Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը
 |azatutyun.am|

Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների նիստը, «Ազատության»-ը փոխանցեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ առանց այլ մանրամասներ ներկաացնելու։ Նույն այս հատվածում հանձնաժողովները հանդիպել էին նաև 2023-ի նոյեմբերի 30-ին։ Թե ինչ ակնկալինքեր ունի Երևանն այս հանդիպումից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասաց, որ հստակության ակնկալիքներ ունենք։ «Որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է ու ինչպես արդեն իսկ հայտարարվել է՝ մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում ՀՀ-Ադրբեջան սահմանը»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։
14:09 - 31 հունվարի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը |1lurer.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը |1lurer.am|

1lurer.am: Վաղը սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել է փոխվարչապետի գրասենյակը: Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ նախորդ հանդիպումը 2023-ի նոյեմբերի 30-ին էր՝ Իջևանի և Ղազախի հատվածում: Կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների միջև նիստերի և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման աշխատակարգի տեքստը: Պայմանավորվել էին սկսել համատեղ գործունեության կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, նաև ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները:
21:23 - 30 հունվարի, 2024
Փոխվարչապետը և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետը և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկրներում ժողովրդավարության արժեքների պահպանման տեսանկյունից և այս համատեքստում բարձր գնահատել Միջխորհրդարանական միության դերը: Զրուցակիցները երկուստեք ողջունել են Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում: Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:
18:44 - 30 հունվարի, 2024
Մհեր Գրիգորյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքները

Մհեր Գրիգորյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը ընդգծել է Հայաստանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշման կարևորությունը՝ հայ-բելգիական երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը նշել է, որ առկա է երկու երկրների համագործակցության մեծ ներուժ և պետք է համատեղ ջանքեր գործադրել դրա բացահայտման և իրացման համար: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը Բելգիայի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությունն ու հիմնական սկզբունքները: Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Այս համատեքստում փոխվարչապետը ընդգծել է է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը:
12:56 - 24 հունվարի, 2024
ԵՄ դեսպանը վերահաստատել է աջակցությունը ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, ինչը թույլ կտա նպաստել ՀՀ-ի արդիականացման գործընթացի արագացմանը

ԵՄ դեսպանը վերահաստատել է աջակցությունը ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, ինչը թույլ կտա նպաստել ՀՀ-ի արդիականացման գործընթացի արագացմանը

Այսօր Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության, ԵՄ գլխամասի և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել էր նիստ՝ նվիրված 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վեցամյակին։ Հանդիպման նպատակն էր նաև ընդգծել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակում ՀԸԳՀ-ի կարևոր նշանակությունը, ինչպես նաև գնահատել կիրարկման ներկա փուլը և բարձրացնել արդյունավետությունը:ՀԸԳՀ արտագնա նիստին ներկա է գտնվել 70 մասնակից, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել գործընկերների միջև մտքերի փոխանակությանը: Հանդիպումը յուրահատուկ հարթակ դարձավ՝ գնահատելու ՀԸԳՀ առաջընթացը և ծրագրելու կիրարկումը խթանող բովանդակալից ռազմավարություններ: Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել ՀԸԳՀ-ի կիրարկման շրջանակում ձեռք բերված իրենց փորձի մասին, քննարկել են հարցեր՝ հաջողությունների, մարտահրավերների, կարիքների և միասին ավելի լավ աշխատելու ուղիների առնչությամբ:Արտագնա նիստի ընթացքում ՀՀ կառավարության կողմից նախանշվել են կոնկրետ ոլորտներ, որոնց ուղղությամբ հաջողությամբ իրականացվել են ՀԸԳՀ-ին առնչվող բարեփոխումներ՝ ցուցադրելով համաձայնագրի շնորհիվ արձանագրված շոշափելի ձեռքբերումները: Նշվեցին այն ոլորտները, որոնց ուղղությամբ բարեփոխումներն իրականացվել են առանձնակի դժվարություններով՝ ուշադրություն հրավիրելով մշտադիտարկման և հաղորդակցության ուժեղացման ուղիների վրա և ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ունի համագործակցային բնույթ:Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր գնահատեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ տևական համագործակցությունը և ի նպաստ ՀՀ քաղաքացիների փոխադարձ հանձառությամբ շոշափելի և կայուն արդյունքներ խթանելու ջանքերը։ Ընգծելով ՀԸԳՀ-ի՝ որպես նման ձևաչափում ներգրավվելու անկյունաքարային ուղղության կարևոր գործիքի նշանակությունը՝ դեսպան Մարագոսը նշեց Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գոյություն ունեցող ընդհանուր արժեքներն ու շահերը։ Դեսպանը վերահաստատեց աջակցությունը ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, որը թույլ կտա նպաստել Հայաստանի արդիականացման գործընթացի արագացմանը:Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ՀԸԳՀ-ի իրականացումը, չնայած դրա ստորագրումից հետո ծավալված դժվարին իրավիճակներին, շարունակական բնույթ է կրել: Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից՝ իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված բարեփոխումներին և տնտեսական նախաձեռնություններին աջակցության արագացված ընթացակարգ ապահովելու համար։ Փոխվարչապետ Գրիգորյանը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ և առաջ գնալ առանցքային բարեփոխումների իրականացման ճանապարհով։ Նա ընդգծեց Հայաստանի զարգացման այս փուլում ԵՄ անդամ պետությունների գիտելիքը և փորձը ներդնելու ԵՄ գործուն դերակատարությունը:Երկու կողմերը վերահաստատեցին ավելի արդյունավետ համագործակցությամբ ՀԸԳՀ կիրարկմանը նպաստելու իրենց հանձնառությունը՝ երկուստեք արտահայտելով ԵՄ-Հայաստան գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ իրենց նվիրվածությունը:
19:18 - 16 հունվարի, 2024
ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին
 |tert.am|

