ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

ԵԱՏՄ-ում նախագահության ընթացքում կգործադրենք բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դինամիկայի ամրապնդման ուղղությամբ.Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ում նախագահության ընթացքում կգործադրենք բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դինամիկայի ամրապնդման ուղղությամբ.Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր սկսվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները: 2019 թ. հունվարի 1-ից Հայաստանն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզական Հանրապետության վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել է ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանին և ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում: Այնուհետև կայացել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով, ապա` ընդլայնված կազմով հանդիպումները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հարգելի գործընկերներ, Նիստի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ ձեզ Հայաստանում` Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Մեզ համար մեծ պատիվ է այս կարևոր միջազգային կառույցում նախագահելը և մեր երկրում մեզ հետ միասնական ինտեգրացիոն տարածքում ապրող բարեկամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունելը։ Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Եվրասիական տնտեսական միությունում մասնակցությունը մեր կառավարության գործունեության առաջնային ուղղություններից է։ Մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը` միևնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար։ Հարգելի ընկերներ, Այսօր Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առնչվում են մեր հասարակության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Հայաստանի կառավարությունն իրականացնում է մասշտաբային բարեփոխումներ, որոնց նպատակն, անշուշտ, մրցակցային և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է, որն հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա։ Վերջին տարվա ընթացքում մենք կարողացանք էական արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման և դատական իշխանության անկախության ամրապնդման հարցում։ Մեզ հաջողվեց նվազագույնին հասցնել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիաների գործունեությունը։ Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ։ Սա իր հերթին առողջացրել է երկրի տնտեսական և քաղաքական միջավայրը, և չեմ վարանի ասել, հասարակության բարոյական մթնոլորտն առհասարակ։ Գործուն միջոցառումներ են իրականացվել ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։ Իրականացվում են արմատական բարեփոխումներ հարկային համակարգում և հարկային վարչարարության մեջ։ Մենք նաև օպտիմալացում ենք իրականացնում պետական կառավարման համակարգում՝ ուղղված կառավարության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Բոլոր այս քայլերն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր և գործնական ներուժի ազատ իրացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։ Հայաստանն այսօր դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունը և կանխատեսելիությունը։ Կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում բարձրացել է կառավարության հաշվետվողականության և գործունեության թափանցիկության մակարդակը։ Ակնհայտ է զսպումների և հակակշիռների համակարգի ավելի արդյունավետ գործունեությունը։ Այս ամենը տեղի է ունենում երկրում ժողովրդավարության առավել հասուն ինստիտուտների ձևավորման, քաղաքացիական հասարակության և հիմնական ազատությունների առկայության պայմաններում։ Մեր կառավարությունն այսօր ունի լեգիտիմության բարձր աստիճան և հանրային վստահության աննախադեպ մակարդակ։ Սա մեծապես պարտավորեցնում է, բայց և միևնույն ժամանակ ոգեշնչում է համարձակ քայլերի և անձնազոհ աշխատանքի՝ ի շահ մեր ժողովրդի և երկրի։ Հարգելի ընկերներ, Մեր կառավարության գործունեության առաջնահերթությունները համահունչ են մեր Միության հիմքում դրված փիլիսոփայությանը։ Որպես արդյունք` մենք Միությանն անդամակցությունը դիտարկում ենք որպես մեր կառավարության նպատակներին և խնդիրներին հասնելու գործիքներից մեկը և որպես տնտեսական աճի ապահովման գործոններից մեկը։ Ուրախ եմ արձանագրել, որ նկատվում է Հայաստանի և Միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ։ Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018 թվականին հասել է 28.5 տոկոսի։ Արտահանումը դեպի Միության անդամ երկրներ աճել է 20 տոկոսով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը` 11 տոկոսով։ Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում։ Եվրասիական տնտեսական միության կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը և ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանաբար