ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենքեր տեղակայել նոր անդամ երկրներում․ Ստոլտենբերգ
 |armenpress.am|

ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենքեր տեղակայել նոր անդամ երկրներում․ Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն չի նախատեսում Շվեդիայի հաշվին ընդլայնել դաշինքի այն անդամների թիվը, որտեղ միջուկային զենք է տեղակայված: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրների թիվն ընդլայնելու պլաններ չունենք: Մենք նաև մշտապես գնահատում ենք մեր ուժերի կարողությունը, և ներկայում պլաններ չունենք Շվեդիայում նոր մարտական ​​խմբերի առնչությամբ», - ասել է նա: Ըստ Ստոլտենբերգի, եթե մի օր նման անհրաժեշտություն առաջանա, ապա Շվեդիան ինքը պետք է որոշում կայացնի։ «Շվեդիան անկախ երկիր է, որն ինքն է որոշումներ կայացնում։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ոչ մի կերպ չի փոխի Շվեդիայի իրավունքը և ունակությունը՝ ասելու «ոչ» միջուկային զենքի տեղակայմանը», - ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։ Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել մարտի 11-ին։
16:47 - 11 մարտի, 2024
«ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ».  Լեհաստանի ԱԳ նախարար
 |azatutyun.am|

«ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ». Լեհաստանի ԱԳ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: «ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ»,- հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին երկրի խորհրդարանում՝ Սեյմում, քննարկումների ընթացքում՝ ժամեր անց իր այս հայտարարությունը տարածելով նաև սոցցանցերում գրառման տեսքով։ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, թե «գնահատում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի պահվածքը, որն առաջինն էր, որ չէր բացառել Դաշինքի ուժերի հնարավոր տեղակայումը Ուկրաինայի տարածքում»։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում: Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկն էլ հայտարարել էր, որ Լեհաստանը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա:    
16:27 - 09 մարտի, 2024
Ուկրաինայի համար լավագույն տարբերակը Ռուսաստանի և Արևմուտքի միջև բուֆերային գոտի դառնալն է. Օրբան |tert.am|

Ուկրաինայի համար լավագույն տարբերակը Ռուսաստանի և Արևմուտքի միջև բուֆերային գոտի դառնալն է. Օրբան |tert.am|

tert.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին, և ավելի լավ է այն թողնել որպես «բուֆերային գոտի» Ռուսաստանի և մնացած Եվրոպայի միջև՝ ապահովելով անվտանգության որոշակի երաշխիքներ։ Ինչպես հաղորդում է eurointegration.com.ua-ը, այս մասին նա հայտարարել է Ավստրիայի նախկին կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի հետ զրույցում։ Օրբանը կարծում է, որ Ուկրաինան պետք է «բուֆերային գոտի» դարձնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև, քանի որ Մոսկվան երբեք չի ընդունի երկրի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ «Ուզեք դա, թե չուզեք, ուկրաինացիներին դուր գա, թե ոչ, Ուկրաինան քարտեզի վրա է այնտեղ, որտեղ գտնվում է: Լավագույն հեռանկարն այն է, որ նա լինի բուֆերային գոտի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, իհարկե, անվտանգության երաշխիքներով: Եթե դա չօգնի, Ուկրաինան տարածքներ կկորցնի, Ռուսաստանը նորից, նորից ու նորից կկործանի Ուկրաինան: Ռուսաստանը երբեք չի ընդունի այն փաստը, որ իր սահմաններին լինի ԵՄ և ՆԱՏՕ անդամ Ուկրաինա»,- ասել է Օրբանը: Միևնույն ժամանակ, Հունգարիայի վարչապետը կարծում է, որ 2008 թվականին իսկապես հնարավոր էր Ուկրաինային և Վրաստանին ընդունել ԵՄ և ՆԱՏՕ, սակայն այդ հնարավորությունը բաց թողնվեց, և դրա հետ մեկտեղ՝ «Ուկրաինայի ապագա անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին»:
12:44 - 12 փետրվարի, 2024
Հունգարացի պատգամավորները բոյկոտել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով քվեարկությունը |1lurer.am|

Հունգարացի պատգամավորները բոյկոտել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով քվեարկությունը |1lurer.am|

1lurer.am: Հունգարիայի խորհրդարանը չի կարողացել վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը՝ քվորումի բացակայության պատճառով: Իշխող կուսակցությունները, ունենալով 199-ից 133 մանդատ, ինչպես խոստացել էին, ներկա չեն եղել հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ նիստերի դահլիճում եղել է 51 պատգամավոր, բացակայել են 148-ը։ Ուրբաթ հայտնի է դարձել, որ իշխող Ֆիդես-Քրիստոնեադեմոկրատական ​​ժողովրդական կուսակցությունը փետրվարի 5-ին չի մասնակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումի վավերացման քվեարկության համար հրավիրված արտահերթ նիստին և կսպասի Հունգարիայի ու Շվեդիայի վարչապետների հանդիպմանը։ Ֆիդեսի խմբակցության ղեկավար Մատե Կոչիսը հայտարարել է, որ վավերացումը կարող է տեղի ունենալ գարնանային նստաշրջանի հենց սկզբում, որը մեկնարկում է փետրվարի վերջին։ Փետրվարի 5-ին արտահերթ նիստ էր նշանակվել, երբ ընդդիմադիր կուսակցությունների մի խումբ պատգամավորներ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերին կոչ են արել արտահերթ նիստ հրավիրել՝ վավերացնելու Շվեդիայի դիմումը։ Կանոնակարգի համաձայն՝ նիստ է նշանակվում, եթե դա պահանջում է պատգամավորների առնվազն 20%-ը։
19:35 - 05 փետրվարի, 2024