Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Հունաստանը հերքել է Էրդողանի խոսքերը՝ սահմանում երկու միգրանտի մահվան վերաբերյալ
 |aysor.am|

Հունաստանը հերքել է Էրդողանի խոսքերը՝ սահմանում երկու միգրանտի մահվան վերաբերյալ |aysor.am|

aysor.am: Հունաստանի կառավարության պաշտոնմական ներկայացուցիչ Ստելիոս Պեթսասը հերքել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, թե հույն սահմանապահները սահմանում, իբր, սպանել են երկու միգրանտի: Էրդողանը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկուշաբթի հունական զորքերը սպանել են երկու միգրանտի և ծանր վիրավորել մեկին, երբ  նրանք փորձել են հատել թուրք-հունական սահմանը: «Հունական սահմանային ուժերը չեն գնդակահարել որևէ մեկին, ով փորձել է ապօրինի մուտք գործել Հունաստան: Հակառակ դեպքում դա ոչ այլ ինչ է, քան կոպիտ և կանխամտածված ապատեղեկատվություն. Կեղծ լուրեր», - գրել է Պեթսասը՝ Twitter- ի իր միկրոբլոգում՝ ավելացնելով «կեղծ» «թուրքական քարոզչություն» հեշթեգներ:
14:02 - 03 մարտի, 2020
Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում |tert.am|

Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում |tert.am|

tert.am: Ֆրանսիան հանդես է եկել ի աջակցություն Հունաստանի և Բուլղարիայի՝ հայտարարելով, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ria.ru-ն:Օրերս Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլևս չի կարողանա զսպել փախստականների հոսքը երկիր և ԵՄ-ի հետ բացել է իր սահմանները:«Լիակատար աջակցություն հատնելով Հունաստանին և Բուլղարիային՝ Ֆրանսիան պատրաստ է ներդրում ունենալ եվրոպական երկրների՝ օպերատիվ օգնություն ցուցաբերելու և սահմանները պաշտպանելու համար գործադրվող ջանքերում: Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի խուսափենք մարդասիրական և միգրացիոն ճգնաժամից»,- Twitter-ում գրել է Մակրոնը:Կիրակի Հունաստանի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ փախստականների հետ կապված իրադրությունը «լուրջ, բացառիկ և անհամաչափ սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը»:
11:49 - 02 մարտի, 2020
Առնվազն 18 հազար փախստականներ հատել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև սահմանը |azatutyun.am|

Առնվազն 18 հազար փախստականներ հատել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև սահմանը |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն 18 հազար փախստականներ են հատել Թուրքիայի և Եվրամիության միջև սահմանը՝ սիրիական Իդլիբում զինված հակամարտության սրացման հետևանքով: Այս մասին հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Շաբաթ օրը վաղ առավոտյան հունական ոստիկանությունը Թուրքիայի հետ սահմանին արցունքաբեր գազ է կիրառել սիրիացի փախստականների խմբերի ուղղությամբ, ականատեսների վկայությամբ, փախստականներն իրենց հերթին քարեր են նետել դեպի ոստիկանները՝ փորձելով ներխուժել Հունաստանի տարածք: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ Անկարան պատրաստ է միլիոնավոր փախստականների համար անվտանգ գոտի ստեղծել երկրի հարավում: Էրդողանը միևնույն ժամանակ սպառնացել է փախստականներին ուղարկել Գերմանիա, եթե Բեռլինը չկատարի միգրանտների ճամբարների ֆինանսավորման իր խոստումը:
16:49 - 29 փետրվարի, 2020
Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրեր են ստորագրվել

Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրեր են ստորագրվել

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին Աթենքում մասնակցել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցության ծրագրերի քննարկմանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։ Հույն գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2019թ. համագործակցության արդյունքները, քննարկվել է 2020թ. համագործակցության ծրագիրը։ Կողմերը բարձր են գնահատել համագործակցության արդյունքներն ու իրականացված միջոցառումները։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը, որը ներառում է 21 միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում՝ ուսումնավարժական ծրագրեր հատուկ նշանակության ուժերի, ռազմաբժշկական և մարտավարական պատրաստության այլ ուղղություններով, փորձի փոխանակում կիբեռանվտանգության, ինժեներեկան և այլ բնագավառներում, ռազմաքաղաքական խորհրդակցություններ, տեղեկատվության փոխանակում։ Նույն օրը, Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների՝ պաշտպանական քաղաքականության պաշտոնյաների ձևաչափով կայացած հանդիպման արդյունքներով, ստորագրվել է 2020 թվականի եռակողմ գործողությունների ծրագիրը։ Այն ներառում է տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում ուսումնավարժական եռակողմ ծրագրերին և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Ներկայացվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ կողմերի դիրքորոշումները։
21:34 - 28 փետրվարի, 2020
Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը |tert.am|