ձևավորումը։ Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը Միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ԵԱՏՄ թվային օրակարգի լիարժեք իրականացումը, որը մեր համագործակցության ռազմավարական ուղղություններից է:Մասնավորապես, մենք կարծում ենք, որ սեփական եվրասիական էկոհամակարգերի ստեղծումը կարող է նպաստել թվային ծառայությունների զարգացմանը, Միության անդրսահմանային ապրանքների ծառայությունների մասնաբաժնի ավելացմանը և թվային ծառայությունների և հարակից ապրանքների շուկաների կարգավորման հավասարակշռության ապահովմանը: Մենք առանձնահատուկ կարևորում ենք մեր Միության արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը: Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնման և նոր գործընկերությունների որոնման ուղղությամբ: Ինտեգրացիայի այլ առաջնահերթությունների շարքում կցանկանայի նշել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը և դիվերսիֆիկացումը, ինչպես նաև մատչելիության մակարդակի բարձրացումը, ֆինանսական ծառայությունների աճը և կայունությունը և այս շուկայում մրցակցության զարգացումը: Ոչ պակաս կարևոր է նաև նորմատիվ-իրավական բազայի բարելավումը, որն ապահովում է անդամ պետությունների՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվող և մեր երկրների տնտեսությունների զարգացմանը նպաստող քաղաքացիների իրավունքների և պարտականությունների արդյունավետ իրականացումը: Մենք նաև կարևոր ենք համարում Միության շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը: Հարգելի ընկերներ, Որպես նախագահող երկիր` այժմ կցանկանայի անցնել մեր նիստի օրակարգի հարցերի քննարկմանը: Կարծում եմ` ընդհանուր տեսակետ կարտահայտեմ, եթե ասեմ, որ այսօրվա քննարկումն անցավ բաց և վստահության մթնոլորտում: Քննարկվող հարցերից կցանկանայի ընդգծել Եվրասիական ցանցի նախագծի կարևորությունը: Կարծում եմ, որ այն կնպաստի մեր երկրներում արտադրության աճի տեմպերի և արտադրության ծավալների աճին և թույլ կտա ստեղծել գործիքներ միջպետական համագործակցության խորացման համար: Կարևոր է նաև բարելավել միջսահմանային տեղեկատվական փոխգործակցության համապատասխան մակարդակի անվտանգություն ունեցող մեխանիզմները:Կարծում ենք` անհրաժեշտ է ներդնել տնտեսվարողների անխափան փոխգործակցությունը գործադիր իշխանության հետ ապահովող այնպիսի մեխանիզմ, որի իրագործման դեպքում բիզնեսի ներկայացուցիչները կկարողանան կիրառել թվային ստորագրությունների ազգային չափանիշները, իսկ համապատասխան լիազոր մարմինը կապահովի փաստաթղթի իրավազորումը: Մենք չափազանց կարևոր ենք համարում միասնական շուկայում առկա խոչընդոտների և սահմանափակումների վերացման հարցը, ինչպես նաև բիզնեսի համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը` առողջ մրցակցության միասնական կանոնների և լոգիստիկ և տրանսպորտային և հաղորդակցության հնարավորությունների արդյունավետ օգտագործման պայմաններում: Շնորհակալություն ուշադրության համար»: ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ջերմ հյուրընկալության և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում նոր թափ կհաղորդի Միության գործունեությանը և դրա շրջանակում իրականացվող համատեղ ծրագրերին:***Նիստում քննարկվել են ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը, արդյունաբերության, առևտրի, մաքսային և տնտեսական ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են նաև արդյունաբերական և տեխնոլոգիական ոլորտներում եվրասիական ցանցի ստեղծման հարցին, քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Քննարկման օրակարգում էր նաև արտաքին տնտեսական գործունեության կարգավորման «միասնական պատուհանի» ազգային մեխանիզմի մոդելի նկարագրման հարցը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ներկայացվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` «ԵԱՏՄ-ում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման համար պայմանների ստեղծման մասին» զեկույցը, որը ներառում է առաջարկություններ ԵԱՏՄ-ում ինտերնետ առևտրի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև ԵԱՏՀ հաշվետվությունը հանձնաժողովի 2018 թ. ընդունած որոշումների ազդեցության գնահատականի վերաբերյալ և առաջարկություններ ապրանքների դուրսբերման դեպքում ծագման երկրի որոշման միասնական մոտեցումների ձևավորման առնչությամբ: Նիստի արդյունքներով ստորագրվել են մի խումբ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Միության շրջանակում արդյունաբերական կոոպերացիաների գործունեությանը, էլեկտրոնային թվային ստորագրությունների օգտագործմանը, ԵԱՏՄ ներքին շուկայի արգելքների վերացմանը, ապրանքների ներկրման և արտահանման համընդհանուր մոտեցումների կիրառմանը, ԵԱՏՄ-ում առևտրի թվային համակարգի զարգացմանը, տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը:
11:35 - 30 ապրիլի, 2019
Վարչապետը ԵԱՏՄ կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից մեկն է համարում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը |armenpress.am|

