Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հայաստանի «Խաղաղության Խաչմերուկ» նախագիծը
 |armenpress.am|

Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հայաստանի «Խաղաղության Խաչմերուկ» նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան ցանկանում է, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե՝ պառակտման։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և  անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե՝ պառակտման։ Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրամիության միջև հաղորդակցական կապերը զարգանան»,-ասել է Մակրոնը՝ այդ ընդհանուր հավակնություններում ողջունելով Հայաստանի ներդրումը «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությամբ։
21:25 - 21 փետրվարի, 2024
Մեր խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն է. Փաշինյանը` ֆրանսիական զենքի մասին
 |armeniasputnik.am|

Մեր խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն է. Փաշինյանը` ֆրանսիական զենքի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չպետք է անհանգստություն առաջացնի։ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Նա հավաստիացրեց, որ Հայաստանի խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն է։ «Շնորհակալ եմ Հայաստանի դիմադրողականության գործում ցուցաբերած աջակցության համար։ Պաշտպանության ոլորտում մեր հարաբերությունները, որոնք ըստ էության նոր են, էական են տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար»,– ասաց Փաշինյանը։   ՀՀ վարչապետի խոսքով` այս համատեքստում կան քննադատություններ, բայց Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Էմանուել Մակրոնն էլ իր հերթին նշեց, որ Ֆրանսիան կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում։   «Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար, և Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով` չցանկանալով որևէ էսկալացիա»,–ասաց նա։   Անդրադառնալով 2022թ–ի Պրահայի քառակողմ հանդիպմանը` ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այնտեղ տարածաշրջանային խաղաղության և կայունության անկյունաքարային սկզբունքներն են դրվել։ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ սկզբունքներին հավատարիմ մնալու դեպքում խաղաղությունը հասանելի է։
21:10 - 21 փետրվարի, 2024
Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականության և քարտեզների վերաբերյալ․ Մակրոն |tert.am|

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականության և քարտեզների վերաբերյալ․ Մակրոն |tert.am|

tert.am: Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, և փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին։ Այս մասին Ֆրանսիայում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Մենք համոզված ենք, որ դրա համար կարող ենք հասնել միայն միջազգային իրավունքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձռմխելիության հարգման դեպքում։ 2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևի հետ Դուք վերահաստատեցիք ձեր հանձնարառությունը  Ալմաթայի հռչակագրում։ Եվ անհրաժեշտ է որպեսզի Ադրբեջանը  փարատի երկիմաստությունը։ Առավել քան անհրաժեշտ է, որպեսզի, որ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին, որպեսզի բարեխիղճ  աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։ 
20:45 - 21 փետրվարի, 2024
Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար. Մակրոն |1lurer.am|

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար. Մակրոն |1lurer.am|

1lurer.am: Մակրոնն անհամաչափ է անվանել փետրվարի 13-ին Ներքին Հանդում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի հարվածը: Այս մասին ՀՀ վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա նշել է՝ իրենց հանդիպումը թույլ կտա խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների մասին։ «Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում  են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում: Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել, ինչը ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ: Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և վիրավոր»,- ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին․ «Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դեպքում»։  
20:25 - 21 փետրվարի, 2024
Եթե Ռուսաստանը հաղթի, Եվրոպայի և ՌԴ-ի բոլոր հարևանների անվտանգությունը կասկածի տակ է դրվելու. Մակրոն |tert.am|

Եթե Ռուսաստանը հաղթի, Եվրոպայի և ՌԴ-ի բոլոր հարևանների անվտանգությունը կասկածի տակ է դրվելու. Մակրոն |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 2024 թվականի փետրվարին մտադիր է այցելել Կիև՝ Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների հետ քննարկելու զենքի նոր մատակարարումները։ Նա չի հայտնել Ուկրաինայի մայրաքաղաք իր այցի կոնկրետ ժամկետները։Նա ասել է, որ Ֆրանսիան շուտով Ուկրաինային կփոխանցի մոտ 40 SCALP հրթիռ, մի քանի հարյուր ռումբ և Ceaser ինքնագնաց հրետանային կայանքներ։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի, և մենք չպետք է դա անենք, քանի որ Եվրոպայի և Ռուսաստանի բոլոր հարևանների անվտանգությունը կասկածի տակ է դրվելու»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահըմեծ մամուլի ասուլիսի ժամանակ: Բացի այդ, Էմանուել Մակրոնի խոսքով, Ֆրանսիայի և Ուկրաինայի իշխանություններն արդեն ավարտել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի շուրջ աշխատանքը, որը կարող է ստորագրվել մոտ ապագայում։
10:13 - 17 հունվարի, 2024
Մակրոնը «խիզախություն» է որակել Հայաստանի կողմից Հռոմի ստատուտին միանալը
 |tert.am|

Մակրոնը «խիզախություն» է որակել Հայաստանի կողմից Հռոմի ստատուտին միանալը |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է Հայաստանի խիզախությունը՝ Հռոմի ստատուտին միանալու համար: Մակրոնի խոսքը X սոցկայքի միկրոբլոգում մեջբերել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին: «Այստեղ ես կցանկանայի ավելացնել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին: Շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգություններն են բերել այս երկրին և այս ժողովրդին», - ասել է Մակրոնը: Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը: Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Պատճառն այն է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պարտավոր են ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայն։
11:58 - 11 դեկտեմբերի, 2023
Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
 |armenpress.am|

Սի Ծինփինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև Գազայի հատվածում տիրող իրադրությունը։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ Ծինփինը Մակրոնին հայտնել է, որ ցանկանում է ֆրանսիական ընկերությունների կողմից ավելի շատ ներդրումներ Չինաստանում։ Նա նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիան արդար և ոչ խտրական միջավայր կստեղծի չինական ընկերությունների համար։ Բացի այդ, Սի Ծինփինը հայտնել է, որ Չինաստանը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ֆրանսիայի հետ ՄԱԿ-ում և այլ բազմակողմ կազմակերպություններում։ Ի դեպ, Չինաստանն այս ամիս ստանձնել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահությունը։ Չինաստանի ղեկավարը Ֆրանսիայի նախագահին նաև կոչ է արել ավելի կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման հարցում։ Երկու ղեկավարները նաև տեսակետներ են փոխանակել Գազայի հատվածում ընթացող հակամարտության վերաբերյալ և համաձայնել են, որ չպետք է թույլ տալ իրավիճակի վատթարացում, հատկապես՝ հումանիտար ճգնաժամի խորացում։ Կողմերը նաև համակարծիք են այն հարցում, որ պաղեստինաիսրայելական հակամարտության լուծման ճանապարհը երկու պետությունների ստեղծումն է։
17:11 - 20 նոյեմբերի, 2023
Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ֆրանսիայի նախագահը նախ իր ցավակցություններն է հայտնել վարչապետին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ցավակցությունների համար: Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում և շեշտել ՀՀ կառավարության շահագրգռվածությունն այդ հարցում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:  Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
22:37 - 09 նոյեմբերի, 2023