Հունաստանի իշխանությունները հաստատել են երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը |tert.am|

tert.am: Հունաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հաստատել է երկրում  կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։Վարակը հայտնաբերվել է Սալոնիկում, վարակվածը 38-ամյա կին է, որը վերջերս է վերադարձել Իտալիայից: «Կինը վերադարձել է հյուսիսային Իտալիա կատարած ուղևորությունից և ներկայում առողջական վիճակի բարդացումներ չունի»,-տեղեկացրել է Հունաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սոտիրիս Ցիոդրասը:Առողջապահության նախարարության տվյալներով՝ կինը հոսպիտալացվել է, վերջին օրերին նրա հետ շփված բոլոր մարդիկ մեկուսացվել են:Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 2459-ի: Նշվում է, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակումներ են գրանցվել աշխարհի 33 երկրներում:
18:29 - 26 փետրվարի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

Փետրվարի 25-ին Ժնևում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: Գործընկերներն անդրադարձան հայ-հունական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում եղբայրական Հունաստանի հետ հաստատված ջերմ հարաբերությունները՝ հիմնված դարերից եկող պատմական կապերի և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Արտգործնախարարները վերահաստատեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված համատեղ նախաձեռնություններով հադես գալու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ անցյալ տարի հաստատված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը գալիս է համալրելու երկկողմ օրակարգը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռակողմ ձևաչափի շրջանակներում 2020 թ․ ապրիլին Երևանում կայանալիք առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ: Դրական գնահատելով Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը՝ արտգործնախարարները շեշտեցին բարձրաստիճան փոխայցելություններին և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններին նոր լիցք հաղորդելու կարևորությունը: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Դենդիասը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
12:58 - 26 փետրվարի, 2020
Սատարում ենք Հունաստանին, դեմ ենք Թուրքիայի գործողություններին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար |ermenihaber.am|

Սատարում ենք Հունաստանին, դեմ ենք Թուրքիայի գործողություններին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար |ermenihaber.am|

ermenihaber.am: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել է, որ Միջերկրական ծովում առկա տարաձայնությունների հարցում Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսի Հանրապետությանը, սակայն դեմ է Թուրքիային: «Ֆրանսիան, Էգեյան ծովում և Միջերկրական ծովում լարված իրավիճակները հաղթահարելու համար ցանկանում է սատարել Հունաստանին»,-ասել է Փարլին: Նրա խոսքով` հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդիպման ժամանակ ընդգծել են, որ  վճռական են տրամադրված երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցում:  Փարլին նաև ասել է, որ եվրոպացի գործընկերների հետ միասին դատապարտում են Թուրքիայի կատարած իրավական խախտումները: Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև ստորագրված համաձայնագրի կապակցությամբ և հավելել, որ այդ համաձայնագիրը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը: Ըստ Փարլիի` այդ համաձայնագիրն անհամատեղելի է միջազգային  իրավունքի հետ:
09:30 - 25 փետրվարի, 2020
Հայ ժողովրդի հզորությունը տեսանելի է. Հունաստանի նախագահն այցելել է Մատենադարան |factor.am|

Հայ ժողովրդի հզորությունը տեսանելի է. Հունաստանի նախագահն այցելել է Մատենադարան |factor.am|

factor.am: Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ նոյեմբերի 6-ին այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Հունաստանի նախագահին դիմավորեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Շրջայցի ընթացքում Պրոկոպիոս Պավլոպուլոսին ներկայացվեցին ցուցասրահներում ցուցադրված ձեռագրերի նմուշները: Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը կիսվեց իր տպավորություններով: Նա նշեց, որ ձեռագրերի այս կենտրոնը շատ արժեքավոր թանգարան է: «Այն ներկայացնում է ոչ միայն հայկական, այլ մարդկային մշակույթը: Տեսնում ենք հայոց լեզվի, հայոց գրերի ճանապարհը, թե ինչքան տպավորիչ է: Այն, ինչ այստեղ տեսանք մեծ ներդրում է ընդհանուր մարդկության մշակույթում: Հայերենը, հայ գրողները նպաստեցին, որ թարգմանվի հունական գրականությունը: Այս թանգարանը մեծ կարևորություն ունի: Այդ իմաստով, կարծում եմ, որ Մատենադարանն ընդհանուր մարդկության մշակույթի կենտրոն է: Ինձ հուզեց այն մեծ ձեռագիրը, որ ձեր նախնիները ցեղասպանության ընթացքում դուրս են բերել և փրկել ոչնչացումից: Նրանք ամեն ինչ արել են, որ այդ վայրագություններից փրկեն ձեռագրերը: Դա ցույց է տալիս հայ ժողովրդի հզորությունը»,- ասաց Հունաստանի նախագահը:  
10:26 - 06 նոյեմբերի, 2019
1 տոկոս անկում՝ հրապարակված 9 տոկոս աճի փոխարեն․ Հրանտ Բագրատյան

