Վիճակագրական կոմիտե

Վիճակագրական կոմիտեն «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է: Վիճակագրական կոմիտեն ՀՀ պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողն է եւ համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակմանը, արտադրությանը եւ տարածմանն ուղղված ողջ գործունեությունը, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի:

Կոմիտեի հիմնական առաքելությունն է հավաքագրել եւ հրապարակել վիճակագրական տվյալներ կառավարության եւ հասարակության օգտագործման համար։ Կարեւորագույն նպատակներից է սպառողներին շուկայի պահանջարկին համապատասխան վիճակագրական արտադրանքի տրամադրումը։ Ծառայության հիմնական խնդիրներն են՝

  • տնտեսական եւ հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, հիմնարկներին ու միջազգային կազմակերպություններին, ինչպես նաեւ հանրությանը սահմանված կարգով տեղեկատվությամբ ապահովումը,
  • միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը,
  • պետական վիճակագրական ռեգիստրի վարումը,
  • վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը,
  • վիճակագրական տեղեկատվության աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձեւերի մշակման համակարգումը,
  • միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին՝ վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելու աջակցությունը,
  • պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիության ապահովումը,
  • մարդահամարների անցկացումը:


Կոմիտեի նախագահն է Ստեփան Մնացականյանը, տեղակալը՝ Լեւոն Միրզոյանը, խորհդրականաը՝ Ջուլիետտա Միրզոյանը։

Էլեկտրոնային հարցաթերթիկներով 10-օրյա մարդահամար՝ Հայաստանում. ինչ հարցերի են պատասխանելու քաղաքացիները