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին |tert.am|

tert.am: Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հանդիպմանը օրը, սական դեռ հստակեցված չէ։ «Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից», - մանրամասնեցին փոխվարչապետի գրասենյակից։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում։
14:38 - 15 հունվարի, 2024
Վարորդները տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 % քիչ կվճարեն. ևս 20 % տուգանքը կնվազի, եթե գրանցվեն roadpolice.am-ում |news.am|

Վարորդները տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 % քիչ կվճարեն. ևս 20 % տուգանքը կնվազի, եթե գրանցվեն roadpolice.am-ում |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում հավանություն տվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին եւ այն համարեց անհետաձգելի: ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս կեսը կհամարվի վճարված: «Բացի այդ, այն դեպքում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կապակցությամբ roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս: Փաթեթով նախատեսվում է նաև խրախուսման 1 նորմ, որը վերաբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլ նաև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին: Մասնավորապես՝ եթե վարչական ակտի հասցեատերը որոշումն իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, վճարում է տուգանքի գումարի առնվազն 70 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: Ընդ որում՝ եթե որոշումը հանձնվել է, ծանուցվել է վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված 20 տոկոսի արտոնությունից: Միաժամանակ անցումային դրույթներով նախատեսված է, որ այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում է կատարված, ընդ որում՝ այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետը»,- ասաց Վահե Ղազարյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանեց, որոշման համաձայն՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է, ասում է՝ եթե տուգանքներ ունենամ, ինձ այս հասցեով ուղարկեք ծանուցումները, 20 տոկոս զեղչ է ստանում: Նրա խոսքով, եթե քաղաքացին ծնուցումն ստանում է իր նշած էլեկտրոնային հասցեով եւ 15 օրում կատարում է վճարումը, ապա տուգանքի 50 տոկոսը վճարելով տուգանքը համարվում է ամբողջությամբ վճարված. «Ենթադրենք տուգանվել է 10 հազար դրամ, 20 տոկոս պակասը կազմում է 8 հազար դրամ: Հետո այդ 8 հազար դրամի 30 տոկոսը եւս չի վճարում»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ քաղաքացին վճարում է տուգանքի մոտավորապես 57 տոկոսը:        
13:16 - 11 հունվարի, 2024
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին ներկա էին նաև ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը:Նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի 2023 թվականի վերջնաժամկետ ունեցող միջոցառումների ընթացքը, մասնավորապես անդրադարձ է կատարվել էներգետիկայի, աղետների կառավարման, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող միջոցառումներին:Նիստի արդյունքներով փոխվարչապետը հանձնարարականներ է տվել միջոցառումների համար պատասխանատու գերատեսչություններին՝ շեշտելով ՀԸԳՀ-ով նախատեսված բարեփոխումների իրականացման կարևորությունը քաղաքացիների կյանքի որակի բարելավման տեսանկյունից:
20:31 - 10 հունվարի, 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից:Նիստի ընթացքում Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է համագործակցությունը մշակույթի ոլորտում և ընդգծել, որ 2024 թվականին ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի պատվավոր կարգավիճակ է ստանալու հայկական Գյումրի քաղաքը, որն իր դռները կբացի ԱՊՀ երկրներից՝ գալիք մարզական միջոցառումներին մասնակցելու և «վարպետների քաղաքի» մշակութային ժառանգությանը ծանոթանալու բոլոր ցանկացողների համար: Փոխվարչապետը նշել է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի ընթացքում որոշում է կայացրել Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու վերաբերյալ։ 
14:59 - 18 դեկտեմբերի, 2023
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարևոր հարցերի լուծմանը. փոխվարչապետ |armenpress.am|

