձավորներին և համայնքի՝ իր նախընտրած բնակիչներին, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի, տրամադրել է սոցիալական օգնություն: Բացի այդ, պարզվել է նաև, որ Տարոնիկ համայնքի և ֆիզիկական անձանց միջև կնքվել են ավտոմեքենանների վարձակալության պայմանագրեր, որոնց համաձայն՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծախսերը պետք է իրականացվեին վարձատուի հաշվին։ Սակայն քննությամբ պարզվել է, որ նման պայմաններում Ա․Խ․-ի կողմից տեխնիկական սպասարկման համար դուրս է գրվել մի դեպքում 818.000 հազար ՀՀ դրամ գումար, մյուս դեպքում` 1.614.000 ՀՀ դրամ գումար, որը յուրացվել է։ Պարզվել է նաև, որ համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, որը ծառայել է համայնքի աղբահանությունը կազմակերպելու համար, մշտապես աշխատել է գազ տեսակի վառելիքով, սակայն նշված ավտոմեքենայի համար համայնքի բյուջեից դուրս է գրվել և համայնքի ղեկավարի կողմից յուրացվել է 2.500.000 ՀՀ դրամի բենզին։ Նախաքննության ընթացքում ստացվել և զննության են ենթարկվել Արմավիրի մարզի Տարոնիկի համայնքապետարանի կողմից «Վազ 21214» ավտոմեքենայի աճուրդի վերաբերյալ փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել է, որ առանց համապատասխան գնահատման մեքենան, համայնքի ղեկավարի առաջարկությամբ, գնահատվել է 370.000 ՀՀ դրամ։ Մեքենայի վաճառքի վերաբերյալ հայտարարության մեջ, ի թիվս այլ տեղեկությունների, նշվել է, որ այն գտնվում է ոչ բարվոք վիճակում, ենթակա է կապիտալ վերանորոգման։ Դա այն դեպքում, երբ համայնքապետարանի կողմից 2014–2015թթ., ընթացքում նշված ավտոմեքենայի տեխնիկական շահագործման համար, ծախսվել է 3.551.700 ՀՀ դրամ գումար։ Նման պայմաններում հայտարարված աճուրդը անցկացվել է մի շարք խախտումներով։ Մասնավորապես, չնայած «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքն արգելում է սակարկություններին սակարկությունների կազմակերպչի, վերջինիս աշխատակիցների, իսկ մրցույթների դեպքում՝ նաև մրցութային հանձնաժողովի անդամների, աճուրդավարի մերձավորների մասնակցությունը, սակայն այդ պայմաններում համայնքապետարանի աշխատակից, միևնույն ժամանակ աճուրդի կազմակերպիչ և վարող համայնքի ղեկավարի կնոջ հայրը, մասնակցելով աճուրդին, հաղթել է այն և 370.000 ՀՀ դրամով գնել ավտոմեքենան։ Աճուրդի այլ մասնակցի առկայության պայմաններում որևէ աճուրդային քայլ չի կատարվել։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Տարոնիկ համայնքի նախկին ղեկավար Ա․Խ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (մեկ դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով (մեկ դրվագ) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: Նախաքննության ընթացքում, համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 1 900 000 ՀՀ դրամ գումար: Միջոցներ են ձեռնարկվել պատճառված վնասի մննացած մասը վերականգնելու երաշխիքներ ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:23 - 23 հունիսի, 2023
Աննա Վարդապետյանն Արմավիրի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել

Աննա Վարդապետյանն Արմավիրի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 14-ին Արմավիրի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն: Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից՝ խորհրդակցությանը մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները։ Գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարել մարզի իրավապահ գործընկերների հետ կառուցողական աշխատանքի միջոցով քրեական վարույթների քննության որակի ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը: Աննա Վարդապետյանը հանձնարարել է համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու նոր լիազորության շրջանակում ակտիվացնել ուսումնասիրություններն ու քայլեր ձեռնարկել՝ օրենքի խախտումներով օտարված հողերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից մարզի դատախազին տրվել են հանձնարարականներ, սահմանվել՝ դրանց կատարման ժամկետներ:
17:15 - 14 հունիսի, 2023