Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, «Քաղաքացիական պանմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եղել է Սփյուռքի նախարար (2018 մայիս 11- 2018 հունվար 13), 2019 թ․ հոկտեմբերից Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է։

Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին: 2011թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը։ 2013թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2010-2017թթ. եղել է հայաստանյան մի շարք թերթերի՝ Մերձավոր Արեւելքի, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ: 2011թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա» կազմակերպությունը եւ մինչեւ 2015թ. եղել կազմակերպության փոխնախագահ: 2016թ․ «Քաղաքացիական կրթության եւ երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից՝ քաղաքական խորհրդի անդամ:

Ռազմարդյունաբերության ոլորտի առաջընթացը նախարարության գործունեության առաջնահերթություններից է. ԲՏԱ նախարար

Ռազմարդյունաբերության ոլորտի առաջընթացը նախարարության գործունեության առաջնահերթություններից է. ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երկրորդ հանդիպումն է ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նախարարն ընդգծել է, որ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումն ու առաջընթացը նախարարության գործունեության առաջնահերթություններից է, կան մարտահրավերներ ու խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն համատեղ ուժերով։ ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ Մխիթար Հայրապետյանը լսել է, թե ինչ ակնկալիքներ ունեն ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունները նախարարությունից, ինչ խնդիրներ ու առաջարկներ ունեն, նաև ինչ մեխանիզմների կիրառմամբ են պատկերացնում ոլորտի զարգացման խթանումն ու առաջմղումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված խնդիրների հաղթահարման մի շարք հնարավորություններ։ Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման գործում առանձնակի կարևորվել է ինժեներական կրթության ուղղությամբ նոր ծրագրերի մշակման անհրաժեշտությունը, որակյալ կադրերի պատրաստումն ու սերնդափոխության ապահովումը:
15:40 - 26 հունվարի, 2024
ԱԺ-ն քննարկեց ՊՈԱԿ-ների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

ԱԺ-ն քննարկեց ՊՈԱԿ-ների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է վերոնշյալ օրենքը լրացնել նոր մասով, համաձայն որի՝ օրենքով կարող են սահմանվել իրավասու մարմնի որոշմամբ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման այլ հիմքեր: Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն կստեղծվի համապատասխան ոլորտները կարգավորող օրենքներով ՊՈԱԿ-ի տնօրենների գործունեության արդյունավետության և հաշվետվողականության բարձրացման տեսանելի չափանիշներ սահմանել: Ըստ գործող օրենքի՝ հնարավորություն չի տրվում լիազոր մարմիններին, կախված ոլորտի առանձնահատկություններից, սահմանել տնօրենի լիազորությունների դադարեցման այլ հիմքեր: Նշված հանգամանքը նվազեցնում է լիազոր մարմինների դերակատարումը՝ տնօրենների աշխատանքի արդյունավետությունը չափելու և այն բարձրացնելու տեսանկյունից: Հիմնական զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում լրացում կատարելու հրատապությունը, նշեց, որ դատական վեճեր կան, որոնք առաջացել են օրենքի բաց լինելու պատճառով: ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից զեկուցմամբ ներկայացրեց Հերիքնազ Տիգրանյանը: Նշվեց, որ հանձնաժողովում ներկայացվել են խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց Կառավարության դրական եզրակացությունը: Նշվեց, որ գործադիրի առաջարկի հիման վրա օրինագիծը լրամշակվել է, ուստի Կառավարությունն առարկություն չունի:
16:00 - 30 հունիսի, 2021
Մանկավարժական բազային կրթություն չունեցողները կկարողանան դասավանդել. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |tert.am|

Մանկավարժական բազային կրթություն չունեցողները կկարողանան դասավանդել. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |tert.am|

tert.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Նախագծին կողմ քվեարկեց 73, դեմ՝ զրո, ձեռնպահ՝ զրո: Մխիթար Հայրապետյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացում, որոշ առաջարկներ ընդունվել են: Նախագծով սահմանվում է, որ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:Հայրապետյանը նախ նշել էր, որ ոչ միայն բարձր լեռնային և սահմանամերձ շրջաններում, այլ նաև քաղաքային համայնքների դպրոցներից որոշումներում կա ուսուցիչների համալրման խնդիր:
17:21 - 04 հունիսի, 2021
Մխիթար Հայրապետյանը անդրադարձել ՔՊ ընտրացուցակի վերջին համարը լինելու հանգամանքին