 |armenpress.am|

Էլեկտրոնային հարցաթերթիկներով 10-օրյա մարդահամար՝ Հայաստանում. ինչ հարցերի են պատասխանելու քաղաքացիները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի անկախության պատմության մեջ կանցկացվի երրորդ մարդահամարը, հարցաթերթիկներն առաջին անգամ կլինեն էլեկտրոնային տարբերակով, այն կտևի 10 օր, կհավաքագրվեն տվյալներ նաև մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների վերաբերյալ, արդյունքները պատրաստ կլինեն 1 տարուց: Նախատեսվող մարդահամարի, նախորդներից տարբերության մասին զրուցել է ՀՀ վիճակագրական կոմիտեի մարդահամարի գործառնական վարչության պետ Վարդան Գևորգյանի հետ: «Մարդահամարը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը ներառյալ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մարդահամարը 2 անգամ հետաձգվեց. պետք է անցկացվեր 2020-ին, հետաձգվեց՝ 2021-ին, և վերջնական որոշվեց անցկացնել 2022 թվականին»,-ասաց Գևորգյանը: Ըստ օրենքի՝ մարդահամար անցկացվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ, սրանից առաջ Հայաստանում անցկացվել են 2001 և 2011 թվականներին: Այս տարի առաջին անգամ մարդահամարի համար օգտագործվելու է համակցված մեթոդը: Հիմնական  կարևոր չոր թվերը ստացվելու են վարչական ռեգիստրից՝ ազգություն, քաղաքացիություն, տարիք, սեռ թեև՝ այդ հարցերը հետո ուղղվելու են նաև հարցվողներին: «Օգտվելու ենք վարչական ռեգիստրից և կատարելու ենք ընտրանքային հարցում՝ 25 տոկոսի չափով: Համակարգն ավտոմատ կերպով կատարում է ընտրություն»,-ասաց նա: Այսինքն, հաշվարարն այցելելու է յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր 4-րդ տնային տնտեսություն, պլանշետի միջոցով լրացնելու է էլեկտրոնային հարցաթերթ: Առաջին անգամ է, որ այն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Հարցերն ուղղված են լինելու տվյալ պահին տվյալ հասցեում բնակվող չափահաս անձին:   Հարցաթերթիկում լինելու են նախ անհատական հարցեր՝ անուն-ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, սեռ, անձի գրանցման վերաբերյալ տեղեկատվություն և այլն: Քաղաքացիներից կհարցնեն նաև քաղաքացիության երկիրը, քաղաքացիության երկրորդ երկիրը, գոյության միջոցի հիմնական աղբյուրները: Նաև հետաքրքրվելու են, թե հարցման պահին մշտապես որտեղ են գտնվում տան անդամները, այսինքն՝ մշտապես ներկա, ժամանակավոր ներկա կամ բացակա: Կան հարցեր նաև կրթության, առողջության վերաբերյալ, աշխատանքի, բնակպայմանների, ամուսնական կարգավիճակի, զբաղմունքի և այլնի վերաբերյալ: Ըստ Գևորգյանի՝ հարցերը նախորդ մարդահամարների համեմատությամբ շատ չեն փոխվել, ավելացել են որոշակի հարցեր. օրինակ՝ առողջության վիճակի և այլնի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ ներառված է լինելու  39 հիմնական հարց և տնային տնտեսության բնակպայմանների վերաբերյալ ևս 5 հարց: «Օրենքը սահմանում է, որ հարցերին պետք է պարտադիր պատասխանեն: Բայց կան որոշակի հարցեր, որոնց պատասխանից մարդիկ կարող են հրաժարվել, այդ հարցերն ազգության, լեզվի, կրոնի վերաբերյալ են:  Անհատական տվյալները գաղտնիք են, մենք չենք հրապարակում: ԴԱ օրենքով է սահմանված: Մենք հրապարակում ենք միայն հավաք տվյալները: Այսինքն՝ մարդիկ պատասխանելիս կարող են որևէ կասկած չունենալ: Իրենց ճիշտ պատասխաններից են կախված մեր արդյունքները»,-վստահեցրեց Գևորգյանը: Եթե Հայաստանում անցկացված նախորդ մարդահամարների արդյունքում տվյալները մուտքագրվել են համակարգ, որի համար հատուկ մուտքագրողների են վարձել, ապա հիմա, երբ հարցաթերթիկներն էլեկտրոնային են, դա արվում է միանգամից էլեկտրոնային ձևով, այսինքն՝ լրացված հարցաթերթն ավտոմատ կերպով ուղարկվում է սերվեր:  «Ավարտից հետո բավականին աշխատանք է տարվելու: Արդյունքներն ամփոփ թվով կարող են պատրաստ լինել մյուս տարվա առաջին եռամսյակում, իսկ ընդհանուր հրապարակումը կլինի հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում»,-ասաց վարչության պետը: Այսպիսով, կհրապարակվեն տվյալներ մշտական բնակչություն, առկա բնակչության, ժամանակավոր բացակայության, բնակչության սեռի, տարիքի, կրթության, սոցիալական, առողջական վիճակի և այլնի վերաբերյալ՝ ընդհանրացված կերպով, չի հրապարակվելու անհատական ոչինչ: Մաքսիմալ ճշգրիտ տվյալներ ստանալու համար Գևորգյանը կարևորեց, որ քաղաքացիները ճիշտ, հստակ պատասխաններ տան: Նա հորդորեց բնակիչներին պատասխանել հարցերին, հաշվարարներին տուն թողնել: Իսկ, եթե կլինեն մարդիկ, որոնք չեն ցանկանա, որ հաշվարարը մտնի տուն, ապա հաշվարարը կարող է թողնել ծանուցում, և տնային տնտեսությունից մեկը գնա տվյալ բնակավայրում առանձնացված վայր և պատասխանի հաշվարարի հարցերին: Աշխատանքներին ներգրավված են լինելու մոտ 2200 հաշվարար, յուրաքանչյուր 5-6 հաշվարարի համար՝ 1 հրահանգիչ-հսկիչ և 27 համակարգող: Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում, ծրագիրը պատրաստ է, սերվերի փորձարկումներ են կատարվում:
14:48 - 27 հուլիսի, 2022
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում աճել է 11.8 տոկոսով

 |armenpress.am|

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում աճել է 11.8 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հունիսին 11.8 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.8 տոկոսով: Գյուղատնտեսական համախառն ներքին արտադրանքի ծավալը այս տարվա առաջին 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 5.5 տոկոսով: Շինարարության ծավալը 2022-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 12.7 տոկոսով: Առևտրի շրջանառությունում 2022-ի առաջին 6 ամսում 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 10.7 տոկոս: Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 26.9 տոկոսով: 2022 թվականի հունվար-հունիսին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-հունիսի համեմատ աճել է 8.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 7.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.8 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա առաջին 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 44 տոկոս աճ: Ընդ որում` 2022 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 36.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 48.7 տոկոսով: Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հունիս ամիսներին կազմել է 468.24: 
12:49 - 25 հուլիսի, 2022
2022-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 8,8 տոկոս աճ. Փաշինյան |1lurer.am|

