Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների նիստը |azatutyun.am|
azatutyun.am: Մինսկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, հայտնում է BelTA-ն։
Միջոցառման վայր է ընտրվել Բելառուսի Ազգային գրադարանը։Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցում համատեղ այս նիստին: Վաղը ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին չի մասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
18:23 - 22 նոյեմբերի, 2023