Մխիթար Հայրապետյանը անդրադարձել ՔՊ ընտրացուցակի վերջին համարը լինելու հանգամանքին

Յոթերորդ գումարման ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը անդրադարձել է իր՝ ՔՊ ցուցակի վերջին համարը լինելու հանգամանքին։ «Այս օրերին ԶԼՄ-ների, սրտացավ համակիրների և, պարզապես, հետաքրքրասերների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում իմ՝ վերջին 157-րդ հորիզոնականում հայտնվելու վերաբերյալ անվերջանալի հարցերին արձագանքելու համար, ինչպես նաև ոմանց ստեղծագործ ենթադրություններն ու երևակայության փայլատակումները կանխելու նպատակով առավել քան նպատակահարմար եմ համարում անդրադառնալ դրանց՝ հետևելով երկարաշունչ և բազմակի կրկնվող հարցերին հնարավորին կոնկրետ և անհնարինության չափ հակիրճ պատասխանելու հին հունական բարի ավանդույթին:   «Արդյոք հաստատուն ու աներե՞ր է իմ քաղաքացիական պայմանագիրը կուսակցությանս և նրա առաջնորդության հետ»։   - Ավելի, քան երբևէ:   «Արդյոք ցուցակի վերջում հանգրվանելս կարո՞ղ է նշանակել, որ այս փուլում ինձ այլևս չեմ տեսնում օրենսդիրում, բայց պատկերացնում եմ օրենսդիրից դուրս այլ համակարգում։   - Այո»,- գրել է Մխիթարյանը:
16:17 - 29 մայիսի, 2021
«Իմ քայլը» առաջարկում է նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության տուրքի դրույքաչափը

 |armenpress.am|

«Իմ քայլը» առաջարկում է նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության տուրքի դրույքաչափը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Մխիթար Հայրապետյանը և Վահագն Թևոսյանն առաջարկում են նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար սահմանված տուրքի դրույքաչափը: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Անուշ Բեղլոյանը: «Տեսալսողական մեդիայի մասին օրենքով նախատեսվում է խրախուսել և սահմանել մասնավոր մուլտիպլեքսների առկայությունը մարզերում և Երևանում: Սակայն գործող տուրքերը շատ բարձր չափով են սահմանված: Մարզային օպերատորների համար տուրքը կարող էր հասնել մինչև 12 մլն դրամի, որը չէր խրախուսում մասնավոր հեռուստաընկերությունների մուտքը մասնավոր մուլտիպլեքս և հանդիսանում էր լրացուցիչ  խոչընդոտ, ինչն էլ թույլ չէր տալիս զարգացնել մարզային մասնավոր մուլտիպլեքսները: Նույն իրավիճակը նաև Երևան քաղաքում է: Այս օրենքով նախաձեռնողներս փորձում ենք խթանել մասնավոր մուլտիպլեքսների զարգացումը Երևանում և ազատականացնել այդ շուկան մարզային հեռուստաընկերությունների համար»,- ասաց Բեղլոյանը: Այսպիսով, առաջարկվում է մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 3 000-պատիկի չափով, իսկ Երեւան քաղաքում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 30 000-պատիկի չափով: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը նշեց, որ այս փոփոխությունը միտված է մեդիաոլորտի իրավական դաշտի կարգավորմանը: Սակայն կառավարությունում աշխատանքային կարգով դեռևս քննարկվում են լրացուցիչ ներկայացված հիմնավորումները: Այսպիսով, գործադիրը դեռ վերջնական որոշում չուներ նախագծի վերաբերյալ: Այնուամենայնիվ, նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզակացություն, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
12:48 - 07 ապրիլի, 2021
Արվել է ավելի քան 30 խումբ առաջարկ․ Մխիթար Հայրապետյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մասին

Արվել է ավելի քան 30 խումբ առաջարկ․ Մխիթար Հայրապետյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մասին

Երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ «Երկրորդ ընթերցման ներկայացվող նախագծում իմ և գործընկերոջս՝ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից արվել է ավելի քան 30 խումբ առաջարկ։ Դրանք թե՛ իրավական տեխնիկան պահպանելու, թե՛ որոշակի հարաբերություններ առավել հստակեցնելու և թե՛ կրթության ոլորտի կարգավորումները բարելավելու նպատակ ունեն։  Դրանցից մի քանիսը հարկ եմ համարում ներկայացնել ձեր ուշադրությանը: Բուհերի տարատեսակների սահմանումը թողնվել է օրենքի կարգավորման մակարդակում, քանի որ դրանք, ըստ էության, կապված են գործունեության առանձնահատկությունների հետ. համալսարան, ակադեմիա, ինստիտուտ։ Իսկ գիտական կազմակերպությունների տարատեսակների սահմանումը օրենքով պատվիրակվել է կառավարությանը, քանի որ այս համակարգում դեռևս ընթանում են վերակազմավորումներ։ Փոփոխություններ բուհերի ղեկավար մարմինների ընտրության, պաշտոնավարման և լիազորությունների դադարեցման պայմաններում.  Հանրային բուհի ռեկտորի (այդ թվում՝ մասնաճյուղի տնօրենի) պաշտոնում կարող է ընտրվել (նշանակվել) այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ։ Սակայն բուհի առանձնահատկությունով պայմանավորված՝ կանոնադրությամբ կարող են սահմանվել այլ լրացուցիչ պահանջներ. Կանոնադրությամբ կարող է առանձնահատուկ պահանջներ սահմանվել արվեստի և սպորտի ոլորտի ակադեմիական պաշտոններում. Բուհի ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) պաշտոնում կարող է ընտրվել մինչև 65 տարին լրացած անձը և պաշտոնավարել մինչև իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան 70 տարին լրանալը. Ուսանողին տրվող ֆինանսական աջակցության մեխանիզմների բարելավում. Ներկայիս գործող ռոտացիայի համակարգի բարելավում՝ ի հաշիվ անձի կրթության աջակցության քաղաքականության փոփոխության։ Ուսանողին տրվող կրթաթոշակը 1-ին և 2-րդ մակարդակներում կատարվում է առավել միավորների հիմքով և պահպանվում է նույն մակարդակում՝ ուսումնառության ամբողջ ընթացքում, եթե, իհարկե, տվյալ ուսանողը երկու կիսամյակ անընդմեջ պահպանում է տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի առնվազն 10 տոկոսը։ Մեր առաջարկով 4 կիսամյակը փոխարինվել է 2-ով, և նվազեցվել է ՄՈԳ-ի տոկոսը։ Դա հնարավորություն կտա անվճար համակարգում պահպանվելու ճկուն շեմ ունենալ, սակայն հնարավորություն տալ լավագույններին փոխատեղվելու։  Ուսանողական նախաձեռնությունների ու գործունեության ընդլայնումը, ուսանողական ինքնակառավարման մարմինների բազմազանության հնարավորությունը. Ուսանողները իրավունք ունեն նախաձեռնել և ստեղծել ուսանողական կառույցներ, միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ընդգրկվել և անդամակցել դրանց ու հանդես գալու ուսանողական նախաձեռնություններով, ծրագրերով, սոցիալական կամավորական միջոցառումներով, Բուհի ուսանողական ինքնակառավարման մարմինները բուհում և դրա համապատասխան կառուցվածքային միավորներում գործում են որպես ուսանողական ներկայացուցչական մարմիններ, որոնցում միավորվում են որոշակի նպատակի, նախաձեռնության, ծրագրի, գաղափաների, սոցիալական (կամավորական) շարժման մասնակիցներ (հետևորդներ), ինչպես նաև իրականացնում են ուսանողների շահերից, կարիքներից, իրավունքների պաշպանությունից ու պարտականություններից բխող գործառույթներ, Համաձայն բուհի կառավարման խորհրդի կողմից սահմանված կարգի՝ ուսանողական կառույցներն իրականացնում են ֆոնդհայթայթման միջոցառումներ, որի արդյունքում գոյացած միջոցները կարող են ուղղվել բացառապես իրենց գործունեության նպատակների իրականացմանը»,- գրել է Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում։
11:19 - 23 մարտի, 2021
Ռուբեն Վարդազարյանը պետք է պատասխանատվություն կրի՝ կլինենք մենք իշխանության, թե ոչ. Հայրապետյան |1lurer.am|