2022-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 8,8 տոկոս աճ. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ տարվա տնտեսական ցուցանիշներին: Վիճակագրական կոմիտեի հրապարակած ապրիլ ամսվա տվյալները վարչապետը դրական է գնահատում: «Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 8,8 տոկոս աճ, իսկ 4 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմում է 9.4 տոկոս: Հիշեցնենք, որ խնդիր ենք դրել տարվա ընթացքում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել: Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ ունենք շինարարության ծավալների 15,6 տոկոս աճ, առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նկատմամբ՝ 9 տոկոս աճ, առևտրի շրջանառության 8,6 տոկոս աճ ունենք, իսկ 4 ամիսներին 7,8 տոկոսի աճ ունենք: Այս առումով ուզում եմ կոնկրետացնել, որ մայիսի առաջին 22 օրերը ներառյալ` նախորդ տարվա համեմատ մենք ունենք 574 միլիարդ 697 միլիոն դրամի լրացուցիչ առևտրաշրջանառություն, այսինքն՝ նախորդ տարվանը՝ գումարած այսքան, ինչը կազմում է ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դոլար»,- ասաց Փաշինյանը: ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով, ՀՀ վարչապետի խոսքով, այս տարվա մինչև մայիսի 20-ը նախորդ տարվա նկատմամբ 15 միլիոնով ավելի գործարք է կատարվել: «Ծառայությունների աճն ապրիլն ապրիլի նկատմամբ կազմել է 27,1 տոկոս, 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ՝ 23,5 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության աճը, որը շատ կարևոր ցուցանիշ է, նախորդ տարվա ապրիլի նկատմամբ կազմել է 5,8 տոկոս, իսկ 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ՝ 14,1 տոկոս: Շատ կարևոր եմ համարում արձանագրել արտահանման աճը: Այս տարվա ապրիլը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 19,8 տոկոս, իսկ 4 ամիսը 4 ամսվա նկատմամբ 25,2 տոկոս արտահանման աճ ենք ունեցել»,- ասաց Փաշինյանը:
12:51 - 26 մայիսի, 2022
Վերջին մեկ տարում Հայաստանում սննդամթերքի գներն աճել են 12,8%-ով
 |civilnet.am|

Վերջին մեկ տարում Հայաստանում սննդամթերքի գներն աճել են 12,8%-ով |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2022-ի մարտը 2021-ի մարտի նկատմամբ, կազմել է 7,4%։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից։ Վերջին մեկ տարում՝ 2022-ի մարտին 2021-ի մարտի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12,8% գնաճ։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում՝ 2022թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2,3%-ով: Հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022-ի մարտին 2021-ի նույն ամվսա համեմատ աճել են համապատասխանաբար 12,3%, 10,8% և 18,2%-ով։ Հաճարի, բրնձի, ոսպի, և հնդկացորենի գները աճել են համապատասխանաբար 16,2%, 16,8%, 28,0%, 37,2%։ 2022-ի մարտին 2021-ի մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի և կարագի՝ համապատասխանաբար 9,5% և 10,7% գնաճ: Թռչնամսի, գառան և տավարի մսերի գները 2022-ի մարտին 2021-ի մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 7,4%, 7,5% և 9,1%-ով: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է շաքարի և շաքարավազի 24,7% գնաճ։ Ոչ պարենային ապրանքների գները ևս աճել են։ Մասնավորապես, 2022-ի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 4,8% գնաճ։ Բենզինի և դիզելային վառելիքի գները վերջին մեկ տարվա ընթացքում աճել են 25,4% և 39,9%-ով։
17:17 - 05 ապրիլի, 2022
Ինչու են «Արմեդ» համակարգում և վիճակագրական կոմիտեում 2021-ի մահերի մասին տվյալները տարբեր. ԱՆ-ն պարզաբանում է

Ինչու են «Արմեդ» համակարգում և վիճակագրական կոմիտեում 2021-ի մահերի մասին տվյալները տարբեր. ԱՆ-ն պարզաբանում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ ամփոփվել են 2021 թվականի ընթացքում COVID-19-ի պատճառով արձանագրված մահվան դեպքերը, որոնք ամբողջապես համադրվել են «Արմեդ» համակարգում գրանցված մահվան տվյալների հետ: ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Արմեդ» համակարգում 2021 թվականի համար գեներացված է, ընդհանուր առմամբ, 5380 ՀՀ քաղաքացու մահվան տվյալ, իսկ Վիճակագրական կոմիտեում արտացոլված քովիդից մահերը կազմել են 5450: Վիճակագրական կոմիտեի հրապարակած թիվը ներառում է նաև այլ պետություններում COVID-19-ից մահացած և արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից գրանցված ՀՀ քաղաքացիների մահվան դեպքերը, որոնք «Արմեդ» հաշվեկշռում չեն կարող արտացոլվել: Հետևաբար, «Արմեդի» և ՀՀ վիճակագրական կոմիտեի թվային տարբերությունը կազմում են այն մահերը, որոնք գրանցվել են արտերկրում:
13:39 - 08 փետրվարի, 2022
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներքո վիճակագրության ոլորտին առնչվող մի շարք միջոցառումներ են իրականացվում |armenpress.am|

