Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Կրեմլում արձագանքել են Ուկրաինայի նախագահական ընտրություններին |tert.am|

Կրեմլում արձագանքել են Ուկրաինայի նախագահական ընտրություններին |tert.am|

tert.am: Ռուսական իշխանություններն առայժմ որևէ գնահատական չեն տա Ուկրաինայի նախագահական ընտրություններին և մտադիր են սպասել քվեարկության երկրորդ փուլի արդյունքներին: Այդ մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է korrespondent.net-ը: «Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեն ավարտվել, առջևում երկրորդ փուլն է, այդ իսկ պատճառով առայժմ եզրահանգումներ անելը դեռ վաղ է, պետք է սպասել»,-նշել է Պեսկովը:Նա չի խոսել նաև առաջին փուլում առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկիի գրանցած արդյունքների մասին վերաբերմունքի շուրջ: «Քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել, չի կայացել երկրորդ փուլը, և պարզ չէ հաղթողը, այդ մասին խոսելը վաղ ենք համարում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:Նա նաև նշել է, որ Մոսկվան թեկնածուներից ոչ ոքի չի շնորհավորի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու առթիվ: «Քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել, երկրորդ փուլ անցնելու առթիվ շնորհավորելը, հավանաբար, ճիշտ չի լինի, այդ իսկ պատճառով, բնականաբար, դրա մասին խոսք չկա, որովհետև Ուկրաինայում ընտրությունների հաղթողը դեռ պարզ չէ»,-ասել է Պեսկովը:
12:33 - 01 ապրիլի, 2019
Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

armtimes.com: Ուկրաինայի ԿԸՀ-ն դեռևս հաշվել է քվեաթերթիկների 35.47 տոկոսի արդյունքները, որոնց համաձայն՝ շոումեն Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների 30․22 տոկոսի աջակցությունը։ Նրան հաջորդում է պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Նա ստացել է 16․69 տոկոս ձայն, իսկ Յուլյա Տիմոշենկոյին աջակցել է ընտրողների 13․14 տոկոսը։ Այս մասին հայտնում է ուկրաինական unian գործակալությունը: Հաշվարկվելու է ընդհանուր առմամբ 5 մլն 074 հազար 920 քվեաթերթիկ: Թեպետ Զելենսկին բավական շատ թվով ձայներ է հավաքել, սակայն դա բավարար չէ հաղթանակի համար: Թեկնածուներից ոչ ոք չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, կկայանա ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավել շատ ձայներ հավաքած 2 թեկնածուները՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն: Ազգային էքզիթ փոլի արդյունքներն էլ ցույց են տալիս, որ Վլադիմիր Զելինսկին հավաքել է ձայների 30.4 տոկոսը, Պորոշենկոն՝ 17.8 տոկոսը, իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ 14.2 տոկոսը:
05:30 - 01 ապրիլի, 2019