Ռուբեն Վարդազարյանը պետք է պատասխանատվություն կրի՝ կլինենք մենք իշխանության, թե ոչ. Հայրապետյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանն անդրադարձավ ԲԴԽ նախագահի հայտարարություններին, ըստ նրա՝ «ստերին»:  «Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ քաղաքականությունից ոչինչ չի հասկանում՝ սուտ համար մեկ, և նշեց, որ քաղաքականության մեջ չի լինելու՝ սուտ համար երկու: Պետք է վստահեցնեմ, որ նա բավականին լավ տիրապետում է քաղաքական տարատեսակ մանյովրների, ճարպկությունների, խարդավանքների, և երկրորդ՝ նա արդեն իսկ քաղաքականության մեջ է: Հիմա, որպեսզի խոսքերս ծածկադմփոց չլինեն ու հիմնավոր հնչեն, կրկին այդ «լեգենդար» հայտարարությունից մեջբերումներ պետք է անեմ»,- ասաց պատգամավորը: Հայրապետյանը ընթերցեց Վարդազարյանի հայտարարությունից հատվածներ ու մեկնաբանեց: «Իր հայտարարությունը մի քանի շերտեր ունի իրականում: Առաջին շերտը ուղերձ է իր սեփական դատավորներին և ջարդարարներին: Երկրորդ հատվածը անարգանք է ծայրից ծայր արժանապատիվ դատավորների նկատմամբ և դատական համակարգի, այդ ինստիտուտի նկատմամբ: Երրորդ շերտը՝ վրեժ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և քաղաքական ռևանշիզմ, ըստ էության, իր ողջ հմայքով»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այդ հայտարարությանը հաջորդեցին նաև գործողություններ: Հայրապետյանն ասաց, թե ինչու հենց նոյեմբերի 15-ին եղավ այդ հայտարարությունը, քանի որ, պատգամավորի խոսքով, նոյեմբերի 13-16-ն այն օրերն էին, երբ դատարաններում քննվում էին ԱԺ և Կառավարություն մտած, ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձ իրականացրած մարդկանց գործերը: «Այն, ինչ մեր գործընկերոջ նկատմամբ տեղի է ունեցել, սրա արմատներն այս հայտարարությունն է և ոչ միայն: Պետք է հստակ արձանագրենք՝ այսօր, վաղը, թե վաղը չէ մյուս օրը Ռուբեն Վարդազարյանը պետք է պատասխանատվություն կրի սրա համար, մենք կլինենք իշխանության, թե ոչ, շուտ թե ուշ, միևնույն է, ճշմարտությունը և արդարությունը հաղթանակելու են»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ Վարդազարյանի հայտարարությունը ոտքից գլուխ քաղաքական հայտարարություն է, որին պետք է  գնահատական տրվի: Պատգամավորի խոսքով՝ եթե ԲԴԽ գործող նախագահը վստահ լիներ, որ երեկ հրավիրվելու է ԱԺ՝ պատասխանելու նաև մեր հարցերին, 100 տոկոսով երաշխավորում եմ՝ այդ հայտարարությունը չէր լինելու: Ըստ Հայրապետյանի՝ Վարդազարյանը մեղք չունի, նրան վստահեցնում էին ինչ-որ տեղից, որ ինքն էլ պետք է իր քայլն անի:  Հայրապետյանը շեշտեց՝ Ռուբեն Վարդազարյանին չհաջողվեց անկախ դատական համակարգ ձևավորել, այլ հիմնականում ձևավորեց պետությանը և ժողովրդին ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող, երբեմն դրսևորող դատական համակարգ:  ԱԺ պատգամավորը նշեց՝ Վարդազարյանին համարում է ընդդիմադիր քաղաքական գործիչ և կոչ է անում համապատասխան դիրքավորվել:
14:04 - 04 մարտի, 2021
Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությունը զարգանում է․ Մխիթար Հայրապետյան

Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությունը զարգանում է․ Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Մխիթար Հայրապետյանը լավագույն բարեմաղթանքներն է հղել Իրանի բարեկամ ժողովրդին։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի: Առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև հաստատված դարավոր բարեկամական և փոխադարձ վստահության ու աջակցության, ինչպես նաև ամուր պատմական և մշակութային կապերի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը: Այս առումով երկուստեք կարևորվել է համագործակցությանը նոր թափ հաղորդելու և փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը։ Պարոն Ֆարշադանը, արժևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը և քաղաքական օրակարգի խթանումը, հայտնել է, որ ծրագրում է առաջիկայում պատվիրակությամբ այց կատարել Հայաստան՝ առավել հանգամանալից քննարկելու համագործակցության խորացման հեռանկարները։
17:00 - 16 փետրվարի, 2021
Առանձին ելույթների որակներն արտացոլում են Հայաստանի կրթության ոլորտի վիճակը. Հայրապետյան |1lurer.am|

Առանձին ելույթների որակներն արտացոլում են Հայաստանի կրթության ոլորտի վիճակը. Հայրապետյան |1lurer.am|

1lurer.am: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման առանձին ելույթների որակներն ամբողջովին արտացոլում են Հայաստանի կրթական՝ առավել ևս բարձրագույն կրթության ոլորտում առկա վիճակը՝ խորհրդարանում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Նախագծով սահմանվում է գիտական կամ բուհական կառույցների կամ շահառուների համար գիտական աստիճանական մեկ կարգ՝ PhD, որը միջազգային տարատեսակ պարտավորությունների սահմաններում մենք կիրականացնենք: Մեկ այլ հնարավորություն է կրեդիտների ճանաչելիությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր ուսանող կկարողանա իր ցանկացած առարկան ստանալ մեկ այլ բուհում և դրանով լրացնել այդ առարկայի համար նախատեսված կրեդիտները»,- նշեց Հայրապետյանը:
15:46 - 10 փետրվարի, 2021
«Մենք պետք է երազենք, եթե չկա երազանք, չկա նաեւ թռիչք». Մխիթար Հայրապետյան |hetq.am|

«Մենք պետք է երազենք, եթե չկա երազանք, չկա նաեւ թռիչք». Մխիթար Հայրապետյան |hetq.am|

hetq.am։ «44-օրյա պատերազմը մեզ խորապես մտորելու, բայց նաեւ անհապաղ գործողությունների մղեց, եւ դրանով է պայմանավորված որոշումը՝ անցկացնել լսումներ ՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով»»,- խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։Ըստ նրա՝ ապագա անվտանգության համակարգում շատ կարեւոր է գիտության դերը, եւ պետք է գույքագրել համահայկական գիտական ներուժը, դրա պոտենցյալը, հասկանալու՝ ինչպես են այն օգտագործելու։ Հայրապետյանի խոսքով՝ գիտությունը հիմքն է անվտանգության, տնտեսության, առողջապահության, եւ չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր է առանց գիտական հենքի ապահովել զարգացում։ «Այսօր բոլորիս խնդիրն է գտնել այն լուծումները որոնք հնարավորություն կտան ապագայում, հեռանկարում ունենալ ապահով, անվտանգ պետություն։ Տարածաշրջանում ամենաանվտանգ երկրներից մեկը, որի նկատմամբ առհասարակ ոտնձգություն իրականացնելու պարագայում Հայաստանը կլինի ամենավերջին պետությունը, որ որեւէ մեկը նման դրսեւորումներով հանդես կգա, սակայն դրան հասնելու համար ունենք բազմաթիվ անելիքներ, պետք է որոշումներ կայացնենք ապագայի համար», - նշեց Մխիթար Հայրապետյանը։ Նա անդրադարձավ նաեւ բանակի արդիականացմանը, նշեց, որ պետք է հասկանալ՝ ինչպես աշխատել ապագայում։ «Մենք պետք է երազենք, եթե չկա երազանք, չկա նաեւ թռիչք։ Աշխարհում խոսում են 4-րդ, 5-րդ սերնդի զինատեսակների մասին: Առանձին ոլորտներում մենք պետք է լինենք ամբիցիոզ ու չվախենանք մեր սեփական երազանքներից, շարունակենք հավատալ, գործենք ըստ այդմ: Միայն այդ ճանապարհով է, որ կկարողանանք բանակն արդիականացնել: Բանակի արդիականացումը, բանակի ինտելեկտուալացումը, մեքենայացումն այլընտրանք չունի»,- նշեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահը։ Նրա խոսքով՝ պետք է նաեւ հասկանալ, որն է լինելու փորձագիտական ընկերությունների դերը նոր տեսակի զինատեսակների ձեռքբերման գործում, ինչպես պետք է աշխատել պետության հետ եւ ինչ եզրակացություն պետք է տան այդ ընկերությունները՝ պետության նոր ձեռքբերելիք զինատեսակների մասին։ Ըստ Հայրապետյանի՝ պետք է լսել ոլորտի մասնագետների կարծիքը, դիրքորոշումը եւ դրա հիման վրա անել հետեւություններ եւ քայլեր։
15:45 - 01 փետրվարի, 2021
Կարևոր է հասկանալ ոչ միայն հայաստանյան, այլև համահայկական գիտական պոտենցիալը. Հայրապետյան |1lurer.am|