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներքո վիճակագրության ոլորտին առնչվող մի շարք միջոցառումներ են իրականացվում |armenpress.am|

armenpress.am: Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կատարման շրջանակներում վիճակագրության ոլորտին վերաբերող 10 միջոցառում է նախատեսված, որոնցից հինգն արդեն կարող ենք ավարտված համարել: Այդ մասին հայտնեց ՀՀ վիճակագրական կոմիտեի վիճակագրության պետական խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանը՝ ներկայացնելով համաձայնագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: Ըստ բանախոսի՝ Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք կարևոր միջոցառումներ՝ կապված պետական տարբեր գերատեսչությունների և ոլորտների վիճակագրական տվյալների արտադրման, մշակման, ներկայացման մեխանիզմների բարելավման հետ: Միջոցառումներից մեկն, օրինակ, միգրացիայի վիճակագրության արտադրման կատարելագործումն է վարչական աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա, մյուսը՝ թափուր աշխատատեղերի վիճակագրության հետազոտման մեթոդաբանության և գործիքակազմի կատարելագործումը և դրանց մոտարկումը եվրոպական չափանիշներին: Անահիտ Սաֆյանի խոսքով՝ բոլոր ոլորտներում էլ մեծ աշխատանք է իրականացվում, սակայն քանի որ փորձագիտական օգնության կարիք կա՝ հայկական կողմը խնդրանքով դիմել է եվրոպական կողմին: «Իսկապես շատ մեծ աշխատանք է իրականացվել, սակայն կա հինգ միջոցառում, որտեղ մենք կարիք ունենք օժանդակության: Մեկը թափուր աշխատատեղերի վիճակագրությունն է, մյուսը՝ կառուցվածքային բիզնես վիճակագրությունը, երրորդը ուսումնասիրությունների և մշակումների վիճակագրությունն է, չորրորդը ֆինանսների վիճակագրությունն է և վերջինը վերապատրաստումն է դասակարգումների վերաբերյալ», - հաղորդեց Անահիտ Սաֆյանը: Բանախոսն այս համատեքստում ընդգծեց, որ 1992 թվականից ի վեր Հայաստանի վիճակագրական կոմիտեն սերտորեն համագործակցել և համագործակցում է Եվրոստատի՝ Եվրամիության վիճակագրական ծառայության հետ՝ օգտագործելով համագործակցության բոլոր հնարավոր գործիքները: Նախկինում այդ գործիքը եղել է ՏԱՍԻՍ ծրագիրը, այնուհետ՝ Թվինինգ և ԹԱՅԵՔՍ գործիքները: Արմստատի և Եվրոստատի այդ փայլուն համագործակցության արդյունքում, ինչպես Անահիտ Սաֆյանն է բնութագրում, տեղի է ունեցել եվրոպական չափանիշների, նորմերի և մեթոդաբանությունների ներդրումը: «Արմստատը միակ կառույցն է Հայաստանում, որն իրականացրել է ԵՄ երկու Թվինինգ ծրագիր և ավելի քան 15 միջոցառում ԹԱՅԵՔՍ գործիքի ներքո: Եվրամիության հետ համագործակցությունը իրականացվել է նաև այլ գործիքների ներքո, որոնք կոչվում են «Գնահատումներ»: Մենք միշտ եղել ենք բաց և թափանցիկ տարբեր գնահատումների համար, որոնց նպատակն է եղել բացահայտել մեր ուժեղ և թույլ կողմերը: Յուրաքանչյուր գնահատման արդյունքում ներկայացվում է առաջարկությունների, բարելավման գործողությունների ցանկ, և իրականացնելով այդ բոլոր առաջարկությունները՝ մենք գրանցել ենք այն առաջընթացը, որը ես կներկայացնեմ: Այն է՝ մենք ներդրել ենք եվրոպական չափանիշներ, մեթոդաբանություններ, մենք առաջինն էինք ԱՊՀ երկրների շրջանում և Արևելյան հարևանության մեջ, որը ներդրել է Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը», - հավելեց Արմստատի ներկայացուցիչը: Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում հինգ հոդված է հատկացված վիճակագրության ոլորտին: Մասնավորապես, Հոդված 30-ում նշվում է, որ կողմերը պետք է մշակեն և ամրապնդեն վիճակագրությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով միջազգային մակարդակով համադրելի և արժանահավատ վիճակագրական տվյալներ ժամանակին տրամադրելու երկարաժամկետ նպատակի ապահովմանը: Ըստ համաձայնագրի` ակնկալվում է, որ կայուն, արդյունավետ և մասնագիտական անկախ ազգային վիճակագրական համակարգի միջոցով կտրամադրվեն այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են Եվրամիությունում և Հայաստանում քաղաքացիների, գործարարության և որոշում կայացնողներին՝ նրանց ընձեռելով դրանց հիման վրա տեղեկացված ձևով որոշումներ կայացնելու հնարավորություն:
15:13 - 01 փետրվարի, 2022
Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալներով առաջատար են ԱՄՆ-ն, Չինաստանը և Իսպանիան