1 տոկոս անկում՝ հրապարակված 9 տոկոս աճի փոխարեն․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Factor TV-ի եթերում անդրադարձել է տնտեսական աճի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալներին։ Մասնավորապես՝ վերջին տնտեսական ցուցանիշների համաձայն եռամսյակի կտրվածքով Հայաստանի տնտեսական ակտիվությունը ունեցել է 7 տոկոս աճ, իսկ ապրիլ ամսվա տվյալներով մոտավորապես 9 տոկոս աճ: Աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, բացի արտաքին առևտրից և էլեկտրաէներգիայի արտադրությունից: Հարցին, թե արդյոք սա բավարար չէ՞ հեղափոխությունից հետո մեկ տարվա համար, Հրանտ Բագրատյանը ասաց․ «Նախ, էդ տվյալները, եթե վերցնենք ապրիլ ամսվա 9,2 տոկոս աճը, սա իրականում գործ ունենք մի թվի հետ, որը կարա լինի իրոք 9.2 տոկոս աճ, բայց կարա լինի նաև 1.5 տոկոս անկում։ Նախ ապրիլ ամսվա աճը: Էս մարդը ապրիլը համեմատել ա անցյալ տարվա ապրիլի հետ: Քանի որ գյուղատնտեսությունն անում են եռամսյակային, ապրիլի թվում գյուղատնտեսություն չկա, որտեղ մենք ունենք փոքրիկ անկում: Գյուղատնտեսությունը համախառն ներքին արդյունքի 18 տոկոսն ա, եթե մենք աճել ենք 9.2 տոկոս, 9.2 տոկոսի 18 տոկոսը անում ա 1.7 տոկոս, այսինքն 9.2-ից հանենք 1.7։  7.5 ստացվե՞ց, ստացվեց: Հաջորդը՝ ապրիլ ամսին հունվար-ապրիլին առանց գյուղատնտեսության, տնտեսության ամենաարագ ճյուղերը եղել են խաղերը, 38.7 տոկոս, համարյա 40 տոկոս: Խաղերն արդեն կազմում են ՀՆԱ-ի 6.9 տոկոսը: 7 տոկոսանոց տեսակարար կշիռ ունեցող խաղերի 40 տոկոս աճը անում ա 2.8: Խաղերը հեշտությամբ կարելի է 2-3 անգամ ավելացնել, դա ՀՆԱ-ի մյուս ճյուղերի վրա չի ազդում, որովհետև իրանք նման կարգի նյութական ծախսեր չեն պահանջում: Հանգիստ կարող ենք մեր ստացած 7.5-ից հանել 2.4: Տակը կմնա 5.1: Լրագրողի հարցին, թե արդյոք մանիպուլյացիա կա թվերի մեջ, Բագրատյանը նշեց․ «Իհարկե, օգտվում է առիթից, որովհետև ՀՆԱ-ն թույլ ա տալիս իրան +-10 տոկոս խաղալ: ՀՆԱ-ի ցուցանիշն այդպիսին է: Բայց նա պարտավոր է ազնվորեն ասել, ինչու է ՀՆԱ-ի այդ երկու տոկոսը և ասել, որ շատ հույս մի դրեք: Ուրեմն մնաց 5.1: Մեկ տոկոս լրացուցիչ աճ ինքը ստացել է կուտակայինի պատճառով: Տեսեք, կուտակայինը արտադրվել է և... չէ, որ անցյալ տարի կուտակայինը կրկնապատկվեց, եռապատկվեց նույնիսկ, էսպես ասեմ, ոչ կոմպետենտ Տիգրան Սարգսյանի արածը էս կառավարությունն արդեն թավշյա հեղափոխությունից հետո եռապատկեց: Ստացվել է այնպես, որ, քանի որ այդ եկամուտները մարդկանց վերադարձվելու են 45 տարի հետո, իսկ հիմա ներկայումս մենք միայն տալիս ենք կուտակայինով, ստացող չունենք, ապա տարբերություն է առաջանում արտադրված ՀՆԱ-ի և ծախսված ՀՆԱ-ի միջև: Օրինակ, ասում ա աշխատավարձները 2 տոկոս ավել են եղել, քան անցյալ տարվա ապրիլին, սա միայն կուտակայինի պատճառով, որովհետև աշխատավարձի բարձրացում պետական հատվածում կամ թոշակի բարձրացում չի եղել: Մի տոկոս էլ ստեղ աճեցինք, 5.1-ից հանենք 1 տոկոս, կմնա 4.1: Ապրիլ ամսին ունեցել ենք 21 աշխատանքային օր, անցյալ տարի ապրիլին ունեցել ենք քսան, 21-ը 20-ից ավել ա հինգ տոկոս: Այսինքն հինգ տոկոսի չափազանցություն տենց ենք ունենում և, եթե վերցնես, օրինակ, իմ հաշվարկով, և ես կուզեի, որ վարչապետը սրան ուշադրություն դարձներ, ես նույնիսկ կարող եմ պնդել, որ ապրիլի նկատմամբ ունեցել ենք ՀՆԱ-ի 1 տոկոս անկում և սա նույնպես մտնում ա ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդաբանության մեջ»,- ասաց Հրանտ Բագրատյանը։ 
10:34 - 14 հունիսի, 2019