Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Մարիա Զախարովան արձագանքել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկներին |armenpress.am|

Մարիա Զախարովան արձագանքել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է այն քայլերը, որոնք ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շահագրգռվածությունը խնդրի կարգավորման հարցում: Այս մասին ապրիլի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի օդային տարածքը միջազգային թռիչքների համար բաց դարձնելու և Սարսանգի ջրամբարն Արցախի ու Ադրբեջանի կողմից համատեղ օգտագործելու երկու մարդասիրական առաջարկներին: «Առաջին հերթին պետք է այս նախաձեռնությունն, ինչպես մյուս նախաձեռնությունները գնահատել: Սա ցույց է տալիս, որ երկրները շահագրգռված են հակամարտության կարգավորման հարցում: Եթե այլ պետությունների կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջամտությունն անհրաժեշտ լինի, այս հարցը նույնպես կարող է դիտարկվել: Կարծում եմ, որ լավ հնարավորություն կլինի դիտարկել այս և այլ հարցերը Մոսկվայում կայանալիք արտգործնախարարների առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասաց Զախարովան: Արայիկ Հարությունյանը հանդես է եկել մարդասիրական երկու առաջարկով. «Առաջին՝ Արցախի օդային տարածքը պետք է բաց լինի միջազգային թռիչքների համար։ Այս համատեքստում կարևորվում է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որը հնարավորություն կտա նաև իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ այդ դեպքում տարածաշրջանի հաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորեն մեր օդային տարածքի անվտանգությունը: Երկրորդ՝ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից։ Համաձայնության դեպքում ոռոգելի կդառնան ինչպես արցախյան, այնպես էլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝ կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը»,- նշել է Հարությունյանը: Ապրիլի 15-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը կմասնակցի նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
16:12 - 11 ապրիլի, 2019
ԱԽ-ն շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է. ՌԴ ԱԳՆ

ԱԽ-ն շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է. ՌԴ ԱԳՆ

Անվտանգության խորհուրդը շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ինչպես ձեզ հայտնի է, Սիրիային Գոլանի բարձունքների պատկանելության հարցում Ռուսաստանի Դաշնությունը սկզբունքային դիրքորոշում ունի: Սա հաստատված է ՄԱԿ ԱԽ 1981 թվականի 497 բանաձեւով: Գոլանի բարձունքների վրա իր ինքնիշխանության տարածման Իսրայելի որոշման հակաիրավական բնույթի մասին մեր գնահատականն անփոփոխ է»,- ասել է Զախարովան: «Անվտանգության խորհուրդը շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է»,- հավելել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը հայտարարել է Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման անհրաժեշտության մասին: «52 տարի հետո եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը, ինչը չափազանց կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայել պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- նշել էր նա Twitter-ում: Թրամփի հայտարարությունը հաջորդել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Իսրայել այցին: Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ էր արել ճանաչել Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Նեթանյահուն Վաշինգտոն կայցելի, որտեղ նախատեսված է Թրամփի հետ 2 հանդիպում: Ավելի վաղ AP-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, հաջորդ շաբաթ ճանաչի Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը: Գոլանի բարձունքները Մերձավոր Արեւելքում վիճելի տարածք է: Դրա մեծ մասը ներկայումս վերահսկում է Իսրայելը, իսկ արեւելյան հատվածը՝ Սիրիան: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մասը: news.am
08:02 - 22 մարտի, 2019
Ղարաբաղյան կարգավորման ձեւաչափի փոփոխություն հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ. ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղյան կարգավորման ձեւաչափի փոփոխություն հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ. ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղյան կարգավորման ձեւաչափի փոփոխություն հնարավոր է միայն կողմերի համաձայնության հիման վրա։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, քանիցս արտահայտվել է այս առնչությամբ։ «Եթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացվելու է բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, եւ մենք այն կհարգենք։ Դա ոչ միայն մեր դիրքորոշումն է, դա նաեւ եռյակի (ԵԱՀԿ ՄԽ) մյուս երեք անդամների դիրքորոշումն է»,- ասել է նա՝ կոչ անելով ուշադրություն դարձնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մարտի 9-ի վերջին հայտարարությանը, որտեղ բավական հստակ արտացոլված են Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի մոտեցումները տվյալ հարցին։ Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների համար ԱՊՀ արտգործնախարարների խորհրդրի գալիք գագաթաժողովում, եթե կողմերը ցանկություն հայտնեն, Զախարովան հորդորել է ժամանակից առաջ չընկնել։ «Հաշվի առնելով հարցի նրբությունն ու սրությունը, եւ այդ թվում՝ ոչ միշտ կոռեկտ լուսաբանումը ԶԼՄ-ներում, առաջ չանցնենք։ Գլոբալ խոսելիս, երբ կողմերը դիմում են Մոսկվային միջնորդության կամ հարթակ տրամադրելու համար, Մոսկվան միշտ հարգանքով է դիտարկում այդ խնդրանքները»։ news.am  
12:14 - 15 մարտի, 2019
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա |armenpress.am|

Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս կհաջողվի հանդիպում կազմակերպել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում:  Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել փոխհամաձայնության եռակողմ հանդիպման օրակարգի և ժամկետների շուրջ: Մենք մեր հերթին պատրաստ ենք աջակցելու  դրան», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով եռակողմ ձևաչափի հեռանկարները մեկնաբանելու խնդրանքին։   Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Մոսկվան կարևոր նշանակություն է տալիս Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափին։ «Այն արդեն իրեն դրսևորել է որպես փոխգործակցության արդյունավետ հարթակ՝ շեշտը դնելով տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի գործնական իրականացման վրա։ Մենք ակնկալում ենք, որ եռակողմ համագործակցությունը այսուհետ ևս ծանրակշիռ ավանդ կներդնի մեր երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման և արդի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման բնագավառում, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը», - ասել է Զախարովան: Դիվանագետը նշել է, որ «դա կարևոր է ինչպես «եռյակի» ապրանքաշրջանառության հետագա մեծացման, այնպես էլ անխափան տարանցիկ փոխադրումների ապահովման տեսանկյունից՝ ելնելով երեք պետությունների շահերից»:
00:00 - 01 հունվարի, 0001