 |armenpress.am|

Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալներով առաջատար են ԱՄՆ-ն, Չինաստանը և Իսպանիան |armenpress.am|

armenpress.am:  Մարդասիրական օգնության կարգով 2021-ի հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 312.5 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 1 մլրդ 434.3 մլն դրամ կամ  2 մլն 750.6 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ ավել է 18.9 տոկոսով: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Ամենաշատը Հայաստան  են ուղարկվել մանածագործական իրեր՝ 801.4 հազար դոլարի, այնուհետև տարբեր արդյունաբերական ապրանքներ՝ 553.9 հազար դոլարի, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 511.8 հազար դոլարի, սարքեր և ապարատներ՝ 464.9 հազար դոլարի: Ընդ որում ամենաշատ մարդասիրական օգնություն է ուղարկել Միացյալ Նահանգները՝ 757.5 հազար դոլարի, որը 2020-ի հունվար-փետրվարի նկատմամբ ավել է 94.7 տոկոսով: Այնուհետև ամենաշատ մարդասիրական օգնություն է ուղարկել Չինաստանը՝ 470.7 հազար դոլարի՝ նախորդ տարվա նկատմամբ ավելանալով 4 անգամ, որից հետո՝ Իսպանիան՝ 426.8 հազար դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելանալով 115.4 անգամ:
18:22 - 05 ապրիլի, 2021
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով |armtimes.com|

Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով |armtimes.com|

armtimes.com: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է հերթական մարդահամարը։ Այն նախատեսված էր անցած՝ 2020 թվականին, բայց կորոնավիրուսի համավարակի ու երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով վիճակագրական կոմիտեի առաջարկով եւ կառավարության որոշմամբ մարդահամարի ժամկետը հետաձգվել էր մեկ տարով։ Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը պարզաբանեց՝ մարդահամարի ժամկետի երկարաձգումը պայմանավորված էր նրանով, որ մարդահամարի հաշվառումն անցկացվելու էր համակցված եղանակով, և բացի բնակչության պետական ռեգիստրի տվյալներից, պետք է իրականացվեր նաև բնակչության 25 տոկոսի անմիջական հարցում` այսինքն ստանալու մարդահամարի ծրագրով սահմանված այն տվյալները, որոնք ներառված չեն բնակչության   ռեգիստրում, որն էլ ենթադրում է մարդահամարի աշխատակիցների շփում շուրջ 750 000 մարդու հետ: «Ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակում մարդահամարի աշխատանքների հետագա ընթացքի ապահովումը դառնում էր ռիսկային, ինչով պայմանավորված Վիճակագրական կոմիտեի առաջարկով, ՀՀ կառավարության որոշմամբ, 2020թ. հոկտեմբերի 18-27 անցկացվելիք մարդահամարի ժամկետը մեկ տարով երկարաձգվեց», - ասաց Կույումջյանը։ Այսպիոսվ, հաջորդ մարդահամարը կանցկացվի 2021թ. հոկտեմբերի 14-23-ը և ըստ նախնական գնահատականների տվյալների հավաքումը կանցկացնեն 2 200 հաշվարար ու 450 հրահանգիչ-հսկիչ: Ներգրավվելու են նաև առնվազն 27 մարզային և ք.Երևանի դաշտային աշխատանքների համակարգողներ ու 383 ցուցակագրողներ, որոնք պետք է անցնեն ուսուցման համապատասխան դասընթաց և գիտելիքների ստուգում: Աշխատակիցները ընտրվելու են Վիճակագրական կոմիտեի կողմից անցկացվելիք մրցույթի միջոցով։ Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, տվյալների մշակման և տարածման աշխատանքների ծախսերը, նախնական գնահատմամբ, կազմում է շուրջ 1․4 մլրդ դրամ։ Վերջնական արդյունքները, ըստ Կարինե Կույմուջյանի պատրաստ կլինեն 2022 թվականին։ «Մարդահամարի նախնական արդյունքների հրապարակումը՝ միջոցառումների ծրագրով նախատեսված է 2022թ. 1-ին եռամսյակում, իսկ վերջնական արդյունքները՝ սկսած 2022թ. 4-րդ եռամսյակից՝ ըստ մարդահամարի ծրագրի առանձին բաժինների»,- մանրամասնեց նա: Վիճակագրական կոմիտեն այս տարի ձեռք կբերի պլանշետներ` հաշվարարների և հրահանգիչ հսկիչների թվին համապատասխան: Հաշվարարներն ընտրված տնային տնտեսություններ այցելությունների միջոցով պլանշետներում լրացնելու են մարդահամարի հարցաթերթով սահմանված հարցերի պատասխանները՝ տնային տնտեսության յուրաքանչյուր անդամի համար: Կարինե Կույումջյանի խոսքով, պլանշետները կօգտագործվեն նաև մարդահամարից հետո Վիճակագրական կոմիտեի կողմից անցկացվող` տնային տնտեսությունների կենսապայմանների, աշխատուժի և այլ ընտրանքային հետազոտությունների ժամանակ: Մինչ բուն մարդահամարի անցկացումը, Հայաստանում 2019 թվականի հոկտեմբերի 3-12-ն անցկացվել է փորձնական  մարդահամար՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքում և Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս և Մայակովսկի համայնքներում։ Դրա նպատակը, ըստ Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, հետեւյալն էր․ «Փորձարկել 2020թ. անցկացվելիք մարդահամարի հարցաթերթի և մեթոդաբանական այլ գործիքների, տվյալների հավաքման, վիճակագրական մշակման, դասակարգումների և կազմակերպչական գործառույթների, հավաքված տվյալների մշակման նպատակով իրականացված ծրագրային ապահովմանն առնչվող գործառույթները՝ ՀՀ բնակչության 1 տոկոսը ներառող բնակչության շրջանում»։ Ավելին՝ armtimes.com-ում
11:55 - 23 հունվարի, 2021
Մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը աճել է 8.5%-ով

Մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը աճել է 8.5%-ով

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2020թ. դեկտեմբերին կազմել է 518.9 դրամ, ինչը 8.5%-ով բարձր է 2019թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից (478.2 դրամ): Ինչպես հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, 2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 3.4% և 3.9% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):  2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.7% և 8.5% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 0.7% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.3% նվազումով: 
10:27 - 21 հունվարի, 2021
Առաջարկում է Վիճակագրական կոմիտեին տարածք հատկացնել պետական շենքում՝ պետբյուջեից այդ ծախսը տնտեսելով |hetq.am|

Առաջարկում է Վիճակագրական կոմիտեին տարածք հատկացնել պետական շենքում՝ պետբյուջեից այդ ծախսը տնտեսելով |hetq.am|

hetq.am: Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է Վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության գործունեությունն ապահովել պետական սեփականություն հանդիսացող շենքում՝ պետական բյուջեից այդ նպատակով հատկացվող ծախսը տնտեսելով։ Նման որոշման նախագիծ է հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Վիճակագրական կոմիտեն 2016 թվականի մարտի 1-ից Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքում զբաղեցնում է 350 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք: 2021 թվականին պետական բյուջեից այդ տարածքի վարձակալության համար հաշվարկվել է 10 միլիոն 361 հազար դրամ։ Այնինչ 2021 թվականի հուլիսի 1-ից առաջարկվող տարածք տեղափոխվելու արդյունքում կտնտեսվի այդ գումարը, որի հաշվին էլ առաջարկվող տարածքի պայմանները կբարելավվեն։    
18:49 - 15 դեկտեմբերի, 2020
Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4% |armenpress.am|

Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4% |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4% այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է զգալի աճ՝ 7.6%, որը գերազանցում է 2018-ին գրանցված 5.2% աճին: Սպառողական գների ինդեքսը 2018-ի նկատմամբ աճել է 1.4 %-ով: Ինչպես հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, 2019-ի աղքատության մակարդակի ցուցանիշը համադրելի չէ 2018-ին արձանագրված 23.5% աղքատության ցուցանիշին՝ պայմանավորված աղքատության գծի, ինչպես նաև սպառման և աղքատության չափման մեթոդաբանության փոփոխությամբ: 2019-ի համար գնահատված աղքատության մակարդակները 2009 թվականի սպառման զամբյուղի և մեթոդաբանության վրա հիմնված աղքատության գնահատման ցուցանիշներից  տարբերվում են երեք առումով. ա) սպառման ագրեգացված ցուցանիշը հաշվարկվել է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ-ում) վերանայված հարցաշարի տվյալների հիման վրա, բ) ՏՏԿԱՀ-ում կիրառվել է տվյալների հավաքման նոր մեթոդ` գրասալիկի (պլանշետ) միջոցով,  գ) փոփոխվել է աղքատության գծերի հաշվարկման մեթոդաբանությունը: Ըստ Վիճկոմի՝ բնակչության բարեկեցության, կենսամակարդակի գնահատման կարևոր քանակական ցուցանիշ է համարվում տվյալ երկրում աղքատության մակարդակը: Աղքատությունն արտահայտվում է տարբեր ձևերով և շոշափում կյանքի տարբեր կողմերը` սպառում, պարենային անվտանգություն, առողջություն, կրթություն, իրավունքներ, ներառյալ ձայնի, անվտանգության, արժանապատվության և արժանապատիվ աշխատանքի իրավունքը: Բնակչության կենսամակարդակի փոփոխության դինամիկան նկարագրվել է նյութական և ոչ նյութական աղքատության տեսանկյունից: Ոչ նյութական աղքատության բնորոշիչներն են` վատ առողջությունը, կրթական ցածր մակարդակը կամ անգրագիտությունը, սոցիալական անտեսվածությունը կամ մերժվածությունը, անպաշտպանվածությունը, իրավունքների և խոսքի ազատության անկիրառելիությունը, այն է՝ գործնականում սեփական խնդիրների մասին հայտնելու անկարողությունը: Ոչ նյութական աղքատության հաղթահարման հիմնական ուղղությունը կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության բարելավումն է, այն է՝ անվճար ծառայությունների հասցեականության առավել հստակությունը և վճարովի ծառայություններից օգտվելու կարողությունների  աճը: Աղքատության չափման հիմնական (պաշտոնական) մոտեցումը Հայաստանում համարվում է 2019-ի մեթոդաբանությունից բխող բացարձակ՝ ըստ սպառման, աղքատությունը: Նշված համատեքստում, համաձայն Համաշխարհային բանկի սահմանման, բացարձակ աղքատությունը՝ տնային տնտեսությունների որոշակի կենսամակարդակի ընդունելի նվազագույնի ապահովման անկարողությունն է: Հայաստանում բարեկեցության մակարդակը գնահատելու համար օգտագործվում է սպառման ագրեգացված ցուցանիշը: Միջազգային փորձից ելնելով, ընդունված է, որ սպառումը եկամտի համեմատ ավելի ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացնում բարեկեցության մակարդակի վերաբերյալ, քանզի տնային տնտեսության սպառման ագրեգատը սովորաբար ավելի ճշգրիտ տեղեկատվություն է պարունակում և այդքան էլ զգայուն չէ կարճատև տատանումների նկատմամբ, քան եկամտի ցուցանիշը, հատկապես ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում: Եկամուտների մասին տեղեկատվությունը պակաս վստահելի է, քանի որ եկամուտները հաճախ թաքցվում կամ ավելի պակաս են նշվում հարցվողների կողմից, ինչպես նաև, եկամուտների որոշ տեսակների բնորոշ է սեզոնայնության նշանակալիությունը: Սպառման  ագրեգացված  ցուցանիշը  ներառում  է  հետևյալ  բաղկացուցիչները.  (ա) սպառված պարենային և ոչ պարենային ապրանքների արժեքը, ներառյալ սեփական արտադրության ապրանքները, մարդասիրական կազմակերպություններից և այլ աղբյուրներից ստացված օգնությունը և (բ) երկարատև օգտագործման ապրանքների հաշվարկային արժեքը: Հայաստանում նյութական աղքատությունը գնահատելու համար օգտագործվում է բացարձակ աղքատության հայեցակարգը: Հայաստանի բնակչությունն, ըստ աղքատության կարգավիճակի, բաժանվում է աղքատ և ոչ աղքատ տնային տնտեսությունների: Աղքատներն իրենց հերթին ներառում են` չափավոր (շատ) աղքատներ և նրանց թվում` ծայրահեղ աղքատներ: Աղքատությունը Հայաստանում գնահատվում է 1996-ից սկսած: 2019-ից Հայաստանում օգտագործվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ թվով չորրորդ մեթոդաբանությունը (չորս մեթոդաբանությամբ հաշվարկված աղքատության ցուցանիշները։ Ըստ վերին գծի աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից, ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից, իսկ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության միջին գծից՝ ինչն աղքատության ստորին և վերին գծերի միջինն է: Չնայած, որ աղքատությունը գնահատելու համար ավելի հաճախ օգտագործվող ցուցանիշն աղքատության մակարդակն է, այն հաշվի չի առնում աղքատության ինտենսիվությունը կամ, ինչպես հաճախ անվանում են, աղքատության ճեղքվածքը, որը ցույց է տալիս, թե որքանով են աղքատ տնային տնտեսությունները ցածր աղքատության գծից: Աղքատության   խորությունը   հաշվարկվում   է   աղքատ   բնակչության   հաշվով   և   ցույց   է   տալիս աղքատության պակասուրդը, այսինքն` թե որքանով է աղքատների միջին եկամուտը (կամ սպառումը) ցածր աղքատության գծից: Աղքատության խորության (2019-ի համար՝ 10.1%) գնահատականը նաև ցույց է տալիս, որ եթե երկիրը հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով (և աղքատ, և ոչ աղքատ) մոբիլիզացնելու աղքատության գծի 10.1%-ին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին միայն աղքատ տնային տնտեսություններին, ապա աղքատությունը տեսականորեն կվերանար, ենթադրելով, որ աղքատներին ուղղված աջակցությունն ամբողջությամբ հատկացվում է աղքատներին: Աղքատության սրությունը արտացոլում է աղքատների միջև եղած սպառման անհավասարությունը: Այն արտացոլում է այն փաստը, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության գծից, իսկ որոշ աղքատներինը` շատ մոտ: 2019-ին աղքատության սրությունը եղել է 3.4%: 2019-ին աղքատության վերին, ստորին և ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաև աղքատության միջին գիծը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար, 53 043 դրամ (կամ 110.3 ԱՄՆ դոլար), 35 054 դրամ (կամ 72.9 ԱՄՆ դոլար), 23 763 դրամ (կամ 49.4 ԱՄՆ դոլար) և 44 048 դրամ (կամ 91.7 ԱՄՆ դոլար):
10:34 - 03 դեկտեմբերի, 2020
Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.3%