Վարչապետը ԵԱՏՄ կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից մեկն է համարում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը |armenpress.am|

armenpress.am: Մեր կառավարության գործունեության առաջնահերթությունները ներդաշնակ են մեր միության հիմքում դրված փիլիսոփայությանը։ Որպես հետևանք, մենք ընկալում ենք անդամակցությունը Միությանը` որպես մեր կառավարության նպատակներին հասնելու գործիքներից մեկը և իբրև տնտեսական աճի ապահովման գործոններից մեկը։ Ուրախ եմ արձանագրել, որ նկատվում է Հայաստանի և Միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ»,-ասաց վարչապետ Փաշինյանը: Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման և համագործակցության նոր մեխանիզմների և ճանապարհների որոնման հարցում։ Եվրասիական տնտեսական միության կարևորագույն ինտեգրացիոն ուղղություններից մեկը գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումն է և ընդհանուր էլեկտրոէներգիայի շուկայի ձևավորումը։ «Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում մեր համագործակցության ռազմավարական ուղղություններից մեկը` ԵԱՏՄ-ի թվային օրակարգի լիարժեք իրականացումը: Մասնավորապես, մենք կարծում ենք, որ սեփական եվրասիական էկոհամակարգերի ստեղծումը կարող է նպաստել թվային ծառայությունների զարգացմանը, Միության անդրսահմանային ապրանքների ծառայությունների մասնաբաժնի ավելացմանը և թվային ծառայությունների և հարակից ապրանքների շուկաների կարգավորման հավասարակշռության ապահովմանը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:
10:49 - 30 ապրիլի, 2019
Հայաստանը երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը. ՀՀ վարչապետը՝ ԵԱՏՄ նիստում |aysor.am|

Հայաստանը երկիր է, որին բնորոշ են քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը. ՀՀ վարչապետը՝ ԵԱՏՄ նիստում |aysor.am|

aysor.am: Ինչպես բազմիցս նշել եմ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեր ղեկավարության առաջնահերթություններից մեկն է, այսօր Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր Հայաստանում տեղի են ունենում արմատական բարեփոխումներ, որոնք վերաբերում են մեր հասարակության բոլոր ոլորտներին: Դրանց վերջնական նպատակն է մրցակցային ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումը», - ասաց ՀՀ վարչապետը: Նա նշեց, որ վերջին տարում հաջողվել է շոշափելի արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, տնտեսվարող սուբյեկտների համար հավասար դաշտի ստեղծման, դատական իշխանության անկախության հարցերում: «Մեզ հաջողվել է մինիմալի հասցնել արհեստական մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների գործունեությունը: Այսօր Հայաստանում ոչ ոք չի կարող մանիպուլացիա իրականացնել իր քաղաքական ազդեցությամբ ու ազդեցության լծակներով՝ տնտեսական նպատակների հասնելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ սա առողջացրել է տնտեսական ու քաղաքական մթնոլորտը երկրում: «Այսօր Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է, որին բնորոշ է քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը», - ասաց Հայաստանի վարչապետը:
10:26 - 30 ապրիլի, 2019
ԵԱՏՄ-ի երկրները դեռեւս պատրաստ չեն ՉԺՀ-ի հետ առեւտրական սահմանափակումների լիակատար չեղարկմանը |armenpress.am|

ԵԱՏՄ-ի երկրները դեռեւս պատրաստ չեն ՉԺՀ-ի հետ առեւտրական սահմանափակումների լիակատար չեղարկմանը |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության երկրները դեռեւս պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:«Ներկա փուլում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների բիզնեսը դեռեւս պատրաստ չԷ պաշտպանել Չինաստանի հետ շուկաների լիաֆորմատ բացումը, ինչպես դա պահանջում են ԱԱԳ-ի ստեղծման կանոնները»,-ասել Է Նիկիշինան: Նրա խոքսով, նախքան նման բանակցություններ սկսելը, պետք Է վերլուծել այդ քայլի հնարավոր հետեւանքները:«ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսությունը բնավ միատարր չԷ, ուստի պահանջվում Է գնահատել օգուտներն ու ռիսկերը անդամ պետություններից յուրաքանչյուրի համար, ընդ որում՝ սեկտորների ու ճյուղերի կտրվածքով, իսկ մի շարք դեպքերում՝ կոնկրետ ապրանքների կտրվածքով»,-պարզաբանել Է նա:
08:56 - 10 ապրիլի, 2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթի անցնելու հեռանկարները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթի անցնելու հեռանկարները

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցումը հնարավոր Է, բայց Միության կազմի մեջ մտնող երկրներն առայժմ դրան պատրաստ չեն: Այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի ինտեգրացման եւ մակրոԷկոնոմիկայի հարցերով անդամի (նախարարի) օգնական Ֆյոդոր Չեռնիցինը՝ Վաշինգտոնի Ռուսական մշակութային կենտրոնում ԵԱՏՄ-ի հետ գործարար շփումների զարգացմանը նվիրված ամենամյա խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ: «Ինչ վերաբերում Է միասնական արժույթին, ապա այստեղ պլաններ չկան: Այն քննարկվում Է փորձագետների մակարդակով, տեսականորեն: Անցումը միասնական արժույթի այժմ հնարավոր Է, բայց մենք դրան պատրաստ չենք: Մենք պետք Է մեծացնենք ազգային արժույթների բաժինը»,- նշել Է նա: «Պաշտոնապես միասնական արժույթի անցման հարցն այժմ դրված չԷ, մենք սոսկ դեպի դրան ենք գնում: Մենք պլաններ ունենք 2025 թվականին Ղազախստանի տարածքում ստեղծելու ԵԱՏՄ-ի ֆինանսական կարգավորիչ՝ հիմնարկություն, որը կլինի անկախ կազմակերպություն եւ պատասխանատու կլինի Միության ընդհանուր միասնական ֆինանսական քաղաքականության համար: Այժմ վաղաժամ Է խոսել միասնական արժույթի մասին»,- ընդգծել Է Չեռնիցինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: armenpress.am
06:47 - 20 մարտի, 2019
Աշխատանքային խումբը կփորձի գտնել ԵԱՏՄ առաջնահերթություններում ՀՀ- համար խնդիրների չեզոքացման հնարավորությունները