Կարևոր է հասկանալ ոչ միայն հայաստանյան, այլև համահայկական գիտական պոտենցիալը. Հայրապետյան |1lurer.am|

1lurer.am:  Ազգային ժողովում մեկնարկել են «Գիտությունը՝ որպես  անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ: Մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ ոչ միայն հայաստանյան, այլև առհասարակ համահայկական գիտական ներուժն ու պոտենցիալը, ու թե ինչպես ենք այն օգտագործելու: «Խոսելով անվտանգության մասին՝ պետք է հասկանանք, օրինակ՝ ինչպես ենք պատկերացնում պետական գերակշիռ ներկայացվածությամբ ընկերություններ ունենալը, որոնք կզբաղվեն ռազմական արդյունաբերությամբ, ինչպես, օրինակ՝ Սինգապուրում է, թե մասնավոր ընկերությունները պետք է այդ ամբողջ բեռը վերցնեն իրենց ուսերին, ինչպես, օրինակ՝ Ճապոնիայում կամ Մալազիայում է: Նոր տեսակի զինատեսակների, զինամթերքի ձեռքբերման պարագայում ի՞նչ դերակատարում պետք է ունենան փորձագիտական, գիտական խմբերը և ինչպես պետք է համագործակցեն պետության հետ: Ինչ եզրակացություններ պետք է տան, երբ ավիացիոն նոր, հրետանային զինատեսակներ է պետությունը ձեռք բերում՝ այն համադրելով աշխարհի տենդենցների հետ»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ դրանք հարցեր են, որոնց շուրջ կարևոր է լսել ներկաների կարծիքը և դիրքորոշումը: Նա հույս հայտնեց, որ միջոցառման արդյունքում կկարողանան գաղափարների ու մտքերի ծաղկաքաղ անել ու շարժվել առաջ: 
12:01 - 01 փետրվարի, 2021
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ թիրախային քննարկումները շարունակվում են. Մ. Հայրապետյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ թիրախային քննարկումները շարունակվում են. Մ. Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ թիրախային քննարկումները: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Մասնավորապես, երեկ հանձնաժողովում հյուրընկալել էի ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին և պատասխանատու այլ պաշտոնյաների։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ, հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը և Հակոբ Ասլանյանը:  Քննարկումը հիմնականում ծավալվեց բարձրագույն կրթության և գիտության ոլորտների արդյունավետ կառավարման և օրենսդրական կարգավորումների հետ կապված մի շարք առանցքային հարցերի շուրջ, որոնք են՝Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների կարգավորումը մեկ օրենքի շրջանակում սահմանելու նպատակահարմարության, արդյունավետ կառավարման և ռիսկերի հետ կապված հարցերը,«Պետություն-բուհ-գիտություն-բուհ-արդյունաբերություն» համագործակության մեխանիզմների, բուհական կրթության գործում նշված կողմերի մասնակցության ու պատասխանատվության շրջանակի սահմանման հարցերը,Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի որակավորումների, աստիճանակարգությունների սահմանման մոդելների և դրանց առավելությունների, խոչընդոտների մասին հարցերը,Բուհի և գիտական կառույցների կառավարման մարմինների, խորհուրդների ձևավորման և գործառույթների բաշխվածության հարցերը, ընտրության կամ նշանակման գործուն մեխանիզմներ սահմանելու հարցերը,Ուսանողական միավորումների բազմազանություն ունենալու, երիտասարդական նախաձեռնություններն ակտիվացնելու, մասնագիտական ներուժը համախմբելու և այն նպատակային օգտագործելու եղանակները և այլ հարցեր։Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համատեղ աշխատանքները շարունակելու վերաբերյալ»,- գրել է նա։   
22:18 - 12 հունվարի, 2021