 |armenpress.am|

Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 1.3% |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հոկտեմբերը 2019թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 1.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.5%: Այս մասին հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Ընդ որում, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի մեկամյա գնաճը կազմել է 0.6%,  մեկամսյա գնաճը՝ 0.8, իսկ ալկոհոլային խմիչքինը և ծխախոտային արտադրատեսակներինը, համապատասխանաբար, 9.7% և 0.1% (անհատական սպառումն՝ ըստ նպատակների դասակարգիչ (ԱՍԸՆԴ) երկու նիշ մակարդակի)։  Հագուստի և կոշիկի սպառողական գները այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 2.8%-ով, իսկ 2020-ի սեպտեմբերի համեմատ աճել 3.4%-ով։ Բնակարանային ծառայությունների, մատակարարվող ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների 12-ամսյա գնաճը կազմել է 0.3%, մեկամսյա գնաճը՝ 0.1%, իսկ «տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն» խմբում, համապատասխանաբար,  1.7% և  0.4%-ով։ Առողջապահության ոլորտում մեկ տարվա ընթացքում գներն աճել են 2.5%-ով, իսկ մեկ ամսվա կտրվածքով դրանց փոփոխություն չի արձանագրվել, տրանսպորտի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 1.1% և 0.6%, կապի ոլորտում 12-ամսվա կտրվածքով գրանցվել է գների 0.1%-ով նվազում, իսկ մեկամսյա կտրվածքով՝անփոփոխ վիճակ։ Այս տարվա հոկտեմբերին 2019-ի նույն ամսվա համեմատ հանգստի և մշակույթի ծառայությունների գներն աճել են 1.1%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ նվազել 2.8%-ով, կրթության ոլորտում, համապատասխանաբար, գրանցվել է  գների 2.0% աճ և անփոփոխ վիճակ, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների ոլորտում՝ 1.7% և 0.7% նվասզում։ Այլ տարբեր ապրանքների և ծառայությունների գները մեկ տարում աճել են 4.0%-ով, իսկ մեկ ամսում՝ 0.2%-ով։ 
10:04 - 06 նոյեմբերի, 2020
Սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7․5 տոկոսով․ շինարարության ծավալներն աճել են
 |armtimes.com|

Սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7․5 տոկոսով․ շինարարության ծավալներն աճել են |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի սեպտեմբերին 2019-ի սեպտեմբերի համեմատ նվազել է 7.5 տոկոսով: Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ էության՝ մի շարք ոլորտներում առկա անկումային վիճակը որոշակիորեն կարգավորվել է։ Աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 3.9 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 1.4 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 3.9 տոկոս: 2020-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շինարարության ծավալը, ի տարբերություն նախորդ մի քանի ամիսների անկման, աճել է 0.6 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը եւս աճել է՝ 1.8 տոկոսով։ Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները 2020-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 12.4 տոկոսով, սակայն այստեղ կարեւոր է արձանագրել, որ այս նվազումը պայմանավորված է ներմուծման նվազմամբ, քանի որ արտահանումը աճել է 4.6 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 20.4 տոկոսով:  
12:28 - 26 հոկտեմբերի, 2020