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարևոր հարցերի լուծմանը. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի շրջանակում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնք նպաստելու են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մի շարք կարևոր հարցերի լուծմանը: Այս մասին Երևանում անցկացվող նիստի ընթացքում ասաց Հայաստանի վարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք թե փորձագետների, թե մեր մակարդակով արդյունավետ աշխատանքային շփում ենք ունեցել, քննարկել հարցերի լայն օրակարգ: Բոլոր հարցերը մեծ, զգալի նշանակություն ունեն հայ-ռուսական հարաբերությունների համար: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնք կնպաստեն մեր տնտեսական հարաբերությունների մի շարք կարևոր հարցերի լուծմանը»,-ասաց Գրիգորյանը: Փոխվարչապետը շեշտեց, որ երկու երկրների առևտաշրջանառության դինամիկան շատ լավն է: Նա հույս հայտնեց, որ կպահպանվի նաև զբոսաշրջության տեմպը: Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, քանի որ այն, ինչ քննարկում և որոշում են, հետո իրականացվում է ամենօրյա պրակտիկ կապերով: Նրա գնահատմամբ՝ նախորդ տարի ինչի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, արդյունավետ և ճշգրիտ իրականացվել է: Փոխվարչապետը նաև վստահություն հայտնեց, որ այսօրվա պայմանավորվածությունները հաջորդ  տարի նույնպես նույն կերպով կիրագործվեն, կհասնեն իրենց առաջ դրած նպատակներին:
16:39 - 15 դեկտեմբերի, 2023
Ադրբեջանի հետ սահմանազատումը բարդ գործընթաց է, կարող է տարիներ տեւել. Մհեր Գրիգորյան
 |news.am|

Ադրբեջանի հետ սահմանազատումը բարդ գործընթաց է, կարող է տարիներ տեւել. Մհեր Գրիգորյան |news.am|

news.am: Աշխատակարգը նկարագրում է, թե ինչպես են երկրների հանձնաժողովները աշխատանքային նիստեր եւ հանդիպումներ կազմակերպելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների գործունեության աշխատակարգին, որը հաստատվեց երեկ: «Դուք գիտեք, որ մենք ունենք սահմանազատման հանձնաժողով, եւ ադրբեջանական կողմն ունի նման հանձնաժողով: Մեր աշխատանքների տրամաբանությունն այն է, որ տեղի է ունենում հանձնաժողովների հանդիպում: Մենք ճիշտ համարեցինք, որ կանոնակարգենք այդ աշխատանքի ընթացքը,  մասնավորապես, երբ ենք հանդիպում, որտեղ ենք հանդիպում, ոնց ենք կազմում արձանագրությունը, ինչ լեզվով ենք խոսում եւ այլն: Խոսելու ենք անգլերեն կամ ռուսերեն, երկուսն էլ հնարավոր է»: Դիտարկմանը, որ աշխատակարգում նշվել է, որ հանդիպում կարող են ունենալ նաեւ երրորդ երկրում, փոխվարչապետը հիշեցրեց, որ նման բան արդեն եղել է. «Մի հանդիպում ունեցել ենք Բրյուսելում, մեկ անգամ էլ Մոսկվայում»: Մհեր Գրիգորյանի խոսքով, սահմանազատման, նաեւ սահմանագծման գործընթացը բավականին երկար կտեւի, որովհետեւ դա բավականին բարդ գործընթաց է. «Չեմ կարող բացառել, որ դա տարիների աշխատանք է: Մենք աշխատանքն այսպես ենք պատկերացնում. Հանձնաժողովների հանդիպումների ժամանակ կողմերից ամեն մեկը իր կողմից ներկայացնում է քարտեզ կամ քարտեզի հատված, իրավական փաստաթղթեր, որոնք նկարագրություն ունեն, կամ որեւէ կարգավորում ունեն սահմանի, եւ սկսվում է  քննարկում, մտքերի փոխանակում այդ փաստաթղթի եւ այդ տոպոգրաֆիկ քարտեզի վերաբերյալ: Բնականաբար, դա պետք է արվի հատված առ հատված»,-ասաց փոխվարչապետը:
14:46 - 15 դեկտեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:
12:07 - 15 դեկտեմբերի, 2023