Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ։

Ծնվել է 1959թ․ հուլիսի 10-ին։ 1977-1979 թթ. սովորել է Ստավրոպոլի ուսումնա-ավիացիոն կենտրոնում՝ կործանիչ օդաչու, 1980-1984 թթ. սովորել է Ակտյուբինսկի քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնարանում՝ ինժեներ օդաչու:

1989-1992 թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի ակադեմիայի Թռիչքների անվտանգության ամբիոնի ասպիրանտ։ 1984-1989 թթ. աշխատել է Երևանի Էրեբունի օդանավակայանում՝ ՅԱԿ-40 օդանավի օդաչու, 1989-1996 թթ.՝ ՅԱԿ-40, ԻԼ-76 օդանավերի հրամանատար:

1999-2003 թթ. եղել է «Ֆենիքս Ավիա» ավիաընկերության թռիչքների կառավարման տնօրեն, 2003-2018 թթ.՝ «Ֆենիքս Ավիա Գալֆ» ընկերության գլխավոր տնօրեն:

2019 թ. մարտից մինչև 2020թ. ապրիլ եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։