Աշխատանքային խումբը կփորձի գտնել ԵԱՏՄ առաջնահերթություններում ՀՀ- համար խնդիրների չեզոքացման հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը փնտրելու է Եվրասիական տնտեսական միության առաջնահերթությունների իրագործման ճանապարհին Հայաստանի համար հնարավոր խոչընդոտների լուծման տարբերակները: այս մասին մարտի 12-ին աշխատանքային խմբի անդրանիկ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: «Այսօր միասնական եվրասիական շուկան դեռ իրականություն չէ: Դրա մասին կան կնքված համաձայնագրեր, բայց առայժմ չլուծված հարցեր կան, որոնք ընդունում են նաև ԵԱՏՄ-ում: Խնդիրներ կան, որոնք պետք է հաղթահարենք: ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում միասնական սոցիալական միջավայր պետք է լինի: Այն, որ Հայաստանից արտագաղթում են ՌԴ, ասում, որ այնտեղ կենսաթոշակը բարձր է, կամաց-կամաց այս երկրներում իրավիճակը նույնանալու է: Մինչև 2023-24 թթ. համաձայնագրով նշված է, որ գնալու ենք միասնական սոցիալական մթնոլորտի ստեղծմանը, և պետք է տեսնենք՝ ինչ խոչընդոտներ ունենք այս հարցում»,- ասաց Մելքումյանը: ՀՀ ազգային ժողով 
11:11 - 12 մարտի, 2019
Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

Փաշինյանը հույս է հայտնել 2019-ին կարգավորել ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը |armenpress.am|

ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում  Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հարցը կհաջողվի կարգավորել 2019թ. ընթացքում: «Սա կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ամբողջ ԵԱՏՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Քանի որ ԵԱՏՄ-ի ամբողջ գաղափարը միասնական տնտեսական միջավայր ստեղծելն է, միասնական տնտեսական միջավայրը կայացման համար, պետք է, որ էներգակիրների գները, որոնք կարևոր դեր ունեն ապրանքի ինքնարժեքի մեջ, լինեն հավասար ու իրար մոտ: Որովհետև, եթե, օրինակ` մեկ ապրանքի ինքնարժեքը էներգակիրների արժեքների պատճառով Հայաստանում լինի ավելի բարձր, քան, օրինակ, Բելառուսում, Ռուսաստանում և Ղազախստանում, ապա այն, ըստ էության, կհարվածի ԵԱՏՄ գաղափարին»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այս հարցը քննարկվում է ոչ միայն ռուս գործընկերների հետ, այլ նաև ԵԱՏՄ միջկառավարական ու բարձրագույն տնտեսական խորհուրդների նիստերում ու այլ ձևաչափերում: armenpress.am
13:04 - 06 մարտի, 2019
Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Հնդկաստանը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 1-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բալա Վենքաթեշ Վարմայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՏՀ պաշտոնական կայքը: «Հնդկաստանի տնտեսական զարգացումն իսկապես տպավորիչ է: Մենք ենթադրում ենք, որ կայուն աճը որակական առումով կփոխի երկրի դիրքերը համաշխարհային տնտեսությունում: Ընդ որում, Հնդկաստանն իրենից ներկայացնում է հսկայական շուկա: Մեր ձեռնարկությունները կցանկանան այնտեղ ավելի լայն ներկայացվածություն ունենան: Մենք նաև հետաքրքրված ենք, որ Հնդկաստանի ձեռնարկատերերն ավելի ակտիվ լինեն ԵԱՏՄ շուկաներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Հանդիպման ընթացքում դեսպանն ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրված է մոտ ապագայում ԵԱՏՄ հետ համաձայնագիր կնքելու հարցում: Վենքաթեշ Վարման նշել է, որ Հնդկաստանը դինամիկ ու դրական փոխգործակցություն ունի ԵԱՏՄ բոլոր երկրների հետ:  
18:23 - 02 մարտի, 2019